Օրվա լրահոսը

«ՀՀ-ում իշխող մեծամասնությունը լրջորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելու հարցը»․ Արման Եղոյան

ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանական լսումներից Արման Եղոյանը դժգոհ մնաց․ դահլիճում լեզվակռիվ սկսվեց

«Արցախցի բժիշկը Երևանում է կյանքեր փրկում»

Արցախի առողջապահության ոլորտի աշխատողների համար 2016, 2020 և 2023 թվականները ճակատագրական և պատասխանատու տարիներ էին։ Բայց անկախ տարեթվերից, բոլոր ժամանակներում էլ արցախցի բժիշկները իրենց աշխատանքը կատարել են մեծ նվիրումով։ Ընդհանուր վիրաբույժ Գրիգորի Առուստամյանը 3 պատերազմների ժամանակ էլ սպիտակ բանակի շարքերում էր։ Տարիների կուտակած փորձը Արցախի կորստից հետո հիմա Հայաստանում է փորձում օգտագործել։ Արցախի հեռուստատեսություն

Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ: «ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ

Թուրքիայի ԱԳՆ. Ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:

«Հունիսի 12-ին ԱԺ շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է». fip.am

Փաստերի ստուգման հարթակ. Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների պնդմամբ՝ Ազգային ժողովի շենքը գրավելու նպատակ չեն ունեցել: Խոսքը, մասնավորապես, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ընթացքում ոստիկանական ուժերի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած ընդհարման մասին է, երբ

«Բոլորս մեկ դարդ ու նպատակ ունենք՝ անվտանգ վերադարձ»․ Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ արեց արցախցիներին՝ այնպես անել, որ մարդկանց մեջ չմարի Արցախի հարցը․ միշտ արթուն ու զգոն պահեն մարդկանց։

Ջութակահար Սոյունգ Յունը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը։ Նա նավագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հայ հանդիսատեսին ներկայացրեց ամերիկացի կոմպոզիտոր Սամյուել Բարբերի Ջութակի կոնցերտը` 3 մասից։ Սոյունգ Յունը համագործակցության մեծ փորձ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ «Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթ ենք արդեն 20 տարի։ Նա ջերմ

«Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի կինոգործիչների միության միջեւ»

Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի կիրառումը պատմական հնարավորություն է տալիս կինոյում ձևավորված արատավոր կլանային կառավարման մոդելը ապամոնտաժելու, հայ կինոյի հետընթացը կասեցնելու, մեծ կինոինդուստրիա վերադարձի նախադրյալներ ստեղծելու համար։ Այս գործում ձեր մասնակցությունը խիստ կարևոր է։ Շնորհակալ ենք, եթե տարածել եք Ֆեդերացիայի այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ։ «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդը ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս բացառիկ համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նվիրված էր մի նշանակալից իրադարձության՝ Ֆրանկոֆոնիայի օրվան։ Համերգին հնչում էր բացառապես ֆրանսիական երաժշտություն՝ Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։ Դահլիճում հավաքված հանդիսատեսը նույնպես յուրօրինակ էր՝ դեսպանատների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի հյուրեր, հանրություն։ Մթնոլորտը հանդիսավոր էր։ Համերգի ընթացքում նվագախումբը, ինչպես միշտ, ցուցադրեց

Ունեցել ենք Երվանդ Քոչարի պես մեծանուն հայրենակից և նրա արվեստն ու գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ հենց նամականիշի միջոցով. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել. «Գիտեք,

«Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ–Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը; Հանդիպումների առանցքում եղել են

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցիների օրինական ընտրված իշխանությունները այստեղ չկարողանան որեւէ գործունեություն իրականացնել. Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանին կամ իր սեփական տուն պետք է ուղարկել, կամ՝ Բաքու՝ Ալիեւենց տուն. ԱԺ պատգամավոր

ԵՄ-ն աջակցում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը

Հունիսի 14-ին Երեւանում ներկայացվել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարությունը։ Այն մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030 թվականների ռազմավարության մշակում» գործողության շրջանակներում, որն իրականացվում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ»-ի (Հայաստան) կողմից՝ ավելի լայն «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։ EU4Sevan-ը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից

Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար

Ակբա ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը: Ծրագրի շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները. գտնվում են գյուղական վայրում, պատկանում և կառավարվում

