Օրվա լրահոսը
Հակոբ Ասլանյան. Արշակ Սադոյանն անձամբ ինձ է ասել՝ ըտենց ա, թող ՀՀՇ-ից լինի՝ պոլի փետ լինի. «Հրապարակ»
Մի րոպե, ես չեմ կարծում, որ եթե, օրինակ, Արփի Դավոյանը լինի, մենք զգանք, որ ինչ-որ հարցում սխալ է, մենք շատ հնարավորություն ունենք՝ անմիջապես կապվելու եւ ասելու՝ Արփի ջան, այս հարցն այսպես է, իսկ այդ աղջիկն ուզածդ ժամանակ, ուզածդ խոսքերը լսում է եւ վերլուծում։ Եթե թիմն է առաջադրում, թիմն էլ պատասխանատվություն է վերցնում։
Համազգային ու համաեկեղեցական կարեւորագույն այդ իրադարձությանը անհրաժեշտ մակարդակով չմասնակցեցին Հայ Եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից երկուսը. «Ազգ»
Պատճառաբանություններ միշտ էլ կարելի է բերել,- Արամ Ա Կաթողիկոսը հովվական այցով գտնվում էր Մ. Նահանգներում, իսկ Նուրհան Պատրիարքը՝ հրեա ծայրահեղականների ոտնձգությունների դեմ ամենօրյա պայքարում: Սակայն դրանք ոչ համոզիչ ու ոչ էլ ընդունելի են ընդամենը երկօրյա այցից խուսափելու համար:
Որտե՞ղ է հուղարկավորված ամուսինս. չեմ հիշում | Վերապրում․ Լուսինե Իսրաիլյան
Լուսինե Իսրաիլյանը Արցախի Խնձրիստան գյուղից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ ավագ ենթասպա Գրիգորի Իսրաիլյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Գրիգորին հուղարկավորվել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, սակայն Լուսինեն չի հիշում, թե կոնկրետ որ մասում… Արցախահայության բռնագաղթը սկսվել էր։ Պաշտպանության բանակը զինաթափված էր։ Արցախի հեռուստատեսություն
ՔՊ-ականները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները
Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր»
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Indian Defence Research Wing պարբերականը գրել է, որ Հայաստանի զինված ուժերն ավարտել են Հնդկաստանից ներմուծված վեց ATAGS համակարգերի փորձարկումները։ Ըստ IDRW-ի հայկական բանակի աղբյուրների՝ հրետանային համակարգերն անցել են երկրի տարբեր վայրերում իրականացված բոլոր գործառնական փորձարկումները։ Նշվել է, որ ATAGS հրետանային համակարգերի խմբաքանակը հայկական կողմի պահանջով ծրագրավորվել է հայերենով։ Կատարվել են նաև որոշ փոփոխություններ, որպեսզի դրանք
Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ, ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի
Զոհվածների ծնողներին թե’ նախկին, թե’ ներկա իշխանություններն օգտագործում են՝ երբ իրենց պետք է. զոհված հերոսի մայր
Բոլոր ժամանակներում իշխանությունը ժողովրդին բարեկամ չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են. «Ազատություն»
Բաքուն վերջին շրջանում պարբերաբար Երևանից պահանջում է տվյալներ տրամադրել 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Նախօրեին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին՝ մի շարք երկրների օմբուդսմեններին, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Մեղադրելով Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ,
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է
Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է. Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. «Այսօր առաջին կուրսի ուսանողուհին, տեսանելի ցավի զգացումով, նշեց հետևյալ միտքը․ «Սահմանադրական դատարանը վերացրել է անկախության հռչակագիրը, այն դարձրել է պատմական փաստաթուղթ»։ Ուսանողներին առաջարկում եմ վերընթերցել 2020թ․ հրատարակված հոդվածը, որում առկա են հետևյալ թեզերը․ Թեզ 1․ Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից (կամ որևէ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը: Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան: Հոկտեմբերի
ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար
ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար: Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին նրանք կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին. «Փաստինֆո»
Շուրջ երկու տարի առաջ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով մեղադրյալները կալանքի տակ են։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է բոլորովին վերջերս մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ թողնելով նրա խափանման միջոց կալանքն անփոփոխ։ Գործով մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանը ևս շարունակում է մնալ կալանքի տակ։
Կհասնենք նրան, որ քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան. ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել որոշման մեջ, որով 2023 թ. տարեվերջին հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, այս հարցով տրամաբանորեն մեկնարկում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և
Ծաղկաձորում երեք հայ շախմատիստներ առաջատարների շարքում են
