Օրվա լրահոսը

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է լոլիկի և ելակի ներմուծումն Ադրբեջանից

«Ազատություն». «Ռոսսելխոզնադզոր» ռուսաստանյան դաշնային գործակալությունն արգելել է Ադրբեջանից 61.2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։ Մասնավորապես, արգելվել է 47.2 տոննա թարմ լոլիկի, 14 տոննա թարմ ելակի ներմուծումը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արցախի մարդասիրական օգնությունը դեռ Կոռնիձորում է (ֆոտոշարք)

ՌԴ խաղաղապահները դեռ չեն արձագանքել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան

«Ցանկություն ունեի ընթերցողի հետ խոսել մտերմիկ, ինչպես մի բաժակ սուրճի շուրջ»

Հարցազրույց «Հայելու մեջ» վերնագրով ժողովածուի հեղինակ Արամ Գեւորգյանի հետ: Արամ Գեւորգյանի «Հայելու մեջ» վերնագրով ժողովածուն արդեն հասու է ընթերցողին: Սա նրա առաջին փորձն է գրականության մեջ, Արամը մարկեթոլոգ է: Հեղինակը գրքում ամփոփված գործերը որակել է` ոչ ստանդարտ պատմվածքներ ստանդարտ մարդուց: Նրա հետ զրուցել ենք գրքի եւ առհասարակ գրականության մասին: – Որն է ձեր գրքի հիմնական

Դատավորների աշխատավարձը կբարձրանա 60%-ով

Որոշումն ընդունվեց կառավարության նիստում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում բացօթյա համերգներին՝ sold out

Երեւանյան կլիման, միանշանակ, նպաստավոր է բացօթյա համերգների համար եւ այդ ձեւաչափը կարելի է իրականացնել գրեթե կես տարի։ Հետեւելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ընթացիկ համերգաշրջանի վերջին երեք երեկոներին, որոնք կայացան «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում, կարող ենք փաստել, որ ի տարբերություն համերգասրահում անցկացվող համերգների, հանդիսատեսը տանիքում ավելի անկաշկանդ է՝ կարող

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Բորելի հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ չնայած դրան «հարյուրավոր տրանսպորտային միջոցներ», այդ թվում ԿԽՄԿ մեքենաները նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր անցնում են Լաչինի միջանցքով»:

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. կոնգրեսական Փալոն

Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ մանկական հիմնադրամի գործադիր տնօրենին է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը

Նշվել է, որ, Լեռնային Ղարաբաղը շրջափակելով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել։

Նիկոլ Փաշինյան․ «Իջեւանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ էսօր կարող էինք վաճառել եւ եկամուտ ստանալ»

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր ժողովրդի մոտ սովորություն կա՝ արժեքավոր բաները թափում են, բայց օրինակ՝ բոլորի խորդանոցներում կարող ենք գտնել 06-ի «կուզովի» (թափքի) նման ոչ պիտանի բաներ

Վանդալիզմ՝ վերանորոգման քողի տակ. Րաֆֆի Քորթոշյան

Երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը:

Թեհրանը որեւէ խոչընդոտ չի տեսնում հայ-իրանական հարաբերությունների բարելավման հարցում

Իրանական կողմը կրկին հիշեցրեց «3+3» ձեւաչափի գործարկման մասին Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Թեհրանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով ներկայացրեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մի շարք հարցերում: Միրզոյանի թեհրանյան բանակցությունների մեկնարկին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հայտնելով Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը, նշել էր, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի եւ

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին

«Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ»,- ասել են գերատեսչությունից՝ հավելելով, որ պատճառը «ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների մասնագիտական ծանրաբեռնվածությունն է»:

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. վարչապետ

Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, միթե՞ ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը:

«Հայ բնակչության սովամահության ենթարկելը նոր հետք կթողնի՝ վերացնելով համայնքային հարաբերությունների վերականգնման ցանկացած հույս»

Կոչ ենք անում Բաքվին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Freedom House

Աշխարհում բոլորն ունեն ինքնորոշման իրավունք, օրինակ՝ Ղրիմում վերաբնակեցված ռուսները, Կոսովոյի ալբանացիները, իսկ սեփական հայրենիքում հազարամյակներով ապրող Արցախի հայերը, պարզվում է՝ չունեն. «Փաստ»

Արցախը նա արդեն հանձնել է և անցել է այդ դավադրության իրականացմանը: Խոսքը Հայաստանը հանձնելու, Հայաստանը ոչնչացնելու մասին է

