Օրվա լրահոսը

«Մեր իշխանության վերջը չեմ տեսնում, ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»․ ՔՊ-ական

Նա նշեց, որ Եկեղեցին հարկելու հարցերը մշտապես քննարկվել են, այնպես չէ, որ նոր են սկսել խոսել այդ մասին։

«Երգով ու սիրով». Սյունիքում կայացավ 4-րդ երգչախմբային փառատոնը

Կայացավ Սյունիքում «Երգով ու սիրով» 4-րդ երգչախմբային փառատոնը։ Մայիսի 26-29-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցնող փառատոնը կազմակերպել էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան՝ Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ։  Փառատոնին մասնակցում էին Սյունիքի մարզի 10 երգչախումբ և Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Մայիսի 27-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ

«Ինձ ոտքով խփել են, լրագրողի են ծեծել, Հրայր սարկավագին, Դանիել սարկավագին բերման են ենթարկել». Բագրատ սրբազան

Նա ոստիկաններին ասաց. «Եթե պարզվի, որ փայտով, դուբինկայով խփել եք, դրա պատասխանն էլ կստանաք, օր ու արեւ չեք ստանալու»:

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին: Առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գեւորգ Հարությունյանին

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց «Դիզվառելիքի գործով» դատարանի վճիռը: «Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գեւորգ Հարությունյանին՝ արդարացնել, հանցակազմի բացակայության հիմքով»,- հայտարարեց Վահե Միսակյանը։ Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016 թվականներին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝

Առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը. Քրիստինե Ղալեչյան

2023 թվականին ՏԿԵՆ-ն իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է 98,2 տոկոս. այս մասին մայիսի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Օրակարգում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների

Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է

Պարտքի վճարումից հետո ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հիշեցնենք՝ ընկերությունը չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: «Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները, որոնք նախատեսված են համաձայնագրերով, չենք ստացել: Առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։ Մեր ընկերությունը ուշադիր հետևում է պարտավորությունների

Բախումներ ԱԳՆ-ի մոտ, ցուցարարները շշեր էին նետում. «Արարա՛տ Միրզոյան, ա՛յ վախկոտ, այ ստրո՛ւկ, ա՛յ սրիկա, էս լրիվ քո վզին է, իմացի». Բագրատ սրբազան

«Ոստիկանություն, ասում եմ, Վահե՛ Ղազարյան, դու էլ գլխովդ պատասխան ես տալու: Ուրեմն մի սրիկա կարող է էդ վերեւը նստել, հրամաններ տալ, թե չեմ ընդունում, կամ ընդունո՞ւմ եմ, տո դու ո՞վ ես, որ չընդունես: Թուրքերի ու ադրբեջանցիների առաջ ծնկի եկած ԱԳՆ ղեկավարը, իր ղեկավարով թաքնված է ոստիկանության թիկունքում: Սա նախերգանքն է լինելու, ձեւ չկա, ոստիկանությունն էլ թող իմանա»,- ասաց Բագրատ սրբազանը:

Դատարանն արդարացրեց երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության ապացույցները

Այսօր դատարանը արդարացրեց երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Մանրամասն՝ շուտով:

Տեղեկություն է ստացվել, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել. ՄԻՊ-ը դատապարտում է տեղի ունեցածը

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ

«Դիմում եմ Վահե Ղազարյանին, պիտի բարձրանանք վերեւ, էս պատասխանատվության տակ չմտնե՛ս, Վահե Ղազարյան». Բագրատ սրբազան

Գառնիկ Դանիելյանն ասաց. «Կանչեք թող գա պատասխան տա՝ փախել են, բունկեր են մտել, պադվալներում են»:

Մանասյանը Լոռու մարզի աղետի գոտում հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։ Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։   Անահիտ Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի

Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին. «Գեղարդ»

Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»: Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում:

Հայաստանում էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրների ու պետության անելիքների մասին. Արեգ Քոչինյան.

