Օրվա լրահոսը
Ալիևը հնարավոր է համարել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը 2023թ. վերջին: «Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և եթե նրանք լիարժեք մի կողմ դնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց ձգտումները, այդ ժամանակ մենք կարող ենք գտնել խաղաղ լուծում շատ արագ, անգամ մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում: Պատրաստեց Վիկտորյա
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Նախարար Միրզոյանն
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել բսցել Լաչինի միջանցքը
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, մասնավորապես, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին, որում նշվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ՝
Արցախի տեղեկատվական շտաբ. «Մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»
Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:
Գյումրին կդիմավորի մոտ 11 հազար հյուրի․ Գներն արհեստականորեն թանկացրած հյուրանոցատերերի հետ զրույց է տեղի ունեցել
Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացումը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։ Այս քաղաքում վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարվում․ 4 օրից ռեկորդային թվով հյուրերի են ընդունելու, կան երկրներ, որոնք առաջին անգամ են մասնակցում, 25 տարվա ընթացքում երբևէ չեն մասնակցել համահայկական խաղերին։ Օրինակ՝ այդպիսին է Սաուդիան Արաբիան, պատարաստվում են հյուրընկալելու այնտեղի մեր հայրենակիցներին։
Տաթեւիկ Հայրապետյան. «Նրանց կողմից ձերբակալվել է եւս մեկ ՀՀ քաղաքացի»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը, ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»: Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության
Արցախի ԱԳՆ-ից պատասխանել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին հարցին
Մեկնաբանություն ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին հարցին Հարց. Հայկական տեղեկատվական դաշտում լուրեր են տարածվում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չենք համարում
Տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին. Պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է պանելային քննարկման
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» ազգային երիտասարդական համաժողովի շրջանակում այսօր՝ օգոստոսի 1-ին, մասնակցել է պանելային քննարկման։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, կառույցի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Պաշտպանը կարևորել է միասնականության գաղափարը և ցանկացած խնդրին պրոֆեսիոնալ մոտենալու անհրաժեշտությունը։ «Ցանկացած խնդրի լուծման
«Հանկարծակի որեւ մեկի մտքով չանցնի` թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում». Դավիթ Տոնոյան
«Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում: ՀԱՊԿ անդամ էինք մենք եւ ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրներում: Ամսի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ բանակցություններ: Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից, որեւիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է»:
Մանե Թանդիլյան. «Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն»
Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին։
«Ինքը, ոնց որ թե` ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա». Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասին
«Նիկոլ Փաշինյանը մեռավ ասելով՝ ես իմ մեղքը վերցնում եմ, ես եմ մեղավոր, էլ ի՞նչ եք ուզում: Այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, գո՞հ եք»:
«Բերձորի միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն է, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության
Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության
«Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, գիտելիքները, կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ պատերազմը». Տոնոյանն՝ իր սխալների մասին
«Զինված ուժերի խնդիրն է՝ կռվել եւ հաղթել, ՊՆ խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն եւ հաղթեն, ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առումով է, ե՛ւ ֆինանսական միջոցների, ե՛ւ տեղեկատվական ապահովման, ե՛ւ պաշտպանական քաղաքականության, որը պետք է ձեւավորվեր եւ իրականացվեր ճշգրիտ: Ես անձամբ գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը»:
«Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց (IB World School) և նախակրթարան
Երևանի առաջատար կրթական հաստատություններից ևս մեկը` «Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»–ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)՝ դառնալով նախադպրոցական և տարրական կրթական ծրագրեր (Primary Years Programme-PYP) իրականացնելու լիազորություն ունեցող երկրորդ կրթօջախը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, որ ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերի համար (նախադպրոցական և տարրական, միջին
Դավիթ Տոնոյանը չի՞ տիրապետել օդից եկող վտանգներին. Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց՝ իր այս տեսակետն ուժի մե՞ջ է
«Պաշտպանական գերատեսչությունը չի ունեցել հնարավոր հեռանկարը եւ դրան միտված քայլերի հաջորդականությունը»
«Ավելի նպատակահարմար է մարդուն «սպարտիվկո՞վ» տանել պատերազմի, քան՝ որսորդական զրահաբաճկոնո՞վ». Հայկ Սարգսյանը՝ Տոնոյանին
