Օրվա լրահոսը

Հերթական անգամ տապալվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը․ «Նման կերպ վարվեցին, որովհետեւ իրենց համար ոչ ցանկալի սցենար էր»․ «Հրապարակ»

Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը: Դեռեւս անցած տարվա օգոստոսից այս կարեւոր հանձնաժողովը, որը բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի բացահայտմամբ, նրանց եկամուտների հայտարարագրերի ստուգմամբ պետք է զբաղվի,

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նախկինում որևէ աշխատանք չի կատարել․ ի՞նչ ունեցվածք է հասցրել կուտակել․ «Ժողովուրդ»

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի նոյեմբերին։ 2022 թվականի հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում: Վարչական շրջանի ղեկավարի կենսագրականից տեղեկանում ենք, որ նա մինչ վարչական շրջանի ղեկավար դառնալը որևէ աշխատանք չի կատարել, ամբողջ կենսագրականում սովորել, ավարտել և ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին անդրադարձներ կատարվեցին Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը

2024թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 12-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 56-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների ու պանելային քննարկումների շրջանակներում ներառված էին կանանց դեմ բռնությունների, արտադատարանական մահապատիժների, խոսքի ազատության, կլիմայական փոփոխությունների, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցության թեմաները: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև առանձին երկրներում

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը Տիգրան Դերմոյանն է․ «Ժողովուրդ»

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։ Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել, հեռախոսը առգրավել ու մոռացել են գործի մասին։ Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ,

Բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը․ «Փաստ»

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի

Անպատասխանատու իշխանությունը առաջ է քաշում անպատասխանատու ուտոպիաներ․ «Փաստ»

Հայաստանի օրվա իշխանություններն իսկապես «մտքի գիգանտ» են ու աչքի են ընկնում ոչ միայն ավերելով, այլև ծայրահեղ հեռահար «նպատակներ» առաջ քաշելով։ Օրինակ՝ դեռևս 2019 թվականին Փաշինյանը ձևակերպեց մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակները, ի մասնավորի՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը, աղքատությունը իսպառ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ. Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Ամերիկայի ձայն»

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում: Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևորությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի

Աշոտ Մելքոնեան․ «Հայոց պատմութիւն տարբերակը շատ ճիշդ է»․ «Հայրենիք»

«Բացարձակապես մեզ չեն հարցրել՝ ո՛չ մեզ, ո՛չ Երեւանի Պետական համալսարանին, ո՛չ Մանկավարժական համալսարանին, եւ քաղաքական որոշում է կայացուել, ինչպէս յաճախ մեզ մօտ լինում է», ըսաւ Պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեան: Ան համոզուած չէ դասագիրքը անուանափոխելու վարչապետին հիմնաւորումներով: Հայոց պատմութիւնը եւս կը նշանակէ Հայաստանի պատմութիւն՝ պարզաբանեց պատմաբանը։ «Հինգերորդ դարից՝ Ագաթանգեղոս, Խորենացի, Փաւստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, հետագայում

Սիրանուշ Սահակյան․ Թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում․ «Փաստ»

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով

Թերապեւտիկ էֆեկտը եւ մթնոլորտի աղտոտումը

Այն պահից, երբ սկսել եմ ամենօրյա ռեժիմով տեսագրություններ անել տարբեր սոցիալական հարթակներում, ես նույնպիսի ռեժիմով ստանում եմ հայհոյական մեկնաբանություններ: Բայց ո՛չ բարկանում եմ, ո՛չ վիրավորվում եմ, ո՛չ ջնջում եմ դրանք, ո՛չ էլ պատրաստվում եմ բողոքել իրավապահներին: Ավելին՝ ինձ թվում է, որ այս պարագայում ինչ-որ տեղ հանդես եմ գալիս որպես հոգեթերապեւտ: Բացատրեմ, թե ինչու: Պատկերացրեք մի

Շուշիէն հնչած այս նոր պահանջներուն դիմաց ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը արդեօք որեւէ խօսք ունի՞ փոխանցելիք. «Հայրենիք»

Հունգարիոյ պետին այս վեհաժողովին մասնակցութիւնը արտասովոր է, ստեղծուած՝ նոյնինքն Հունգարիոյ եւ այս կազմակերպութեան միջեւ երկկողմանի յարաբերութիւններու ծիրին մէջ: Հոս տեղին է լայն փակագիծ մը բանալ եւ կրկին անհանգստացնել այժմ Եռաբլուրի մէջ հանգչող սպայ Գուրգէն Մարգարեանը, որ 2004-ին, ռազմադաշտերէն շատ հեռու՝ Դանուբի ափին, Հունգարիոյ մայրաքաղաք Պուտափէշթի մէջ, գիշերուան կիսուն, խոր քունի մէջ եղած պահուն, ազերի դաւադիր

Իշխանությունները կա՛մ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» անցկացրած հարցման պատվիրատուներն են, կա՛մ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման․ «ՉԻ»

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» վերջերս Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներ է հրապարակել։ Դրանց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «դրական վարկանիշը» (այն մարդկանց տոկոսը, որոնք նրա գործունեությունը գնահատում են լիովին կամ ավելի շուտ դրական) այս տարվա մայիսին եղել է ընդամենը 27,8 տոկոս, իսկ հուլիսին դարձել է 35,1 տոկոս։ Հիշեցնենք, որ հենց մայիսին սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այսինքն՝

«Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին

Ավելին՝ գրառման մեկնաբանություններում Դիանա Մարտիրոսյանը հավելել է. «Ով են իրանք, ես ծնկի կգամ մենակ իմ մոր առաջ, պետք լինի, թող տանեն դատեն, էդ էր մնում պակաս ներողություն խնդրեի»:

«Հասարակությունը նման անհիմն տեղեկություններ չի ակնկալել». Դատարանի աննախադեպ վճիռը՝ հօգուտ լրագրողի

«Այդ արտահայտություններն իրենց մեջ պարունակում են բացասական բովանդակություն: Մասնավորապես, դատարանը հարկ է համարում փաստել, որ «լիրբ» բառը նշանակում է անամոթ, անպատկառ, անբարոյական, անառակ, անվայել, բամպառակ, լրբին հատուկ, լրբենի, իսկ «պոռնիկ» բառը նշանակում է հասարակաց կին, առհասարակ շնություն անող մարդ, ծախու, ծայրահեղորեն անսկզբունք մարդ»:

«Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». Աննա Հակոբյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, ներկայացրել հիմնադրամի գործունեությունը

Սարգիս Արմենակյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՐԳԻՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-135 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:  

Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի. «Հետք»

Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11,5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից

«Զանգեզուրի միջանցքի» բացումն այն քայլն է, որը կամբողջացնի և ավարտին կհասցնի այս խաղաղության պայմանագիրը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս հարցի շուրջ մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Մենք հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղություն կհաստատվի։ Որպես Թուրքիա՝ մենք ամբողջ սրտով աջակցում ենք այս խաղաղությանը։ «Զանգեզուրի միջանցքի» բացումն այն քայլն է, որը կամբողջացնի և ավարտին կհասցնի այս խաղաղության

Երևանի քրեական դատարանը ՀՅԴ Եղեգնաձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառեց 1 ամիս տնային կալանք. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Երևանի քրեական դատարանը (դատավոր Կ.Ֆարխոյան) մերժեց քննիչի միջնորդությունը և պաշտպանյալիս, ՀՅԴ Եղեգնաձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառեց 1 ամիս տնային կալանք։ Քննիչը պահանջել էր 2 ամիս ժամկետով երկարացնել բանտային կալանքը»։

Սոբհանի. Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները. «Ազատություն» ռ/կ

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ստորև՝ հատված հարցազրույցից. «Ազատություն». – Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ Լեռնային Ղարաբաղը, որտեղ

Մոսկվայի պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայերեն կդասավանդվի։ Աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին։ Այստեղ կդասավանդվեն գրաբար և ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։   Հայ Եկեղեցու նորություններ

«Գիտակցեցի՝ մեր առջև բացված ճանապարհը ամենադաժանն է լինելու»․ Պատերազմում ամուսնուն կորցրած Դիանան երազում էր ունենալ սեփական տանիքը, երեխաներին հասցնել իրենց նպատակներին. «Ա1+»

«Ա1+». «Երբ արդեն Հայաստանում էինք, գիտակցեցի, որ մեր առջև բացված ճանապարհը մեր կյանքի ամենադժվարն ու ամենադաժանն է լինելու։ Դրա համար տուն վարձելուց ու երեխաներին դպրոցում տեղավորելուց հետո որոշեցի մատնահարդարման կուրսերի գնալ, որպեսզի կարողանամ տանը երեխաների խնամքը համատեղել այդ աշխատանքի հետ»,- ասում է արցախյան վերջին պատերազմում եղբորն ու ամուսնուն կորցրած Դիանան․․․ Ընդամենը 8 տարի տևեց Արտակ

«Վայրի երեխան»․ երիտասարդական թատերախմբի հոգեցունց ներկայացում՝ Գյումրու սրտում գտնվող թանգարանում

«Գյումրու երիտասարդական թատերախումբը» Գյումրու սրտում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում գտնվող «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» ներկայացրեց բելգիացի դրամատուրգ  Սելին Դելբեքի «Վայրի երեխան» պիեսը։ Ստեղծագործության հերոսուհին լքված, փողոցում հայտնված մի փոքրիկ աղջիկ է, որը ոչ մեկի հետ չի շփվում, խոսելու փոխարեն վայրի ձայներ է արձակում։ Պատկան մարմիններն էլ առանձնապես նրանով չեն հետաքրքրվում, և եթե չլիներ

Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները

Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Տրանսպորտային միջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 07:00-ն:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Նախկին մարզպետը հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել. 168.am

168.am. Գլենդելի մեր աղբյուրները քիչ առաջ տեղեկացրեցին, որ երեկ հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Պարզվում է, որ նա արդեն մոտ 2 տարի բնակվում է ԱՄՆ-ում: Իսկ թե ինչ է տեղի ունեցել և ինչ վնասվածքներ է ստացել, չկարողացանք ճշտել: Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արամ Ավետիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսով չափ հայտնվել Հրազդան գետի ափամերձ հատվածում՝ թփուտների մեջ։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և տեղի ուժերով նրան դուրս են

Չինաստանը աջակցում է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին

Միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով

50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

Հուլիսի 8-ին ավարտվեց 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։ Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213

Լարիսա Ալավերդյան․ «Նոր իշխանությունները բերել են կոռուպցիայի ամենազազրելի, ամենազզվելի ձեւերից` նեպոտիզմը եւ պրոտեկցիոնիզմը»

«Երբ խոսում էին նախկինների կոռուպցիայի մասին, միջազգային ատյաններում Հայաստանը չկար բարձր կոռուպցիա ունեցող  երկրների ցուցակում։ Բայց դա չի նշանակում, որ կոռուպցիա չի եղել։ Եվ ես կարող եմ բերել օրինակներ նախկինների ժամանակ կոռուպցիայի ձեւերից»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում։ «Նոր իշխանությունները բերել են կոռուպցիայի ամենազազրելի, ամենազզվելի ձեւերից նեպոտիզմը եւ պրոտեկցիոնիզմը։ Զուտ նվիրվածության, շատ անգամ նյութական,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031