Օրվա լրահոսը

Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։ «Ա. Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- հայտնեց Աբրահամյանը։

Բագրատ սրբազանը իր «Լեքսուսը» նվիրեց Սամվել Շահրամանյանին ու նրան հանձնեց բանալիները. «Սա պիտի ուղերձ լինի, որ էդ էժան տարբերակով չփորձեն ճնշել»

«Անընդունելի ու դատապարտելի դեպք է, ուզեցի ձեզ սա նվիրել մեր ժողովրդի ծառայության համար: Էս էլ բանալիները, վերցրեք»:

«Մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշողությունը». Կոպիրկին

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հիշատակի և սգո օրվա նախօրեին Հայաստանի վետերանների միավորումում հանդիպել է Մեծ հայրենականի վետերանների հետ «Ի տարբերություն նրանց, ովքեր այսօր փորձում են մոռանալ կամ վերաշարադրել պատմությունը, մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշողությունը»,– նշել է Կոպիրկինը։ Երկու հայ վետերաններ պարգևատրվել են «Ղրիմը ֆաշիստական զավթիչներից ազատագրելու 80 տարի» մեդալով:

Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում

Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

ՔՊ-ում ամփոփել են կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։   «Քաղաքացիական պայմանագիր»

Հունիսի 22-ին` ժամը 09։00-18։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում

Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ն, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։ Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ն՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ն՝ հակառակ ուղղությամբ։ Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը

Մաքսիմ Լոնգանգեն անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին

Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը

Հարգելի քաղաքացիներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք- Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն- Արմենակյան փ. հատման ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։ ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) հայտարարությունը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:

«Ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում». Էդմոն Մարուքյանը` Պաղեստինի ճանաչման մասին

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է: Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է: Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները

«Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում չենք կարողանալու մեր կոլեկտիվ վերադարձի հարցը լուծել․ պետք է մնանք համախմբված»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ պետք է պայքարենք, որ մեր կոլեկտիվ վերադարձը լինի մեր պայմաններով ու միջազգային հանրության երաշխավորությամբ։

Կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. նախագիծը ներառված է Երևանի ավագանու առաջիկա նիստում

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ «Քաղաքային իշխանությունները, ինչպես կանխատեսում էինք, տրանսպորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար։ Իրենց պլանավորածն էլ չեն կարողանում ժամանակին անել»,- հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա մեկ զոհ, երկու տուժած

Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի

Արարատ Միրզոյանն ու Յորղոս Գերապետրիտիսը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցները քննակել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի:   ՀՀ ԱԳՆ

«Այս քայլը լուրջ հետևանքներ կունենա»․ Իսրայելի վարչապետի խորհրդականը` Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման մասին

Պաղեստին  պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի  խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։  

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին՝ ամենայն հավանականությամբ Միրզոյանի և Տիխանովսկայայի երեկվա հանդիպման պատճառով

Բելառուսի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը։ Ընթացիկ հարցերի քննարկումից բացի՝ հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից, ասվում է հաղորդագրության մեջ։ Վիլնյուսում կայացել էր Հայաստանի ԱԳ ղեկավարի հանդիպումը Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի

Ոսկեպարում Բագրատ սրբազանին հետեւում էին ոստիկանական երեք մեքենաներ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Ոսկեպար այցի ընթացքում ոստիկանները հետեւում էին նրան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր այցելել են Կիրանց եւ Ոսկեպար։ Ոսկեպարում սրբազանին հետեւում էր ոստիկանական երեք մեքենա, մի խումբ ոստիկաններ էլ տեսադաշտից նրան բաց չէին թողնում։ Սրբազանը, ինչպես խոստացել էր, այցելել էր Կիրանց եւ

«ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որ էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումներն այլևս երբեք չկրկնվեն». Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքները

ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան

Քարի, մետաղի և կտավի միջոցով մարդասիրության քարոզչի՝ Երվանդ Քոչարի 125-ամյակը կմեկնարկի «Քոչար ֆեստ» ծրագրով

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման արարողությունը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային

«Սահմանափակել ջրառը Սևանից». պետական կառույցներին ներկայացվել են առաջարկություններ լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ Այն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, «Սևան» ազգային պարկ»

Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության վերաբերյալ

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի

Անձին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից խոշոր չափի գումար ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամի խմիչք: Մասնավորապես՝ Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ

Հայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել Վրաստանում ընթացող պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը

Հունիսի 20-26-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ընթանում է պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի հավաքականը Թբիլիսիում ընթացող պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում երեկ գրանցեց փայլուն արդյունքներ: 49 կգ քաշային կարգում հանդես եկող բոլոր երեք մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները. Արթուր Բաբայան- 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով առաջին անգամ հաղթահարեց Եվրոպայի ռեկորդի նվազագույն ստանդարտը և նվաճեց

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում. կան զոհեր

Հունիսի 21-ին, ժամը 11:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ

«Զեկուցվել է՝ աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. այս պահին որևէ վտանգ չկա»

Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ ✅Նիստին մասնակցում էր նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր նույն հասցեում բնակվող 20-ամյա կնոջը

Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող շենքերից մեկում վիճաբանություն է: Մեծամորի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում նշված շենքի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մայիսյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նույն հասցեում բնակվող 20-ամյա Մ.

Լիտվայի Սեյմի նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: «Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031