Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կարելի է զբաղվել անցյալից մնացած գործերը ավարտին հասցնելով: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործնական հարցերի շուրջ զրուցելու առիթները բաց մի թողեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ինտիմ կապերը սիրելի մարդու հետ անմոռանալի հիշողություններ կթողնեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրվա առաջին կեսը հարմար է բախումային իրավիճակները հարթելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Բացառված չէ, որ երեկոյան լուրջ ընտրություն կատարելու առջեւ հայտնվեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09:

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այս անգամ՝ մշակութային ոլորտում Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի հրավիրած մամուլի ասուլիսում բանախոսը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության ու «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրինության համատեղ նախաձեռնած՝ երաժշտական գործիքներ վերանորոգող եւ լարային գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման «Culture 2000» ծրագիրը: Այն հաստատվել է եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրամիության անդամ-երկրների համար, որը ենթադրում է համագործակցություն եվրոպական երկրների եւ Հայաստանի

Հավուր պատշաճի պահպանվե՞լ են

Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրությունը չի փրկել Երկրագիտական թանգարանի շենքը Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել դիլիջանցի երիտասարդներից, որոնք մտահոգված էին տեղի Երկրագիտական թանգարանի շենքի անմխիթար վիճակով: «Արդեն քանի տարի է՝ շենքը վատթար վիճակում է եւ ուշադրություն դարձնող չկա: Իշխանական ոչ մի կառույց չի կարողանում գումար հատկացնել՝ թանգարանի նոր շենքի համար, քանի որ գործող շենքին վերանորոգումն էլ չի

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՔԱՐՈԶԵՑ

Իսկ Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում հակափաստարկներ չի ներկայացրել Այս շքեղ գիրք-ալբոմում ադրբեջանցիները ներկայացնում են աշխարհահռչակ թավջութակահար Մ. Ռոստրոպովիչին, որն ընդամենը ծնվել է Ադրբեջանում: «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները»: Գրքի շապիկին պատկերված են Գառնին, Ամբերդն ու Երեւանյան մզկիթը: Ղարաբաղյան թեմայով ադրբեջանական այս գիրքը 2005թ. սեպտեմբերին մոսկովյան միջազգային տոնավաճառում արժանացել է առաջին մրցանակի: Վերջերս Ֆրանկֆուրտում անցկացվեց գրքի միջազգային

Խորհուրդները շինծու են ու ձեւական

Դպրոցական խորհուրդներից հիասթափված են նաեւ ոլորտի պատասխանատուները Գյումրիի «Ասպարեզ» ակումբում օրերս «Դպրոցների կառավարման համակարգերի գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը խստորեն քննադատեց դպրոցական խորհուրդների այն անդամներին, ովքեր, ըստ նրա, շատ դեպքերում անգրագիտության դասական օրինակ են՝ «ութամյա կրթությամբ, տառերը չիմացող, սակայն նրանց է վստահված դպրոցի տարեկան բյուջեի քննարկումը»: Ըստ նրա,

ԻՆՉՈՒ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Պարզաբանում է Իջեւանի քաղաքապետը (Սկիզբը՝ նախորդ համարում) Հոկտեմբերի 26-ին մի խումբ ոստիկաններ, մարզի եւ քաղաքի ոստիկանապետերի գլխավորությամբ, ներխուժել են Իջեւանի քաղաքապետարան, ահաբեկել աշխատակիցներին, կոպտորեն խոչընդոտել տեղական հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը: Ըստ ականատեսների, բարձրաստիճան ոստիկանները հարբած էին: Քանի որ մի քանի ժամ քաղաքապետարանի շենքը փաստորեն պաշարված էր, Իջեւանի բնակիչներն այդ երեկո եւ հաջորդ օրը հավաքվել էին քաղաքապետարանի

Մաշկավեներականն էլ կօպտիմալացվի

Այս հանգամանքը զայրացրել է Գյումրիի քաղաքապետին Վերջին մի քանի ամիսների ընթացքում գյումրեցի բժիշկները հոգեկան ծանր վիճակի մեջ են. մասնագիտական աշխատանքով զբաղվելու փոխարեն նրանք սթրես են տանում, թե Գյումրիի որ հիվանդանոցը որին է միանալու, ու իրենք պատահաբար գործազուրկների ցուցակում չե՞ն հայտնվելու: Առողջապահության նախարարությունը սկսել է Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է

«ԱՐԳԱՎԱՆԴԻ» ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Արագընթաց մայրուղի սարքելուց առաջ պետությունը ոչ բոլոր գործոններն է հաշվի առել Երեւանն ու «Զվարթնոց» օդանավակայանն իրար կապող արագընթաց ավտոմայրուղու (Իսակովի պողոտայի, որը ժողովուրդն անվանում է «Արգավանդի տռաս») վերակառուցումը, որը նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանն ու օդանավակայանի ղեկավարությունը, այս օրերին ընթանում է մեծ թափով: Երեւանի քաղաքապետարանի հաստատած նախագծի համաձայն, այդ ճանապարհը պատով բաժանվելու է երկու մասի՝ արագընթաց

