Օրվա լրահոսը

«Ես Երևան էի եկել ընկերուհիներիս հետ ֆոտոսեսիայի համար». հրեշտակի կերպարով աղջիկը տեղյակ չի եղել, որ այդտեղ բողոքի ակցիա է իրականացվում. Factor.am

Նախօրեին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ հրեշտակի կերպարային հանդերձանքով աղջկա հայտնվելը համացանցում աղմուկի ու տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Շատերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հրեշտակի կերպարով աղջիկը շարժման հետ որևէ առնչություն ունի ու ինչու է հայտնվել բողոքի ակցիայի կիզակետում։ Պարզվում է՝ Ուլյանան, ով Երևան է եկել ՌԴ-ից, տեղյակ չի եղել, որ այդտեղ բողոքի ակցիա

Երանի թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք՝ սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք․ Համբարձում քահանա Դանիելյանը՝ Արթուր Հովհաննիսյանի «7 հարցին» ի պատասխան

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տելեգրամում գրել էր․  7 հարց «քաղաքական հոգևորականներին»։ Քանի օր է` փնտրում եմ որևէ գրականություն, որտեղ նկարագրված կլինի «հոգևոր ծառայության սառեցման» կարգը, սակայն, ապարդյուն։ Օրինակ՝ ԱԺ պատգամավորի դեպքում մանդատից զրկելու կամ այլ կարգերը հստակ նկարագրված են ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում, և ցանկացածի համար պարզ է՝ որտեղ են սկսվում և ավարտվում

Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսականին․ բարձր ենք գնահատում ԱՄՆ արդարադատության նախարարության հետևողական քայլերը․ հայտարարություն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելարին։ Վերջիններս մեղադրվում են Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին է վկայում Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։ Համաձայն գործի նյութերի՝ կոնգրեսականը և նրա կինը Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունից 2014 թ․ դեկտեմբերից մինչև 2021

Ստանիսլավ Տարասով․ Եթե Մոսկվայի աջակցությունը ընդունվեր, այդ ժամանակ մենք կկարողանայինք ինչ-որ կերպ մեկնաբանել իրավիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն է։  -Պարոն Տարասով, ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։  -Մոսկվան ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, և Մոսկվան անտարբեր չէ ներհայաստանյան զարգացումների նկատմամբ, բայց դա Հայաստանի ներքին գործն է։ Հայ ժողովուրդը ինքը պետք

Այս ի՞նչ կարմիր գիծ էր, զոր հատեցինք Յաղթանակի Օրը․ «Հայրենիք»

Կաթողիկոս եւ միաբաններ ոստիկանական ջոկատներու դիմաց: Յետոյ բացատրուեցաւ, որ Կաթողիկոսը հրաւէր չունէր, անոր ներկայութիւնը արարողակարգային չէր: Ինչպէ՞ս մեկնաբանել: Պիտի գտնուի՞ն կացութիւնը արդարացնող ապազգայնացածներ, հեռակայ կարգով ասդին-անդին գործող եւ սպասարկող անտարազ ոստիկանական-հաւատաքննական ջոկատներ: Ի՞նչ ալ ըլլան մեր տեսակէտները, քաղաքական դիրքերը, կրնա՞նք չափսոսալ, չտխրիլ, չընդվիլ, ի տես տասնըեօթը դարերու փոթորիկներէն անցած, միշտ ժողովուրդին հետ մնացած, ազգային ժառանգութիւն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժում ստացած զինհաշմանդամի ընտանիքին

44-օրյա պատերազմից հրաշքով փրկված Արթուր Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու օժանդակությամբ պրոթեզավորվել եւ բուժվել է Կանադայում։ Նա այժմ աշխատում է հայկական բանկերից մեկում։ Մայր Աթոռի կողմից դեռևս 2016 թվականից սկիզբ առած զինհաշմանդամների պրոթեզավորման և բուժման ծրագիրը բազմաթիվ զինվորների կյանք է փոխել:   ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Պէտք է անյապաղ կասեցնել փրկարար ճակատամարտի մը սրբապղծումը․ «Հայրենիք»

