Օրվա լրահոսը
ԱՌԱՆՑ ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԿԱ
Շարունակելով երեկվա «Առավոտում» տպագրված մարզական բժշկության թեման՝ նշենք, որ մեծ սպորտում բարձր արդյունքներ ցուցադրել առանց այս ոլորտի ամենաակտիվ մասնակցության, պարզապես, հնարավոր չէ: Իսկ Հայաստանում մարզական բժշկությունը հեռու է ժամանակակից պահանջների անգամ նվազագույն սահմանից: Մարզիչների մասնագիտական գիտելիքներից պակաս կարեւոր չէ որակյալ, իրենց գործի բոլոր նրբություններին քաջատեղյակ բժիշկների առկայությունը: Մարզական բժշկությունն էապես տարբերվում է սովորականից: Այստեղ մասնագետը
Փնտրվում է «Առավոտի» ամենահավատարիմ ընթերցողը
Օգոստոսի 1-ին հանդիսավորությամբ նշվելու է «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 10 տարին: Անշուշտ, ճիշտ չէր լինի նման կարեւոր միջոցառումն անցկացնել առանց «Առավոտի» շարքային ընթերցողի: Սակայն ոչ թե պարզապես շարքային, այլ՝ լավագույն եւ հավատարիմ: Նրա մասնակցությունը մեր ծննդյան տարելիցին կլինի մեծ նվեր մեզ համար: Այդ իսկ պատճառով «Առավոտը» հայտարարում է մրցույթ: Ստորեւ նշված հարցերին ամենաարագ եւ ճիշտ պատասխանները տվողը
ՆԱՐԵՆ ՈՒ ՆԱՐԵԿԸ ԵԿԱՆ
Օգոստոսին սկսվելու են համահայկական մշակութային խաղերը Երեկ Կասկադի «Խանջյան» սրահում հրավիրվել էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի առաջին պաշտոնական ասուլիսը։ Ներկա էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, փառատոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը։ Քանի որ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է օգոստոսի 14-23-ը անցկացվելիք փառատոնին, հետեւաբար
Գազի մարդիկ հարգում են միայն հիշատակը
«Մենք խոնարհվում ենք ընկածների առջեւ… բայց զինվեք համբերությամբ»,- այսպիսի խորհուրդներով են «Արցախգազի» ընկերության պաշտոնյաները սփոփում Վլադիմիր (Վլադիկ) Առուստամյանի այրուն՝ Նինային: Չորս երեխաների մայր Նինան երկար է համբերել: Արդեն 2 տարի է՝ նա համբերատար նայում է իրենց տնից 100 մետր հեռավորությամբ անցնող գազատար խողովակին: Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի այս տունը Վլադիկը սկսեց կառուցել 1989 թվականին` Երեւանից
«ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ. ՆՐԱՆՔ Ո՞ՂՋ ԵՆ, ՉԳԻՏԵՆՔ»
Խոստովանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ամփոփվեցին 2004-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ներկայացրեց հանցագործությունների բացահայտման, նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքները։ Հանրապետությունում գրանցվել է 5351 հանցագործության դեպք, որոնց մեջ քիչ տեղ չեն գրավում տնտեսական ոլորտի հանցագործությունները։ Ըստ դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի,
«ԾԱՅՐԱՀԵՂ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»
«Ռոյալ-Արմենիան» մեղադրում է մաքսավորներին սուբյեկտիվիզմի մեջ 12-13 օր է, ինչ «Ռոյալ-Արմենիա» ընկերության ներկրած մի քանի տոննա սուրճը «լռվել» է մաքսային պահեստում: Ձեւակերպումները չեն արվում, ըստ երեւույթին, պայմանավորված մաքսազերծման հարցում Մաքսային կոմիտեի եւ տնտեսվարողի միջեւ եղած տարաձայնություններով: Քանի որ ապրանքը վերամշակման ու արտահանման համար է, ուստի ընկերությունը խնդրել է ձեւակերպումներն անել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային
Հոռետեսական սցենար
