Օրվա լրահոսը

«Բժիշկ Մանվելյանը ազգային արժեք է»

Վստահ է հայապաշտների դաշինքը Այսօր «Հայապաշտների դաշինքը» հարկ է համարում հանրությանը ներկայացնել մարդկանց, որոնք ազգային եւ մարդկային մեծագույն արժեք են: Մարտի 3-ին «ԱՐ» հեռուստաալիքով Համլետ Ղուշչյանի հաղորդման ժամանակ ներկայացրինք մի փառահեղ բժիշկ-գիտնականի՝ նրա ազգօգուտ գործունեության մասին հանրությանը իրազեկ չպահելով: Նա շուրջ 40 տարի բուժում է քաղցկեղը եւ այլ անբուժելի հիվանդություններ: Զավեն Մինայիչ Մանվելյանը եզակի մարդ

ՎԱՆԸ ՈՒՆԻ 30 ԸՆՏԱՆԻՔ

«Այս հողը նվեր չի տրվել, այս հողը արյունով է ազատագրվել, այս հողը հետ չի տրվելու»,- ասում է ուսուցիչ Վարդան Վարդանյանը Վարդան Վարդանյանը կնոջ հետ Վան է տեղափոխվել 1999 թվականին, երբ հիմնադրվում էր այս գյուղը: Այստեղ են ծնվել նրա երկու երեխաները՝ հնգամյա Սերգոն եւ երկու տարեկան աղջնակը՝ Անի-Վանը: Գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում՝ Ողջի

Ճիշտ հասկանանք զմիմեանս

«Որեւէ մեկը հայոց պետությանը պարտադրել չի կարող» ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում Հրանուշ Հակոբյանի առաջին այցը Կանադա էր, երկրորդը՝ ԱՄՆ: Տիկին Հակոբյանը երեք օր առաջ է վերադարձել Հայաստան, իսկ Հայաստանը առաջին անգամ է, որ Սփյուռքի հարցերով զբաղվում է նախարարության մակարդակով: Մինչ այս՝ Սփյուռքի հետ կապերով զբաղվող պետական կառույցներն այսքան բարձր կարգավիճակ չեն ունեցել: Սա նկատի ունենալով՝

Քամուց տուժել է նաեւ Սյունիքը

Վերջին օրերին հանրապետության շրջաններում ուժեղ քամին եւ փոթորիկը մեծ վնասներ են հասցրել: Մասնավորաբար՝ Կապանում ուժեղ քամու հետեւանքով հոսանքազրկվել էր քաղաքի խմելու ջրի մաքրման կայանը, խախտվել էր քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը, որոշ թաղամասեր ջրազրկվել էին: «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի հավաստմամբ՝ կարգավորիչ ջրամբարների ջրի պաշարներով հաջողվել է, իհարկե՝ ոչ գրաֆիկով, բայց բաժանորդներին ջուր

«ԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄՈՒ ՄԱՅՐԸ ՉԼԱՑԻ»

Որն է կնոջ երջանկության բանաձեւը Համեստ Ներսեսյանը զոհվածի այրի է ու երեք զինծառայողի մայր: Որդիները կրում են հայկական բանակի գնդապետի, մայորի ու կապիտանի ուսադիրներ: Երեք զինվորի մոր հետ մեր զրույցը՝ կնոջ երջանկության մասին է: – Հե՞շտ է լինել զինծառայողների մայր: – Շատ դժվար է: Միշտ անհանգիստ եմ լինում, միշտ: Ամպամած ու անձրեւոտ օրերին չեմ կարողանում

Ռուսաստանը՝ Եվրոդատարանի դե՞մ

Ռուսաստանը պրոբլեմներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Եվգենիա Նազարեցի՝ «Ռուսաստանը կարող է լուրջ բախում ունենալ Եվրոդատարանի հետ: Բախման հիմքում է երկրում դատական որոշումների չկատարելը՝ ինչպես եվրոպական, այնպես էլ ներպետական»: Ռադիոկայանի մեկ այլ մեկնաբանի՝ Դանիլա Գալպերովիչի մեկնաբանմամբ. «Դեռ բավական տաք են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Եվրախորհրդի

«ԺԱՄԿԵՏԱՆՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՎ

Նոտարի տված վկայականը վարչական դատարանում 2007թ. նոյեմբերի 17-ին մահացել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակչուհի Լիլիթ Զաքարյանի մայրը՝ Մանյա Զաքարյանը: Նա բնակվել է Երեւան քաղաքում: Օրենքով սահմանված կարգով՝ վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, Լ. Զաքարյանը 2008թ. մարտի 28-ին դիմել է «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակ: 2008թ. մայիսի 19-ին նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրվել է, ըստ օրենքի, ժառանգության

