Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻՑ ԿՍԿՍԵՆ

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է Հայաստանում ժողովրդավարության եւ օրինականության վերահաստատումը սկսել մայրաքաղաքից: Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական խորհուրդն ու կենտրոնական գրասենյակը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ անցկացրած համատեղ նիստում քննարկելով մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցերն ու դրանք քաղաքական գործընթացների տեսանկյունից կարեւորելով, մարտի 15-ին եկել են այն եզրահանգման, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ

«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՐՅԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

Կռահեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երբ ընդդիմությունը դա դեռ չէր ասել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմության որոշումը՝ ցուցակում առաջինը գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, իր համար սպասելի էր. «Ինձ համար դա սպասելի էր, ես ենթադրում էի, որ ընդդիմությունը, բնականաբար, ամեն առիթ պետք է

ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ

Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, եւ որ Կոնգրեսի համամասնական ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը երեկ հավաստիացրել է, որ հաղթանակի դեպքում ՀՀ առաջին նախագահը քաղաքապետի պաշտոնում պատրաստ է աշխատել որքան որ պետք է: Սակայն հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Փոքր եւ միջին ձեռնարկությունների տնտեսվարողների շրջանում կատարված հարցման արդյունքներով պարզվել է, որ գործարարների 20% -ը պարբերաբար խնդիրներ է ունենում՝ կապված փաստաթղթաշրջանառության հետ: Հարցման հեղինակների ներկայացմամբ, տարբեր պատճառներով պայմանավորված, փաստաթղթային բարդությունները հաճախ բերում են նրան, որ տնտեսվարողները հրաժարվում են բարդ թղթաբանություն պահանջող գործարքների գրանցումից: Արդյունքում՝ ձեռնարկությունների կատարած շրջանառության ծավալները ճիշտ չեն ֆիքսվում: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանվեցերորդ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ  Երբ միլիցիոներներն արդեն Պետնանցին խցկում էին իրենց վիլիսը, Մրջանանցն ինձ ասաց՝ «ես հետները կգնամ, իսկ դու վազի հանրակացարան ու Հովոյին խաբար արա, որ Մյասնիկյանի քաղմաս գա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ Մյասնիկյան են տանում», եւ Քոթոն ասաց՝ «էն մեկին ճանաչում եմ՝ ուզունլարցի ա» եւ ավելացրեց՝

Մարտի 14

ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

Փողը փոխում է պահվածքը

Փողը մեծ դեր է խաղում մեր կյանքում: Այն թույլ է տալիս ձեռք բերել կարեւոր կենսական իրեր եւ զվարճանալ: Բայց պարզվում է, որ փողը կարող է ազդել մարդու պահվածքի եւ շրջապատի հետ նրա փոխհարաբերությունների վրա: Ամերիկացի գիտնականների վերջերս կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդն իր աշխատանքը պայմանավորում է փող վաստակելով, ապա նրա աշխատունակությունը մեծանում

Պահվածքը մատնում է սոցիալական վիճակը

Կալիֆոռնիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պահվածքը կարող է շատ բան պատմել նրա սոցիալական վիճակի մասին: Պարզվում է, հարուստները եւ համեստ միջոցներ ունեցողներն իրենց տարբեր ձեւով են պահում: Այսպես, կանայք եւ տղամարդիկ, որոնք ֆինանսական սահմանափակումներ չունեն, եւ որոնց ծնողներն ունեն բարձր սոցիալական կարգավիճակ, շփման ժամանակ իրենց պահում են անկախ եւ ազատ: Նրանք չեն

Լողում է ոչ միայն դրամը

Այլեւ Զորի Բալայանի նավերը 2009 թվականի փետրվարի 19-ին հայրենի կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից 97,160 միլիոն դրամ տալ ՀՀ կառավարության աշխատակազմին, որ սա էլ գումարը նվիրաբերի «Հայերը եւ ծովը» հ/կ-ին՝ «Սփյուռքի ճանապարհներով» գիտապատմական նշանակության շուրջերկրյա նավարկություն կազմակերպելու համար: Իսկ ահա հինգշաբթի օրը նույն կառավարությունը որոշել է անցնել խնայողությունների ռեժիմի եւ պատրաստ լինել վատթարագույն սցենարին: «Պետք

