Օրվա լրահոսը
«Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»․ Գեղամ Ստեփանյանը՝ ԱՄՆ Կոնգրեսում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վկայության ելույթ է ունեցել ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։ Ես իմ աչքերով եմ տեսել․․․ «Ես ձեր առջև ներկայանում եմ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որը անձնապես վերապրել է Ադրբեջանի համակարգված ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում ես
Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում եմ, միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի. Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում: Վերջին 5 տարիներին՝ այս ժամով: Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան: Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել,
«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ձևաչափերով թաղեն արցախյան հարցը»․ քաղաքագետ
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճանապարհով է տեսնում արցախյան հիմնախնդիր լուծումը՝ իրավակա՞ն, դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական՝ գուցե այն թողնելով գալիք սերնդի ուսերին։ Քաղաքագետի համոզմամբ, արդի փուլում Արցախի հիմնախնդրի լուծում ակնկալելն անիմաստ է։ Ըստ նրա, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, Արցախի հարցը օրակարգ չի մտցվելու ու արցախամետ որևէ որոշում չի
Սեյրան Խուդանյանը հեռու էր մեդալների համար պայքարից
Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը 55 կգ քաշային կարգում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Նա պոկում եւ հրում վարժություններում կատարեց մեկական հաջող մոտեցում՝ 100+125 կգ, եւ երկամարտի 225 կգ արդյունքով դուրս մնաց մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տեղյակ ենք այդ իրադարձությունների ազդեցության մասին հայ երեխաների վրա, այդ հարցերը կդնենք Ադրբեջանի առաջ»․ Անն Սկելտոն
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նախագահ Անն Սկելտոնն ասաց՝ պահանջել, հորդորել են ՀՀ կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել վերջ դնելու մարմնական պատժի կիրառմանը իր բոլոր դրսևորումներով։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել
«Մենք ունենք ամբուլատորիաների նոր կոնցեպտուալ նախագիծ և առաջիկայում մեկնարկելու ենք 50 գյուղական ամբուլատորիաների մրցույթի փուլը». Անահիտ Ավանեսյան
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտում ընթացիկ բարեփոխումներին, ծրագրերին, առողջապահության համակարգի մարտահրավերների չեզոքացման և ոլորտի զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավման կարևորությանը: Նա մատնանշել է վերջին տարիներին սփյուռքահայ բարերարների, բժիշկների և առողջապահության կազմակերպիչների հետ ունեցած համագործակցության, կարողությունների մեկտեղման դրական փորձը և հայտնել պատրաստակամություն այն ընդլայնելու: Համակարգային բարեփոխումների համատեքստում գերատեսչության ղեկավարը նշել
Արցախի մասին լսումներ ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովում մեկնարկում են «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումները։ Հանձնաժողովի կայքում նշվում է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևն իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանությունը՝ ստեղծելով ավտորիտար ռեժիմ։ Լսումների ընթացքում կքննարկվեն ադրբեջանցի ընդդիմադիրների հանդեպ բռնությունները։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ կայքում ընդգծվում է․ «Լսումները կքննարկեն ակնհայտ էթնիկ
Հայկ Կոնջորյանն ու Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք
Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։ Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պարզաբանումը՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիների և բարդիների տապալման վերաբերյալ
Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել: Դրանք այս անգամ ևս վնասել են քաղաքացիների գույքը՝ ստեղծելով անվտանգության խնդիր: Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն։ Բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը։ Կից՝ լուսանկարների հղումը.
Արամ Սարգսյան. ԱԳՆ հայտարարությունն ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, իմ կարծիքով, հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակով մասնակցել սեպտեմբերի 23-27-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստերին և ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Ադրբեջանը դիրքորոշվելու խնդիր ունի, քանի որ դեմ է ՀՀ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուն և ԱՄՆ-ում համաձայնագիր ստորագրելու
Պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման ներկայացուցիչներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման
«Ասում էր՝ այլևս ի վիճակի չեմ այդ բացասական հոսքերը լսել․ ի վերջո դուրս եկավ լրագրությունից»․ տրավմատիկ իրավիճակները՝ լրագրողների մասնագիտական գործունեության այրման պատճառ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանը վստահ է՝ պետք է կարևորել և խոսել լրագրողների, լրատվությամբ զբաղվող, մեդիաբովականդակություն ստեղծողների հոգեկան առողջության մասին։
Տղաները մարտնչել են՝ կենդանի վահան հանդիսանալով դիրքերի մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար. «Ապառաժ»
«Երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վանյան չէր կարող հանգիստ նստել օտար երկրում. առանց հարազատներին տեղյակ պահելու, վերադարձավ և լրացրեց կամավորների շարքերը»
COP29-ի շրջանակում Բաքու այցելողներն իրենց պարտքը պետք է համարեն կոչ անել՝ ապահովելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ. Նատալի Լուազո
«Բոլոր նրանք, ովքեր COP29-ի շրջանակներում այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին: Մեր պայքարը մոլորակի համար չի կարող լինել այնտեղ ապրողների հաշվին»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ Նատալի Լուազոն: «Մեկ
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման վերաբերյալ հարցեր
Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին
Խորհուրդը հրաժարվեց վերացնել կայուն մեծամասնության համակարգը. ինչո՞ւ է պետք փոխել այն. ԻՔՄ
Կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմն արդեն հանված լինի:
«Աղոթք Հայաստանի համար». ֆիլմի հեղինակներից մեկը Պարգև արքեպիսկոպոսն է
«Աղոթք Հայաստանի համար»-ը կենտրոնանում է նյութապաշտությունից, ստից ու չարությունից հեռանալու կարևորության վրա՝ որպես ճգնաժամի հաղթահարման միջոց առաջարկելով հոգևոր վերածնունդ։
Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․,
Նաիրա Զոհրաբյան. «2023 թվականի սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, եւ սեպտեմբերի 19-ից Արցախում աշխատեցին միայն հիվանդանոցները»
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր ժամը 13:00-ին «Հայելի» ակումբում ասաց. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հենց այս րոպեներին Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի հանդեպ: Սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, Արցախի համալսարանները վերջին անգամ աշխատեցին, եւ սեպտեմբերի 19-ից սկսած
Ժաննա Անդրեասյանը և դեսպան Կոպիրկինը անդրադարձել են միջմշակութային համատեղ նախաձեռնություններին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային
Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել
«Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ»
«Պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»
Լուկաս Ֆուրլաս. Վճռականորեն պաշտպանում եմ իրենց պապենական հողերը վերադառնալու արցախցիների իրավունքը
«Ազգային ճակատ». Ես վճռականորեն պաշտպանում եմ արցախցիների իրավունքը՝ վերադառնալու իրենց պապենական հողերը՝ միջազգային երաշխիքների ներքո 🔷Այս գաղթը էթնիկական զտումների արշավի վերջին փուլն էր և տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, երբ միջազգային հանրությունը հերթական անգամ հանդիպեց՝ քննարկելու հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության և զարգացման հրատապ անհրաժեշտությունը՝ դատապարտելով ուժի կիրառումը և միջազգային կանոնների խախտումները։ 🔷Որպես Եվրախորհրդարանի անդամ,
«Այսպես կոչված միջանցքը եղել ու մնում է հայկական տարածք, և այստեղ կարելի է վերջակետ դնել»․ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարեց՝ հայ ռազմագերիները րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։
Տեղեկություններ էին ստացել, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում հեռախոս են փոխանցելու
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում փոխանցելու են բջջային հեռախոս։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, նույն տարածքային բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացիական հիվանդանոցից
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական


















