«Որ մեռնեմ, ոչ թաղող ունեմ, ոչ էլ՝ վրես լացող»

35-ամյա Գոհարը «բոմժ» է. նա երեխաներին հանձնել է մանկատուն, որպեսզի իր նման «բոմժություն» չանեն ու գոնե տաք կերակուր ուտեն: «Մեծ տղաս՝ Արմենը, 2 տարեկան էր, իսկ փոքրս՝ Տիգրանը, 1, երբ նրանց տարա մանկատուն: Ուրիշ ճանապարհ չունեի. կամ սովից մեռնելու էին, կամ էլ մանկատանն էին մեծանալու, ոչ փող ունեի, որ ուտելիք գնեի, ոչ էլ՝ մնալու կարգին

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ

Մայրաքաղաքի ոստիկանները, կարելի է ասել, ամբողջ անձնակազմով տեղափոխվել էին Գյումրի Երեկ վաղ առավոտից գյումրեցի տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ՝ փակելով կենտրոնական փողոցն ու պարալիզացնելով տրանսպորտի աշխատանքները: Նրանք մայրաքաղաքի ոստիկաններից պահանջում էին վերջ տալ «կամայականություններին» ու անհապաղ լքել Գյումրին: Վարորդների ներկայացմամբ՝ ոստիկանները սկսել են հետապնդել ու տեղի-անտեղի տուգանել իրենց: «Գյումրին խոպա՞ն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ՆԵՂ Է «Հայաստանի կառավարությունը պետք է անցնի խնայողությունների խիստ ռեժիմի: Պետք է հնարավորինս խնայենք պետական միջոցները եւ ծախսենք մեր եկամուտներին համահունչ: Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները հունվարին կտրուկ վատացել են, ինչը նշանակում է, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել վատագույն սցենարին: Պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հարկեր հավաքել»,-

ԳՐԱՎԱՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Դրամի արժեզրկման հետեւանքով, մայրաքաղաքի մի շարք գրավատներում տոկոսադրույքը բարձրացել է՝ 7-8%-ից հասնելով մինչեւ անգամ 18-20%-ի: Կենտրոնական բանկի կողմից Հայաստանում լողացող փոխարժեքին անցնելու որոշումից հետո, մեր երկրում գործող առեւտրի կետերը, բանկերը եւ այլ ֆինանսական կառույցներ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը: Թանկացան ներկրվող եւ տեղական գրեթե բոլոր ապրանքատեսակները, իսկ ծառայություններ մատուցող շատ ընկերություններ փոխեցին իրենց գնային քաղաքականությունը: Ուշագրավ

Այսօր էլ դատ կա

«Յոթի» գործով պաշտպան Ստեփան Ոսկանյանի դիտարկմամբ՝ այն բանից հետո, երբ դատարանի դահլիճում մնաց մեկ ամբաստանվող, դատավորը որոշեց ամեն օր դատ անել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Յոթի» գործով, բայց միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ ընթացող դատավարության երեկվա նիստն ընդամենը 3 ժամ տեւեց, ու այդ ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրեց երկու ընդմիջում հայտարարել: Դատական

«ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱՆԱ ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Փորձագետներն անհրաժեշտ են համարում, որ ներկա ընդդիմությունը փոխի իր մոտեցումները Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ ներկայացրեց «Մեկ տարի անց. համեմատական փոփոխությունների հոգեբանությունը Հայաստանում եւ ԱՄՆ-ում» մենագրությունը: Մի կողմ թողնելով ամերիկյան իրականության հետ զուգահեռները, որոնք մենագրության մեջ արել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ներկայացնենք մեր իրականության վերաբերյալ արված ուսումնասիրություններից, մեր կարծիքով, առավել ուշագրավ եզրահանգումները:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՇԻՐԱԿՈՒՄ

Երեկ պաշտոնից ազատել են Շիրակի մարզի ոստիկանապետ Արտյուշա Հարությունյանին՝ նրա փոխարեն Գյումրի տեղափոխելով Երեւանի Մաշտոցի բաժնի ոստիկանապետ Արամ Տեր-Թովմասյանին, ով, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամն է: Նոր ոստիկանապետի եղբայրը եւս աշխատում է այս համակարգում՝ կազմակերպված հանցագործությունների դեմ տարվող պայքարի 6-րդ վարչության բաժնի պետ է: Շիրակի ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, մեր լավատեղյակ աղբյուրների խոսքերով,

