Օրվա լրահոսը
ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում նրա ապակայունացնող գործողությունների
«Մեր աջակցությունն Ուկրաինային կմնա ամուր եւ անսասան այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի». Բորել
Մանդատդ դի՞ր, ընդդիմադիր. Արմեն Աշոտյան
Այս անգամ ևս ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու քննարկումները նույնիսկ իրացման դեպքում չեն մոտեցնի մեզ պայքարի հիմնական նպատակին՝ իշխանափոխության միջոցով կանխել Հայոց պետականության շարունակվող ոչնչացումը։
Եկել եմ, որ չմտածեն, թե ես վախեցել եմ դատարան գալուց. Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցված չէ. մեղադրող դատախազ
Սարինե Աբրահամյան. IUSY-ն կարևոր հարթակ է հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու
Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինե Աբրահամյանը, որն այս պաշտոնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Բրունո Գոնսալուեսին։ Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հանգամանքով պայմանավորված։ Սարինե Աբրահամյանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիվ անդամ,
ԱՄՆ ՀԵԴ անդամները Ադրբեջանի դեսպանատան առջև ցույց են իրականացնում՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
«Ազգային ճակատ». ԱՄՆ ՀԵԴ անդամները ցույց են իրականացնում Ադրբեջանի դեսպանատան առջև, հայ ռազմագերիների և ապօրինի բանտարկված Արցախի ղեկավարների ազատ արձակման պահանջով: Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով իրազեկման ակցիա է իրականացվել նաև Տորոնտոյում:
«Այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ, այլ չորեքթաթ դիվանագիտություն». Ռուբեն Մելիքյանը ՀՀ ԱԳՆ-ի եւ հայ ռազմագերիներին ազատելու պահանջի մասին
ԱԳՆ-ի մոտ մեր գտնվելն ուղղակի նրանց ուղղված ամոթանքի նշան է
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդներին։ «Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն արժեքավոր տեղեկություններ տրամադրեցին վերջին զարգացումների և ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- նշվում է առաքելության X-ի էջում։
Սեդրակ Քոչարյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 2.7 մլրդ դրամ՝ պահանջում է դատախազությունը
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ. տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ Հայցապահանջով Սեդրակ Քոչարյանից պահանջվում է բռնագանձել՝ անշարժ՝ 14 գույք Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք Իրավաբանական անձում մասնակցություն՝ 11 1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր 703.059 ԱՄՆ և 200.000.000
Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել լիբանանահայությանը
Իրավիճակն է դա թելադրում… «Լիբանանը չի կարող Գազա դառնալ»,-հոկտեմբերի 5-ին Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առաջնահերթություն համարելով Լիբանանում հրադադարի հաստատումը: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը փաստում է, թե ինչ բարդ եւ պայթյունավտանգ իրավիճակում է հայտնվել Լիբանանը, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների՝ 80 հազարից 120 հազար հայ է ապրում: «Տագնապալի այս իրադարձություններից անմասն չէ նաեւ լիբանանահայությունը: Լիբանանի
Գերեվարված անձանց, կորածների ճակատագրերի հարցը չբարձրացնելու դեպքում Ադրբեջանն ավելի կոգեւորվի անպատժելիությունից. Գեղամ Ստեփանյան
Հարցը միշտ պետք է բարձրաձայնվի Ադրբեջանի վրա հնարավորինս ավելի շատ ճնշում գեներացնելու համար
Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը դատախազություն է հրավիրվել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների կայքից՝ «Ազդարար»-ից:
Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը ԱՄՆ առաջնությունը սկսում են միմյանց դեմ խաղալով
Այսօր Ամերիկայի շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում մեկնարկում են ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկում են երեք հայ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը եւ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Վիճակահանությամբ տղամարդկանց առաջնության մեկնարկային տուրում Արոնյանն ու Սեւյանը խաղալու են միմյանց հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պետք է Հայաստանից տասնյակ հազարավոր դիմումներ ու պահանջներ գնան COP29-ի կազմակերպիչներին. Լարիսա Ալավերդյան
Եթե գտնվի գեթ մեկ ՀԿ, որ չդիմի, նա հանցակից է Ադրբեջանի բոլոր հանցագործություններին
Պաշտոնական Երևանը չի՞ գտնում ժամանակ դժգոհություն արտահայտելու ՆԱՏՕ-ի գեներալի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ. Հակոբ Բադալյան
Եթե այց կատարած լիներ որեւէ ռուսաստանցի զինվորական, հիմա ըստ երեւույթին հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից: ՆԱՏՕ գեներալի դեպքում՝ լռություն է:
«Հռչակագիրն ունեցել է գաղափարական պաշտպանիչ ուժ». Սահմանադրական դատարան
«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացրած որոշման վերաբերյալ իրենց հատուկ կարծիքներն էին հայտնել ՍԴ երեք դատավորներ: Նրանցից