Հոռետեսական սցենար Երեւանի սրճարանային քաղաքականամերձ շրջանակներում ահագնանում են ասեկոսեներն այն մասին, որ մյուս շաբաթ աշխատանքից ազատվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանը: Կառավարության մեր աղբյուրները, կարծես թե, հաստատում են այդ լուրը: Ասում են նույնիսկ, որ նախագահի համապատասխան հրամանագիրը պատրաստ է, եւ այն եկող շաբաթվա սկզբին հանդիսավորությամբ կհանձնվի նախարարին, երբ նա կվերադառնա
«Բաքու-Ջեյհանը»՝ ընդհատվա՞ծ
Վրաստանը փորձում է առավել օգուտներ քաղել նախագծից «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը վրացական հատվածում ընդհատված է: Նախագծի պատասխանատուների շրջանում մեծ աղմուկ առաջացրած այդ ընդհատումը տեղի է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նախարարի կարգադրությամբ: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ երկշաբաթյա այդ ընդհատման նպատակը բնապահպանության սահմանված նորմերի ստուգումն է: Նախարար Թամար Լեբանիձեն «Բրիթիշ պետրոլիումի» ներկայացուցչությանն անձամբ հրահանգել է դադարեցնել Բորժոմի
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇՏԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հանրաքվեի դրված փոփոխությունների փաթեթը էապես չփոխվեց Իշխանական կոալիցիան ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի հետ միասին փորձում է գնալ սահմանադրական ճանապարհով։ Տվյալ դեպքում նշանակում է, որ իշխանական քաղաքական ուժերը ցանկանում են ԵԽԽՎ-ի՝ Սահմանադրությունը փոփոխելու մասին պահանջն իրականացնել։ Ըստ էության, փոփոխված տարբերակը պատրաստ է։ Հավանաբար երեկ, ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած կոալիցիայի խորհրդի հերթական նիստից հետո, Սահմանադրության հետ
ՔԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է
Պետք է օգտվել առիթից եւ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման ռեալ գործընթացը Արեւմուտքը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը արագ լուծում է պահանջում, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը՝ անդրադառնալով ամերիկյան ազդեցիկ փորձագետների՝ Ստեփանակերտ կատարած մեկօրյա այցին: Հիշյալ հանդիպումներն ամփոփելիս՝ Անցումային ժողովրդավարության նախագծի ղեկավար, ԱՄՆ սենատում ՆԱՏՕ-ի գծով կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը հայտարարել էր, թե փորձագետների այցի հիմնական նպատակը
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ «ԶՈՀԵՐԸ»
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ «ԶՈՀԵՐԸ» Հայաստանի հելսինկյան կոմիտեի եւ «Եվրո-Ազիա» կոնֆլիկտալոգիայի եւ ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է վարչական կալանքի ենթարկված անձանց գտնվելու վայրի տեղեկատվության եւ նրանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրականացման մոնիտորինգ։ Երեկ «Արմենիա» հյուրանոցում ամփոփվեցին մոնիտորինգի արդյունքները, որոնք, ըստ ծրագրի պատասխանատու, փաստաբան Լուսինե Սահակյանի՝ «մտահոգիչ» են։ Մասնավորապես 20 հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ վարչական
ԱԹԵՆՔ ԿՄԵԿՆԵՆ ՄԻԱՅՆ «ՄԱՔՈՒՐ» ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
ԱԹԵՆՔ ԿՄԵԿՆԵՆ ՄԻԱՅՆ «ՄԱՔՈՒՐ» ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄՕԿ-ը եւ հակադոպինգային համաշխարհային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, անհաշտ ու անխնա պայքար են մղում պրոֆեսիոնալ սպորտում արգելված դեղամիջոցների, խթանիչների օգտագործման դեմ: Այդ պայքարն, անկասկած, նոր թափ կստանա Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում: Մաքուր պայքարը ձեռնտու է նաեւ Հայաստանին: Այստեղ նույնպես վերջին տարիներին խիստ վերահսկողություն է սահմանվել նմանատիպ ամեն տեսակ խախտումների, խաբեությունների վրա:
