Օրվա լրահոսը

Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության

«Առաջինը տեսա Խառատյան Լյովին․ ինքը վառված՝ ընկած էր․․․բայց ես իրեն ոչ մի օգնություն ցույց չտվեցի, վազեցի տան կողմ»․ Արսեն Սողոմոնյանի ցուցմունքը

«Անձամբ ես՝ ոչ, ձայն չեմ լսել։ Ռադիկն ասում է՝ ձայն լսել եմ, Վաղինակն ասում է՝ չեմ լսել»․ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Լարիսա Ալավերդյան․ «Հայաստանի պատմությունը նույնչափ հազարամյակների պատմություն ունի, ինչ որ Հայ ժողովրդի պատմությունը»

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն փաշինյանական մեկնաբանության իմաստը, ասաց, որ դրա նպատակը հայտնի է։ «Ուզում են հայ ժողովուրդը դարձնել, այսպես ասած, կազմավորվող երիտասարդ ազգ, որը իբրեւ թե չունի դարերի պատմություն։ Բայց կներեք․ այդ մարդիկ ըստ երեւույթին կարճամիտ են, կամ չգիտես ինչ։ Հայաստանի պատմություն։ Հայաստան խոսքը քարտեզներում գրված է դեռ

Կիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Կիրանցի բնակիչներին պարտադրում եմ դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու։ «Մարդիկ դիմում են գրում, որ հրաժարվում են իրենց նյութական և ոչ նյութական իրավունքներից՝ տվյալ փոխհատուցումը ստանալու պահից, բայց տեքստը չեն տեսնում, դիմումի փոխարեն ազատ թուղթ է տրամադրվում, որի վրա միայն ստորագրության տեղն է բաց»,- «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն

Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից

Ռուսաստանն այն պահին սկսեց իր միջնորդությունը, երբ ազատագրվել էին ադրբեջանական գրավված տարածքները, վտանգվել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, եթե պատերազմը քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր։ Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին և մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին։

«Այն ինչ հիմա Մակրոնն անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է». Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք: «Մաղթում եմ նաև ուժ, կորով, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարվեն: Դժվար ասելով նկատի ունեմ՝ ժողովրդավարության համար: Խնդրում եմ

Որոնվող կինն ու հինգ անչափահաս երեխաները հայտնաբերվել են

Հունիսի 10-ից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում էր 1990 թ. ծնված Նվարդ Բարսեղյանը՝ իր հինգ անչափահաս երեխաների հետ: Ոստիկանության Աշոցքի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին նա երեխաների հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Զինվորներին լա՞վ եք կերակրում. ՀՀ նախագահն այցելել է Արմավիրում ՊՆ զորամասերից մեկը

Դուք եք նաև այդ բարեփոխումների իրականացնողները

Նման երկակի ստանդարտների քաղաքականությունը պատճառ է դառնում արևմտյան արժեքների և, մասնավորապես, ԱՄՆ-ի հանդեպ հայ ժողովրդի հիասթափության

«ՄԻԱՍԻՆ» հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի դիմումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին «ՄԻԱՍԻՆ» շարժումն ի սրտե շնորհավորելով ամերիկյան ժողովրդին՝ հունիսի 4-ի անկախության տոնի առթիվ, միաժամանակ տոնական օրերից հետո պատեհ է համարում իր անկեղծ և խոր մտահոգությունը հայտնել Հարավային Կովկասում ԱՄՆ վարչակազմի վարած հրապարակային քաղաքականության առիթով, որը, մեր

«Ծառայել Հայրենիքին և լինել ազգի արժանավոր զավակներ». Գարեգին Երկրորդն ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին՝ առաջնորդությամբ թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների պատասխանատու Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանի։ Ներկայացնելով ուխտավոր հայորդիներին՝ Տեր Հայրը նշեց, որ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը։ Նորին Սրբությունը, իր հայրական

Իրակլի Չիկովանին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ՀՀ պաշտպանության նախարարություն  

Այսօր Հայաստանում շատերն ունեն երկքաղաքացիություն, ինչո՞ւ չենք կարող մենք ևս լինել երկքաղաքացի. Արթուր Ավանեսյան. «Ապառաժ»

«Ապառաժ». Զույգ որդիներին կորցրած, երկու անգամ տեղահանում ապրած Արթուր Ավանեսյանը բնակություն է հաստատել Տավուշի մարզի Այրում քաղաքում։ Գևորգը զոհվել է 2020 թվականի պատերազմում, Գագիկը զոհ է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Արթուրը չի համակերպվում իրականության հետ ու անընդունելի է համարում ՀՀ կառավարության կողմից արցախցիների վերաբերյալ ընդունված որոշումները։ -Կառավարությունը բնակարանային ծրագրի հիմքում դրել է մի