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՉԿԱ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության ֆինանսական բլոկի հրաժարականի մասին լուրերը տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը անհիմն չի համարում: «Բոլորին է հասկանալի, որ եթե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը հրաժարական է տալիս առանց Տիգրան Սարգսյանի, դա նշանակում է, որ ֆինանսական շուկան քանդվում է միանգամից: Բոլորն են հասկանում, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ չեն

Գավաթային խաղացանկը հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի 2009 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին եւ պատասխան հանդիպումների օրերը եւ անցկացման վայրերը: Ըստ այդմ, խաղերը տեղի կունենան. 17.03.09 «Փյունիկ»-«Կիլիկիա» Երեւան «Նաիրի» ստադիոն 17.03.09 «Ուլիս»-«Գանձասար» Երեւան «Միկա» 18.03.09 «Բանանց»-«Արարատ» Երեւան «Նաիրի» 18.03.09 «Միկա»-«Շիրակ»

ԱԲՐԱՀԱՄ-ՍԻՄՈՆ. Ո՞Վ ԿԿՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Այսօր Գերմանիայի Կիլ քաղաքի «Օստցզեեհալլե»-ում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անցկացնում է չեմպիոնական գոտու իններորդ պաշտպանությունը: Մրցակիցն այս անգամ ծագումով ավստրալացի Լահուան Սիմոնն է, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Հակամարտության ինտրիգն այն է, որ ոչ Աբրահամը, ոչ Սիմոնն առայսօր ոչ մի պարտություն չեն կրել:

Ինչո՞ւ չես պարում հայերեն

«Կարին» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի «դեղատոմսը» Ամեն ուրբաթ «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվում են անվճար դասընթացներ՝ հայկական պարերի սիրահարների ու պարել չիմացողների համար: Պարապմունքները սկսվում են երեկոյան ժամը 7-ին եւ տեւում մինչեւ ուշ երեկո. պարում են «Ռոստամ բազի»՝ Պարսկահայքի պարը, «Յարխուշտա»՝ ռազմական Սասունի պարը, «Թամզարա»՝ Բարձր Հայքի Թամզարա գյուղաքաղաքի երգ-պարը, «Փափուռի»՝ Տարոն աշխարհի պարը, «Ծաղկաձորի»՝

ՆՈՐԻՑ ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ

Կամ մեծամասնության ճաշակը պարտադրելու մասին Գրեթե օր չի անցնում, որ լրատվամիջոցները չանդրադառնան մեր իրականություն խուժած տեղական արտադրության հեռուստասերիալներին: Քչաթիվ անձինք, հեղինակավոր ձայներ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանց մեջ, ինչպես՝ իմ սիրած բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, որը հաճախակի ելույթներ է ունենում ի պաշտպանություն հեռուստասերիալների: Իսկապես, անգործ մնացած, ողջ օրը տանը փակված հատկապես կին հանդիսասրահի համար

ԿԻԵՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿՍՏՈՒԳԵՆ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԸ Կիեւի իշխանությունների գործունեությունը ուսումնասիրելով՝ Գերագույն Ռադայի ժամանակավոր հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել հոգեբուժական փորձաքննության ուղարկել Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկուն: Վերջին շրջանում Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին մատուցվում են զանազան տհաճ անակնկալներ: Մարդկանց զարմացնում են նաեւ Չեռնովեցկու որոշ արարքներ, օրինակ՝ քաղաքապետն աշխատանքից ազատել է քաղաքային գազանանոցի տնօրենին՝ այն բանի համար, որ նա չի կարողացել