ՁԻԱՀ-ի ահից բոլորը լռում են
«Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը հանգիստ խղճով կարելի է կախել ՍՊԻԴ-ի թեմայի վրա, թեպետ, ըստ հայտնի աղբյուրների, պետությունը հակասպիդի հայտնաբերման համար ոչ մի լումա չի ծախսել։ «Արմենիկումի» հայտնագործման մասին հայտարարությունից հետո որոշ ջրեր են հոսել եւ մեր ռուս եղբայրներն առաջինն արձագանքելով, որոշեցին առաջինն իրենց մաշկի վրա փորձարկել (հանձին Նիկոլայ Կոլեսնիկովի) հայկական հրաշքի ազդեցությունը։ Ռուս տղան
ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՈՍԿՈՎԸ Չէ
ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՈՍԿՈՎԸ Չէ Այսօր Հայաստանում հասարակության շուրջ 70%-ն աղքատ է, 25%-ը յոլա է գնում, իսկ շատ հարուստ 5%-ի զգալի մասն էլ, մտքի ֆանտազիաներին զոռ տալով անգամ չգիտի, թե ինչ նոր «զբաղմունք» գտնի՝ գումար աշխատելու կամ ծախսելու: Հասարակության 95%-ը չի սիրում հարուստ 5%-ին՝ գտնելով, որ վերջիններս հարստացել են իրենց թալանելու հաշվին: Տպավորությունն այնպիսին է, որ
Մահաբեր գնդիկները շարունակում են պայթել
Մահաբեր գնդիկները շարունակում են պայթել 2004 թ. մայիսին՝ ռազմական գործողությունների ավարտից 10 տարի անց, 11-ամյա Ալբերտ Առուստամյանը ԼՂՀ Գիշի գյուղից ոչ հեռու մի մետաղյա գնդիկ գտավ: Ալբերտը եւ նրա քույրը՝ Ծովիկ Առուստամյանը, խաղում էին դրանով գյուղի հարակից տարածքում: Նրանք երկուսն էլ չէին հիշում պատերազմը. Ծովիկը ծնվել է 1995 թվականին, իսկ Ալբերտը մեկ տարեկան էր, երբ
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է Ավանդույթներ ունեցող Սայաթ -Նովայի անվան հայտնի երաժշտական դպրոցի վրա ասես թուղթուգիր կա: Տիգրան Հեքեքյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո այստեղ հաճախ են տարաձայնություններ լինում: «Առավոտը» արդեն անդրադարձել է դպրոցում տիրող ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտին ու ծնողների այն մտահոգությանը, թե «խաթարված է դպրոցի բարի համբավը»: Ընթերցողը տեղյակ է նաեւ փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանի ու ծնողներից
Շիրակի դատարանում «շիլաշփոթ» է ստեղծվել
Շիրակի դատարանում «շիլաշփոթ» է ստեղծվել «Ապօրինի» բնակիչների տեղափոխությունից բնակբաշխման որակը չի փոխվում Մեկ ամիս է՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գրեթե ամեն օր ընթանում է վերջ չունեցող մի դատավարություն: Բնակբաշխում իրականացնող Շիրակի մարզպետարանը հերթական վտարման հայցն է ներկայացրել: Այս անգամ՝ Տիգրան Մեծի 5 ա շենքի «հազար տարվա» բնակիչների դեմ՝ որպես «սեփական բնակարաններն ապօրինի լցվածների»: «Առավոտն»,
ՔԱՇՔՇՈՒԿԸ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է
ՔԱՇՔՇՈՒԿԸ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է Ցածրաստիճան չինովնիկները ձգձգում են կառավարության եւ քաղաքապետարանի որոշումների կատարումը 2001թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպությանը հատկացվեց Երեւանի քաղաքապետարանի թիվ 2 բաղնիքի շենքը։ Երեք տարի է անցել, սակայն հատկացումը դեռեւս փաստաթղթային փուլում է։ «Ես անչափ շնորհակալ եմ վարչապետից, նախագահից ու ներկայիս քաղաքապետից, խնդրել եմ
