Օրվա լրահոսը
«Արարատ» հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկի թերակղզու հատվածում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ «Արարատ» հանգստի գոտու տարածքում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից կատարվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հայկական ալիք
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։ Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին՝ Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։
Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 22-28-ը (2024թ․) ◾️Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 25-ին։ ◾️Գյումրի, Արարատ և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Աննան շատ հետևողական, լավ իմաստով ինձ հետապնդում է, չկա մի համերգ, որ ներկա չլինի, և իմ կենսագրության ավելի լավ գիտակ է, քան ես». մաեստրո Չեքիջյան
«Իմ կյանքում ավելի խորհրդավոր բան հնարավոր չէ պատկերացնել, քանի որ ես չեմ լինի, բայց այս գիրքը կլինի»
Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման և կանխարգելման գործում. Խերարդո Նոռոնյա
Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն: Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը,
Ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար վավերացրին Հռոմի ստատուտը, բայց ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չեն ներկայացրել Ադրբեջանի դեմ
Այսինքն՝ դուրս է գալիս, որ ժողովրդավարական իշխանությունը ժողովրդավարական խորհրդարանում մեր ժողովրդին ներկայացնում է, որ հրատապորեն վավերացնում ենք այս փաստաթուղթը, որ ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկենք, որից ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չի տալիս ընդդեմ Ադրբեջանի:
Աննա Վարդապետյանը և Բելառուսի գլխավոր դատախազը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական
Ցուցուլյանը կարևորել է «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման ուղղությամբ միջգերատեսչական ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի
Ալֆրեդ Քոչարյան. Պետությունը կարևորում է գրադարանների դերը հասարակության կյանքում
«Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ»
«Ամեն գործարքից երեք տարի անցել է, հետեւաբար, վաղեմության ժամկետը անցած է եւ այս գործով ապօրինի գույքի բռնագանձման պահանջները բոլորը պետք է մերժվեն»
Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջի վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին
Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար
Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։ Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին): Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»։
Նիլ Ուշակովին Եվրախորհրդարանը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ է ընտրել
Նատալի Լուազոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվել են որպես նրա տեղակալներ:
Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքը կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի է դարձել. Ժաննա Անդրեասյան
Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը
Չեն համապատասխանել միջպետական ստանդարտին. տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: «ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության
«Ճամպրուկը» վերադառնում է հայտնի դեմքերի հետ
Դովլաթովը հնարավորություն է տալիս, որ մարդն ինքն իրեն ճանաչի, բայց ժպտա
Երկու անձ կալանավորվել է Շիրակի մարզի տարբեր հատվածներում տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար
2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝
Փիրումյան փողոցում քաղաքացին 45 բարդի է հատել. հետագա ծառահատումը կանխվել է
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում
Տաջիկստանի գլխավոր դատախազն առաջարկել է քննարկել փորձի փոխանակման նպատակով ՀՀ-ի հետ համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական
Դուբայից ժամանած ՀՀ քաղաքացու ուղեբեռից 8 միլիոն դրամի թանկարժեք քարեր ու զարդեր են հայտնաբերվել
ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է
Գևորգ Մելիքսեթյանի հետ հանդիպմանը հեռուստաընկերությունների ղեկավարները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին: Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների
Մեկնարկել է օպերային թատրոնի մարզային համերգաշարը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ից մեկնարկեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյա հոբելյանին նվիրված մարզային համերգաշարը, համայնքապետարանների հետ համատեղ գործակցության արդյունքում: Համերգներին իրենց մասնակցությունն ունեցան օպերային թատրոնի առաջատար մեներգիչները: Ծրագրում ընդգրկված էին՝ ինչպես Կոմիտաս վարդապետի, այնպես էլ արևմտաեվրոպական և ռուս կոմպոզիտորների հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ: Մեկնարկային
Հեղեղումների հետևանքով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար 300 մլն դրամ կհատկացվի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման հատկացնել 300 մլն դրամ: Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։ Շահառուների թիվը շուրջ 150 է: Ինչպես
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2024»-ում 9 դիրքով առաջընթաց է գրանցել նախորդ տարվա համեմատ
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2024»-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը: Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական
Սոցհարցման հետքերով․ հանրության վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատման նկատմամբ
Հիշեցնենք, որ պտղի սրտի զարկերն առաջին անգամ լսելի են հղիության 5-6 շաբաթական ժամանակահատվածում, երբ սիրտը ձևավորվում է և սկսում ակտիվորեն բաբախել։ Շատ երկրներում հանուն երեխայի կյանքի իրավունքի հասարակական շարժումները հենց այս ժամանակահատվածն են իրենց քարոզչության կարևոր կետը դարձնում։
Շուշիում մզկիթ և թանգարան կկառուցեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ավերված հուշակոթողի տարածքում բացված «Դրոշի հրապարակում». Monument Watch
Monument Watch. Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում (հուշարձանի ոչնչացման վերաբերյալ՝ այստեղ )։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝
Ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանողից երկուսի մոտ դանակ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է: Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հետք»
«Հետք». Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ վարչական տույժ կիրառելու մասին, անվավեր ճանաչելու պահանջով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ․ հուլիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։ Դատարանում Դիանա Գասպարյանի շահերը պաշտպանում է Էդվարդ Ափոյանը։ Նա


















