Բագրատ սրբազանը Կիրանցում փորձում է գտնել, թե որտեղ է տեղադրված Նիկոլ Փաշինյանի նշած սահմանային ցանկապատը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր այցելել է Կիրանց եւ Ոսկեպար

ԵՄ-ն փորձագետներ է գործուղում եւ 100,000 եվրո է նվիրաբերում Հայկական Կարմիր խաչին՝ ջրհեղեղից տուժածների համար

Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների հետեւանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։ ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն եւ առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։ Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու

Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում

21 հունիսի, 2024. Երևան․ Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը՝ առաջարկելով հատուկ փաթեթներ անհատական և կորպորատիվ հաճախորդներին։ Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների

Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ–գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մոդուլն այսուհետ կընդգրկվի ՀՀ մարզերի դպրոցների ուսումնական ծրագրում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ուսումնական մոդուլ են մշակել դպրոցների համար, որը կօգնի բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում: «ՀՀ սահմանամերձ համայնքներում առկա ականներով և պայթուցիկ զինամթերքներով աղտոտված տարածքներն

Հատուկջոկատայիններն Արցախի ներկայացուցչության դարպասը կոտրելով՝ առգրավեցին ԱՀ նախագահին սպասարկող մեքենան

Իսկ միգուցե մենք ծանոթանում էինք այդ որոշման հետ ու հասկանալով որոշման իրավաչափությունը՝ դարպասները բացո՞ւմ էինք, իրենք տանում էին. ինչի՞ համար էր պետք այս գործողությունները ձեռնարկել. Ռոման Երիցյան

«Շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը». զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող  զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ  թագավոր»)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել  պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի

Ոստիկանության բուժվարչության մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի

Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այդ կապակցությամբ ՆԳՆ Ոստիկանության բուժվարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հայերի ներդրումը զգալի է եղել նաև Բաքվում։ Մասնավորապես՝ ծանրակշիռ էր հայ առևտրաարդյունաբերական խավի դերակատարությունը

Սույն թվականի հունիսի 20-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր աշխատաժողով՝ «Շիրվանի պատմության հիմնահարցեր» թեմայով։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվեցին Աղվանքում (Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով) առաջացած տարբեր վարչական միավորներին, մասնավորապես՝ Շիրվանին առնչվող հիմնահարցեր։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր բացման խոսքում նշեց, որ Ադրբեջանը բոլոր միջոցներով փորձում է յուրացնել հարևան ժողովուրդների՝ հայերի,

«Դասախոսի կեցվածք ընդունել չարժե, այնտեղ, որտեղ դուք սովորել եք, օրիորդ, մենք դասավանդել ենք»․ Տիգրան Խզմալյանը՝ Մարիա Կարապետյանին

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց․ «Պարոն Խզմալյան, այս ոճով եթե դուք եվրապառլամենտում խոսեք, ձեզ խիստ նկատողություն կհայտարարեն»։

Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել երկիրը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու ՀՀ որոշումը

Regionmonitor. Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել Պաղեստին պետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն պաշտոնապես ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը։ Նախագահությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ և նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։ Այն նաև բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հանձնառությունը՝ աջակցելու

«էս մարդիկ, Էդմոնը, իզուր տեղը ջրեր թող չփորձեն պղտորել»․ սրբազանը Սերժ Սարգսյանի առանձնատուն գնալու մասին

Բագրատ սրբազանն անդրադառնում է Էդմոն Մարուքյանի՝ շարժման վերաբերյալ հայտարարություններին

Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, ավելի քան 17 մլն դրամ, շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։ Վճռվել է` որպես ապօրինի ծագում ունեցող գույք, նախկին պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի

Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը. Ազգային ճակատ

Ազգային ճակատ. Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տարածքում գտնվող ծառայողական մեքենայի բռնագրավման համար:  

«ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցով դրական ազդակներ կան, այս կամ հաջորդ ամիս մենք կունենանք երկխոսության մեկնարկը»․ Սոնա Ղազարյան

«Առաջարկը՝ հանրաքվեի անցկացում՝ վերահաստատելու ժողովրդի աջակցությունը գործող իշխանություններին, կարծում եմ, ավելորդ է»։

Հայաստանը ՀԱՊԿ անդամակցության հարցում պետք է վերջնական վճիռ կայացնի. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031