Հայաստանի Էներգետիկ անվտանգության տնային աշխատանքը Թեպետ Հայաստանում վերջին շրջանում անվտանգությունը դարձել է ամենաքննարկվող թեման, բայց հիմնականում խոսվում է դրա ռազմաքաղաքական բաղադրիչի մասին՝ ամբողջովին աչքաթող անելով ազգային անվտանգության մի շարք ոլորտներ՝ էներգետիկ, պարենային, ջրային և այլն։ Սա կարող է ունենալ շատ ավելի խորը ու ավելի արագ հետևանքներ, քան թվում է շատերին։ Այստեղ կխոսենք Հայաստանում էներգետիկ անվտանգության

«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»-ի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել լիցքավորվող վառելիքի քանակի ստուգում իրականացնելը. լցակայանը կենթարկվի վարչական պատասխանատվության

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից չափումների միասնականության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացվեց «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 04451079) պատկանող լցակայանում (գործունեության հասցե՝ Վաղարշապատ Մանուշյան 4/4): Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորում: Բացի այդ, տնտեսվարողը մինչ ստուգումն իր գործունեությունն իրականացնում էր շուկայականից ցածր գնով, սակայն ստուգումից հետո վաճառքի գինն էականորեն բարձրացրեց։ Միևնույն ժամանակ

Վրաստանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր

«Եթե որևէ տեղից տեսնեք դուրս եկող աշխատակցի, չթողնեք». Բագրատ սրբազանը շրջափակել տվեց ԱԳՆ շենքը, Միրզոյանը ներսում է

«Զգում եք, չէ՞, որ մեր երկրում տղամարդ չի ղեկավարում: Ոչ թե սեռի առումով, այլ քաջության իմաստով եմ ասում: Կենսաբանական տարբերության մասին չի խոսքը, զուտ նկարագրության՝ քաջություն, որեւէ ռիսկ ունեցող, մեկը, որ պատասխանատվություն կրող է: Մեր երկրում չկա նման բան, դրանք այլեւս արժեքներ չեն մեր երկրում»:

Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գնահատում է Հայաստանում ստեղծված իրավիճակը,- «Հայաստանի անվտանգությունն այսօր այն հիմնական պրոդուկտն է, որը պահանջված է մեր բնակչության կողմից, երբ իշխանության էր գալիս Փաշինյանի այս «Փողոցային թիմը», այն հիմնվում էր կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների վրա: Սա հիշում եք, բայց հիմա այս պրոդուկտը մեր ժողովրդի համար երկրորդական է դարձել,

Ժամանակին այս գործը քաղաքականացվեց. մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով կալանավորված անձինք ազատ են արձակվել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 

Կոկաինը նախատեսված չի եղել Հայաստան ուղարկելու համար, այն մաքսավորների հետ հանցավոր համաձայնությամբ հանվելու էր Իտալիայում, և բեռն արդեն մաքուր, առանց թմրամիջոցի, առաքվելու էր Հայաստան, ինչը սակայն խաթարվել է մեզ դեռևս անհայտ պատճառով:

Ոստիկանական ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 18:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի 

«Մեր հիմնական նպատակն է տարածաշրջանի արվեստագետներին բերել Հայաստան եւ մշակութային խաչմերուկ դառնալ». Վահան Բադալյան

Մենք իդեալական հարթակ ենք հանդիսանալու մշակութային հանդիպումների ու փոխանակումների համար

Հատուկ քննարկման են արժանացել իշխանությունների արտաքին քաղաքականության բացասական հետևանքներին դիմագրավելու հնարավորությունները. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի ամփոփում

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենօրյա ռեժիմով հետապնդելու են Բաքվում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տունդարձի խնդիրը։

ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է. ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից

Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Փադիշահը, իր ընկերներին բոլորին փուռն է տալիս, վստահ եմ, հիմա Միրզոյանի հետ խոսում է հեռախոսով, ճղում է իրեն, հայհոյում է». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանին տեղեկացրեցին, որ ոստիկանության նոր զորքեր են տեղակայվում տարածքում՝ «էլիտար զորքեր»:

Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ փարաքարցիներ, Արմավիրի մարզի սիրելի՛ բնակիչներ, Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վստահ եմ` պարոն Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն:

«Տեղեկություններ կան, որ էն վախկոտը փորձում է հրաման հասցնել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք, տուն ուղարկեք։ Բախման տանողը դուք եք»․ Բագրատ սրբազան

ԱԳՆ շենքի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է․«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ

Եվրոպոլը վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի դեմ միջազգային ոստիկանական գործողություն է իրականացրել

Երևանում իրականացրել են մեկ խուզարկություն, որի ընթացքում առգրավել են քննության համար նշանակություն ունեցող համակարգչային տեխնիկա։

Մեկնարկել է կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը

Մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շահառու կդառնան այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ:

ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031