Օրվա լրահոսը

Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը, սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանի թվիթերյան գրառումը Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ։

Ոտքի կանգնել և դեմ գնալ այս անմարդկային ու հակահայկական գործողություններին․ հայտարարություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։ ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը – Դատապարտում է ադրբեջանական ահաբեկչական ու ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, – Կոչ է անում Հայաստանի և Արցախի քաղաքացիներին ոտքի կանգնել և դեմ գնալ այս անմարդկային ու հակահայկական գործողություններին, որի

Զառա Ամատունի. Մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները․ News.am

Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները, տվյալները փոխանցվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է։ «Եթե խնդիրներ են առաջ գալիս, մենք ուղղում ենք որոշում

Պաշտպանը կդիմի մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

Ավելի քան երբևէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն․ լուռ բողոքի ակցիա՝ Եվրոպական խորհրդի շենքի առջև

Բրյուսելիում՝ Եվրոպական խորհրդի շենքի առջև, հուլիսի 28-ին տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ են արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120,000 հայերի նկատմամբ

«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք և խաղաղություն լինի» փաշինյանական բանաձևը բլեֆ է և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Արցախում պաշարման մեջ գտնվող 120 հազար հայերը պահում են ոչ միայն ամբողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, այլ առաջին հերթին ՀՀ անվտանգությունը: «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք և խաղաղություն լինի» փաշինյանական բանաձևը բլեֆ է և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ:

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ: Խաչատրյանի գտնվելու վայրի մասին տեղյակ

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք:

Պիտի շարունակենք ապրել

Հուլիսի 19-ի չքնաղ առավոտն ինձ ուղեկցում է Ակսել Բակունցի տուն-թանգարանի հիասքանչ այգի: Ինչպես միշտ, Վարդան Սարգսյանը ծաղիկներն է ջրում՝ բնականաբար, միրհավերին ու բադերին կերակրելուց հետո: Ողջույնին միանգամից հաջորդում է հուսահատ հարցուփորձը՝ որևէ հուսադրող լուր լսելու ակնկալիքով: Ոչ մի լավ բան. շրջափակում, սննդի պաշարների համալրման ոչ մի հեռանկար: -Խոսե՞լ ես ընկերների հետ, բեր մի զանգիր Հրայրին,-

«Արդեն 3 տարի է՝ պնդում ենք, որ փախստականների խնդիրը պետք է դառնա մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկը»․ Մարգարիտա Քարամյան

«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը -Տիկին Քարամյան, Արցախում եւ Հայաստանում բողոքի ցույցեր են Արցախի ապաշրջափակման պահանջով։ Արցախում իշխանությունները սկսեցին ուղղորդել ցույցերը, ի՞նչ են ցույց տալիս գործընթացները, համաժողովրդական շարժում կլինի՞։ -Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ցույցերը միայն մի բան ցույց տվեցին, որ հայերը միասնական են եւ շարունակելու են պայքարել Հայաստանի հետ

Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության

«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն». Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի ուղեկցությամբ այսօր՝ հուլիսի 29-ին Կոռնիձորում էր, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները։ Հիշեցնենք, որ այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ բեռնատարները կանգնած են Հակարիի կամուրջից քիչ վերեւ՝ Կոռնիձորում։ «Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է

Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն․ Ռուբեն Վարդանյան

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանն իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը

«Գնալու ենք Հակարիի կամուրջ ու ցույց տանք, որ ադրբեջանցիներն այնտեղ անօրինական են, 5000-ից ոչ պակաս մարդ պետք է միանա շարժմանը»․ Գագիկ Ավանեսյան

«Առավոտի» զրուցակիցն է «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ, Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը: -Պարոն Ավանեսյան, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ Արցախի իշխանությունները սխալ ուղղությամբ են տանում բողոքի ցույցերը։ Շտաբը նախաձեռնել է գործընթաց, որպեսզի արցախցիները մեծ խմբով, շարասյունով գնան Հակարիի կամուրջ ու պահանջեն բացել միջանցքը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։ Երևան

Մինչ կառավարությունը հերքում է, որ 23,2 միլիոն դոլար են ծախսելու համերգների վրա, պարզվում է՝ եկող տարի էլ Ջենիֆեր Լոպեսին են բերում․ Արցախ, դու սպասիր․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «23 միլիոն դոլարով, որը Նիկոլի իշխանությունը պետական գանձարանից պետք է հատկացնի համերգին, հնարավոր է Արցախից տեղահանված նվազագույնը 230 ընտանիքի ապահովել բնակարանով. հակահայկական իշխանություն…»։ Սակայն կառավարությունը հերքել էր, թե ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար՝ «Ազատությանը» փոխանցելով․  «Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արմեն և Սերգեյ Սմբատյանների նկատմամբ. ՀՀ դատախազություն

2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու

Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր․ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները

Զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է համածառայակիցը․ ՔԿ

2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ

Ո՞ւմ էր հավատարմության ժեստ անում Նիկոլ Փաշինյանը՝ Կրեմլի՞ն, թե՞ Անկարային

«2020թ. սկսվեց Փաշինյան Նիկոլի պարտությունների շրջանը: Խաղադրույքները սպառվում են, սակայն նա շարունակում է խաղալ: Այժմ խաղադրույքը Հայրենիքն է». «Առավոտի» զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը -Նիկոլ Փաշինյանի վերջին` հինգ ժամանոց ասուլիսը ինչի՞ մասին էր, ո՞ւմ եւ ի՞նչ ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանը, մանավանդ, երբ խոսում էր Ակնայով հումանիտար մատակարարումների, Բաքվի եւ Ստեփանակերտի ուղիղ երկխոսության մասին,

Հայաստանյան իշխանության առաջնային խնդիրը` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում, ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են: Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց

Սնուփ Դոգը տեսաուղերձ է տարածել՝ հայտարարելով երևանյան իր համերգի մասին

Կառավարության կողմից աշխարհահռչակ հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի երևանյան համերգի մասին ազդարարումից հետո Սնուփ Դոգն այդ մասին հայտնել է նաև ինստագրամյան իր էջում: «Հայաստա՜ն, սեպտեմբերի 23-ին կլինեմ Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ հատուկ շոուի համար»,- գրել է երգիչը՝ հավելելով, որ տոմսերի վաճառքի մասին տեղեկությունը հասանելի կլինի dopingspace.com կայքում:     Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

197 տարի առաջ կրկին սովի մատնված արցախահայությունը պահեց հայրենիքը

Ուղիղ 197 տարի առաջ՝ 1826թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան 60.000-անոց զորքով և 30 թնդանոթով պաշարում է Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին: Պաշարված բերդաքաղաքը պաշտպանում էին 1500 հոգուց բաղկացած ռուսական կայազորը և շրջակա 22 հայկական գյուղերից ռուսական կայազորին օգնության եկած 3000 հայ աշխարհազորայինները: 55 օր (հուլիսի 25 – սեպտեմբերի 4) պաշարված պահելով բերդաքաղաքը և չկարողանալով գրավել

54800 քաղաքացի միացել է «Հայաքվե»-ին

Ստորագրել կարելի է նաեւ էլեկտրոնային

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ այստեղ: Հույն եւ հռոմեացի փիլիսոփաների մտքի փայլատակումները Անժելան իսկական երգչուհու ձայնով ու երաժշտության ընկալման տաղանղով էր օժտված: Սակայն ճակատագիրը նրան Գլենդել էր ուղղորդել, որտեղ նա գլենդելյան դեպի ռաբիսը (рабoчee искусство-բանվորական արվեստ) համատարած պաշտամունքի միջավայրում կորցնելու է մարդկանց երգարվեստ մատուցելու հնարավորությունը: Քիչ անց սրահը լցվեց դաշնամուրային մեղեդիներով: Ստեղները ենթարկվում էին Անժելայի մատների վարժ հպումներին ու

Քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները

ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։ Մասնավորապես՝ քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական

Փողերի լվացման մեջ մեղադրվողը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

 ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն (Նավասարդ Կճոյան, ավազանի անունը՝ Սամվել՝ խմբ․) 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա.Ս.-ին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ»

Գուրգեն Ներսիսյան. Երբ ժողովուրդը, դիմանալով բոլոր տեսակի դժվարություններին, մնում է անսասան ու պինդ, դրան զուգահեռ արվող նման հայտարարություններն ուղղակի հարված են ժողովրդի ողնաշարին. Alpha News

Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Արցախի ապաշրջափկման պահանջով շարունակվող համաժողովրդական շարժման հետագա գործողություններին, Հայաստանի վարչապետի ասուլիսում արցախցիների վերաբերյալ հնչած հայտարարություններին, Մոսկվայում Միրզոյան- Լավրով- Բայրամով հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Ակնայով (Աղդամով) Ստեփանակերտ մարդասիրական մատակարարումներ կատարելու առաջարկին: -Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ընթացքում բավականին կոշտ

Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Քաղաքագետ․ Սա պարզապես ձեռքերը լվանալ է 120 հազար մարդուց, մեր հայրենիքի կտորից եւ Հայաստանի անվտանգությունից. «Հրապարակ»

Հարցազրույց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ – Հետեւեցի՞ք` ի՞նչ տպավորություն ունեք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից։ – Երկակի տպավորություն ունեմ, այսինքն՝ ասուլիսն այն մասին էր, որ հայտնեց հայ ժողովրդին, որ ինքն այլեւս որեւէ կերպ չի օժանդակելու Արցախին, ամբողջովին հանձնում է Արցախի հարցը, միաժամանակ բացատրեց, հստակեցրեց, որ Արցախը հանձնելը դեռ չի նշանակում Հայաստանի անվտանգությունն ապահովել, այսինքն՝ Արցախը հանձնում ենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031