Օրվա լրահոսը

Հենց դա է խնդիրը, որ մենք չենք զարգանում. Ռուդոլֆ Խառատյան. «Իրավունք»

Այսօր մեր օպերան կարիք ունի ադմինիստրատիվ ղեկավարի:

Սմբատյանը ձերբակալվել է առանց պատշաճ դատական քննության. Ալեքսանդր Եսայան

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը Linkedin-ում գրել է. Մեր մաեստրո Սերգեյ Սմբատյանը, մի մարդ, որն ամբողջ կյանքում պատվով և մեծ պատասխանատվությամբ ներկայացրել է Հայաստանն ու նրա մշակութային ժառանգությունը ողջ աշխարհին, երեկ ձերբակալվել է՝ առանց պատշաճ դատական քննության։ Այն մարդիկ, ում բախտ է վիճակվել ճանաչել Սերգեյին, կփաստեն, որ նրա նվիրումը սահմաններ չունի, նա ապրում

Եթե լարված իրավիճակում կարողանում ենք այսպիսի տվյալներ գրանցել, ինչ թվեր կլինեին, եթե խաղաղություն լիներ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Պատկերացրեք, եթե սենց լարված իրավիճակում կարողանում ենք այսպիսի տվյալներ գրանցել, ինչ թվեր կլինեին, եթե հիմա խաղաղություն լիներ մեր տարածաշրջանում:

Աղազարյան. Իշխանությունը հաջողել է այն իմաստով, որ տարածքային խնդիրն արդեն դարձել է ազգի ինքնորոշման խնդիր․ «Իրավունք»

Այս իրավիճակում Հայաստանը շարունակո՞ւմ է գնալ «խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհո՞վ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, որը պնդեց. — Անկասկած, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Մենք այս երկու-երեք տարվա ընթացքում մեր քայլերով աշխարհի համար ընկալելի դարձրինք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը տարածքային հարց չէ: Դա այն չէ, որ Հայաստանը ոտնձգություն ունի Ադրբեջանի

Առաջնային համահայկական օրակարգը` «Ճանաչում յանուն փրկութեան» է. «Ազդակ»

Պաքուն գիտակից է, որ ներկայ պայմաններուն մէջ անպատժելի է, հետեւաբար կը դիմէ սանձարձակ գործողութիւններու

Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդի համար՝ փրկարար նյութեր ստանալու համար․ Սամանթա Փաուեր

Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդի համար՝ փրկարար միջոցներ ստանալու համար,- «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը: «Սննդի անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ է: Ես  միանում եմ Էնթոնի Բլինկենի՝ Լաչինի միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցումն ապահովելու կոչին»,- գրել է Սամանտա

Հույս ենք հայտնում, որ մինչև քննության ավարտը՝ Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին․ հայտարարություն

Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:

Ժողովրդավարության իմիտացիայի կարիքը չկա՛

Եթե մարդը պետական կամ քաղաքական գործիչ է, ապա, պարզ է, որ նա պարտավոր է հաշվի առնել թե՛ սեփական քաղաքացիների եւ թե՛ այլ պետություններում որոշում ընդունողների կարծիքը: Եթե մարդը մասնավոր անձ է, ասենք, ինձ նման, ապա այդ մտահոգություններն ամենեւին պարտադիր չեն: Օրինակ, ինչ են Հայաստանի մասին մտածում Կրեմլում, այդ հարցն ինձ բացարձակապես չի հուզում: Մի երկիր,

Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար

Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը:

Հայաստանն ու հետխորհրդային երկրները կարևոր դեր ունեն արգելված ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու գործում

Միայն նախորդ վեց ամիսներին Մոսկվան ներմուծել է արևմտյան ընկերությունների արտադրած և ռուսական շուկայի համար արգելված ավելի քան կես միլիարդ դոլարի չիպեր, որոնք կարող են օգտագործվել սպառազինության արտադրության մեջ։

Ադրբեջանի գործողությունների դատապարտումները դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցնում․ «Փաստ»

Ամենազարմանալին այն է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանի այնպիսի գործողությունների առաջ, որոնց արդյունքում Արցախում հումանիտար աղետ է, բնակչությունը զրկված է տարրական իրավունքներից ու սովամահության է մատնված։ Չնայած հանցագործությունների աղաղակող փաստերին՝ միջազգային տարբեր դերակատարներ շարունակում են Ալիևին համարել «վստահելի գործընկեր»։

Խաղաղության համաձայնագրին հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Պետքարտուղարը շարունակում է քննարկումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ դժվարին փոխզիջումների, որպեսզի կարողանանք հասնել համաձայնության»,- ասել է պետքարտուղարության մամլո խոսնակը:

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնորդվում է այս նպատակով», ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:

Երկու ոսկի եւ յոթ արծաթ՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Ռումինիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից ինը մտել էին եզրափակիչ։ Նրանցից երկուսը՝ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, նվաճել են չեմպիոնի կոչումը, մյուս յոթը արժանացել են արծաթե մեդալի։ Պատվո պտվանդանի երկրորդ աստիճանին կանգնել են 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ՝ Սպարտակ Նահապետյանը, 60

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է ուղղել Ադրբեջանին՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Անցնող օրերուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) պատասխանատուներու մարմիններուն հետ, որպէսզի միջազգային համայնքին անգամ մը եւս ուշադրութեան յանձնեն Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչին) միակ միջանցքը անմիջապէս վերաբանալու հրամայականը եւ դատապարտեն Ազրպէյճանի կողմէ կատարուող այս անմարդկային արարքը։ Արդարեւ, Ե.Հ.Խ.ը կոչով մը հանդէս եկաւ, ուր

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության վերջին նիստից հետո շատ են հարցերը, թե ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները։ Պարզաբանեմ։ Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։

Շրջափակման չծնված զոհը

Բաքուն չեղած տեղից ցեղասպանություն է հորինում, իսկ Արցախում ավելանում է իրական ցեղասպանության զոհերի թիվը: Հերթական զոհը մահացել է՝ դեռ չծնված: Նա արդեն անուն ուներ՝ Գաբրիել:

Հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում. Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում: Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների

Ադրբեջանի բռնապետ Ալիևն օգտվում է անտարբերությունից՝ սեղմելով իր մահաբեր օղակը հայկական ԼՂ-ում. Ֆրանսիայի քաղաքական ուժերը կոչով են հանդես եկել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնապահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Մարի Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և

Քննարկումների առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր

Հուլիսի 31-ին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը «Հանրապետություն»  կուսակցության գրասենյակում հանդիպեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետության»  քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի  հետ: Հանդիպման քննարկումների առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության, Լաչինի միջանցքի բացման, Հայաստանից մարդասիրական օգնության ավտոշարասյան Ստեփանակերտ մուտքի արգելքի և ածանցյալ այլ խնդիրներ: Հանդիպմանը անդրադարձ

Աշոտ Սարգսյան․ «Խոսրով Հարությունյանը անամոթաբար ստում է, կեղծում մեր ոչ վաղ անցյալի պատմությունը»

Նկատի ունենալով այս օրերին Հայաստանից դեպի Արցախ ուղարկվող հումանիտար օգնություն տանող բեռնատարների հարկադրական կանգը Հայաստանի սահմանին, «Հրապարակի» լրագրողը հիշեցնում է, թե նման մի իրավիճակում ինչ տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման տարիներին. «Ընդդիմությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հավաքեց հումանիտար բեռ, մեքենաներ բարձեց եւ Երեւանից ավտոշարասյունով շարժվեց դեպի Ստեփանակերտ։ Անսպասելիորեն այդ շարասյունը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին միացավ Ֆադեյ

Դավիթ Մարգարյանը «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես ավագանու անդամի  թեկնածու

Քաղաքային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Դավիթ Մարգարյանը միացել է մեր թիմին։ Դավիթ Մարգարյանը տնտեսագիտության թեկնածու է, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ: Դավիթ Մարգարյանը «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես ավագանու անդամի  թեկնածու։ Երևանին պետք են պրոֆեսիոնալներ և մենք Երևանը կառավարելու ենք հենց այդպիսի թիմով։ Դավիթ Մարգարյանի մասնագիտական կենսագրությունը՝ ներքևում․ 2003-2008 թթ սովորել և

Հայաստանն է դրված բանակցային սեղանի վրա, ՀՀ իշխանությունները փակել են Արցախի թեման. Թեւանյան

«Արցախին սպասվելու է երեք սցենար՝ 120 հազարանոց մասսայական գաղթ, Արցախը մնում է այս վիճակում եւ մենք 21-րդ դարում ստանում ենք հայկական երկրորդ ցեղասպանությունը, էթնիկ զտում՝ աշխարհի լուռ հայացքի ներքո». Անդրանիկ Թեւանյան

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին

Երկուշաբթի, 31 Յուլիս 2023-ի առաւօտուն, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի այցելութիւնը։ Վեհափառ Հայրապետը դեսպանը տեղեակ պահեց միջ-եկեղեցական աշխարհին ճամբով, յատկապէս Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին (Մ.Ա.Ե.Խ.), Արցախի գծով կատարուելիք յայտարարութիւններուն մասին։ Դեսպանը, իր կարգին, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Նորին

Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել  գովազդային  հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել  գովազդային  հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ: Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երևան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ  նմանատիպ գովազդային վահանակներ: Միևնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է

Արցախում հերթերում ուշագնացության դեպքերն ավելանում են. Արցախի ՄԻՊ

«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– իր թվիթերյան էջում գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031