Այսպիսի աննախադէպ բարբարոսութիւն պէտք չէ անտեսուի. Միասին սատարինք «Հայաքուէ» նախաձեռնութեան. «Եռագոյն»

Հայաստանի իշխանութիւնները պէտք չէ խուսափին իրենց պատասխանատուութենէն

Իշխող ուժին այնքան էլ չի հուզում, որ ահագնացող պարտքի ծավալը հաջորդ կառավարությունների ու հետագա սերունդների համար է մեծ բեռ դառնալու. «Փաստ»

Անհասկանալի կերպով բյուջեի միջոցները քնեցվում են այն պարագայում, երբ հնարավոր էր այդ գումարները ծախսել այնպես, որ հավելյալ արժեք ստեղծվի։

Ում մեքենայով էին վթարի ենթարկել պարեկին. «Ժողովուրդ»

Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:

Բորել. Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Ադրբեջանի պարտականությունն է՝ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

Մեկ նյութը՝ կից ֆայլերով եւ առանձին բաժինը բոլորովին տարբեր բաներ են։ Մանավանդ որ, այդ մեկ նյութի հղումն էլ դատախազության կայքում գտնելն ուղղակի անհնար է․ «Փաստինֆո»

Դատախազության կայքում ոչ թե նյութ է տեղադրված եղել Սումգայիթի ջարդերի մասին, այլ՝ բաժին՝ www.prosecutor.am/ru/az/Сумгаит հղմամբ․ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Ըստ էության, եղել է առանձին կայք, մինչդեռ այսօր այցելելով այդ հղմամբ՝ դատախազության էջում կարող եք լավագույն դեպքում ծանուցում կարդալ, որ նման էջ գոյություն չունի, կամ սխալ է։

ՌԴ ԱԳՆ «մեկնաբանության» վերծանումը

Քանի որ ես որոշակի փորձ ունեմ բանակցությունների լուսաբանման հարցում (այդ թվում՝ հայ-ադրբեջանական), ուզում եմ մի քանի տեղեկություն հաղորդել ընթերցողներին: Եթե X-ը եւ Y-ը բանակցում են Z-ի միջնորդությամբ, եւ Z-ի վրա է դրվում այդ բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ հանդես գալը, ապա նա այդ հայտարարության մեջ ներառում է այն, ինչ համաձայնեցված է երկու կողմերի հետ: Այդպես էր,

«Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»․ Հայ պաշտոնյաներն արձագանքում են Ադրբեջանի նախագահի օգնականին

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։

Միզուղիների վարակները երեխաների շրջանում․ ինչ պետք է իմանան ծնողները՝ բարդություններից խուսափելու համար

Մանրէները, ներթափանցելով միզուկի մեջ, ախտահարում են միզուղիների տարբեր հատվածները, ավելի հաճախ՝ միզապարկն ու միզածորանը (ցիստիտ), երբեմն անգամ՝ երիկամները (պիելոնեֆրիտ)։ Միզուղիների վարակները կանանց ու աղջիկների մոտ ավելի հաճախ են առաջանում՝ պայմանավորված նրանց անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով։ Այդ խնդիրը շատ է անհանգստացնում նաև երեխաներին։ Թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում միզուղիների վարակի ախտանշանները բավականին նման են, դրանք ներառում են՝

Կան անձինք, որ իրենց՝ «գործից չուշանալը», իրենց անձնական հարմարությունը վեր են դասում անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողների բարձրացրած խնդիրներից․ «Փաստ»

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ազգականները երեկ բողոքի ցույց էին անում: Ծայրահեղ հուսահատության եզրին հասցված մեր հայրենակիցները, ի նշան բողոքի, ավելի շուտ՝ իրենց խնդիրները լսելի դարձնելու աղոտ ակնկալիքներով, փակել էին Բաղրամյան պողոտան: Թողնենք հարցերը, թե այդպիսով հնարավո՞ր է հասնել խնդրի լուծման, կամ արդյո՞ք դա պայքարի այն եղանակն է, որը պետք էր կիրառել: Մեր երկրում կա

Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական արդիականացման միջոցառման բաղադրիչներին, որոնց շրջանակում պետությունը աջակցում է ընկերություններին նորագույն սարքավորումների ձեռքբերման և ներդրման հարցում, ինչպես նաև խրախուսում ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031