Ծաղկաձոր առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Ծաղկաձոր Օփեն մրցաշարում, որին մասնակցում են տասը երկրների ներկայացուցիչներ, հինգերորդ տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից երեքը ընթանում են առաջատարների տասնյակում: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 4,0 միավորով բաժանում է 2-ից 5-րդ տեղերը, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանն ու միջազգային վարպետ Արթուր Դավթյանը 3,5-ական միավորով առայժմ զբաղեցնում են, համապատասխանաբար, 6-րդ
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը
23 միլիոն եվրոյով Հայաստանը Փարիզում դեսպանության նոր շենք է գնել։ Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։
«Արցախցիները ՀՀ քաղաքացի են, իրավական հիմքերը կան՝ սկսած 1989թ․ որոշումից»․ արցախցիների քաղաքացիության հարցով դատավարություն՝ Վարչական դատարանում
«Երեք տասնամյակ մեզ տվել են ՀՀ քաղաքացու անձնագիր, ի՞նչ է, կե՞ղծ են այդ անձնագրերը»։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հերթական խաղերին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում հոկտեմբերի 10-ին արտագնա խաղում ուժերը կչափի Ֆարերյան Կղզիների ընտրանու հետ, իսկ երեք օր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիային: Այդ հանդիպումներին ընդառաջ հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն|Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկող նախապատրաստությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ-«Նոա», Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա», Հենրի
Տուգանելու հերթն հասավ ընդդիմադիր անասնատերերի՞ն
Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը, որը ողջ ամառ այցելել է Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներ, զրուցել բնակիչների հետ ու արձանագրել նրանց խնդիրները, մասնավորապես մարզի սպանդանոցների՝ փաստաթղթով լինելը, բայց իրականում չգործելը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անասուններին սպանդանոցային մորթի չենթարկելու համար հատկապես սկսել են տուգանել իշխանության վարած քաղաքականությունը քննադատողներին։ Այն
Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վիրավորելու համար Բաքվի դատարան հայց է ներկայացվել. News.am
Reuters-ը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան, այդ թվում՝ ադրբեջանական թերթերից մեկի դեմ։ NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնեց. «Տեղեկությունները ճիշտ են.։ Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը Բաքվի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ
Նիկոլ Փաշինյանը` Միշել Բարնիեին. ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ
«Շատ լավ հիշում եմ՝ ողջունելի էր, որ նման բան է լինելու․ աշխատողների համար հանգիստը ապահովելու համար տարածք է լինելու»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ Սևանում ԵՊԲՀ-ի համար տարածք ձեռք բերելու մասին
Վկայի՝ որոշ հարցերի չպատասխանելու առիթով մեղադրող դատախազն ասաց․ «Մեր գնահատմամբ՝ վկան ընդամենը պատրվակ է հորինում, որ իր դեմ կարող է օգտագործվել այդ պատասխանը։ Դա չի կարող հիմնավոր համարվել, որ վկան չի պատասխանում իր վերաբերյալ հարցերին»։
Էմանուել Մակրոնը ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
Հարգելի ՛ քաղաքացիներ, ս.թ. հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Վաշինգտոնը հերքում է Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը
«Ազատություն». Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերքել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը։ Հոկտեմբերի 2-ին այս մասին հաղորդել էր ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։ Լրատվամիջոցը պնդել էր, որ Իվանիշվիլիի չորս զավակներից երեքը, որոնք բնակվում են արտերկրում, չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշվիներից։ «Ֆորմուլան» նաև նշել էր, թե խոսքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Ինչպես նաև, Նալբանդյան – Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Հայաստանը կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, նպատակն է՝ ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում. Արաքսիա Սվաջյան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը: Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
«WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը»
Մեկնարկում է WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, աննախադեպ համերգային ծրագիր և կոնգրես համաշխարհային խոսնակներով․ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն Հոկտեմբերի 3, Երևան։ Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվելու է ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և
Հայաստանը հանձնառու է շարունակելու ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների
Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին, ◾️Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին, ◾️Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։


















































