Օրվա լրահոսը
Այն, ինչ կատարվում էր շաբաթ-կիրակի, Փաշինյանի իբր ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, սովորական ընտրարշավ, նախընտրական քարոզչություն չէ՞ր արդյոք. «Հրապարակ»
Այն, ինչ կատարվում էր շաբաթ-կիրակի, Նիկոլ Փաշինյանի իբր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում, արդյո՞ք սովորական ընտրարշավ չէր, նախընտրական քարոզչություն, նա հանդիպում էր փողոցում մարդկանց, գովազդում կառավարության աշխատանքները՝ վերելակ սարքել, թոշակ բարձրացնել, արդյո՞ք ԿԸՀ-ն այս ամենը վերահսկում է՝ հարց ուղղեցինք ԿԸՀ-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ ԿԸՀ-ն վերահսկում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական
Նարեկ Գրիգորյանի հայտարարագրերը լուրջ հարցադրումներ են ստեղծում. «Ժողովուրդ»
Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։
«Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել». LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին
Հեղինակավոր Los Angeles Times (LA Times) պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության ամենաառանցքային ոլորտները։ LA Times-ի տպագիր տարբերակում և կայքում հրապարակվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին անդրադարձ՝ հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ ձեռնարկությունն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։ Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին
Թեհրանի «կարմիր գծերը» Երեւանի համար
Սկիզբը՝ այստեղ: «Ռմբակոծված բանակցություններից» հետո Հայաստանում Իրանի դեսպանի ուղերձները Մարտի 2-ին Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրեց միաժամանակ Իրան-Հայաստան եւ աշխարհաքաղաքական օրակարգի թեմաների առնչությամբ ընդգրկուն գնահատականներ, հանդես եկավ մի շարք կարեւոր ուղերձներով։ Դեսպանի խոսքում Հայաստան–Իրան ռազմավարական կապերի, հաղորդակցային նախագծերի շուրջ պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Իրանի համար խիստ կարեւոր փուլում
Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել
Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել։ Տասնամյակներ շարունակ բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ են կատարվել այս ուղղությամբ։ Միայն 2019 թվականին Սամվել Կարապետյանը 250 հազար եվրոյի նվիրատվություն է արել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Այս աջակցությունը նպաստել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի իրականացմանը և ստեղծագործական գործունեության զարգացմանը։ 2014 թվականին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած
Շանթ Սարգսյանը միավորներով հավասարվեց Արամ Հակոբյանին
Մրցաշարային աղյուսակում դիրքերն աստիճանաբար բարելավում է նաեւ Հայկ Մարտիրոսյանը։ Նա ունի 4,0 միավոր եւ առայժմ 24-րդն է։
Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության
Նախընտրական «պեռաշկին» եւ Քադաֆիի վրանը
Ներկուսակցական ընտրարշավը, որը Միացյալ Նահանգներում կոչվում է primaries, մի միջոցառում է, որը կոչված է տվյալ կուսակցության մի քանի թեկնածուներից ընտրել մեկին, որն առաջիկա ընտրություններում այդ կուսակցության կողմից առաջադրվելու է որպես պետության ղեկավարի թեկնածու: Հայաստանում ՔՊ-ի դեպքում նման միջոցառումներ անցկացնելու որեւէ իմաստ չկա: (Չէի նախանձի այն ՔՊ-ականին, որը լրջորեն կմրցակցեր Փաշինյանի հետ՝ որպես վարչապետի թեկնածու. նրա
Ինչքան վաղ ենք միջամտում, այնքան երեխային օգնելու շանսերը մեծանում են․ Հասմիկ Պետրոսյանը՝ երեխաների զարգացման ճանապարհին հանդիպող «կարմիր դրոշների» և դրանց հաղթահարման ուղիների մասին
Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք բժիշկ -վերականգնողաբան, զարգացման մանկաբույժ Հասմիկ Պետրոսյանի հետ։ – Հայաստանում զարգացման մանկաբուժությունը, որքան ինձ հայտնի է, նոր մասնագիտություն է, և հետաքրքիր է, թե ի՞նչ խնդիրներով է զբաղվում այն։ -Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում է այն համեմատաբար նոր մասնագիտություն, իսկ մեր երկրում մոտ 20 տարի է, ինչ ունենք զարգացման
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը. Հարութ Սասունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իմ քննադատությանը՝ նրա և նախկին դեսպան Լիլիթ Մակունցի Լոս Անջելես կատարած վիճահարույց այցի վերաբերյալ. Հարութ Սասունյան
«Ումից քաղաքական առումով վտանգ են զգում` գործի են դնում նրան «նախկինացնելու» պիտակները». Արմեն Գալստյան
Արման Թաթոյանի ելույթն ու «Միասնության թևերի» ծրագիրը ՔՊ-ականների մոտ լուրջ վախեր են առաջացրել։ Մեր ծրագրի ներկայացմանը լուռ հետևածներն այսօր ԱԺ-ում իրենց հարազատ սցենարով գործի են անցել․ նրանք 7 երգ գիտեն, 7-ն էլ նախկինների մասին։ Հետևաբար, ումից քաղաքական առումով վտանգ են զգում, միանգամից գործի են դնում նրան «նախկինացնելու» պիտակները։ Իհարկե, իրենց ամբողջ կյանքում սրա֊նրա պրոտեժեն ու
Չալաբյանը դադարեցրել է լիազորությունները՝ որպես «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
«ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ելնելով վերոնշյալից՝ պարոն Չալաբյանը՝ իր դիմումի համաձայն, դադարեցրել է լիազորությունները՝ որպես «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Իրանում կարող են, իրավիճակից ելնելով, որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել և ուղղել ներքին սպառմանը»
