Օրվա լրահոսը
Արձագանք Արցախի պետնախարարի հայտարարությանը
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դժվարացրել է մեր գործը. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին՝ եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի
Ես ու Արցախը (հիշողություններ)
Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ այցերը Արցախ աշխարհ, և թե ինչ է նշանակում ինձ համար Արցախը։ Մաս I Հայրս սովորություն ուներ, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբորս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցույց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացա, այդ ճամփորդությունների իմաստը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը». ԱՄՆ կոնգրեսականներ
«Արմենպրես» – ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով
Պապս
Գյուղում լույսը շուտ է բացվում: Կովերի աչքերի ճպուռները դեռ չեղած սարն են տանում: Առավոտը ճամփա է հարթում դեպի տատիս տուն: Պապս լավ չի, գյուղի մեծերը կասեին` թթի դոշաբ տվեք, կանցնի: Բայց չէ, սա դոշաբի բան չի: Թթի ծառի տակ հալված ու «լխճված» թութ էր, քամին գալիս ծեծում էր բերքն ու նույնքան արագ անհետանում: Առավոտյան լույսը
Քարով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է
Հուլիսի 29-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Բ․) և «Iveco»
Հնարավոր չէ ընտրել մահվան ճանապարհը՝ հումանիտար աղետը կանխելու համար. «Հայացք Երևանից»
Այդ ո՞վ չգիտեր, որ Արցախի հանձնումը 120 հազարին կանգնեցնելու է սպանդի առջեւ… Այդ ովքե՞ր են, որ երկրի հանձնումը տարանջատում են մեզ պատուհասած պաշարումից։ Օրվա ընթացքում, եթե լույսերը հանգած են, թույլ են կապի միջոցները, անհասանելի` համացանցը։ Վերջերս հացի համար հերթերը շատ ավելի են տեսանելի կամ հակառակն՝ այնքան արագ է հացը սպառվում, չես էլ հասցնում հերթ բռնել։
«Պարո՛ն վարչապետ, Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար` ինչքան կին կար Ստեփանակերտում»․ Ռուբեն Վարդանյան
Դրանք ղեկավարի խոսքեր չեն
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կալանավորվել է
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» հայտնեցին դատախազությունից։ Այս գործով անցնող Արման Պետրոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
Ավտոմեքենան գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածների մեջ կան երեխաներ
Հուլիսի 30-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված
«ՀայաՔվե»-ի նախաձեռնողները շատ ծանր գործի «տակ են մտել». ծանր, բայց հույժ անհրաժեշտ․ «Հայացք Երևանից»
«ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը եւ Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերեւս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով՝ Հայրենիքի պաշտպանը
1977 թ. հուլիսի 30-ին Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ծառայող սովետական բանակի ավագ լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ընտանիքում ծնվեց երկրորդ որդին, ով անվանակոչվեց պապի անունով՝ Գրիգորի։ Գրիգորիի մանկությունն ու պատանեկությունն անցել են Բելառուսում, որտեղ զինվորական ծառայությունը շարունակող հայրը՝ գնդապետ Յուրի Խաչատուրովը, առանձին հրետանային բրիգադի հրամանատարն էր։ 90-ականների սկզբին՝ Հայաստանի և Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում, Յուրի Խաչատուրովը հաստատակամ որոշում
Fitch-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը․ Բաբկեն Թունյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-», կայուն հեռանկարով: Ինչպես նշում է Fitch-ը, վարկանիշի բարելավմանը մեծապես նպաստել են տպավորիչ տնտեսական աճը, պետական պարտքի կայունացումն ու ցածր մակարդակը: Դրական դեր են խաղացել նաև հարկաբյուջետային կայունությունը և
Անբացակա
«Հրապարակ» -1․ Խելագարության ներհայեցում. Գրել ու ջնջել, ջնջել-գրել, Իմ զվարթունից լույս մի զվարթ Իջանեց էջին այս անավարտ. Փորձել երկինքը սրբագրել՝ Միտքը հախուռն է, սիրտը՝ լեցուն։ Այստեղով անցավ։ Շուրջը՝ սալքար, Սուսամբար, գառներ, սինձ ու բոխի, Պեղել ջրերը մինչեւ հատակ, Ջնջել ու գրել աննպատակ, Սրբել հետքերը անանցողիկ, Որ հավերժաբար կան ու չկան։ Սուսամբար ասի՝ բույրը առա՝ Ներհայեցումից