Օգնելու են հավասարապես Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վավերացրել է 2009 թվականի ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, ըստ որի՝ Հայաստանը կստանա $48 միլիոն, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ $8 միլիոն: Այդ մասին, ինչպես փոխանցում է «Ազատությունը», տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա

«Կենգուրուն»՝ մարտի 19-ին

Մարտի 19-ին առաջին անգամ ՀՀ ողջ տարածքում անցկացվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին կմասնակցի 500 հանրակրթական դպրոցների ավելի քան 30 000 աշակերտ: Երեկ ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսին այս մասին խոսեցին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ «Այբ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ինչպես բազմիցս «Առավոտը» տեղեկացրել է, «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ

«Շատ ավելի լավը, բայց ոչ՝ կատարյալ»

Կարծես թե վերջապես իր տրամաբանական հանգրվանին է մոտենում բազմաչարչար «Հանրակրթության մասին ՀՀ օրենքը», որն արդեն չորս տարի է՝ քննարկվում է ու մշակվում եւ արդյունքում հասցրել է ընդամենը ընդունվել առաջին ընթերցմամբ: Սակայն երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետեւ՝ կրթության հանձնաժողով) հրավերով կայացած աշխատանքային լսումների ավարտին հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բացահայտեց

«ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ ՀԱՎԵՐԺ»

Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ կաշառակերությունը կլինի, քանի դեռ կա մարդը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը: Տեղեկացնենք, որ Արամ Սիմոնյանը երեկ հյուրընկալվել էր նաեւ Մամուլի ազգային ակումբին եւ էլի հիմնականում խոսել նույն թեմայի, այն է՝ ՄԻԱԿ-ի «Միասին» ենթաճյուղի անդամների՝ 30 «կաշառակեր»

Հակաճառման ձանձրույթ

Հայկական մշակույթն աշխարհում շատ ավելի հայտնի է, քան կարծում են Հայաստանում: Հայրենիքում նույնիսկ չեն պատկերացնում, որ հենց սա է հայերի հանդեպ նախկին սովետական ազգերի նախանձն առաջացնում: Ամեն աշուն Մոսկվայում Սերգեյ (իրականում՝ Սարգիս, իհարկե) Փարաջանովին նվիրված երեկոներ են անցկացվում: Ամենաանմոռանալի հանդիպումները կազմակերպում են Գաբբե ամուսինները: Փարաջանովը սիրված է շատ երկրներում: Եվ զարմանալի չէ, որ նման հանդեսներին

ԻՆՉՊԵՍ Է ՓՐԿՎԵԼ 15000 ՀԱ-Ն

Անգամ խորհրդային տարիներին ազերիները հայերի հետ հարաբերվում էին կացնով «Առավոտի» փետրվարի 25-ի համարում անդրադարձել ենք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մատույցներում 1980-ականների վերջերին կառուցված 29 առանձնատներին, որոնց շինարարությունը պատերազմի պատճառով կիսատ է մնացել, եւ որոնց տերերը այժմ կիսակառույցները քանդում եւ որպես շինանյութ վաճառում են: Այս հրապարակմանը արձագանքեց Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկը՝ 1978-1990 թթ. հատվածում հանրապետության կառավարության

Թուրքիային չենք հրավիրել Հայաստանում ատոմակայան կառուցելու

Բայց Թուրքիայից հետաքրքրություն կա՝ բաժնեմաս ունենալու այդ ձեռնարկում «Դաշնակցության համար հասկանալի ու ընկալելի չէ ՀՀ վարչապետի՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու թուրքական կողմին արած հրավերը»,- հայտարարել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ եթե քաղաքական հարթությունում նման առաջարկ են անում, ապա ներդրումն էլ գերազանցապես ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե շուկայական ներդրում: Այս հայտարարությունը նկատի ունենալով

ԱՆՏՈՒՆ ԲՆԱԿՉԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԾԱՌԻ ՏԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱՆԵԼ

Էրեբունու թաղապետարանը, Գագիկ Գասպարյանի՝ կալանքում եղած ժամանակ, վերջինիս տունը, ազատամարտիկին հատկացնելու պատրվակով, ձեռքից խլել է ու վաճառել: Գագիկը Էրեբունու թաղապետարանի մեղքով մնացել է անտուն: 27 տարվա դատվածությունից հետո, 45-ամյա Գագիկ Գասպարյանն այս տարվա փետրվարին ազատ է արձակվել: 17 տարեկան հասակում Գագիկը դատապարտվել է ազատազրկման: Կալանավայրում անցկացրած տարիներից հետո, Գագիկը որոշել է աշխատել, գումար վաստակել, ընտանիք

Վարչապետին մեղադրանք է ներկայացնում

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ մեր կառավարության նման գործելակերպի շնորհիվ, դոլարի փոխարժեքը կդառնա 800-850 դրամ: Հայաստանի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ եթե լողացող փոխարժեքին անցնեինք աստիճանաբար, ապա կորուստներն ավելի մեծ կլինեին, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համարում է ոչ խելամիտ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բագրատյանն ասաց. «Այդ դիտարկումները ես խելամիտ չեմ համարում, որովհետեւ դրամը գահավիժեց այն ժամանակ,

«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ Է, ԲԱՅՑ ՓՈՂ ՉԿԱ

Թունաքիմիկատների «գերեզմանոցի» փլուզումը աղետաբեր կլինի Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների «գերեզմանոցը» արդեն 10 մետր տեղաշարժվել է: Դեռեւս տարիներ առաջ բնապահպանները ահազանգում էին, որ այն փլուզման եզրին է, եւ պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել: Այդ ահազանգերին վերջերս կարծես թե արձագանքեց կառավարությունը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտարարեց, որ գտել են «գերեզմանոցը» ոչնչացնելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԻՐԱՏԵ՞Ս, ԹԵ՞ ԼԱՎԱՏԵՍ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 12-ին հարցազրույց տվեց 4 ԶԼՄ-ների: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: – Կառավարության վերջին նիստում հայտարարեցիք, թե «ապագայի վերաբերյալ որեւիցե կազմակերպություն այսօր ի վիճակի չէ հստակ կանխատեսումներ իրականացնել», նաեւ, որ անորոշությունները չափազանց մեծ են: Ըստ այդմ, ընդունո՞ւմ եք, որ իրականությանը չէին համապատասխանում անցած ամիսներին Ձեր արած կանխատեսումները, թե ճգնաժամն ինչպես է

ՄԱՐՔՍԻՍՏԸ՝ ՀԱԿ-Ի «ԹՈՒՅԼ ՕՂԱԿ»

Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին «Ժառանգությանը» քննադատում են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության ճամբարներից: Հայ ազգային կոնգրեսի անդամ՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեր թերթում մասնավորապես կշտամբել էր, թե՝ «ուզում է ընդդիմության քաղաքական իմիջի տակ տեղեր զավթել», հավելելով՝ «Դուք ունեք 6 տեղ պառլամենտում, թող այդ ավագանիներն էլ ՀԱԿ-ը ստանա»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ

Դատ՝ առանց ամբաստանվողների

Երեկ շարունակվել է «Յոթի» գործով դատավարությունը: Դատական հերթական նիստի հենց սկզբում դատարան բերված միակ ամբաստանվող Գրիգոր Ոսկերչյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն վատ է զգում, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորել է դատական նիստը չխանգարել եւ հայտարարել է նիստը շարունակելու մասին: Նա քաղբանտարկյալի այդ հայտարարությանն արձագանքել է միայն այն բանից հետո, երբ Ոսկերչյանը

Կաբինետներում չես ձեւավորի «նոր ընդդիմություն»

Հակադարձում է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Մեր խնդրանքով անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած՝ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանի արած դիտարկումներին, թե պետք է առաջանա նոր ընդդիմություն, որը պետք է «լինի բոլորովին այլ որակի, այլ մոտեցումներով եւ ոճով»՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ նրա զեկույցում շատ հանգամանքների վրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031