Իսկ նոյնինքն վարչապետը, որ երկու օր առաջ, միայն տասնեակ մը գիւղացիներու եւ թիկնապահներու ընկերակցութեամբ այցելած էր Լոռիի ու Տաւուշի ողողուած եւ մարդկային ու նիւթական կորուստներ կրած շրջանները, այս անգամ խիտ «ոստիկանապատ» պատուիրակութեամբ մը, որոշած էր հասնիլ «Անլռելի զանգակատուն»։ Թիրախը թուրքը չէր, ո՛չ ալ ազերին, այլ հոգեւորական վեղարաւորներու դասը։ Քանի մը օր առաջ բնութեան պատճառած ահաւոր

Նիկոլի «պոպուլիստական խոփը» դեմ է առել շատ ավելի հզոր, ինստիտուցիոնալ «քարի». «ՉԻ»

Իշխանությունները լրջորեն վախեցել են «Սրբազան շարժումից» և ճիշտ են արել․ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում ձևավորված ընդդիմադիր շարժումներից որևէ մեկը հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ու իրական հնարավորություն չի ունեցել։ Եվ սա մի քանի կոնկրետ պատճառներ ունի։ «Սրբազան շարժում» անվանումը, հասկանալի է, պայմանավորված չէ միայն նրանով, որ առաջին շարքում Սրբազանն է (եթե բողոքի ակցիաները

«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»

«Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։ Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է.

7 թերություն՝ տարբեր ոլորտներից

Երկու օր առաջ «Առավոտում» հրապարակվել է Խաչիկ Հարությունյանի հոդվածը՝ «Չստացված հեղափոխության 7+3 պատճառների մասին» վերնագրով: Մեզանում ընդունված չէ որեւէ հոդված քննարկել փաստարկների կամ տրամաբանության մակարդակով: Լավագույն դեպքում՝ վերնագիրը տեսնելուց հետո, կախված նրանից, թե ում են սիրում՝ Փաշինյանին, թե Բագրատ սրբազանին, շտապում են կիսել իրենց էմոցիաները: Մասնավորապես, ընդդիմադիր հայացքներ ունեցողները թերեւս առարկեն՝ «իսկ ո՞վ ասաց, որ

Թևան Պողոսյան. Ողջունում եմ այն մոտեցումը, որ չպետք է շտապել, տրանսֆորմացիան մարդկանց մտքի մեջ պիտի կատարվի. «Փաստ»

Մեր հիմնական ռեսուրսը ազգային համախմբվածությունն է: Այս միտքը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ մեր զրույցներում պարբերաբար հնչել է նրա կողմից: Վերջին օրերին հանրային խոսույթի հիմնական շեշտադրումներից հաշտության և համերաշխության կյանքի կոչման կարևորությունն է: «Այդ հաշտությունը կարող է կայանալ, եթե լինենք համբերատար և բոլորի մոտ այդ գիտակցությունը գա: Ամենասկզբից մեզ

Եղանակի կանխատեսում 2024թ. հունիս ամսվա համար

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի և

Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության. 28 անձ ձերբակալվել է. ՀՀ քննչական կոմիտե

Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։

Մեր ընկերները բավականին բիրտ կերպով ծեծի են ենթարկվել, բայց ոգիները տոկուն է. փաստաբան

Բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ու Դանիել սարկավագ Գեւորգյանը հիվանդանոցից ազատ կարձակվեն

«Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը».Արման Թաթոյան

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների, ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա

Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական բռնություններից տուժածներին

Երեկոյան, Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքից հետո, «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնության առաջնորդ Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնությունների հետեւանքով հիվանդանոցներում հայտնված տուժողներին:  

Որոշ տեղեկություններ ձերբակալվածների եւ ձերբակալողների մասին

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ. «Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»: Նախաձեռնության ՖԲ էջում տեղադրված է նաեւ լուսանկար, որում երեւում է

Գյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն. ermenihaber

Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը, ով անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) և 2015-ից 2018-ը եղել է պատգամավոր, պնդումներ է առաջ քաշել երկրում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին: Նա մասնավորապես նշել է, որ «Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) նախագահ Ալի Բաբաջանը, «Ապագա կուսակցության» (Gelecek) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն և «Երջանկություն կուսակցության» (Saadet) նախագահ