Հայկ Սարգսյանն ասաց, որ եթե ՊՆ նախարարը խնդիրը ձեւակերպած լիներ, զրահաբաճկոն ու սաղավարտ արտադրողներ կգտնվեին ու կարտադրեին Հայաստանում կամ դրանք որպես որսորդական կգային ու կծառայեին պատերազմի ընթացքում: Տոնոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ այդպիսի խնդիր դրված չի եղել, որտեղի՞ց է ձեզ այդպիսի տեղեկատվությունը»:
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հաղորդումներից մեկում Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը». Տաթևիկ Հայրապետյան
Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմաց:
«Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմին դիմագրավելու համար»․ Հայկ Նահապետյան
Ընդհանրապես այդ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը ոչ թե հանրությանն ինչ-որ բան ներկայացնելը պետք է լինի, այլ քննիչ հանձնաժողովը պիտի պարզի պարտության բոլոր պատճառները, հաշվառի ու քաղաքական եւ ռազմական ղեկավարության սեղանին դնի, որ հետագայում, եթե թեկուզ մեկ տոկոս հավանականություն կա, որ պատերազմը կկրկնվի, ապա այդ բացթողումները, թերացումները պետք է շտկվեն։ Եվ պետք չէ հանրայնացնել այդ հանձնաժողովի աշխատանքը, շոու սարքել, իսկ իրենք փաստացի շոու են սարքում
«Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն». Արթուր Մարտիրոսյանն ընդունել է դեսպան Շիկոյին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը: «Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն: Կարծում եմ՝ Ձեր այցով մենք նոր շունչ կհաղորդենք այդ հարաբերություններին: ԿԳՄՍ
90 տարի շարունակ. Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են ճաշակի և մտածողության ձևավորմանը
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության
«Չեմ ընդունում այն մոտեցումը, որ բանակի համար ինչ ուզել են՝ տվել են». Դավիթ Տոնոյան
«Ինչպես ասել է վարչապետը, բարեբախտաբար կամ դժբախտաբար ես եղել եմ կառավարության անդամ եւ կառավարության անդամ լինելու ժամանակ չեմ զգացել, որ վարչապետը չի վստահում ինձ: Բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել եւ այն որոշումները, որոնք կուսակցական բնույթի են, ես չեմ մասնակցել: Հիմա նախարարը ձեր քաղաքական թիմի անդամ է եւ դրա ամբողջ ծավալով դուք կարող եք այդ հարցադրումներն անել՝ որպես քաղաքական թիմի անդամ»:
Սպիտակում գազալցակայանի պայթյունից տուժած տղամարդու վիճակը գնահատվում է կայուն
Պայթյունից տուժած տղամարդուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. Վիճակը գնահատվում է կայուն ⚡Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: 📌Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ: 📌Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում
Տոնոյանը հերքում է, որ ուղղորդված դասալքություն ու 5-րդ շարասյուն է եղել. «Սրտատրոփ սպասում եմ 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը»
«Կարող եմ ասել, որ դասալքության հիմնական պատճառը կազմակերպչական եւ վախի եւ զորահավաքային կոնցեպտի արդյունք է եղել: Վախը բնական բան է, բայց վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն, որպեսզի լինի պատրաստություն, պետք է կազմակերպչական աշխատանք: Մենք շատ սուղ ժամանակահատվածում ենք աշխատել, որ կարելի լինի ուղղորդել, բայց որ դրանք ուղղորդվում են՝ ես այդպիսի տեղեկություններ չունեմ»:
ՀՀ-ում ռելոկանտների գրանցված աշխատավարձը մոտ 4 անգամ բարձր է միջին աշխատավարձից
Ռելոկանտների մեծ մասն, ըստ ԿԲ փոխնախագահի, գրանցված աշխատողներ չեն
Գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար Արցախի
Ինչո՞ւ օգտագործել ArtsakhX հաղորդագրությունների հավելվածը
«Թուրքական F16-ի խոցումը մեր կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ ռուսական կողմից որոշված էր չսադրել իրավիճակը». Տոնոյան
Տոնոյանը հերքեց այն լուրերը, թե ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահող երկիրներից մեկն իրեն առաջարկություններ է ներկայացրել, ինքը հրաժարվել է:
Վահագն Ալեքսանյանը հարցրեց պատերազմի ժամանակ դասալքության դեպքերի ծավալից: Տոնոյանը հրաժարվեց այդ մասին խոսել՝ ասելով միայն, որ 44-օրյայի ժամանակ կարող էին լինել եւ եղել են նման դեպքեր:
Ucom շարժական ցանցի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն Հայաստանում է
Այսօր «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ էր հետևում Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի՝ Ericsson ընկերության սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Դեռ օրեր առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում գլխավոր տնօրենը շեշտել է, որ «Յուքոմ» ՓԲԸ 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված
Հայկական բանկերի՝ Unistream-ի հետ աշխատանքի դադարեցումը չի ազդել քաղաքացիների փոխանցումների վրա, նրանք շարունակում են ստանալ այդ ծառայությունները
ԿԲ-ն վստահեցնում է՝ վճարահաշվարկային համակարգերը փորձում են այնպես նախագծել, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց ծառայությունները
Արմավիրում 21-ամյա երիտասարդի կողմից համաքաղաքացու սպանության վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Տուժողը, օղի գնելու նպատակով, մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ, սակայն խանութի աշխատակցուհին, ով նաև խանութի սեփականատերն է, տեսնելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, մերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։
Նասիմ Թալեբը՝ հայ ընկերների, քաոսի եւ միջոլորտայնության մասին
Այս տարվա «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման գլխավոր բանախոսը Նասիմ Թալեբը կլինի


















