Անհապաղ ազատ արձակել Արցախի առաջնորդներին և Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում

 ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից այսօր ուղևորվել են Կապիտոլիում մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է  ANCA-ի  էջում: Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ

Հայաստանյան գինիները՝ Մոսկվայում․ կայացել է ArmWine հայկական գինեգործությանը նվիրված երրորդ ցուցահանդեսը

Մոսկվայում կայացել է ArmWine հայկական գինեգործությանը նվիրված արդեն երրորդ ​​ցուցահանդեսը՝ այս տարի «Սասունցի Դավիթ» հայկական հերոսական էպոսի թեմայով։ ArmWine ծրագրի հիմնադիրների և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կազմակերպմամբ հուլիսի 7-ին և 8-ին մի հարկի տակ էին հավաքվել գինու փորձագետներ, HoReCa ներկայացուցիչներ, Հայաստանից Մոսկվա ժամանած 28 գինեգործական ընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ և պարզապես գինեսերներ։ Ցուցահանդեսը զուգորդված

Հայերեն և անգլերեն տարբերակներով հրատարակվել է «Հայկական կինո» 1924-2023 կատալոգը

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ մեկ տարի առաջ, երբ հավաքագրում էին նյութերը շատերը չարձագանքեցին, այդ իսկ պատճառով որոշ նյութեր բացակայում են։

Պապիկյանը և Չիկովանին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թ. համագործակցության պլանը

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների

ԱԻ նախկին նախարարի եւ մյուսների գործով մեղադրողը ափսոսում է, որ արգելվել է տեսաձայնագրումը

Նա ներկայացրեց դատարանում հաստատված ապացույցներից, դատական նիստերում վկաների ցուցմունքներից, որով հիմնավորում էր, որ ԱԻ նախարարի կողմից կատարվել են գործողություններ, առկա է կաշառքը, կաշառք, որ երբեմն նվերի ձեւով էր եղել: Ըստ այդմ նկատեց, նախարարի ցուցմունքի հակասությունները: Օրինակ, նախարարը հայտնել էր, թե աղջկա համար է ոսկու ձուլակտորը գնել, երեք հարյուր հազար դրամ է տվել Վիգեն Գրիգորյանին, իսկ հետագայում պարզվեց, որ Արթուր Օհանյանը, ով հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ, ընդունել էր իր մեղքը, Վիգենն էլ հայտնել էր, որ Արթուրը դրանից հետո աշխատել է ԱԻՆ-ում: 

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքում է

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։ Նախարարը հետևել

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը սեպտեմբերից նորից կգործի

Ազգային ճակատ. ՇՏՀ ուսանողների հետ աշխատանքների տարման գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը հայտնում է, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ ստանալով լիցենզիա սեպտեմբերից նորից կգործի։ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերաբացումով կպահպանենք ԲՈՒՀ-ի ավանդույթները, գիտական բարձր մակարդակն ու հավասար պայմաններ կստեղծենք բոլոր ուսանողների համար», – հայտնում է պրոռեկտորը:

Հայաստանը պետք է ակտիվացնի աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություն Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ» թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝ Հայաստանի համար չափազանց վտանգավոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ Արտաքին քաղաքականության

Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը

Հանրային մեղադրողը քննիչների գիծն է առաջ տանում․ Ազատ գյուղի զորամասի գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանը դժգոհեց

«Ինչ վերաբերվում է նրան, որ հակահրդեհային միջոցներն անցել են իմ պահեստով, որովհետեւ հակահրդեհայինի պահեստ չի եղել»:

Անդրադարձ է կատարվել նաև պարեկների բարեվարքությանը. Վահե Ղազարյանը Սյունիքում  խորհրդակցություններ է անցկացրել

ՆԳ Նախարարը հորդորել է ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը սոցիալական երաշխիքները բարձրացնելու հնարավորություն է։

Մենք որոշեցինք նախադեպ ձեւավորել մեդիա դաշտի համար. Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի ՝ իրենց վիրավորած աջակիցներին

Դատարանը պարտավորեցրել է Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում ներողություն խնդրել Հռիփսիմե Ջեբեջյանից

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ դեսպան Մյուլմանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ

«Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ». Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյան․ «Հայաստանն ունի քաղաքական կշիռ, ունի ֆիզիկական սահմաններ, որոնցով պիտի անցնեն ապաշրջափակված տրանսպորտային ուղղությունները»

Անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև հարաբերությունների օրակարգին՝ Ավինյանը և դեսպան Թըրները մի շարք ոլորտներ են կարևորել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։ 2001թ.-ին էլ կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։ Քաղաքապետն ու դեսպանը փաստել

Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը

Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա 2018թ.-ից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր: Մուշեղ Սաղաթելյանը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից էր, որին 2019թ. դատարանը արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031