Մեր նոր դատավարության օրենսգրքում կան կարգավորումներ, որոնք սկզբնապես մեռելածին են. Հովհաննես Քոչարյան
Հրանտ Բագրատյանի պաշտպանական կողմը պատրաստվում է պաշտպանական ճառերին
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում: Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտի Թումանյան փողոցի երկայնքով, մայրաքաղաքի ամենահին պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար
«Զանգեզուրի միջանցքը» Կրեմլի բառապաշարում է, արդեն` պաշտոնապես
Պուտինյան այսօրվա ՌԴ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, հետեւաբար ռուսական ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` խնդիրներ լուծում, եւ ՀՀ իշխանությունների կողմից նաեւ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի դուրսբերմանը հասնելը` կլինի միանգամայն արդարացված քայլ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս Մոսկվայում էին, սակայն Վլադիմիր Պուտինի հովանու ներքո եռակողմ բանակցություններ
Գառնիկ Դանիելյան. Տպավորություն է, որ շարժումը մարել է, ու հարմար պահ են գտել մեզ քննադատելու, իրենք մի նպատակ ունեն՝ վերցնել ընդդիմադիր դաշտը. «Հրապարակ»
Հարցազրույց Սրբազան շարժման լիդեր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ – Սրբազան շարժման վերջին հավաքներից հետո ավելի է մեծացել շարժման քննադատների շրջանակը, իշխանականներին են միացել նաեւ սրտացավները: Ասում են, որ Բագրատ սրբազանը չունի հստակ ծրագիր, իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Շարժումը մարում է, շուտով վերջնականապես մսխվելու է գեներացված մեծ էներգիան, վերջին հավաքներին քիչ են մասնակցում։ Շարժումը փրկելուն ուղղված
Նոր Նորքում այգին վնասելու համար Վիտալի Բալասանյանի ու ևս մեկ անձի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ
Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։
Ինչո՞ւ են ձերբակալել Սամվել Բալասանյանի որդուն․ նա մեկնում էր ԱՄՆ՝ հոր 70-ամյակը նշելու
«Սև Բերդ» ամրոցի հետ կապված գործը տևական ժամանակ է՝ քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ամենայն հավանականությամբ հենց այս գործն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քննության։
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
Սույն թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 28-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, դրամային՝ 10.25, դոլարային՝ 6.25 և եվրոյով՝ 5.25 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 7,000,000,000 ՀՀ դրամ է։ Մեկ արժեթղթի անվանական արժեքն է՝ դրամային՝ 100.000 ՀՀ դրամ, դոլարային՝ 100 ԱՄՆ դոլար, եվրոյով՝ 100 եվրո։ Պարտատոմսերը թողարկվում են 36 ամիս մարման ժամկետով
Չարլզ Երրորդ արքան Բաքու մեկնելն արդեն չեղարկել է. «Ազգ»
Բարձրաստիճան դիվանագետները մտավախություն ունեն, որ COP29-ից հետո կարող է հերթական հարձակումը լինել:
«Ես չեմ պատկերացնում, որ կնստեմ մեքենան ու Ադրբեջանով Ռուսաստան կգնամ։ Իրենք դա կանեն, անգամ ուզում են գալ, Հայաստանում ապրել». Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»
Ես կարծում եմ, որ իշխանությունները հասել են այն կետին, որ միջանցք չեն տալու, միջանցք՝ նշանակում է մի ճանապարհ ես տալիս, կողքերը ցանկապատ ես անում ու դու չես կարող այնտեղ մտնել, ինքը կուզի` կգնա, կուզի` կմտնի, ինչ կուզի` կանի, դա ադրբեջանական տարածք ես սարքում։ Դա չի լինելու, ես միշտ դեմ եմ եղել դրան, հիմա ոնց որ իշխանությունն էլ է եկել դրան»։
Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աղետալի չափերի է հասել, իսկ Բադասյանն ըստ էության ասում է՝ հերթեր չգոյացնելու համար այնքան էլ խնամքով չեն ստուգում մեքենաները. «ՉԻ»
Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախ հորդորել է Google-ով պարզել, թե ամսական որքան թմրանյութ է մտնում ԵՄ, օրինակ, Անտվերպենով կամ իտալական նավահանգիստներով, ապա հայտարարել է, թե եթե մաքսային ծառայությունը Հայաստան մտնող բոլոր բեռները ստուգի՝ «մինչև Փոթի հերթ կգոյանա»։ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն օրեցօր աճում է ու արդեն աղետալի չափերի է հասել, իսկ
«Տեսչական մարմինը կարող է մտնել, ուսումնասիրություններ կատարել, բայց զուտ գրագրության առումով. գնացել էր գեղեցկանալու, բայց երեկ թաղումն էր». «Հրապարակ»
Արթուր Սարգսյանը քրեական սկանդալներով հայտնի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի որդին է։
Վստահությունը կարելի է չափել. «Հայաստան» հիմնադրամի 2023 թ. հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների ամենաքիչ գումարը. «Ժողովուրդ»
2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»: Իրականում սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին
«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ԶԼՄ-ներին հայտնել են քննչական կոմիտեից։ Խոսքը կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործի մասին է, որը վերաբերում է Խաչատուր Բալասանյանին ու նրա մերձավորին։ Մանրամասն՝ ավելի ուշ:


















