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Հայաստանի վրա իրանական պատերազմի ազդեցության մասին խոսելիս հաճախ եմ նշում, որ հնարավոր ազդեցություններից մեկը առևտրին է վերաբերում, և Իրանում կարող են, իրավիճակից ելնելով, որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել և ուղղել ներքին սպառմանը։ ❗️Ու հիմա՝ պատերազմի չորրորդ օրը, Իրանի կառավարությունն արգելել է սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը՝ մինչև հետագա ծանուցումը։
«Որպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում». Նարեկ Կարապետյան
«Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատանքի հնարավորություն ունի, քանի որ երեք միլիոնանոց երկրի համար 800 հազար աշխատատեղը բավականին սահմանափակ հնարավորություն է տալիս։ Մենք պլանավորում ենք այդ 1,2 միլիոնից 300 հազար աշխատատեղ ստեղծել հինգ տարվա ընթացքում։ Բայց դա կլինի արդյունաբերության մեջ, շինարարության մեջ և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մեջ։ Դա կակտիվացնի մեր տնտեսության արդի վիճակը, և մենք լրիվ ուրիշ մակարդակ դուրս կգանք։ Այսինքն՝ դա կօգնի այն շրջաններում, որտեղ ունենք մեծ աղքատություն, հաղթահարել այդ աղքատությունը»։
Առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել կարգավորումներ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի՝ -Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության միայն եզրափակիչ մասն դարձնել հրապարակային՝ թեկնածուին
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը
Անդրադարձ է կատարվել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։
Ռազմարդյունաբերական ընկերությունների նոր եռամյա պայմանագրերի ծրագիրը բազմափուլ քննարկումներ է անցնում. ՊՆ-ի պարզաբանումը
Ինչ վերաբերում է այս գործընթացի ժամկետներին, հայտնում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, որի հիման վրա կկնքվեն գնման պայմանագրերը. ՊՆ
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանային իրավիճակին, ներկայացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները
ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ Խաղաղության միջազգային ինստիտուտում քննարկում է անցկացվել
Դառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
2015 թվականին «ՀԷՑ»-ը սնանկության եզրին գտնվող ընկերություն էր, սակայն Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ արդեն 2020 թվականին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից «ՀԷՑ»-ը արժանացավ «Ba2» վարկանիշին:
Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ դրամի բռնագանձման գործը. «Փաստինֆո»
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել
«Իրանի դեպքերը մեզ տվեցին դաս և հնարավորություն». Նարեկ Կարապետյան
«Որպես մատչելի և բավականին լավ հումքի աղբյուր՝ Իրանը կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նույն նավթամթերքը, նույն մետալուրգիական ապրանքի սկզբնական շղթայի հումքը։ Նաև կարող է այլ հումքային բազա լինել, ինչը Հայաստանի տնտեսության համար փոխլրացնող և հետաքրքիր ուղղություններ է։ Այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է լինել մեզ հետաքրքիր հարևան, և մենք տնտեսապես փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու». Նարեկ Կարապետյան
Միրզոյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ
Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Առաջարկվում է վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես ընդհանուր կանոն քննել գրավոր ընթացակարգով
Սրբուհի Գալյանը ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները։
Հայաստանն ու Բուլղարիան կապված են վաղեմի պատմական, մշակութային և հոգևոր շղթաներով․ Նիկոլա Նիկոլով
Գոյություն ունի զգալի ներուժ՝ բուլղարահայկական հարաբերություններն ավելի խորացնելու՝ առևտրի և ներդրումների, կրթության, մշակույթի, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվել է հատուկ պատարագ՝ ի հիշատակ Սուրբ Գրիգոր Նարեկացու
Փետրվարի 28-ին դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության աշխատակիցները մասնակցեցին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված հատուկ պատարագին՝ ի հիշատակ Սուրբ Գրիգոր Նարեկացու: Պատարագին հաջորդեց Գրիգոր Նարեկացուն նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույց են ունեցել
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:
Քննարկվել են Հայաստանի 2026–2030թթ. ազգային ծրագրի իրականացման հարցերը
Դեսպան Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՄԱԶԾ-ի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Գործադիր խորհրդի անդամ, արդյունավետ և նշանակալի արդյունքների ապահովման նպատակով։
«Հետաքննության պատասխանատվությունը կրում են հարձակումն իրականացրած ուժերը». ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ
«Իրանում Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի համար նախատեսված գերեզմանոցների այս լուսանկարը տարածվել է ողջ միջազգային մամուլում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է արել Իրանում աղջիկների դպրոցի վրա մահացու հարձակման հետևում կանգնած ուժերին հետաքննել դեպքը և կիսվել միջադեպի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններով՝ առանց նշելու, թե ում են համարում պատասխանատու». Տաթևիկ Հայրապետյան


















