Ռաֆայել Գեւորգյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ

Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին նշանակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը: Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 220 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը: Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով: «Մաղթում եմ, որ այն

«Կարմիր բերետավորների» բռնությունների ֆոտոարձանագրումները

Համացանցում՝ տարբեր սոցիալական հարթակներում տարածվում են այսօր ԱԳՆ-ի մոտ ոստիկանական հերթական վայրագությունների փաստերը: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Դիվանագետների հայկական խորհուրդ. «Այսօր Հայաստանն արտաքին աշխարհի և տարածաշրջանային վտանգների առջև կանգնած է անկախության շրջանի ամենաերերուն և անհաստատ դիրքով»

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բյուրոկրատական աշխատանք։ Այսօր

Նուբար Աֆեյան. «Այսօր, երբ աշխարհը ճգնաժամերի մեջ է, ձեր առաքելությունն է փրկել այն, ինչ կորսված է թվում, շրջել այն, ինչ անշրջելի է թվում»

Ներկայացնելով հենց իր օրինակը՝ Նուբար Աֆեյանը մանրամասներ է պատմել Moderna պատվաստանյութի ստեղծման, դրա շնորհիվ միլիոնավոր կյանքեր փրկելու մասին:

«Լեգենդար ռեկտորի» դիմաքանդակը՝ Գյումրու պատմական կառույցում

Այսօր Գյումրիում նշվեց այս քաղաքի ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկի՝  մեծ փիլիսոփա, բանաստեղծ, 34 տարի անընդմեջ Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը գլխավորած երջանկահիշատակ ռեկտոր Կարապետ Հովսեփյանի  100-ամյակը։ Գյումրու սրտում՝ Գորկու այգու դիմաց գտնվող Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ երկրաշարժից առաջ գործել  է  Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, բացվեց Կարապետ Հովսեփյանի դիմաքանդակը, որի հեղինակը ժամանակի ամենահետաքրքիր ձեռագիր ունեցող քանդակագործներից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 1-ին Գյումրիում հանրահավաք կանցկացնի

Իսկ կիրակի օրը երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում կամփոփեն շաբաթը։

Ռուբեն Մելիքյան. «Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին…»

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը. Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ

Լույսի հեղափոխություն. Մայր աթոռն ուզում է սկսել նոր Թարգմանչաց շարժում ու հոգեմտավոր հեղափոխություն անել

«Այսօրվա մարդը թվային է, եւ մենք պիտի փորձենք նաեւ թվային աշխարհում գերիշխանություն ունենալ: Օրինակ, TikTok-ում կարող են մեկ րոպեանոց Reel-եր լինել: Մեզ պետք է այսօր վերաավետարանացում եւ նոր Թարգմանչաց շարժում: Ես վստահ եմ, որ մենք մոտակա տարիներին պիտի կարողանանք մեր աշխույժ, բուռն գործունեությամբ հոգեմտավոր հեղափոխություն կատարենք»:

Վարուժան Գեղամյանն ասաց, որ չպայքարելու դեպքում պահանջները հասնելու են ոչ թե Արցախ, Կիրանց ու Տիգրանաշեն, այլ գալու են մտնեն յուրաքանչյուրիս տուն

«Եթե պայքարը վերջացած լիներ, Թուրքիան ու Ադրբեջանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ չէին մեծացնի ճնշումը Հայաստանի վրա»․ Վարուժան Գեղամյան

Ասպրամ Կրպեյանը տեսակցել է ոստիկաններից տուժածներին

ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում տեսակցել է այսօր ԱԳՆ շենքի առջև ոստիկանականների ապօրինի, բիրտ ուժի կիրառման հետևանքով հիվանդանոցում հայտնված ակցիայի մասնակիցներին։

«Սա կազմակերպված սադրանք էր, ձերբակալվել է 29 անձ, վիրավոր են 7-ը»․ փաստաբան

«Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ մենք տեսանյութի մեջ տեսնում ենք, որ ինչ-որ առարկաներ, շշեր են նետվում դեպի ոստիկանները, եւ անմիջապես այդ րոպեին ոստիկաններն սկսում են գործողություններ անել»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031