Օրվա լրահոսը
Արմավիրում 21-ամյա երիտասարդի կողմից համաքաղաքացու սպանության վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Տուժողը, օղի գնելու նպատակով, մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ, սակայն խանութի աշխատակցուհին, ով նաև խանութի սեփականատերն է, տեսնելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, մերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։
Նասիմ Թալեբը՝ հայ ընկերների, քաոսի եւ միջոլորտայնության մասին
Այս տարվա «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման գլխավոր բանախոսը Նասիմ Թալեբը կլինի
Շրջափակման հետևանքով Արցախում 1730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրները լուծելու հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 233-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 86 տեղեկագրի՝ 01.08.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել
Ինչով են զբաղված հայ ֆուտբոլիստները այլ երկրների ակումբներում
«Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին երեկ հայտարարել է, որ Զախարյանի տրանսֆերն իտալական ակումբ ձախողվել է:
Պայթյուն գազալցակայանում՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
Օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած: Հրդեհը մեկուսացվել
«Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել». Դավիթ Տոնոյան
Սանասարյանը հարցրեց՝ ինչպես կարգն է, ներդաշնակեցում է եղել, նո՞ր են տարել առաջնագիծ, թե՞ միանգամից տարել են առաջնագիծ՝ Տոնոյանը պատասխանեց, որ ներդաշնակումը եղել է, բայց՝ կարճ եւ երկար. «44 օրը չնչին ժամանակաշրջան է՝ այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու եւ զորահավաքային, այլ հարցերի արձագանքելու առումով: 92-94թթ-ին մենք բազում 44-օրյաներ ենք ունեցել, երբ անհաջողություններ ենք ունեցել, հետո վերականգնել ենք մեր բնագծերը:
Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի․ Սեմ Բրաունբեք
Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում
ԿԲ փոխնախագահ․ «Դրամի արժեւորման ճնշումները շարունակվում են»
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբենկյանն ասում է՝ մեր երկիր մարդկանց եւ կապիտալի հոսքերը հիմնականում կայունացել են, բայց դեռեւս գտնվում են բարձր մակարդակում
Մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը
Օգոստոսի մեկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ
Բրիտանացի պատգամավորները ՄԹ ԱԳ նախարարին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում
Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի
«Այդ չարաբաստիկ հարցազրույցում ես չեմ ասել, որ պետք չեն ԱԹՍ-ներ». Դավիթ Տոնոյանը՝ պատերազմից առաջ ստորաբաժանումներ լուծարելու իր որոշումների մասին
Տոնոյանն ասաց, որ բոլոր հաշվարկները, առաջարկությունները ԶՈՒ-ից են եկել ՊՆ-ին. «Նորագույն միջոցներն էին անգամ կաղում ռազմական գործողությունների ընթացքում՝ իրենց էֆեկտիվության եւ քանակի առումով: Այն փոփոխությունները, որոնք իրականացվել են, անցել են մի քանի մակարդակ՝ տեղակալների, վարչության պետի, շտաբի պետի»:
Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների աշխուժացմանը
Միաժամանակ, ՀՀ-ում ԵՄ դեսպանը բարձր է գնահատել Եվրոպական Միության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։
Իր օդանավով Գյումրի կժամանի Էդուարդո Էռնեկյանը․ նա կմասնակցի Համահայկական խաղերի հանդիսավոր բացմանը
Շիրակի մարզպետի հետ զրուցել ենք կազմակերպչական աշխատանքների ու նաև հյուրանոցների գների արհեստական թանկացման շուրջ։
Ինչո՞ւ 2020-ի գարնանը որոշել էի ու «Իմ քայլը»-ին տեղյակ պահել, որ հեռանում եմ. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկվանից լրահոսումս ՔՊ-ի ճոխ դրամահավաքի մասին լուրն է շրջանառվում` կապված առաջիկա Երևանի ընտրությունների հետ։ Ակամայից վերհիշեցի 2020֊ի գարնանը տեղի ունեցածը, որը, կարծում եմ, պիտի իմանան բոլոր այն մարդիկ, որ չեն հասկանում, թե ինչ մեղու էր ինձ կծել, որ կտրուկ փոխվել էր ՔՊ-ի հանդեպ վերաբերմունքս և որոշել էի
Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկին մնաց չորս օր
Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկատարվի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիի քաղաքային ստադիոնում, իսկ փակումը՝ մայրաքաղաք Երեւանում:
Հայկական պարային համույթի մասնակցությունը Թուրքիայում անկացվելիք երաժշտական փառատոնին չեղարկվել է
Ermenihaber. Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին: Նման որոշման մասին հայտնի է դարձել փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից: Թունջելիի նահանգապետարանի 28/07/23-ի և 2023/275 գրառման մեջ նշվել է, որ «Grup Yorum»-ը «Grup İsyan Ateşi»-ը և «Veradardz Folk» խմբերի մասնակցությունը «նպատակահարմար չի համարվել»:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում
Դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանություն
Քննիչի գրությունից հետևում է՝ քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Աշոտյանի դեմ. Աթանեսյան
Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:
«Ես ունեմ լուրջ հիմնավորումներ, թե ինչ է պետք հավելյալ անել՝ հաշվի առնելով գլխիս եկածը». Դավիթ Տոնոյան
Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ պատերազմից հետո դուք անձամբ վերլուծե՞լ եք այն, ինչ ձեռք է բերվել, դա՞ էր մեր կարիքները ու կա՞ր բան, որ պատերազմի ժամանակ հասկացաք, որ իրականում դրա պահանջարկը մեծ էր, բայց արդեն ուշ է դա ձեռք բերելը:
Պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը. դիմում Փաշինյանին
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Դիմում Ձեզ, անկասկած, հայտնի է այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Արցախի Հանրապետությունը 7 ամսից ավել տևող շրջափակման հետևանքով։ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։ Ցավոք, դուք խախտելով Սահմանադրությունն ու Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, չունենալով լիազորություններ, փոխանցել եք այդ երաշխավորի գործառույթը, Արցախի բնակչության բոլոր
«Գտնում եմ, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը ապագայի ձեռքբերում է, դա մեր զինված ուժերը upgrade արեց, բարձրացրեց ԶՈՒ մակարդակը». Տոնոյան
«Ես ցավ եմ ապրում, որ այստեղ նշված են այնպիսի միջոցներ, բացի Красуха-ից, որ ռազմական գործողություններից երեւի 1-2 տարի առաջ ներկրվել են Հայաստան՝ իմ պաշտոնավարման ժամանակ: Նոր ձեռքբերումներ առաջին փուլում որեւէ միջոցի մատակարարում նախատեսված չի եղել»: Տոնոյանն ասաց, որ իր տեղակալի՝ Մակար Ղամբարյանի հմտությունների շնորհիվ այն սպառազինությունը, որը նախատեսված է եղել ձեռք բերել, գնել են՝ 20%-ով ավելի:
Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ դատարանում են, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին. Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խմբի հայտարարությունը. Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Վերջին շրջանում ՀՀ դատախազության կողմից միտում է նկատվում յուրաքանչյուր դեպքում անընդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերից ևս մեկը՝ Սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագիրը
Հուլիսի 28-ից մեկնարկել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերից ևս մեկը՝ Սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագիրը։ Համախմբման ուղերձ ունեցող նախագիծը, անկախ առկա բոլոր դժվարություններից, շարունակելու է կյանքի կոչվել, ինչի մասին էլ տեսանյութում։ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ
Ռիչարդ Հովհաննիսյանի քառասնօրեքի հոգեհանգիստը՝ օգոստոսի 20-ին
Հանուն Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանների գերդաստանի՝ մեր սրտանց շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժվարին շաբաթների ընթացքում ոգու ուժ, մաքուր խիղճ ու ճշմարիտ ուղի գտան անկեղծորեն կիսվելու Հայրիկի կյանքին ու կորստյանը նվիրված ցավակցական խոսք ու գիրով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսից ու Մեծի տանն Կիլիկիո վեհապետից մինչեւ Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահ եւ արտգործնախարար, մեկ նախկին
«Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված՝ անընդունելի են եւ կարծում եմ՝ ինքը պետք է խոսի». Տոնոյանը հորդորում է կանչել Միքայել Արզումանյանին
Տոնոյանն ասաց, որ Մովսես Հակոբյանի գտնվելը հրամանատարական կետում ՊԲ հրամանատարի՝ անձամբ իրեն խնդրանքն էր. «Նա ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ԳՇ նախկին պետը, գտնվեն եւ աջակցեն ՊԲ հրամանատարին: Կարող եք ճշտել դա Ջալալ Հարությունյանից»:
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
«Արցախի ներսում պետք է հային թուրքից տարբերենք, հայերը նրանք են, ովքեր նպատակ ունեն Քաշաթաղի միջանցքն ապաշրջափակել, իսկ թուրքերը դեպի Աղդամ են գնալու»․ Արթուր Օսիպյան
«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց, որ պատրաստվում են Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակմանը, կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ «Այնուհետեւ հայտարարվելու է համազգային հավաք եւ գնալու ենք դեպի Հակարիի կամուրջ։ Քանի որ անվտանգության հարցեր կան, մեզ որոշակի ժամանակ է պետք, խոսքը գնում է հաշված օրերի մասին, որպեսզի կարողանանք այդ
Դավիթ Տոնոյանն այդպես էլ չասաց՝ շարունակո՞ւմ է պնդել իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը. Գեղամ Մանուկյան
Շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արարքները։
Ի՞նչ էր անում «Պատրոն Դավոն»՝ Արցախի ՊԲ հրամանատարական կետում. Տոնոյանը պարզաբանեց. «Նա եղել է այն անձը, որն ուներ հմտություններ եւ կարողություններ»
Եթե ձեզ հետաքրքրում է, թե քանի թռիչքներ են եղել կամ ցամաքային ուղիներ, ինչ «աճպարարության» շրջանակներում են հայտնվել սպառազինությունը ՀՀ-ում, կխոսենք փակ նիստի ժամանակ: Բացի դրանից, տեղում շատ հարցեր մատակարարման հետ կապված եղել են: Այդ անձը որեւէ կերպ չի մասնակցել որոշումների կայացմանը եւ ներկա չի եղել քննարկումներին: Եթե որեւէ մեկը կրկնում է այդ ամեն ինչը, խնդրում եմ, իրեն հրավիրեք եւ հարցրեք:
Ավտոներկրող ընկերությունների վերաբերյալ վարույթով պետական բյուջե է վերականգնվել արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3մլրդ. 491մլն. դրամը
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու


















