ԸՆԴԴԵՄ ՄԱՆՈՒԿԻ

Կարելի է հպարտ մեկնաբանություն անել, թե հենց Աջափնյակում են ապրում ամենաանկաշառ ընտրողները: Կամ էլ՝ ցինիկ մեկնաբանություն, թե Աջափնյակի մասին այնքա՜ն ասացին, որ այս համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունն ապարանցիներ են, որ մարդիկ իրենց իրոք պահեցին ապարանցիների պես: Այս մեկնաբանությունների առիթը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հայտնած տեղեկությունն է, թե Աջափնյակի համայնքապետի ընտրություններում «ընտրակաշառքի գումարը շատ

Նախադեպին ընդառաջ

Արեւմուտքը ողջունում է Կոսովոյի անջատումը, բայց դա «առանձնահատուկ դեպք» է համարում Միանգամայն սպասելի էր, որ Սերբիայում երկու օր առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԱՄՆ-ին ու Եվրամիությանը անտարբեր չէր թողնելու: Հիշեցնենք, որ Սերբիայի նոր սահմանադրության տեքստում Կոսովոն հռչակված է իբրեւ երկրի անքակտելի մաս՝ օժտված լայն ինքնավարությամբ: Սակայն Կոսովոյի ալբանացիները, որոնք լսել անգամ չեն ուզում նույնիսկ աշխարհում

ԿՌԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հրանտ Խաչատրյանը այցելեց իր ստեղծած կուսակցության գրասենյակ։ Այցի նպատակը հստակ չի ձեւակերպվում Նախորդ օրը ՍԻՄ պատվավոր նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտնել էր, որ պատրաստվում է այցելել իր կուսակցության գրասենյակ: Պրն Խաչատրյանը ՍԻՄ գրասենյակ եկավ ուղիղ ժամը 15-ին եւ բավականին հուզված էր: Բարձրացավ երկրորդ հարկ, լրագրողները՝ նրա հետեւից, սակայն պարոն Խաչատրյանին ներս թողնելուց հետո անվտանգության աշխատակիցները դուռը

«ՉԵԿԱՆ՝ ՔԱՆԻ ՈՐ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԲԱԺԱՆԵՑԻՆՔ»

Աջափնյակի համայնքապետ ընտրված Ռուբեն Հովսեփյանի մտերիմներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, ընտրությունների մասին խոսեց՝ բացելով փակագծերը: – Աջափնյակի 75188 ընտրողներից քվեարկությանը մասնակցեցին 18932-ը: Նման ցածր ցուցանիշը բացատրում են այսպես՝ մարդիկ չցանկացան մասնակցել մի ընտրության, որի արդյունքները որոշված էին վաղօրոք: – 75 հազարն ընդամենը հաշվառվածների թիվն է, որում ներառված են հանրապետությունում այժմ չբնակվողները, գուցե նաեւ մահացածները:

ՀՐԱՆՏԸ ՉՇՓՎԵՑ ՀԱՅԿԻ ՀԵՏ

ՍԻՄ պատվավոր նախագահի երեկվա կարճատեւ այցը ՍԻՄ գրասենյակ նկարահանվել էր եւ ցույց տրվեց լրագրողներին: Հրանտ Խաչատրյանը նախ ուղեւորվեց դեպի իր աշխատասենյակ, տեսնելով, որ այնտեղ վերանորոգում է, ուղղվեց դեպի կազմբաժնի վարիչի աշխատասենյակ, այդ պահին նրան դիմեց Հայկ Բաբուխանյանը եւ ասաց. «Հրանտ, արի խոսենք, տեսնենք ի՞նչ ես ուզում»: Հրանտ Խաչատրյանը ոչ մի կերպ չարձագանքեց: Կազմբաժնի վարիչ Արթուր

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր քայլերը դրդված կլինեն զգացմունքներով: ՑՈՒԼ 21.04-21.05: Կամքի ուժն ու զսպվածությունը կօգնեն հասնել նպատակներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ կյանք չվարել, այլ ավելի շատ հանգստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջողություն կբերի տարբեր նախաձեռնություններում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ուրիշների գործերին մի խառնվեք եւ ձեր համոզմունքները մարդկանց մի պարտադրեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզ առույգ կզգաք

Հայաստանցիները միջակ մասնակցություն ունեցան

Իսկ լեգեոներականներն ընդհանրապես հարկ չհամարեցին Երեւան ժամանել Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 11-րդ միջազգային խաղարկությունը: Երեւան էին ժամանել Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի ուժեղագույն ըմբիշները: Հայաստանից մրցաշարում հանդես եկավ 35 մարզիկ: Շուրջ 90 մասնակցի եւ հյուրերի մեջ քիչ չէին օլիմպիական խաղերի,

