Օրվա լրահոսը

Ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք. Զարեհ Սինանյանը՝  Իրանում ապրող հայերի մասին

Չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում

TRIPP-ի հետ կապված մեծագույն մտահոգությունը հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմն է և հանցավոր ինքնավստահությունը. Գոհար Մելոյան

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է՝ երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի,

«Պահանջում ենք այն, ինչի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուրը՝ տուն վերադառնալու հնարավորություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը իսլանդական թերթին

2023 թվականին տարածաշրջանից գաղթած մոտ 120,000 անձանցից ավելի քան 70 տոկոսը այժմ Հայաստանում ապրում է աղքատության մեջ։ «Մոտ 65,000 աշխատունակ տեղահանվածներից միայն մոտ մեկ երրորդն ունի մշտական աշխատանք», — ասում է Բեգլարյանը: Նա հավելում է, որ, անկախ այս ամենից, ինքը ատելություն չի տածում

«Փետրվարի 30» հեքիաթների գիրքը նման չէ ավանդական հեքիաթներին

Խոնարհվում եմ տիեզերքի չափ մեծ Թումանյանի կամ մեր մյուս հեքիաթագիրների առջեւ, բայց չի կարելի նմանակել նրանց: Նրանք իրենցը պատվով արեցին, գնացին: Հիմա նորի ժամանակն է. ես գրում եմ այսօրվա տարիքով փոքր ու տարիքով մեծ մարդկանց համար: Ավելին՝ Թումանյանը կխրախուսեր լավ նորը…

Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու բոլոր կործանարար գործընթացներին. Տրդատ քհն. Օհանյան

Որոշ «բարեփոխիչ ուՂտավորների» պատճառով ստիպված ենք մտնել իրենց իսկ հաստատած չափանիշնորով սևի կամ սպիտակի մեջ

Կարծում եմ՝ Իրանը հոգնել է ԱՄՆ-ից հարվածներ ստանալուց. Թրամփ

Վաշինգտոնը պատրաստ է հարված հասցնել, եթե ամերիկյան օբյեկտները հարձակման ենթարկվեն: ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե իր վարչակազմը միլիարդատեր Իլոն Մասկի հետ կքննարկի Իրանին Starlink-ի միջոցով արբանյակային ինտերնետ հասանելիություն տրամադրելու հարցը։

Ահազանգ իրավապահներին. Ծակքարի դպրոցը թերի է նորոգվել, տնօրենից ընդունվել է հաղորդում

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին

Լարսը փակ է, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի (բուք է), Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի,

Լայն հնարավորություններ ունենք բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը. Ավինյանը՝ մետրոյի Սուրմալու կայարանի մասին

Տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթը 2 անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով

Ֆասթ բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու

2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։ Ֆասթ բանկը

Խանութի տերը մաքրում է դիմացի հատվածի ձյունը, ասում է՝ ինձ սրա համար պիտի փող տաք. Տիգրան Ավինյան

Ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցել

Լռողների սոցիալական շերտերին պետք է առաջարկել մասնակցության՝ չլռելու տարբերակներ. Վահե Հովհաննիսյան

Իրական լիդերությունը հենց դա է՝ կարողանալ կոտրել լռողների լռությունը

3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում. Տիգրան Աբրահամյան

Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:

Ռուսական և հայկական հանցախմբերը Կալիֆոռնիայում առաջնորդում են առողջապահական խարդախությունների մեծ մասը․ դաշնային պաշտոնյա

Դոկտոր Օզի խոսքով՝ այդ հաստատությունները ղեկավարող խարդախները համագործակցում են մոտ «100 վատ բժիշկների» հետ, որոնք հիվանդին համոզում են, թե նա մահանում է, որպեսզի նրան գրանցեն հոսպիսային խնամքի ծրագրում։ Նա հավելել է, որ շուրջ 100 հազար մարդ արդեն փոխանցել է իր Medicare-ի համարանիշը։

Հիմք չկա, բայց կա ապօրինի դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված. Արամ Վարդևանյան

Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս

Որդիական մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. Արիս աբեղա Տոնոյան

Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով որդիական մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգընտիր սրբազնագույն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Թող Աստված երկար գահակալության օրեր և եռանդ պարգևի Հայոց Հորը եկեղեցանվեր իր գործունեության ընթացքում։ Գավազան զօրութեան առաքեսցէ քէզ Տէր ի Սիովնէ և դու տիրեսցես ի մէջ թշնամեաց քոց։ Ամեն։ Արիս

Գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում աճել է՝ 17.8%-ից դառնալով 27.2%. Նարեկ Սուքիասյան

Հայաստանում երիտասարդների 27.2%-ը գործազուրկ են: Եթե այսքան երիտասարդ, որ մեր այսօրն է, մեր վաղվա ներուժը՝ աշխատանք չունեն, ապա ինչո՞ւ պետք է Փաշինյանն ունենա աշխատանք:

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը. «94 տարեկան հասակում հայրս՝ Զավեն Սարգսյանը կնքեց իր մահկանացուն»:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Դոնալդ Թրամփի» ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ. ահազանգ Նաիրիի ոստիկանությանը

«Դ․ Թրամփը 2025 թ. հունվարից պարբերաբար գումարներ է ուզել Ա․ Լ.-ից Հայաստան գալու համար և վերջինս հավատալով նրան՝ 2025 թ. հունվարից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում Երևան ք. կենտրոնական Հայ փոստի գլխամասից Դ․Թրամփի կողմից ուղարկված հաշվեհամարին տարբեր անձանց անուններով ուղարկել է գումարներ»:

Գառնիկ Դավթյան. Ադրբեջանը զորավարժություններ է անում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերածվել է խորհրդակցությունների սենյակի

Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը հինգ հանդիպում տարբեր պետությունների հետ և մեկ հանդիպում էլ ՆԱՏՕ-ի հետ։ Իսկ այստեղ ամենակարևորը՝ ուշադրություն՝ ունեցել է զրո զորավարժություն և զրո դաշտային պարապմունքներ։

Իրանում իրավիճակն ազդում է Հայաստանի հետ առևտրի վրա

Իրանի իշխանություններն հիմա այս փոխարժեքների վերաբերյալ փորձում են քաղաքականություն փոխել, ու գուցե բավական երկար տևի, մինչև բիզնեսները հարմարվեն նոր կանոններին։ Կարող են լինել նաև ծայրահեղ դեպքեր, երբ նոր փոխարժեքի պայմաններում ուղղակի ձեռնտու չլինի որոշ ապրանքների ներկրումը Հայաստան, և շուկան հարմարվի նոր պայմաններին։

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ նամակներ է ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների եւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական/ընդդիմադիր անդամ, խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին նամակներ եմ ուղարկել

Արթուր Դանիելյան. Հայաստանում ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»

ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։

Տիգրան Հակոբյան. ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից

Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և ընդհանրապես մարդատյաց խելագարը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է։

«Սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում»

Մեծ հավանականությամբ, ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։

Ստյոպա Սաֆարյան. Հայաստանը ԱԳՆ խոսնակի մակարդակով էլ պետք է արձագանքի այս խելագարությանը

Հայաստանի քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պարտավոր է դատապարտել ու հակադարձել, եթե, իհարկե, չի հանդիսանում արտաքին դերակատարների պրոքսի ուժ։

Արամ Ա-ն 2026 տարին, հայրապետական յատուկ հռչակագիրով, յայտարարեց «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի»

Մեր կրօ­նական շրջա­նակներէն ներս հո­գե­ւոր կեանքը սկսած է դառնալ ընդ­հան­րա­պէս ձեւական ու ցուցական եւ հայ իրականութենէն ներս՝ լու­սանց­քային։ Հոգեւոր արժէք­ներու ներթա­փան­ցումը մեր ան­հա­­տական, ընտանեկան ու հաւաքա­կան կեանքէն ներս տակաւին կը կարօտի աւելի ազդու ու ներգործող նա­խաձեռ­նութիւններու ու հետեւողական աշխատանք­ներու:

Լեւոն Զուրաբյան. Զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա

Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:

Ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Ձեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ։

Փեզեշքիանն ընդգծել է, որ կառավարությունը թույլ չի տա, որ «որևէ օտարերկրացի պառակտում սերմանի ազգի մեջ»

 Թշնամին մեր երկիր է ներմուծել պատրաստություն անցած ահաբեկիչների, որոնք նաև հրկիզումներ և սպանություններ են կատարել։ Անկարգություններ իրականացնողները և խռովարարները բողոքող ժողովուրդը չեն․ մենք լսում ենք բողոքողների խոսքը և նրանց խնդիրները լուծելու համար գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930