Օրվա լրահոսը
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում
Viva-ն շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ մշտապես կատարելագործելով ու ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Ձգտելով իր հաճախորդներին տալ ավելին, քան կապն է, ընկերությունը կրկին ներկայանում է նորամուծությունով՝ այս անգամ «START+» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների համար։ (Տեսանյութ) Այսուհետ «START+»-ի բաժանորդները ևս հնարավորություն ունեն օգտվելու Yandex Plus-ի բոլոր առավելություններից՝ առանց ծառայության վճարի և սակագնային պլանով
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը։ Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի բոլոր մյուս ազգային ընտրանիները։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Արգենտինա02 2. Ֆրանսիա92 3. Իսպանիա42 4. Անգլիա28 5. Բրազիլիա02
Ենթադրում եմ՝ վախենում են, որ մեծամասնություն չեն ունենալու: ՔՊ-ն որոշեց 2026 թ. ԱԺ ընտրություններն անել կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով. Իոաննիսյան
2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս. Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց:
«Ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, բայց ոչ առանց ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելու»
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու,
Շինաղբը, սորուն նյութերը տեղափոխել են առանց անթափանց ծածկոցի. 6 մարզում օդի աղտոտման 15 դեպք է հայտնաբերվել
Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ Բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով
«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է»․ Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարեց․ «Մեր նպատակն է, որ ՀՀ-ն Հարավային Կովկասում խարիսխ դառնա խաղաղության, ժողովրդավարության և ազատության համար»։
«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը
Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց
Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադայում եզրափակում են ուժեղագույն հնգյակները
Բուդապեշտում ընթացող շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Անգլիայի թիմին: Միակ հաղթանակը տարել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են արել: Ութերորդ տուրից առաջ, որում մեր տղաները ուժերը չափելու են տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ, Հայաստանը մրցաշարային աղյուսակում եզրափակում է
ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանը պարգևատրվել է մեդալով
Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար
Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև. երեքն էլ ձերբակալվել են
Սեպտեմբերի 18-ի ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է: Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել
Շվեյցարիայի Ազգային խորհրդարանի պատգամավորները դիմում են հղել գործադիր իշխանությանը՝ արցախահայերի վերադարձի և իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ
Ցյուրիխաբնակ համայնքային գործիչ Մանուկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Շվեյցարիայի Ազգային խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը եւս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Եկող երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. – Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է
Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրն Ադրբեջանում տոն է հռչակվել՝ Ինքնիշխանության օր
«Ա1+». Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրը Ադրբեջանում տոն է հռչակվել։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է օրը նշել որպես Ադրբեջանի ինքնիշխանության օր։ Այն կնշվի սեպտեմբերի 20-ին, հայտնում է Minval.az-ը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, լինել հետևողական, վճռական. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն
ՀՀ-ի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը
Կախվածությունների բուժման կենտրոնում հաշվառված 7772 անձանցից 7-ը անչափահաս է, 13 -ը՝ 18 տարեկան է,180-ը՝ կին. Սուրեն Նազինյան
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տեղափոխվել է համացանցային հարթակ, եւ դա դժվարացրել է դրանց հայտնաբերելիությունը
Գերմանիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. Ռուբինյանը՝ Ռոթին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Ռուբեն Ռուբինյանը
Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ
«Ազգային ճակատ». Քրեական վարույթը, որի շրջանակներում Ղազարյանը հրավիրվել է ՔԿ, նախաձեռնվել է 2022 թվականին եւ վերաբերում է «Դիմադրություն» շարժման ակցիաների ընթացքում ճանապարհ փակելու, ոստիկանության հետ բախումներին։ Ղազարյանը, մասնավորապես, հրավիրվել է 2022թ․ մայիսի 2-ի դեպքերի դրվագով։ Առաջին անգամ է այս գործով հրավիրվել ՔԿ, վկայի կարգավիճակ ունի։
Վազգեն Մանուկյան. «Քաղաքականությունը գիշատիչների միջեւ պայքար է, որին Հայաստանը փորձում է մասնակցել որպես օրիորդ»
ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը Անկախության 33-րդ տարեդարձի առիթով հյուրընկալվել էր «Բարձունք» կրթական շարժմանը: Նա ներկայացրեց, թե 1988 թվականից մինչեւ այսօր Անկախությունը ինչ փորձությունների միջով է անցել, ինչ ճիշտ ու սխալ քայլեր են կատարվել, խոսեց նաեւ հնարավոր լուծման ուղիների մասին: «Շատ բան կա սովորելու եւ հիշելու, թե անցյալում ինչեր
