Օրվա լրահոսը
Շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքը կորցրել է 14 600 մարդ
1,700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է՝ ինչու է հին եւ միջնադարյան գրականությունը «վտարել» դասագրքից
Միջնադարյան գրականությունը առաջարկվում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում
ՄԱԿ-ի շենքի մոտ բերվող պարենը չի ուղարկվել Արցախ այսօրվա բեռի հետ. «Ա1+»
«Ա1+». «Բացում» շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Վարդանյանն ասում է, որ երեկ հանդիպում են ունեցել ՄԱԿ գրասենյակի համակարգողի հետ՝ բեռների փոխադրման համար։ «Նշեցին՝ իրենք էլ մտածում, թե ինչպես կարող են օգնել։ Դինամիկ գործընթացներ են նկատվում բեռների տեղափոխման հարցում»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ դեռ հավաքված օգնությունը ՄԱԿ-ի շենքի դիմաց է։ Կառավարության կողմից այսօր 400 տոննա հումանիտար
«Հեռախոսը հենց զանգում է, պապա գոռալով վազում են: Սիրտ, դե դիմացիր»․ անհայտ կորած զինծառայողի մայր
Որ ասում են՝ դատարաններն անկախ են, սուտ է: Ոնց ինքը ասի, այնպես էլ կանեն: Որ անկախ են, ո՞նց եղավ, որ իր տղայի հետ կապված երկու ժամ չտեւեց: Միանգամից բռնեցին, բերեցին, դատն արեցին, վտարեցին: Բա մեր երեխաների պահով ինչի՞ էդպես չի: Մեր երեխաները երեխա չե՞ն:
Մահակով հարվածներ էր հասցրել. Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում երեք անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան
Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։ ՀՀ առողջապահության նախարարություն
Պարտավոր են աջակցել քաղաքական ուժին, որը հանդես կգա իրական ընդդիմադիր դիրքերից: Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ խիստ կարևորում ենք Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ գործող իշխանության հաղթանակի դեպքում այն լրացուցիչ միջոց կհանդիսանա երկիրը Թուրքիայի ազդեցության տակ դնելու համար: Այսօր էլ այն համոզմունքին ենք, որ իշխանության թեկնածուին ընդդիմությունն ունակ է հաղթելու միայն միասնական գործելու պարագայում, ուստի պարտադիր է ընտրություններին մասնակցությունը, իսկ մտացածին պատճառներով դրա բոյկոտումը հավասար
Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արցախի ԱԺ ուղերձի տեքստին, այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը
Հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։ Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Արթուր Թովմասյանը հրաժարական կտա՞․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ կոչ անելով սպասել վաղվան եւ նշելով, որ բարոյական չի համարում իշխանության փոխարեն պատասխանել մեր այս հարցին։
«Ազնավուրը Կասպարյանի աչքերով». չհրապարակված լուսանկարների ցուցադրություն Փարիզում
«Սև ու սպիտակ, թե գունավոր՝ յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է պատմում, փոխանցում մի հույզ, վավերագրում ճշմարտությունը»
Փոփոխությունների ծավալը մեծ է, առաջարկվում է ընդունել նոր որոշում. հանրային քննարկման է ներկայացվել Գիտական կադրերի ատեստավորման կարգը
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով:
Ձերբակալվածների պահման վայրից անձին փախցնելու դեպքը կանխվել է. 3 անձ ձերբակալվել է
Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն
Արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդները Պապիկյանին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները
Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ՊՆ
Արցախի կարիքների համար տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ
Արցախի Հանրապետության կարիքների համար ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի. Հակամանրէային դեղեր Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր Հորմոններ Անզգայացնող, ցավազրկող դեղեր Ներարկման դեղեր Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր Հակացնցումային,
Ստեփանակերտը պիտի հայտարարի այլընտրանքի մասին, առաջարկի իր ճանապարհը: Սոսկական մերժումը վտանգավոր է. Գեղամ Բաղդասարյան
Ու փորձի դրա նախընտրելիության մեջ համոզել միջազգային հանրությանը։
Իրանի «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացվել
Ermenihaber. Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության։ Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև
Նման գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ ձեռնարկելու. Արցախի ՄԻՊ
Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: «Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների
«ՔՊ-ն չի դատապարտում վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, այսինքն՝ նրանք չեն համարում, որ դա բացասական պրակտիկա է»․ Սոնա Այվազյան
