Օրվա լրահոսը
Պապիկյանը դեսպան Տուրնակիսի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ
Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների. միջազգային գործընկերների հետ հաղորդակցությունների ժամանակ հիշեցնում է Թագուհի Թովմասյանը
Քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել:
«Ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք․ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»․ բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության մոտ
«Մեզ ապահովեցեք, տուն տվեք, ապրենք, ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք»,-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։
Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 և ավելի տոկոսը կարողանա ստեղծել խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը
Կարգավորում` միտված գովազդատուների եւ հեռուստաընկերությունների շահերը պաշտպանելուն
Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ
Հոկտեմբերի 18-ին Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, «X» միկրոբլոգումում գրառմամբ հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտող բոլոր կողմերին կոչ անում հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և
«Ամեն անգամ մեզ խաբել են». Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները. «Հետք»
«Հետք». Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի, որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: «Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան,
«Փաստեր կան, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականերն ասել՝ չհամարձակվեք մտածել Արցախ գալու մասին, կսպանենք ձեզ». Արման Թաթոյան
«Ունենք արձանագրություններ, երբ տեսել են՝ մարդիկ խաչ ունեն, խաչի նմանվող պատկեր են ունեցել, ձեռքից վերցրել են, մարդիկ ասում են՝ հագուստի մեջ այնպես էի փաթաթել, որ չտեսնեն՝ մոտս խաչ կա: Ունենք փաստեր, որ երբ մարդիկ մուգ կանաչ գույնի, զինվորականի նմանվող մեքենայով են եղել, օրինակ, «Ուրալ» մեքենայով, ադրբեջանական զինված ծառայողները իրենց ձեռքից վերցրել են»:
«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը։ Արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի և գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի
Ալիևը հայտարարել է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին
Բաքվում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Փորձում են սլաքներն այլոց վրա ուղղել․ արձագանքներ Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ցույցին
«Եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու՝ ինչպե՞ս կվարվեին»
Թոռան հետեւից գնացող պապի մեքենան ադրբեջանցիները կրակահերթով ցանց են սարքել ու սպանել. Թաթոյանը փաստեր է ներկայացնում հարձակման ու էթնիկ զտման վերաբերյալ
Դեպքերն այնքան արագ են զարգացել, ադրբեջանցիներն այնքան արագ են խորացել Ստեփանակերտի հատվածում, որ երբ մարդը Ստեփանակերտի կենտրոնից փորձել է գնալ իր տուն՝ իրերը հավաքելու, տեսել է՝ արդեն ադրբեջանական դրոշ է իրենց տան վրա:
Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հոկտեմբերի 9-ին գրավոր ընթացակարգով ավարտած մի գործով շատ կարեւոր որոշում է ընդունել՝ կապված թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով հայցվոր Մարտին Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հետ: Գործի նյութերին ծանոթանալով, պարզեցի, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 11-ին: 2016թ. հունվարի 21-ին տուժողը դիմել է անգամ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված
«Մեկուսացրել են, ասես մարդկանց լցնես մի մեծ սենյակում, ստիպես գնան այս ու այն անկյունը». Թաթոյանը ներկայացրեց բացառիկ փաստեր՝ Ադրբեջանի հարձակումից
Նրանք զինված հարձակումների սկզբում այնպես են արել, որպեսզի մեկուսացնեն քաղաքացիական բնակավայրերի մարդկանց եւ դրանով հանդերձ խաղաղ բնակիչներին շարունակելով հրետակոծել՝ այնպես են ստիպել, օրինակ` Մարտակերտում, ասես մի մեծ սենյակում մարդկանց բերես լցնես, ելքը լինի միայն մեկ դուռ ու անընդհատ զինված հարձակումներով մարդկանց ստիպես գնան այս ու այն անկյունը:
Երևանի նշված հատվածներում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը
Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով
«Քննարկման փուլում են». Կանադայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին
Հոկտեմբերի 19-ին, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին ի պատասխան, վերահաստատեց իր նախկինում հայտնած դիրքորոշումը. «Բոլոր, այդ թվում՝ տվյալ հարցերը քննարկման փուլում են»։ «Ես հստակ արտահայտել եմ Կանադայի դիքորոշումը Ադրբեջանի առնչությամբ։ Շուտով մեկնելու եմ Հայաստան և այդժամ տեղում կներկայացնեմ ավել նկատառումներ»։ Կանադայում ՀՀ դեսպանություն
Անգամ տարածքների վերադարձի դիմաց Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի Ղարաբաղի որեւէ կարգավիճակի
Այն մասին, թե ինչ եմ կանխատեսել ու գրել 2017 թվականին: Ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան թերթերում եւ սոցկայքերում ամենաշատը շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ազատագրված որոշ տարածքներ ետ վերադարձնել Ադրբեջանին եւ կայքերը հեղեղված են տարաբնույթ մեկնաբանություններով: Չնայած երկրի այս ծանր վիճակին, միեւնույն է՝ այսօր ժողովրդին
Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից
Մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագիրը
Իսրայելի Հայֆա քաղաքի հայ համայնքն օգնում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների
Տեր Տիրայր Հովակիմյանի ֆեյսբուքյան գրառումը 73-րդ փուլով, Իսրայէլի Հայֆա քա ղաքի հայ համայնքը օգնութիւն է տրամադրում Արցախից բռնի տեղահանուած եւ Հայաստան տեղափոխուած հետեւեալ ընտանիքներին. 1.Օգնութիւն ենք տրամադրել Արմէն Հենրիկի Բարսեղեանի 4 հոգանոց ընտանիքին: Արմէնը այս պահին գտնւում է Երեւանի Միքաէլեան համալսարանական հիւանդանոցում: 2023թ-ին Ստեփանակերտի բենզինի լցակայանի չարաբաստիկ պայթիւնի վիրաւորներից է, ով Երեւան է տեղափոխուել ուղղաթիռով:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան․ «Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»
Արցախցիները բողոքի ցույց են անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի երկրորդ փոքրիկն է ծնվել
Վանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ փոքրիկը: 2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է: Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկոլոգներ Արամայիս Դունամալյանն ու Նելլի Միրզոյանը: Անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան Նեոնատոլոգ՝ Սվետլանա Պապիկյան Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը մինչ տեղահանվելը աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝
«Նման խումբ ունենալը մեծ ձեռքբերում է ցանկացած թատրոնի համար»
Պրիմա պարուհի Նինո Սամադաշվիլին հիացած է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 35 տարիների ընդմիջումից հետո բեմադրված Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի պրեմիերային յոթ ներկայացումներն անցան անշլագ։ Մենք անդրադարձել ենք այս բեմադրությանը։ Հիշեցնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բալետմայստերը՝ Ալեքսեյ Ֆադեեւիչը, ով Երեւանում ներկայացրեց հանրահայտ բալետմայստերներ Մարիուս Պետիպայի եւ
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, և ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին. Վերոնիկա Զոնաբենդ
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մարդասիրական աջակցութիւնը արցախցի ընտանիքներուն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս արցախեան հայրենիքի իննամսեայ պաշարումին յաջորդող 100.000 արցախցիներու բռնի տեղահանման հետեւանքով կազմեց յատուկ յանձնախումբ մը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու օժանդակութիւնը մատակարարելու մեր տարագրուած հայրենակիցներուն։ Այս յանձնախումբի անդամներն են. Գերշ. Տ. Անուշաւան Արքեպիսկոպոս՝ Առաջնորդ ԱՄՆ Արեւելեան Թեմի, Գերշ. Տ. Թորգոմ Եպիսկոպոս՝ Առաջնորդ ԱՄՆ Արեւմտեան Թեմի, մեթր Ժիրայր Հապիպեան՝ ատենապետ Արաբական Միացեալ
«Ուզում եմ բնությունն ու մարդկանց տեսնել պայծառ, արեւոտ ու ջերմ»
Սոցիոլոգը, որ անչափ սիրում է նկարել Չնայած Նարեկ Պողոսյանն ուսում է ստացել մայր բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետում, բայց դեռեւս մանկուց նկարում էր: 2004-2009 թթ. սովորել է «Տարոն» գեղագիտական կենտրոնի նկարչության բաժնում։ «Նկարելն ինձ համար շատ կարեւոր դեր ու նշանակություն ունի. անփոխարինելի է։ Նկարը մտքերի այն արտացոլանքն է, ինչը խոսքով չես կարող փոխանցել։ Երբեմն մարդիկ չեն էլ
Ազգային անվտանգության վեկտորի փոփոխությունը կբերի լուրջ խնդիրների: Հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար. Արշակ Կարապետյան. News.am
Հիմա հստակ հասկանում ենք, որ Ադրբեջանին զսպելու առումով այն թերի էր, մենք պետք է բարեփոխենք ունեցած համակարգը, այլ ոչ թե քանդենք այն
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, կա՞ մարդ այստեղ, որ այդ փաստաթուղթը կարդացել է. Սամվել Շահրամանյան
«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, կա՞ մարդ այստեղ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հերցեր կան, որոնց մասին ես այստեղ խոսել չեմ կարող: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և՛ դրական, և՛ բացասական կողմերին մենք ծանոթ ենք, ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի
Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում
20 հոկտեմբերի, 2023 թ․, Երևան․ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։ Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։ Սա նախադեպ է
Ռուսական պլաններին հավատարիմ
Փաշինյանն ո՞ւմ մշակած խաղաղության համաձայնագիրն է պատրաստ ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս նշել է. «Շատերը կրկնում էին, որ հակամարտության ռազմական լուծում չկա։ Մենք ցույց տվեցինք, որ կա, եւ վերջերս եւս մեկ անգամ ցույց տվեցինք, թեման փակված է։ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է»։ Ալիեւին, ինչպես նաեւ` Ռուսաստանի նախագահ Պուտինին, անուղղակիորեն պատասխանել է Հայաստանի նախկին
Փրկության միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու կոչ է անում
Փրկության միջազգային կոմիտեն (IRC) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու կոչ է անում: Կոմիտեն ընդգծում է, որ ԼՂ հակամարտության վերջին սրումը ստիպել է գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությանը ավելի քան 100 000 անձանց փախչել։ Մարդկանց մեծ մասը ստիպված է եղել շատ արագ լքելը տները՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով։ Ձմեռը մոտենում է և այդ մարդիկ հիմա հրատապ


















