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց Բեգլարյանն ու Ստեփանյանը դիմել են ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում:
ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է՝ արժեզրկելու համար Արցախը, Արցախի համար պայքարը․ Արտակ Բեգլարյան
«Իհարկե, մենք այդ ուղղությամբ կարող ենք առաջընթաց ունենալ, եթե ՀՀ իշխանությունները պաշտոնապես դա դնեն արտաքին քաղաքական օրակարգում, եւ, որպես առաջնահերթություն, ե՛ւ միջազգային գործընկերների հետ, ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցություններում այս հարցերն առաջ մղեն։ Ցավոք, մենք հակառակն ենք տեսնում»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում, խոսելով Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, գերիներին վերադարձնելու, Արցախը վերադարձնելու եւ
Աննորմալ բան է, որ իմ կողմից հայտարարված ինչ-որ ծրագիր, երբ ասել եմ՝ աշխատում է, պարզվում է՝ չի աշխատում, իսկ ես ինչո՞ւ չգիտեմ դրա մասին, էլ չեմ ասում՝ իսկ ինչո՞ւ չի աշխատում. Փաշինյան
«Վերջերս ինձ ասում են՝ այն, որ ճանապարհները ալիքներ են ստանում, ոչ միայն գերբեռնված մեքենաների երթևեկելուց է, այլև, օրինակ՝ նրանից, որ մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է: Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ և հատուկ ձևով անդրադառնանք»
«Պետք է հանձնառու լինենք, որ մի օր այս տարելիցը դառնա տարեդարձ՝ վերադարձի եւ հատուցման տարեդարձ»․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Անսահման հանձնառությամբ եւ հավատով եմ եկել այսօր՝ քաջ գիտակցելով, որ սա առաջին անգամն է մեր երկարամյա պատմության ընթացքում, որ հայրենազրկվել է Արցախ աշխարհը, որ մեծ ցեղասպան եղեռնը հասել է 21-ր դար՝ մեր պետականության պայմաններում»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դրա համար սա թե՛ ուղենիշ է, թե՛ անեծք է,
Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ
«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույցի երկրորդ մասը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ իրականացված ռազմական հարձակման մեկամյակին ընդառաջ։ Զեկույցը, որը հանձնարարված էր ուսումնասիրել, թե արդյոք Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնիկ հայ բնակչությանը Լաչինի միջանցքի հատվածում, ցույց է տալիս, թե ինչպես է սկսվել «ոչ պայմանական» պատերազմը 2022 թվականի
«Փաշինյանի համար հայրենիքը Հայաստանը չէ. Հայաստանն իր համար օտար պետություն է, որի կործանումը բխում է իր հայրենասիրությունից». Իսագուլյան
Փաշինյանի սերը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, բնականաբար, պիտի կործաներ Հայաստանը, Իսագուլյան
Մի շարք ադրբեջանական «ՀԿ»-ներ դիմել են ԵԱՀԿ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ նշելով, թե Հայաստանը իրենց «պատմական հողն» է. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Արցախի վրա հարձակման տարելիցի առթիվ մի շարք ադրբեջանական «ՀԿ»-ներ՝ հասկացեք պետության կողմից կառավարվող կառույցներ, դիմել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի ղեկավարությանը՝ նշելով, թե Հայաստանը իրենց «պատմական հողն» է, մշակութային ժառանգության «բնօրրանը», նաև կոչ անելով ճնշել ՀՀ իշխանություններին՝ ապահովելու իրենց «արժանապատիվ ու անվտանգ
«Ղարաբաղից եկած ժողովուրդը կոնցլագերում է ապրում»․ ստեփանակերտցի Սերժիկ Գրիգորյան
Ստեփանակերտցի Սերժիկ Գրիգորյանը հավատում է՝ հրաշք է լինելու, եւ Արցախից բռնի տեղահանվածները վերադառնալու են իրենց բնակավայրեր, իրենց տներ։ Այսօր Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Սա ապրել չի։ Ղարաբաղից եկած ժողովուրդը կոնցլագերում է ապրում։ Կյանքում ես դրան իշխանություն չեմ ասի, չեմ ընդունի։ Երեւի մեծամասնությունն ինձ նման է․ իրենց ժողովուրդն իրենց չի ընդունում,
Ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար
Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում
«ՀՀ իշխանությունն Արցախին թողեց մենակ, հիմա էլ մեծ-մեծ խոսում են»․ Անդրանիկ Չավուշյան
Արցախը Հայաստանի երաշխիքն էր եւ է․ Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը՝ հարցեր առաջադրելով, թե ինչո՞ւ Հայաստանը չօգնեց Արցախին։ Նա հայտարարեց, որ Աղավնոյի գյուղապետ եղած ժամանակ մշտապես հետեւել է, թե ինչպես է Հայաստանը զորքը եւ զինտեխնիկան դուրս բերում Արցախից ու զեկուցել է այդ մասին։ Իր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունն Արցախին
Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ
ԼՂ հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. դեսպան
Ադրբեջանի կողմից ինը ամիս շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակում, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթի։
ԱԺ նախագահը լրատվամիջոցների դեմ իր հայցապահանջներով գերազանցում է իշխանության շատ ներկայացուցիչների
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա 9 ամիսներին Երեւանի քաղաքացիական դատարան է դիմել 5 հայցապահանջով: 2023-ին նա դիմել էր 7 հայցերով, 2022-ին՝ 3… Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ կան գործեր, որոնք ընթացքի մեջ են, այսինքն, չեն ավարտվել: Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին պարտվեց դատարանում, ուր դեռ անցյալ տարվանից գտնվում էր իր քաղհայցը: 2023 թվականի մայիսի 5-ին ՀՀ Երեւան


















































