Օրվա լրահոսը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մայիսի 31-ին Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ: ՀՀ Ազգային ժողով
«Տեղեկություն կա, որ վախկոտ ստախոսն ամենավերջին խոսքերով արգելում էր, որ Միրզոյանը ներքեւ իջնի եւ ոստիկաններին հրահանգում էր ջարդել»․ Բագրատ սրբազան
Նա նշեց, որ ոստիկանության այս գործողությունների նպատակը պայքարող տղաներին վախեցելն է, բայց դա նրանց չի հաջողվի։
Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի գործունեության դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն. «Շարժառիթը հանրային վերահսկողության մեխանիզմի փաստացի վերացումն է»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի մայիսի 30-ին ծանուցել է Խնամքի հաստատություններում դիտորդական խմբին, որ որոշվել է ուժը կորցրած ճանաչել այն հրամանը, որով խումբը ստեղծվել էր։ Սա նշանակում է, որ խմբի գոյությունը և գործունեությունը դե յուրե դադարեցվում է։ Նախարարությունն այս քայլը հիմնավորում է հանգամանքով, որ 2018 թվականին ընդունված նախարարի հրամանը եղել է անհատական,
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված
«Մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում անկում է ապրում». СNN-ի նախկին փոխտնօրեն
СNN-ի նախկին փոխտնօրեն Ջիմ Լըմեյը շեշտեց՝ անհրաժեշտ է կենտրոնանալ YouTube-ի վրա, քանի որ այն սկսել է ավելի շատ ընկալվել՝ որպես տեղեկատվության աղբյուր և նաև հեշտ է աշխատացնելը։
Շիրակի մարզպետն ու այլ պաշտոնյաներ հանդիպեցին Ախուրյանում բնակություն հաստատած արցախցիներին
Աշխատանքային ուրբաթ օրվա ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի, Ախուրյանի բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակիցների, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ այսօր հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում բնակություն հաստատած ընտանիքներին։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկաներին ողջունել է և նշել, որ կարևորում է
Հունիսի 2-ին Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Հարգելի՛ համաքաղաքացիներ, հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել բժշկական կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել նաև բժշկական կենտրոն՝ բողոքի ակցիայի իրականացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու համար: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Ինչպե՞ս ճիշտ սնվել և ապրել առողջ․ սեմինար՝ ՀՀ ԳԱԱ-ում
Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտությունն այսօր» շարքի 4-րդ սեմինարը՝ «Սննդակարգ և առողջություն» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ և ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ ՀՀ տարբեր դպրոցներից և ԲՈՒՀ-երից։ Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը և սննդագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման
Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Անմիջապես ձեռնարկվել են
«Կարմիր բերետների» գործելաոճը համատեղելի չէ խաղաղ հավաքների վարչարարության հետ. հայտարարություն
«Կարմիր բերետներն» ընդդեմ մարդու իրավունքների Ներածություն 2024 թ․ ապրիլին Տավուշի մարզում սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը Սահմանադրության հակասող եղանակով միակողմանիորեն զիջեց տարածքներ։ Ընդդիմանալով այս գործընթացին, սահմանամերձ Կիրանց բնակավայրում սկսված բողոքի գործողությունները մայիսի 9-ից շարունակվեցին Երևանում՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման ընթացքում ցուցարարները առավոտյան
Հաղորդագրություններ Գյոկչայի գավառի հայկական գյուղերում տեղի ունեցած կողոպուտների, սպանությունների մասին․ ականատեսի վկայություն
Գյոկչայի գավառի դրությունն անտանելի է դարձել։ Մինչև այժմ թուրք ավազակները հայերին միայն թալանում էին և կենդանի բաց թողնում, իսկ այժմ թալանելուց հետո նրանց սպանում են և դիակներն այլանդակում։ Ամսույս երկուսին Գյոկչայից տուն վերադառնալիս Ներսես Նալբանդյանին սպանելով, վերցրել են 400 ռուբլի և 150 ռուբլու ապրանք, իսկ 3-ին սպանել են էլի նույն տեղում սոլթաննուխեցի (Արեշի գավառ) երկու
«Թող հրապարակեն, տեսնենք». Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե հարցման մասին իմացել է Գառնիկ Դանիելյանից
«Գառնիկ Դանիելյանը նաեւ ստեր է հորինել, թե ես անցել եմ քրեական գործերով իմ ընտանիքի անդամների դեմ արարքով, ինչը բացարձակ սուտ է: Գառնիկ Դանիելյանը դրա համար դատարանում պատասխան է տալու, ես երբեք որեւէ քրեական գործով չեմ անցել»,- հավելեց Իոաննիսյանը:
Երբեմն մրցույթի են ներկայացվում դասագրքեր, որոնցում 60-70 տեքստ կա, և բոլորը տղաների մասին են. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ
Պապոյան. 2023 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը: Աճը կազմել է 8,7 տոկոս
2023 թ. Էկոնոմիկայի նախարարությունը 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում
«Ուրեմն, շեղում կա այդ փաստաթղթերից, դրա համար են ասում՝ գաղտնիության գրիֆը բարձրացվել է»․ Սերժ Սարգսյանը՝ 1980-ականներին հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին
«ԳՇ պետը՝ իմ գլխավոր գերագույն հրամանատար լինելու ժամանակ, առավել ևս՝ պաշտպանության նախարար լինելու ժամանակ, երեւացող պաշտոն չէր զբաղեցնում․ ես հիմա ի՞նչ պիտի ասեմ նրա մասին»
Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր»
Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը։ «Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։ Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Երեկ
Կիրանցը փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից. դեպի արտերը տանող ճանապարհը վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը): Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս
«29 հոգու բերման են ենթարկել, 2-ը հիվանդանոցում են, մեր սարկավագներից մեկին չգիտեմ ինչ մարմնական վնասվածքներ են հասցրել, հիվանդանոցում է». Բագրատ սրբազան
«Էս շարժումը դերասանների ու դիտորդների համար չի, ովքեր գալու են փայլուն շապիկներով, փայլուն կոշիկներով ու մազերով, դրանք լավ բաներ են, բայց էս շարժման համար չեն: Մեր աչքի առջեւից մարդ են գողանում, կանգնած կողքը նայում ենք, տանում են, վախենում եք: Մի թողեք տանեն, չեմ ասում գնացեք ջարդեք, խփեք»:
Ընթերցվել է Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի գլխավոր դատախազի կարծիքը
Ermenihaber. Ստամբուլում սպանված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դատավարության շրջանակներում դատարան է ներկայացվել գլխավոր դատախազի կարծիքը: Հերթական դատական լսումներին, որն անցկացվել է Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում, մասնակցել են նաև գործող կալանավորված կասկածյալներ Օքան Շիմշեքը, Գազյի Գյունային, Վեյսալ Շահինն ու նրանց փաստաբանները: Հեռավար տարբերակով մասնակցել է ևս 4 կալանավոր և 11 կասկածյալ: Լսումների ընթացքում ընթերցված
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը, բայց կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում. Բելառուսում ՌԴ դեսպան
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը, բայց կնշանակի Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում, այս մասին «ՀԱՊԿ. դաշնակիցներ»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Գրիզլովը: «ՀԱՊԿ-ում ստեղծված են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Բնապահպանական խնդիրները կարելի է լուծել նաև կանաչ տեխնոլոգիաների միջոցով: 2019 թվականից Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) թիրախային ծրագրեր են իրականացնում այդ ուղղությամբ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերը երաշխավորված չեն վայրի կենդանիների անակնկալ այցերից: Այդ շրջաններում ֆերմերներին աջակցելու համար գործընկեր կազմակերպությունները կանաչ տեխնոլոգիաներ են կիրառում. վայրի կենդանիներին դիմավորում են «էլեկտրական հովիվները»: Վայոց ձորի
Իշխանությունն ունի հավաքական արեւմուտքի անհամաչափ աջակցությունը․ Սերժ Սարգսյան
ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը կպաշտպանեն Բագրատ սրբազանի թեկնածությունը՝ ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով պատահարի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33–ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը
«Բանավոր ելույթներից բացի՝ ոչ մի գործնական քայլ չի արվել». Աշոտ Գրիգորյանը՝ Արցախի ժառանգության ոչնչացման եւ ՀՀ ԱԳՆ-ի կեցվածքի մասին
Կարճ ժամանակ անց Արցախում կարող է չմնալ որևէ հայկական հուշարձան, ինչպես դա արվեց հայաթափված Նախիջևանում ու Ադրբեջանի ռեգիոններում
«Մինչև մյուս խաղերը մենք կունենանք շատ ավելի լավ, զարգացած ենթակառուցվածք». Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և Սփյուռքից: Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների,
«Փարաջանովով ճանապարհ բացեցինք, որ Բեկնազարյան ներկայացնենք աշխարհին». Շուշանիկ Միրզախանյան
Ըստ կինոկենտրոնի տնօրենի՝ համակարգված ձեւով միջազգային ասպարեզում հայկական կինոն ունի իր ուրույն տեղը «Դրամաշնորհը մեզ անհրաժեշտ էր նոր սերնդի ժապավենային, մոնտաժային սեղան ձեռք բերելու համար, որն այսօր Հայաստանում գոյություն չունի: Իսկ այն, ինչ ունեինք, խորհրդային ժամանակներից էր մնացել «Հայկ» կինոստուդիայի տարածքում եւ մի 50 տարվա վաղեմություն ունի: Երբեմն հումորով ասում էի՝ այնքան հին է, որ
ԱԳՆ շենքի մոտից ոստիկանություն բերվածների թիվը հասել է 29-ի. Ազգային ճակատ
Այս պահին ԱԳՆ շենքի մոտից ոստիկանություն բերվածների թիվը հասել է 29-ի: Ազգային ճակատ
«Այնպես չէ, որ այս որոշումով ես երջանկացել եմ կամ այլ որոշում լիներ, պետք է ողբերգություն ապրեի»․ Սերժ Սարգսյանը՝ «Դիզվառելիքի գործով» արդարացման մասին
«Ի՞նչ կարող եմ ասել՝ ինքներդ համոզվել եք։ Նորմալ եմ գնահատում։ Տեսնենք։ Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի։ 2-3-4 դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել՝ մեր երկրում արդարադատությունն իր բարձրության վրա՞ է, թե՝ ոչ»,- «Դիզվառելիքի գործով» դատարանի որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, դատարանն արդարացրեց այդ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանին, Բարսեղ
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է գրանցել նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադի Բիղաշը
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանում իր թեկնածությունն է գրանցել նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադի Բիղաշը: Բիղաշը հենց այն պատգամավորն է, որը 2020թ. Արցախի պատերազմից հետո Իրանի խորհրդարանում հակաթուրքական կոշտ ելույթ էր ունեցել ու հայտարարել, որ Իրանը պետք է Հայաստանին աջակցեր պատերազմի ընթացքում: 2021թ. Բիղաշն այցելել է նաև Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդում:


















































