Օրվա լրահոսը
«Ուղղակի փող է ծախսվում. ամենաուշը 2 ամիս հետո ասֆալտը գոյություն չունի». «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են եւ անհարմար բացահայտում ստացվեց»։
Ինչո՞ւ է Ալիեւին հաջողվում չստորագրել «խաղաղության պայմանագիրը»
«Եթե 1992 թվականին մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա անցնող օրերը Հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», – 2020 թվականի նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։ Շուշիի անկումից երկու օր առաջ (իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ անկման օրը) պաշտոնական քարոզչությունը պնդում էր,
Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր. Արման Թաթոյան
Ադրբեջանն անցկացնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները:
Լուսանկարը ցույց է տալիս, որ մեր սիրելի վարչապետը շատ լուրջ պատրաստվել է ՌԴ ղեկավարի հետ հանդիպմանը. «ՉԻ»
Ապե, դուք գոհ եղեք, որ Պուտինի հետ հանդիպմանը շորտիկով չի գնացել:
«Իքս Գրուպ»-ը 500 000 դրամ պարգև է խոստանում նրան, ով կօգնի բացահայտել «Դոմուս»-ում հրդեհի ծագման հանգամանքները
«Իքս Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ պարգևավճար խոստանալով նրան, ով կօգնի բացահայտել երեկ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում հրդեհի ծագման հանգամանքները։ Բանն այն է, որ տարածքը, որտեղ տեղակայված էր «Դոմուս» խանութը, պատկանում է «Իքս Գրուպ»-ին և տրված էր վարձակալությամբ «Դոմուս» ՓԲԸ-ին։ «Իքս Գրուպ»-ի մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ
Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ՝ միջ-եկեղեցական աղօթք կատարուեցաւ Փրաւիտընսի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ
Գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երկուշաբթի, 7 Հոկտեմբեր 2024-ին, միջ-եկեղեցական աղօթք կատարուեցաւ Փրաւիտընսի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, մասնակցութեամբ նահանգի ուղղափառ եկեղեցիներու հոգեւորականներուն: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան, Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ.
Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում, որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության այդտեղ մնալն ու գոյատևելը
Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը: Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին
«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը. «Հետք»
Վարդան Այվազյանը Թբիլիսիում նոր բնակարան է ձեռք բերել
Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com 2019 թվականին ես հոդված էի գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թվականին Թուրքիայում ներկայացված հայցի կարգավիճակի մասին՝ տասնամյակներ առաջ իր բռնագրավված հազարից ավելի կալվածքները վերստանալու համար։ 12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց հետո Պատրիարքարանը վերջապես մեծ հաղթանակ տարավ անցած շաբաթ։ Իշխան Էրդինչն այս լավ լուրը զեկուցեց 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում՝ «Կարևոր զարգացում Թուրքիայում Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների
Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է. Սերգեյ Լեբեդև
Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է, ասաց Սերգեյ Լեբեդևը` պատասխանելով Sputnik–ի հարցին։ Նա նշեց, որ նեղ կազմով կարևոր զրույց է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության հաստատման մասին։ ԱՊՀ բոլոր ղեկավարները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են հնարավորինս շուտ գալ համաձայնության։ «Ուրախացրեց այն, որ 2 ղեկավարներն էլ, իմ կարծիքով, հայտնեցին
«Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման այսօր ես չեմ եղել». Դավիթ Գալստյան
Հանդիպել են ԱՀ նախագահը, Պետնախարարը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը: Քննարկումների արդյունքում որեւէ եզրակացության չեն եկել:
«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի գլխավոր դերերում երեխաներ են
Ըստ հեղինակների, ֆիլմ ընտանեկան դիտման համար է
Էլինա Ավանեսյանը չհաղթահարեց Wuhan Open-ի առաջին շրջանը
Օգոստոս ամսից Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Չինաստանում մեկնարկած Wuhan Open մրցաշարի առաջին շրջանում 6:4, 5:7, 6:7 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Մարտա Կոստյուկին եւ դուրս մնաց պայքարից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 3 մլն. 211 հազ. 715 է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ղազախստանում առայժմ 16-րդն է
Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում ընթացող շախմատի «Oskemen Open 2024» միջազգային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ «Masters» խմբում հանդես եկող Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը 5,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում, իսկ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը մեկ միավոր պակաս է վաստակել եւ զբաղեցնում է 35-րդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները. «Ազատություն»
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։ «Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», – «Ազատությանը» հայտնել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը։ Երեկ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների
Եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Աֆրիկյան երկրները պահանջեն, ապա Ռուբենին ու մյուս հայերին ազատելը Ադրբեջանի շահերից կբխի. Դելե Օլոջեդե. News.am
UWC Դիլիջանի տասնամյակի միջոցառումների ընթացում NEWS.am-ը զրուցել է հայտնի լրագրող, գրող և հրատարակիչ, Պուլիցերյան մրցանակակիր Դելե Օլոջեդեի հետ: – UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձայնն ամենաբարձրերից մեկն էր, որ ահազանգում էր Արցախում էթնիկ զտումների վտանգի մասին և ջանում էր կանխել այն աղետը, որը տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի առաջ Արցախում։ Ի՞նչ եք զգում, երբ գիտեք,
ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՀ-ին 3 ամսվա ընթացքում 4500 եվրո վճարել քննադատության համար աշխատանքից հեռացված Իշխան Աղաջանյանին
Նաիրիտ գործարանի նախկին ավագ գիտաշխատողը ժամանակին տեղեկացրել էր Նաիրիտի քլորոպրենի արտադրամասում առկա թերությունների մասին, որտեղ 2009-ին պայթյուն գրանցվեց
Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով
News.am Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին: Դրա մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։ Նա հիշեցրել է, որ ըստ ԱՊՀ ձևաչափի՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի և Բաքվի և Երևանի գործերին մասնակցության մասին։ «Նրանք այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակում
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 20 տարեկան՝ հինգ, 23 տարեկան՝ չորս աղջիկ
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը Լեհաստանում անցկացվելու է ծանրամարտի 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի աղջիկների հավաքականները: Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ 20 տարեկանների պայքարին կմասնակցի 5, իսկ 23 տարեկանների պայքարին՝ 4 ծանրորդ: Այժմ աղջիկները նախապատրաստության վերջին հավաքն անցկացնում են Գյումրիում: 20 տարեկանների թիմում ընդգրկվել
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան
Հաջորդիվ ընդլայնված կազմով նիստում պետությունների ղեկավարները ստորագրել են օրակարգով հաստատված հարցերի արձանագրությունները: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլ հարցերի, որոշում է կայացվել 2026 թվականին Հայաստանի Մեղրի քաղաքը ճանաչել ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք:
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 12 անշարժ գույք. 3 շարժական գույք. 723 միլիոն դրամ:
Գյումրվա սիրված ֆիլմերից, Յուրի Վարդանյանի հաղթանակներից մինչև Անկախության հանրաքվե․ «Արմենպրեսի» բացառիկ ցուցադրությունը՝ Գյումրիում
Այսօր Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցադրությունը, որը կրում է «Դարի վավերագրություն» խորագիրը։ Գյումրեցիներին ներկայացվեցին մոտ 45 լուսանկարներ, որոնցում, ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի, արտացոլված են 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային ու մշակութային նվաճումներից մինչև քաղաքական զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ,
Հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրն արդեն այս ամիս, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է. Նիկոլ Փաշինյան
Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, լուծել, ստորագրել նոր համաձայնագրեր. ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ստորագրված և վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,–նշել է նա: Փաշինյանը
Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել և չի կարող չեղարկել: Համագործակցեք այնքան, որքան որ մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը, որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել,
2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով
«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է։ Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում
Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին. «Հետք»
«Հետք». Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ: Տարվա կտրվածքով այս անձանցից յուրաքանչյուրը միջինը մի քանի միլիոն դրամի եկամուտ է
«Երկրի բարօրության հիմքը ամուր տնտեսությունն է, որի հզորացման գրավականը բանիմաց տնտեսագետների արդյունավետ գործունեությունն է կյանքի բոլոր բնագավառներում»
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա
Հայտնի են «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայկական գրադարանային ասոցիացիան հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրել է «Լավագույն գրադարան» մրցույթի պարգևատրման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մրցույթի գնահատող հանձնաժողովի նախագահ Ֆաթմա Խաչատրյանը, ՀՀ
«Հայ գրականությունը համընթաց է շարժվել համաշխարհային պրոցեսներին»
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ «Հայ գրականությունը համընթաց է շարժվել համաշխարհային պրոցեսներին, յուրացրել ուղղություններն ու
«Հետո եմ հասկացել, որ խաբեություն է: Վարորդական վկայականի լուսանկարը տեսնելով՝ վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ»
«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ: Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր


















