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐԿԱՆԱԼ
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐԿԱՆԱԼ «Լոքյան, մի լռվի, պատասխան տուր, էս ո՞ւմ հողն ա»,- երեկ կառավարության շենքի մոտ ցույցի եկած Դալմայի այգու վարձակալներն այս հարցով դիմավորեցին գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին: Ցուցարարների գոռոցներին նախարարը ջանում էր հանգիստ պատասխանել. «260 հեկտար այգին կպահպանվի, մնացած զավթված տարածքների այգու վարձակալներին կտրվի փոխհատուցում կամ այգի՝ մի ուրիշ տեղ»: Ավելի ուշ վարձակալները
Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԽՈՍԵՑ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ
Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԽՈՍԵՑ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ Համաշխարհային լիդերների ֆորումին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հուլիսի 21-ին Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հայաստանցի մասը 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ 93 տոկոսով քվեարկել էր նրա օգտին։ Նրանք հավաստել են, որ նոր ընտրությունների դեպքում նույնն են անելու։ Հայ համայնքի հետ հանդիպումը անցել է
«Բազառները» նոր են սկսվելու
«Բազառները» նոր են սկսվելու Ընդդիմության մի հատվածը համակարծիք չէ, որ ԼՂՀ հարցում ճնշումներ չեն լինի Նախորդ օրը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման մասին, Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը չբացառեց, որ հնարավոր են «ետ վերադարձնելու շուրջ բանակցություններ այն տարածքների վերաբերյալ, որոնք չեն մտնում վերաբնակեցման ծրագրի մեջ»: Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վերաբնակեցման ծրագրի
ԲՈԼՈՐ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ
ԲՈԼՈՐ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ Ընտրություններին վերաբերող ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքները, դրանցում գրանցված փաստերն արտառոց են։ Առավել արտառոց է այն, որ փաստերից ոչ մեկի կապակցությամբ որեւէ քրեական գործ չի հարուցվել։ 2004 թ. դեկտեմբերը վերջին ժամկետն է, եւ Հայաստանի իշխանությունները, ըստ ԵԽԽՎ 1374 բանաձեւի, մինչ այդ ժամկետը պետք է զեկուցեն Ստրասբուրգի «պոլիտբյուրոյին», թե ինչ քայլեր են ձեռնարկված
ԱՇՏԱՐԱԿԻ TV-Ն ԼՌՈՒՄ Է
ԱՇՏԱՐԱԿԻ TV-Ն ԼՌՈՒՄ Է Տարածքի շուրջ վեճը քաղաքական երանգ է ստանում Ս/թ մայիսի 31-ին «Արագածոտնառսպաս» ՓԲԸ տնօրեն Սարգիս Ամիրյանը քաղհայցով դիմել է ՀՀ տնտեսական դատարան՝ իր տնօրինության տակ գտնվող շենքում «Սերվիս թիվի» արտադրական կոոպերատիվին, ասել է թե՝ Աշտարակի կաբելային հեռուստաընկերությանը, «ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու եւ 820 հազար դրամ պատճառված վնասը բռնագանձելու պահանջով»: Ըստ այդ հայցի՝
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ «ԶՈՀԵՐԸ»
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ «ԶՈՀԵՐԸ» Հայաստանի հելսինկյան կոմիտեի եւ «Եվրո-Ազիա» կոնֆլիկտալոգիայի եւ ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է վարչական կալանքի ենթարկված անձանց գտնվելու վայրի տեղեկատվության եւ նրանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրականացման մոնիտորինգ։ Երեկ «Արմենիա» հյուրանոցում ամփոփվեցին մոնիտորինգի արդյունքները, որոնք, ըստ ծրագրի պատասխանատու, փաստաբան Լուսինե Սահակյանի՝ «մտահոգիչ» են։ Մասնավորապես 20 հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ վարչական