68-ամյա արցախցուն մեղադրում են ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ․ ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Աղավնոն, Սուսը, Բերձորը թշնամուն են հանձնում․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը Նկարում Վագիֆ Խաչատրյանն է՝ Հակարի կամրջի մոտից առևանգված 68-ամյա արցախցին, ում հիմա էլ մեղադրում են ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցի մարդկանց տեղահանության, պետությանը պատկանող բազմաթիվ գույքի ոչնչացման և վնասման փաստերով։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Աղավնոն, Սուսը, Բերձորը թշնամուն են հանձնում, Բերձորի (Լաչինի) միջանցքը փոխում են ալտերնատիվ ճանապարհի հետ: Հակահայը
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
Պնդում ենք, որ Արցախի ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում․ ԱՀ ԱԳՆ
Հայտարարություն Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Միջազգային իրավունքի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց արցախցի երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսում
Արցախի երիտասարդներն այս պահից սկսում են անժամկետ նստացույց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց՝ ԱՀ առևանգված քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի վերադարձն ապահովելու պահանջով։ Հիշեցնենք, որ այսօր Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետից» առևանգել են ԱՀ 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որին ուղեկցում էին ԿԽՄԿ աշխատակիցները։
Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը
«Մարդիկ պետք է տեսնեն, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք աշխատում ենք և չենք հանձնվում». Ռուբեն Վարդանյան
Լաչինի միջանցքի ապօրինի անցակետն անընդունելի է, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե Ադրբեջանը երբ և ինչպես է այն օգտագործել՝ ելնելով իր շահերից։ Ինչպես ցույց տվեց այսօրվա միջադեպը, Ադրբեջանը կարող է խաբեությամբ առևանգել այդ անցակետից անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ։ Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, «Մենք ենք
Արդյո՞ք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը․ Արայիկ Հարությունյանը փորձագիտական կարծիք է խնդրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է. «Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր
ՀՀ- ում և Արցախում շատ քիչ մարդ կա, որ ադրբեջանական անցակետով անցնելիս վստահ կարող ենք ասել, որ չի ձերբակալվի․ Վիտալի Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ- ում և Արցախում շատ քիչ մարդ կա, որ ադրբեջանական անցակետով անցնելիս վստահ կարող ենք ասել, որ չի ձերբակալվի: Նույնիսկ եթե շատ ծանր հանցագործություն գործի հենց անցակետում: Այդ մարդիկ նրանք են, ովքեր Արցախի ապագան պատկերացնում են Ադրբեջանի կազմում: Առավել քան տրամաբանական է, որ այդօրինակ մարդկանց ձերբակալելը և
«Հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ վատթարանում է»․ Վարդան Սարգսյան
4-րդ օրն է` բեռնատարները հումանիտար բեռով կանգնած են Կոռնիձորում
Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ՀՀ ՄԻՊ
Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։ Հետևաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարդու իրավունքների
Կարմիր Խաչի գրասենյակից հաղորդել են, որ հասկանում են մարդկանց անհանգստությունը
Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Այսօր ժամը 18։00-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։ Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա
«Ինչքան էլ ներսում խնդիրներ ունենանք, հիմա պետք է մտածել, թե ի՞նչ անել, որ Արցախը մնա հայկական»․ Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի վարչապետին
Արցախը դիմանալու է եւ հաղթելու է
Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստով Արցախում քրեական գործ է հարուցվել․ ԱՀ դատախազություն
2023 թ. հուլիսի 29-ին, ժամը 10:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում ԿԽՄԿ ծառայողական Mercedes-Benz Sprinter մակնիշի 37 NN 253 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որպես բուժառու՝ ԱՀ ք. Ստեփանակերտից ՀՀ ք. Երևան տեղափոխվող,
Միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի․ ՀՀ ԱԳՆ
Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ-ն նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և
Սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որն արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է: Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր


















