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Անցնող շաբաթը հարուստ էր Հայաստանի մարզական կյանքում Ռոբերտ Աղասարյանը՝ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավարտվեց շախմատի 8-18 տարեկան պատանիների եւ աղջնակների աշխարհի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում էր 56 երկրի շուրջ 700 ներկայացուցիչ: Ռուսաստանը Վրաստանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով հրաժարվել էր մասնակցել: Բաթումում Հայաստանը ներկայացնող 30 շախմատիստ-շախմատիստուհիներից գերազանց հանդես եկավ մինչեւ 12

Կպայքարեն կենցաղային թմրամոլության դեմ

Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հակածխախոտային թատերականացված քայլարշավ՝ դեպի Հանրապետության հրապարակ: Զրուցեցինք ընկերության հոգեբանական ծրագրերի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության կուրսի ղեկավար Խաչիկ Գասպարյանի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով Հայաստանը եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը (63,7%), իսկ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով (22%)՝ երրորդ

«ՇՈՒՏՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՍՈՒ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ»

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մի շարք այլ հ/կ-ների հետ համատեղ օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր 2-օրյա հանդիպում Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքների, ինչպես նաեւ Երեւանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումն անցկացվում էր «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում: Հանդիպման ընթացքում տարբեր մասնագետներ (արվեստաբաններ, իրավաբաններ եւ այլք) ներկայացրին Հայաստանի զարգացման 2007-2012թթ. կարեւոր ուղղությունները, հիմնական շեշտը դնելով ՀՀ փոքր քաղաքների բարգավաճման վրա:

ԳԱԱ ինստիտուտներում լարված իրավիճակ է

ԳԱԱ ինստիտուտներում գնալով ահագնանում են անհանգստությունները՝ կապված տնօրենների առաջիկա ընտրությունների հետ: Ինստիտուտների գիտխորհուրդներն ու նախկին տնօրենները հետզհետե համոզվում են, որ իրականում տնօրենների ընտրություններ չեն լինելու, այլ պարզապես նշանակումներ՝ նախագահության քմահաճույքով: Դեռեւս պարզ չէ, թե երբ տեղի կունենան այդ «ընտրությունները», իսկ մինչ այդ, այս օրերին ԳԱԱ բաժանմունքներում ընթանում են քննարկումներ՝ ինստիտուտների ներկայացրած թեկնածությունների շուրջ: Նախապես ինստիտուտների

ՀԱՐԲԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«Մեզ թվում էր, թե մենք պատանդ ենք հարբած ոստիկանների ձեռքին»,- ասում են Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները: «Առավոտը» արդեն գրել էր, որ հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը եւ Իջեւանի ոստիկանապետ Սամվել Գալստյանը մի խումբ ոստիկանների հետ «այցելել էին» Իջեւանի քաղաքապետարան: Տպագրել էինք նաեւ պարոն Սարգսյանի պարզաբանումները, որտեղ նա այդ այցելությունը որակել էր իբրեւ «սովորական աշխատանքային

Խոստումնալից ուսանողներին «արտահանում» են

Հայաստանում՝ ուսանող, ԱՄՆ-ում՝ մատուցող Երեւանի պետական համալսարանի պատերին ամենուրեք փակցված է մի հայտարարություն, որտեղ 18-24 տարեկան ուսանողներին առաջարկվում է ամառային արձակուրդներին ուղեւորվել ԱՄՆ՝ սպասարկման ոլորտում աշխատելու: Ուսանողական ծրագիրը կոչվում է «Work & Travel», եւ արդեն այդ ծրագրով բազմաթիվ ուսանողներ են մեկնել ԱՄՆ, որոնց մեծ մասը չի վերադարձել: Հաշվի առնելով, որ առաջարկ ներկայացնող ընկերությունը պահանջում է,

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՍԻՆ

Կոմիտասի փողոցում միլպետին, դատավորին եւ «օրենքով գողին» պատկանող «օբյեկտները» կողք կողքի են 1. «Gold star» սրճարանը փաստացի պատկանում է Արաբկիրի ոստիկանապետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանին, թեեւ գրանցված է «Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի ղեկավար Գագիկ Իսպիրյանի անունով:       2. «Արեւելյան խոհանոցը» պատկանում է «Ջնդե» մականունով հայտնի «օրենքով գողի» ու գրանցված է «Լիլիթ 96» ՍՊԸ-ի անվան տակ:  

ԱՆԻՐԱԶԵԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հոկտեմբերի 28-ին «Ազդակ» ակումբում հայտարարել է, թե Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը ՌԴ-ին փոխանցելու հարց ընդհանրապես գոյություն չունի. «Շատերն առանց հասկանալու՝ խոսքը ո՛ր խողովակաշարի մասին է, ինչի՛ մասին է՝ այս հարցը դարձրել են մամուլով քննարկման նյութ: Անտեղյակ թե տեղյակ՝ մարդիկ ինչ ասես ասում են, չի՛ կարելի»: Թերեւս այս

Հանրապետականին հունից մի՛ հանեք

Իսկ դա, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, խիստ վտանգավոր կարող է լինել մյուսների համար: Հարգելի հեռուստադիտողները եւ ռադիոլսողներն արդեն շատ լավ գիտեն, որ ՕԵԿ-ՀՀԿ տեղական նշանակության մարտերը սովորաբար ընթանում են Արմեն Աշոտյանի եւ բոլոր ՕԵԿ-ականների միջեւ, մինչդեռ կիրակի օրը, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ, նժդեհական սուրը փոխանցվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին: Երեկ մենք պարոն

«ՍԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ»

Հակադարձելով պնդումներին, թե քաղաքական գործունեությունը եւ բարեգործությունը օրենսդրությամբ համատեղելի չեն՝ իրենց նախաձեռնությունները հակաօրինական չեն համարում ո՛չ ԺԿ-ն, ո՛չ ՀՀԿ-ն: Ոչ թե ԺԿ-ն, այլ «Ծաղիկները» «Մոտ 2 տարի է, ինչ մենք ունենք մշակութային, բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է «Ծաղիկներ»: Այն համալրվում է իմ գումարներով եւ քաղաքացիների՝ ո՛չ կուսակցության,- մեզ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:- Եվ

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԳՐԱՆՑՎԵՑԻՆ

Աջափնյակի թաղապետի ընտրություններին ներկայացել էր ընտրողների մոտ 25%-ը Աջափնյակի բնակիչները նախապես գիտեին, որ ընտրվելու է դատախազի եղբայրը, այդ պատճառով էլ ընտրությունների չէին գնում: Հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ: Ինչպես կանխատեսվում էր, Աջափնյակի նոր թաղապետ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ անկուսակցական Ռուբեն Հովսեփյանը, իր օգտին ստանալով ձայների մեծամասնությունը՝ 13 հազար 930 քվե: Մյուս

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ: ՀԵՌՈՒՍՏԱՑՈ՛ՒՅՑ

 Անդրադառնալով «Առավոտի» պնդմանը, թե ինքը հեռուստացույցներ է բաժանում՝ Ժողովրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ նախագահ Տիգրան Կարապետյանը նկատեց. «Ես հեռուստացույց չեմ բաժանում՝ «Շոգեքարշը» խաղ է, որտեղ ես հակառակը՝ խնդրում եմ ժողովրդին, թե պետք չի «տելեվիզր»՝ վերցրեք ուրիշ մրցանակներ»: Մեր նկատառմանը, թե ինքը հեռուստացույց է տալիս՝ անգամ երբ բառը կարգին չեն էլ գուշակում՝ «Շոգեքարշի» վարողն այսպես արձագանքեց. «Բայց

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներեքերորդ ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ Թանգարանի աղջկերքի ու կանանց հետ մի պատառ բան ուտելուց ու իրենց եփած սուրճն անուշ անելուց հետո իրենք ու ես արդեն սինխրոն զգում էինք իմ ավելորդությունն էդ թանգարանում, իսկ ուտելուց առաջ, ընդհակառակը, իմ կարիքը լավ էլ զգում էին, քանի որ ես էդ օջախի գլխավոր ու, միեւնույն ժամանակ, միակ տղամարդն էի,

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Հին կապերի վերականգնումը չի բացառվում։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հաջող օր է գործարքների մեջ մտնելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք կարող եք լավ հարաբերություններ ստեղծել գործնական մարդկանց հետ։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ծագող խնդիրները այսօր հեշտ կլուծեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Դուք նոր երկրպագուներ կունենաք։ Նրանք կցանկանան հովանավորել ձեզ։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Չափից ավելի զգացմունքայնությունը կխանգարի աշխատանքին։ ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վերանայեք ձեր

ԾՐԱԳՐԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ

Բայց արդյունքները դեռեւս չեն բավարարում ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գլխավորությամբ շարունակվում են «Մրցաշրջան-2006»-ում ըստ մարզաձեւերի Հայաստանի հավաքականների, մարզիկների մրցելույթների շուրջ նախնական լսումները: Դրանք նվիրված են ֆեդերացիաների եւ հավաքականների նախապես կազմված ու հաստատված ծրագրերի կենսագործմանը: Ազատ ոճի ըմբշամարտին տրված նախնական գնահատականի մասին արդեն տեղեկացրել ենք: Դրան հաջորդեցին հունահռոմեական ոճի եւ աթլետիկայի քննարկումները: Խոսելով հունահռոմեական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031