Օրվա լրահոսը
ՄԻՊ. Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը
Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
«Թեւս է ուռել, հիվանդանոց չեմ դիմել, միանգամից հարձակվեցին, տղաներին գցել էին գետնին, փորձել ենք պահել». Արսեն Գրիգորյանը՝ իր ստացած վնասվածքի մասին
Արսեն Գրիգորյանն ասաց, որ իր վնասվածքի հետ կապված հաղորդում չի պատրաստվում ներկայացնել:
Բաց նամակ ոստիկանների (այդ թվում՝ բոլոր գույնի բերետավորների) զավակներին
Սիրելի պատանինե՛ր և աղջիկնե՛ր, եթե վերջին շրջանում կադրերում տեսել եք ձեր սիրասուն հայրիկին՝ խաղաղ ցույցի ելած մարդկանց դեմ բռնի ուժ գործադրելիս, ուրեմն այս նամակս ձեզ է ուղղված։ Ես մտադիր չեմ վիրավորանքի խոսքեր ուղղելու ձեզ, ոչ էլ ծաղրելու այն բանի համար, որ ձեր հայրերը ձեր հացն ու հագուստը, ձեր մյուս կարիքները հոգում են հանցանք չգործած, ավելին՝
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
Հարց։ Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը․ Պատասխան։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Հարց։ Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։ Պատասխան։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․ 5 մլն
Արդյո՞ք դատավորներն իրենց լիազորությունները ստանձնել են սահմանադրական օրենքի պահանջի խախտմամբ, թե՞ պետական մարմինները հերթական անգամ անփույթ վարքագիծ են դրսևորել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ` ստանալու 2016-ից 2022 թվականները նշանակված դատավորների անվանացանկը և նույն ժամանակահատվածում նշանակված դատավորների կողմից ստորագրված երդման տեքստերի պատճենները։ Ստացված տեղեկատվության համաձայն նշված ժամանակահատվածում նշանակվել է 125 դատավոր, որոնցից 32 դատավորի անձնական գործում բացակայում են երդման տեքստերը։ Ընդ որում դատավորի պաշտոնում նշանակված անձանցից 9 նշանակվել են
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում կայացած համերգն իրականացվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության օժանդակությամբ: Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին,
Գիտությունից՝ ձեռներեցություն․ ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանայք սկսում են իրենց ուղին «Նորարար կանայք» ծրագրում
Մայիսի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց «Նորարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ իր շուրջը հավաքելով ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանանց, ծրագրի հմուտ դասընթացավարական խմբին և անվանի հյուրերի Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունից, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններից, գործարար, ակադեմիական և ստարտափ համայնքներից: «Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրն իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում և դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ
Լեռնային Ղարաբաղի իսլամացումը տեղի է ունենում հայկական ազգային քրիստոնեական միջավայրի պղծման գործընթացին զուգահեռ. հայտարարություն
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Լեռնային Ղարաբաղի յուրացման և մշակութային լանդշաֆտի դիմախեղման քաղաքականությունը։ Օրեր առաջ Կովսականում տեղի է ունեցել մզկիթի բացման արարողություն, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լեռնային Ղարաբաղի իսլամացումը տեղի է ունենում հայկական ազգային քրիստոնեական միջավայրի պղծման գործընթացին զուգահեռ։ 2020 թ․ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանն ամենևին չէր խորշում քաղաքացիական կառույցներից բացի թիրախավորել
Ինչքան մարդ է ՀՀ–ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը: Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ
Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները. Արարատ Միրզոյան
Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների կանոնակարգմամբ: Գործող կարգավորումներով, եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ. հայտարարություն
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։ Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով
Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները
Կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը
Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին հիմնադրամի մասնակցությունը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է
Լատվիայի պատվիրակության անդամները, անցնելով հայաթափված բնակավայրերով, հարց չե՞ն տվել իրենց ուղկեկցող պաշտոնյաներին, թե որտեղ են հազարամյակներով Լեռնային Ղարաբաղում բնակված հայերը. «Գարդման Շիրվան Նախիջևան»
ինչո՞ւ է կամայական «վերակառուցման» ենթարկվում Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին և ո՞ւր է Կանաչ ժամը
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու
Գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է րի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ: Ա.Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի
«Մինչև համայնքների խոշորացումը՝ կազմակերպված աղբահանություն իրականացվել է միայն քաղաքային և քաղաքամերձ բնակավայրերում, 58 համայնքներում ընդհանրապես չի իրականացվել»
«Աղբահանությունը հասարակական կյանքի եւ վարքագծի արտապատկերումն է»,- ամփոփելով խոսքը` ասել է Վաչե Տերտերյանը:
«Նախագծի ընդունման արդյունքում շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը». Լևոն Բաղդասարյան
ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ իրավապաշտպանները բազմիցս բարձրայնել են դրա խնդրահարույց լինելը. նախագծի ընդունման արդյունքում – Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը – Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը, քանի
Օծվեց Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրված խաչքարը
Հոգեգալստյան տոնի առիթով օծվեց Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրված խաչքարը։ Կիրակի՝ մայիսի 19-ին առավոտյան ժամը 11։30-ին կատարվեց Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի առջև զետեղված խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի, որին մասնակցեց նաև Իսպանիայում և Պորտուգալիայում
«Կիրանցը իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, կարծես ուրվականների տարածք լիներ»․ Բագրատ սրբազանը վերադարձավ Կիրանցից
Անդրադառնալով ոստիկաններին՝ Բագրատ սրբազանը նշեց․ «Այս տղաները դարձել են պատանդ, ուղղակի գերի։ Իրենք գերի, մենք գերի»։
Հովանոցային գովազդ իրականացնելու համար ընդհանուր շուրջ 750 մլն դրամով տուգանվել են շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու
«Մտքի ուժը». Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ գլոբալ խաղացողների համար
Մայիսի 20-ին, Երևանում, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհին կոնգրեսի (WCIT) վերաբերյալ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. հուշագիր է ստորագրվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. «ՀՀ կառավարության
«Խոշտանգելով, բռնի ուժ կիրառելով՝ մարդկանց տարան, բանդիտական մեթոդներին վերջ տվեք»․ Գառնիկ Դանիելյան
«Ռեժիմը ցնցումների մեջ է, հոգեվարքի մեջ է, սրանք արդեն իրենց չափ ու սահմանն անցնել են»։
Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող ճնշումները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՊՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների վերաբերյալ։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես
Կիրանցում վերապրեցի այն, ինչ եղել էր Արցախում՝ ադրբեջանական անցագրային կետում. Գայա Արզումանյան
Ես ոստիկաններից լսեցի, որ Կիրանցի մի հատվածն անցնում է Ադրբեջանին, մոտեցա նրանց եւ կատակով ասացի, թեեւ դա լացելու է, եթե Կիրանցն անցում է Ադրբեջանին, դա Ադրբեջան է, իմ անձնագրի մեջ 070 կոդն է, որը, ըստ ՀՀ իշխանությունների նույնպես Ադրբեջան է: Եթե այդպես է, թույլ տվեք գնամ Ադրբեջան
Կրթության որակը ոչ միայն ծնողների, ուսանողների ուշադրության կենտրոնում է, այլ գործատուների. Ռուբեն Թոփչյան
Միջազգային փորձագետները մայիսի 21-23-ը ուսումնասիրեն միջին մասնագիտական համակարգը ու կանեն իրենց դիտարկումները


















