Վարդինե Գրիգորյանն ասաց․ «Ցուցակը մեզ ուղարկել է համայնքի ղեկավարներից մեկը։ Զրույցների ընթացքում հաստատվեց, որ այս հրահանգը տրվել է տարբեր համայնքներում։ Մենք ժամանակի սղության պատճառով ստուգեցինք միայն Սպիտակ համայնքը։ Համոզված ենք, որ դա վարչական ռեսուրս էր, քանի որ խողովակները վարչական էին»։
100 օր Ռալֆ Յիրիկյանի հետ Ucom-ում․ գլխավոր տնօրենը խոսել է ընկերության նոր տեսլականի և երկրում գործունեության ընդլայնման 5-ամյա ռազմավարության մասին
«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության զարգացման 5-ամյա հավակնոտ ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի համար։ Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն
Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները. հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
Լենա Նանուշյանը ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը ԼՂ առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքին:
Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կապակայունացնի տարածաշրջանը. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրենք լավ տեղեկացված են կանադական խաղաղարարրւթյան առանձնահատկություններին, քանի որ «Կանադայից այդպիսի մասնագետները 2015թ-ից ակտիվորեն պատրաստում էին ուկրաինացի զինյալներ Unifier օպերացիայի շրջանակում»:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը ձեռք է բերել էլեկտրոմոբիլ, որը կծառայի առողջապահական կարիքների՝ մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու համար
Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։
Ի՞նչ իմաստ ունի Փաշինյանի բանակցությունների գնալը, եթե նա տեղյակ է լինում քննարկվող եւ հայտարարության մեջ ընդունվող դրույթներին, բայց չի մասնակցում դրանց․ Հայկ Մամիջանյան
Lիսաբոնյան եւ մադրիդյան գործընթացների միջեւ հավասարության նշան դնելուն էլ հակադարձում է. «Այդ երկու գործընթացները համեմատելը նույնն է, ինչ մեկ պարկ կարտոֆիլը համեմատել ՔՊ-ի հետ, որովհետեւ երբ Ադրբեջանից ռազմատենչ գործընթացներ են լինում, ոչ ՔՊ-ն, ոչ մի պարկ կարտոֆիլը ոչ մի կերպ չեն պատասխանում. հետեւաբար, դրանք նույնն են: Թե ինքնորոշման իրավունքի, թե այն պարզ պատճառով, որ լիսաբոնյան գործընթացին Հայաստանը վետո է կիրառել, այդ գործընթացները համադրելի չեն:
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությանն այլընտրանք չկա. Զախարովա
Նրա խոսքով՝ արվում է ամեն բան «Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման համար»:
«Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար». Հայկ Մամիջանյան
«Եվ հենց այս է պատճառը, որ զիջումը զիջումի հետեւից ենք արձանագրում ԼՂՀ հարցում, որովհետեւ մի կողմը շարունակում է դիմադրել, մյուս կողմը պատրաստ է ստորագրել ամեն ինչի տակ, ամեն ինչ տալ՝ միայն թե սեփական իշխանությունը պահպանի»։
Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր խոսքը կառավարել։ Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք. Աննա Հակոբյան
Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, եւ ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։
Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է. Զախարովա
Երկկողմ հարաբերություններում ԵՄ առաքելությունից միայն կայծն է երևացել, որևէ համադարման հայ-ադրբեջանական սահմանին բախումներում առաքելությունը չի դարձել»,- ասել է Զախարովան:
Մարդկանց կարելի է վաճառել ամեն ինչ
Ամբոխը ոչ թե մարդկանց խումբ է, այլ՝ մտածելակերպ Նրանք, ովքեր ուսումնասիրում են հասարակական կարծիքի ձեւավորման մեխանիզմները, հաստատ ծանոթ են այդ ոլորտի հայտնի ներկայացուցիչ, PR-ի ժամանակակից տեսության հիմնադիր Էդուարդ Բերնեյսին: Այդ անձնավորությունը նշանավոր է մի քանի տեսակետից: Օրինակ, որ ապրել է 103 տարի (1891-1995): Բայց դա, ի վերջո, կենսագրական հետաքրքիր փաստ է: Իսկ ահա այն, որ
Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է
26 հուլիսի, 2023, Երևան․ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը դարձել է Հայաստանից և ավելի քան 30 երկրներից ժամանած ստարտափների, տեխնոդեմքերի ու ներդրողների հանդիպման վայրը․ Sevan Startup Summit-ը կրկին Սևանում է։ Տեխնոլոգիական և կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարները և ստարտափներին խրախուսելու նպատակով Team Telecom Armenia-ն միացել է ամենասպասված միջոցառմանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։ «Տելեկոմը գտնվում է տեխնոլոգիական
«Արցախը ասում է, որ մենք շրջափակման մեջ ենք, հաց չունենք, Երեւանն ասում է՝ Բաքվին ասեք». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նա առհասարակ, տպավորություն ունի, որ Փաշինյանն ամբողջ օրը համացանցում ինչ-որ բաներ է ման գալիս՝ ԱՄՆ Պետդեպի ինչ-որ զեկույցներ, իր որոշման մեղքն այլոց վրա բարդելու համար


















