Հանրային խորհուրդը փախավ հանրությունից

Խորհրդի անդամները խորհեցին ազգի ճակատագրի մասին փակ դռների ետեւում Խորհրդի նորանշանակ 12 անդամները երեկ չցանկացան զրուցել լրագրողների հետ: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կազմակերպվեց նախագահի եւ խորհրդի նորանշանակ անդամների միջեւ: Այդ շարքում են՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ

Առաջարկում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը – Դուք կարո՞ղ եք ասել, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարվելիք փոփոխությունների գործընթացում աշխատանքային խումբը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները: – Իսկ ի՞նչ առաջարկներ է արել Վենետիկի հանձնաժողովը՝ ոչ մի: Այդ հանձնաժողովն ընդամենը կարծիք է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ հիմնականում դրանք գնահատելով դրական, եւ մի երկու մտահոգություն է

«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ»

ԳԽ պատգամավոր Համլետ Նահատակյանը վստահ է, որ այսօրվա հանրապետականները նժդեհական չեն «Ջավախքի փրկությունը հիմա ջավախահայության միասնության մեջ է: Ոչ մի ազգ չպետք է ուրիշի վրա հույս դնի: Վերջերս ադրբեջանցիները մի շատ հետաքրքիր բան տարածեցին՝ «հայերի թշնամիները հայերն են»: Ցավոք, այդպես է: 1988-ին մենք միավորվեցինք եւ մեզանից յոթն անգամ ուժեղ ադրբեջանցիներին հաղթեցինք, մեր տարածքները ետ վերցրինք»,-

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐ

Երեկ, ժամը 21:30-ի սահմաններում, Սախարովի հրապարակում իրար են բախվել 16 ԼՍ 519 համարանիշի «C» կարգի «Մերսեդես» մակնիշի եւ 16 ՍՕ 980 համարանիշի «Սեքստոն» մակնիշի մի ջիփ: Մինչեւ ճանապարհային ոստիկանության վթարի վայր ժամանելը՝ այդ փողոցով երթեւեկությունը 10-15 րոպե կաթվածահար էր եղել անցորդների հետաքրքրասիրության պատճառով: Առաջինը, ինչ արեցին ոստիկանության աշխատակիցները՝ հանել մեքենաների համարանիշները, թեեւ «Մերսեդեսի» վարորդը փորձում

Վերացնել ավելորդ տառերը

Վերջին տարիներին թերթերում, հեռուստատեսությամբ շարժվող տողով հաճախ հանդիպում ենք լեզվի աղավաղումների, ձեւակերպումների ու անհարկի օտարազգի բառերի, անվանումների, ու այն կարդալով ցավ եմ ապրում։ Մեր իշխանության եւ օրենսդիր մարմնի որոշ ղեկավարներ գործածում են օտարազգի բառեր (երբ հայերենում կան համարժեք բառեր) եւ չգիտես՝ նրանք իրենց գիտունի տե՞ղ են դնում, թե՞ զարմացնում։ Ներկայումս հայերեն անվանումների ցանկում կտեսնեք ռուսների,

Մարտի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,

ԴՈՒՔ ՁԵՐ ԳԼԽԻ ՏԵ՞ՐՆ ԵՔ

Ստորեւ շարադրված հարցերին անհրաժեշտ է պատասխանել միայն «այո» կամ «ոչ», եւ՝ անկեղծորեն։ 1. Եթե ձեր ծանոթներից մեկը հանկարծ խոշոր գումար շահի՝ կնախանձե՞ք։ 2. Ձեզ քննադատող մարդուն ոխերիմ թշնամի՞ եք համարում։ 3. Վիճաբանությունների ժամանակ բարձրացնո՞ւմ եք ձեր ձայնը՝ անլսելի դարձնելով ուրիշինը։ 4. Համակարծի՞ք եք ուրիշների հաջողությունը «դիպվածին» կամ «բախտին» վերագրելուն։ 5. Պատահո՞ւմ է, որ երբեմն որոշ

Ամուսիններն անկողնում պետք է ազատ լինեն

Ըստ սեքսոլոգի՝ տղամարդը պետք է այնպես անի, որ կինն իր սեռական ֆանտազիաների մասին խոսի, այլ ոչ թե ամաչի: Ասում են՝ հայ կանայք ի ծնե ամաչկոտ են եւ զուսպ: Ամուսնական հարաբերություններում ամենակարեւորը փոխադարձ վստահությունն է ու հարգանքը, եւ կոնֆլիկտներից խուսափելու ու տղամարդկանց «աչքը դուրսը չլինելու» համար, շատ կանանց խոսքերով՝ կինն անկողնում պետք է սիրուհի լինի, խոհանոցում՝

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԻ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵՔ

Ճիշտ պատասխանեք երեխաներին հետաքրքրող բոլոր հարցերին Երեխաների սեռական դաստիարակությունը շատ կարեւոր ու առաջնային հարց է: Թեպետ ոչ բոլոր ծնողներին է հաջողվում պատասխանել իրենց փոքրիկների հարցերին ու ճիշտ ձեւով բացատրել, օրինակ, այն, թե որտեղից են իրենք առաջացել: Հոգեբանները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս երեխային խաբել, թե քեզ արագիլն է բերել կամ կաղամբի միջից ես դուրս

ԲՈԼՈՐՆ ԷԼ 100-Ի ՄԵՋ ԵՆ Սանկտ Պետերբուրգում շարունակվող կանանց Եվրոպայի 10-րդ առաջնության երրորդ տուրում մեր հանրապետության շախմատիստուհիները հաջող հանդես եկան: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Աննա Հայրապետյանը, իսկ Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը բաժանեցին միավորը: Երեք տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը 2,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 11-րդ եւ 25-րդ հորիզոնականներում: Լիլիթ

. ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ. «ԵՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՑՆՈՒՄ»

Թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», մարտի 20-ին հերթական անգամ պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները: Այդ օրը նրա մրցակիցը կլինի ամերիկուհի Ելենա Ռեյդը՝ «Տիկնիկ» մականունով: 21-ամյա Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել: Ընդ որում, 16-ը՝ նոկաուտով: Նրա վերջին մրցակիցը ռուսաստանցի Անաստասիա Տոկտաուլովան էր,

Դեմքերը՝ «Դեմքեր» բեմադրության մեջ

Հայաստանում են Ալեքսանդր Կալյագինն ու Վլադիմիր Սիմոնովը Կալյագինը՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմում: Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով մարտի 9, 10, 11-ին հյուրախաղերով Երեւանում էին ճանաչված դերասաններ Ալեքսանդր Կալյագինն ու Վլադիմիր Սիմոնովը: Հ. Պարոնյանի անվան թատրոնի լեփ-լեցուն դահլիճներում նրանք հայ հանդիսատեսի դատին հանձնեցին «Դեմքեր» ներկայացումը, որի հիմքում Ա. Չեխովի 5 պատմվածքներն էին: Արտիստներն

«ՄԵԿՆ ԵՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻՑ»

Անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բացառիկ հարցազրույցը Մեկ տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Հայաստանում, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրելու վերաբերյալ: Աշխարհահռչակ վարպետն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու այդ նախաձեռնությունը կյանքի կոչելուն: Կայացավ բալետմայստերի ծանոթությունը

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԻՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ

Երեկ Թեհրանում բացվեց Տնտեսական համագործակցության համաժողովը, որի ընթացքում գազի խոշորագույն արտադրողները՝ Իրանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Քաթարը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ միասին, քննարկելու են «Նաբուկկո» գազատարի կառուցման ծրագրերը: Միաժամանակ, Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել իրանա-ամերիկյան բանակցություններում: Իսկ Բարաք Օբաման ծրագրել է ավարտել իր եվրոպական շրջագայությունը՝ այցելելով Ստամբուլ: Թուրքիայի նման ակտիվությունը, ըստ «Կոմերսանտ»

ՏՈՒԳԱՆՔ՝ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՑ ՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Աֆրիկյան Կոտ-դ’Իվուար (Փղոսկրի Ափ) պետության նախարարները պատժվել են աղբահավաքմանը նվիրված շաբաթօրյակից ուշանալու համար: Ըստ newsru.com-ի, երկրի վարչապետը որոշել է զրկել նրանց մեկ ամսվա աշխատավարձից: Ինչպես պարզվել է, վերոհիշյալ 11 նախարարները պետք է աղբահանությամբ զբաղվեին դեռեւս հունվարին, բայց այն ժամանակ էլ զլացան կատարել իրենց պարտականություները: Պատժվածների թվում էր նաեւ երկրում մեծ ազդեցություն ունեցող ֆինանսների նախարարը: Փորձագետների

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Կրասնոյարսկի մարզի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկը՝ տեղի խորհրդարանի պատգամավոր եւ բիզնեսմեն Անատոլի Բիկովը, որն ավելի շատ հայտնի է որպես «Տոլյա Ցուլ», Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմամբ ստանալու է 26 հազար եվրո փոխհատուցում: Ստրասբուրգի դատարանը գտավ, որ ռուսաստանյան իշխանություները խախտել են Բիկովի իրավունքները՝ չապահովելով արդար դատաքննություն եւ խաթարելով մասնավոր կյանքն ու անձնական անձեռնմխելիությունը: 90-ական թվականներին Բիկովը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031