ԱԹԵՆՔ ԿՄԵԿՆԵՆ ՄԻԱՅՆ «ՄԱՔՈՒՐ» ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
ՄՕԿ-ը եւ հակադոպինգային համաշխարհային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, անհաշտ ու անխնա պայքար են մղում պրոֆեսիոնալ սպորտում արգելված դեղամիջոցների, խթանիչների օգտագործման դեմ: Այդ պայքարն, անկասկած, նոր թափ կստանա Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում: Մաքուր պայքարը ձեռնտու է նաեւ Հայաստանին: Այստեղ նույնպես վերջին տարիներին խիստ վերահսկողություն է սահմանվել նմանատիպ ամեն տեսակ խախտումների, խաբեությունների վրա: Մեր զրուցակիցն է ՀՀ սպորտպետկոմի
ՁԻԱՀ-ի ահից բոլորը լռում են
«Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը հանգիստ խղճով կարելի է կախել ՍՊԻԴ-ի թեմայի վրա, թեպետ, ըստ հայտնի աղբյուրների, պետությունը հակասպիդի հայտնաբերման համար ոչ մի լումա չի ծախսել։ «Արմենիկումի» հայտնագործման մասին հայտարարությունից հետո որոշ ջրեր են հոսել եւ մեր ռուս եղբայրներն առաջինն արձագանքելով, որոշեցին առաջինն իրենց մաշկի վրա փորձարկել (հանձին Նիկոլայ Կոլեսնիկովի) հայկական հրաշքի ազդեցությունը։ Ռուս տղան
ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՈՍԿՈՎԸ Չէ
Այսօր Հայաստանում հասարակության շուրջ 70%-ն աղքատ է, 25%-ը յոլա է գնում, իսկ շատ հարուստ 5%-ի զգալի մասն էլ, մտքի ֆանտազիաներին զոռ տալով անգամ չգիտի, թե ինչ նոր «զբաղմունք» գտնի՝ գումար աշխատելու կամ ծախսելու: Հասարակության 95%-ը չի սիրում հարուստ 5%-ին՝ գտնելով, որ վերջիններս հարստացել են իրենց թալանելու հաշվին: Տպավորությունն այնպիսին է, որ այսօրվա իշխանության նպատակը, գրեթե
Մահաբեր գնդիկները շարունակում են պայթել
2004 թ. մայիսին՝ ռազմական գործողությունների ավարտից 10 տարի անց, 11-ամյա Ալբերտ Առուստամյանը ԼՂՀ Գիշի գյուղից ոչ հեռու մի մետաղյա գնդիկ գտավ: Ալբերտը եւ նրա քույրը՝ Ծովիկ Առուստամյանը, խաղում էին դրանով գյուղի հարակից տարածքում: Նրանք երկուսն էլ չէին հիշում պատերազմը. Ծովիկը ծնվել է 1995 թվականին, իսկ Ալբերտը մեկ տարեկան էր, երբ պատերազմն ավարտվեց: Ծովիկը վախեցավ չարաբաստիկ
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
Ավանդույթներ ունեցող Սայաթ -Նովայի անվան հայտնի երաժշտական դպրոցի վրա ասես թուղթուգիր կա: Տիգրան Հեքեքյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո այստեղ հաճախ են տարաձայնություններ լինում: «Առավոտը» արդեն անդրադարձել է դպրոցում տիրող ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտին ու ծնողների այն մտահոգությանը, թե «խաթարված է դպրոցի բարի համբավը»: Ընթերցողը տեղյակ է նաեւ փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանի ու ծնողներից մեկի միջեւ ծագած ծեծկռտուքին:
Շիրակի դատարանում «շիլաշփոթ» է ստեղծվել
«Ապօրինի» բնակիչների տեղափոխությունից բնակբաշխման որակը չի փոխվում Մեկ ամիս է՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գրեթե ամեն օր ընթանում է վերջ չունեցող մի դատավարություն: Բնակբաշխում իրականացնող Շիրակի մարզպետարանը հերթական վտարման հայցն է ներկայացրել: Այս անգամ՝ Տիգրան Մեծի 5 ա շենքի «հազար տարվա» բնակիչների դեմ՝ որպես «սեփական բնակարաններն ապօրինի լցվածների»: «Առավոտն», այս պատմական դատավարությանն անդրադառնալով, արդեն


















































