Օրվա լրահոսը

ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։ Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների

Թե ովքեր են մեր թշնամիները, մենք, կարծես թե, լավ չգիտենք․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը Հին և շատ խորիմաստ ասացվածքը կա․ «Սովը մարդուն տանում է թշնամու դուռը»: Մեր թշնամիները սա լավ գիտեն, իսկ թե ովքե՞ր են մեր թշնամիները՝ մենք, կարծես թե լավ չգիտենք: Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի

Գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը փոխել հնարավոր է, լավ արդյունքներ ստանալ հնարավոր է․ Վահե Հովհաննիսյան

Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակության»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։ Մենք ունենք ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։

1 զոհ և 16 տուժած․ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit», «Mercedes-Benz», «Infiniti» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի

Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին, ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու: Իհարկե, փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե

Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորի կոշտ հայտարարությունները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը․ 1in.am

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին: «Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և

Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» առաջարկը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման մասնակիցները նշել են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում՝ բարեկամության և փոխըմբռնման պայմաններում, քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության

Մետաքսե Հակոբյան. «ՀՀ իշխանություններն այլեւս սուբյեկտ չեն հանդիսանում, հենց իրենք են Արցախն ու Հայաստանը դրել բանակցային սեղանի վրա». «Հրապարակ»

Շաբաթ օրը կայացած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ վտանգավոր հայտարարություններ հնչեցին։ Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չխոսեց տարաձայնությունների հաղթահարման մասին, փոխարենը Արցախի 7-ամսյա շրջափակման պայմաններում կարեւորեց Լաչինի «ճանապարհի» բացումը եւ հումանիտար մատակարարումներն Ադրբեջանի տարածքից՝ Աղդամով։ Մինչդեռ, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի

Պայքարը այլընտրանք չունի, այո՛, դեռեւս կարելի է փրկել Արցախը ու նրա հետ Հայաստանի ինքնիշխանութիւնը․ «Դրօշակ»

Այսօր արդէն Հայաստանի իշխանութիւնները հրապարակայնօրէն են յայտարարում, որ Արցախը ճանաչում են Ազրպէյճանի կազմում` առանց որեւէ կարգավիճակի յաւակնութեան, սակայն անկախ Արցախը յանձնողն այդ աններելի յանցանքի բեռից ձերբազատուելու համար շարունակում է ճգնել ապացուցելու, որ իրենից առաջ Արցախն արդէն թղթի վրայ յանձնուած էր: Այդպիսի մի փորձ էլ Հայաստանի վարչապետն արեց յունիսի 20-ին` Ազգային ժողովի «2020 թուականի սեպտեմբերի 27-ին

Արցախի ապաշրջափակումը զուտ մարդասիրական աղէտի յաղթահարման ուղղութեամբ պահանջելու մօտեցումները իրենց մէջ վտանգ կը ներառեն. «Ազդակ»

Ազրպէյճանական պաշտօնական լրահոսը յատուկ հաղորդագրութեան փոխարէն ամփոփ լրատուութիւններ շրջանառութեան մէջ դրած է: Ուշագրաւը այս պարագային ազրպէյճանական Քալիպըր.ազ կայքի հրապարակումներն են, որոնց տեղ տուած է Պաքուի պաշտօնական լրահոսը: Իբրեւ թէ որոշ փակագիծեր բանալով` Պաքուն կը խօսի Պրիւքսելի մէջ արծարծուած առանցքային հարցերու մասին: «Միջանցք»-ի կամ «Արեւմտեան Ազրպէյճան»-ի կամ «ազրպէյճանցի գաղթականներու» եւ «տարածաշրջանի բնիկ»-ներու մասին դասական յանկերգներէն զատ

Կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին․ հայտարարություն

Հարգելի՛ դատավորներ, 2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է: Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է, մասնավորապես, ոչ անկախ

Միխայիլ Ալեքսանդրով. Ռուսաստանն իր վրա կոնկրետ պարտավորություններ է վերցրել, եւ չի կարելի ասել, որ հիմա ինչ-որ բան փոխվել է. «Հրապարակ»

Նախօրեին Մոսկվան հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, եւ սա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնք արձանագրվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Գտնում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանը լվանում

Չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին՝ հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով․ «Ժողովուրդ»

Երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, պաշտոնյաները միամիտ եւ անմեղ դեմքերով զեկուցեցին, որ բեռնատար մեքենաները գտնվում են անսարք վիճակում, եւ այնպիսի տպավորություն էր, որ նոր են տեղեկացել այդ մասին։ Սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1 մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է,

«Ինտեգրացիան» նշանակում է «սպանդ»

Կարելի է, իհարկե, խորիմաստ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, կարելի է հիշել, թե 30 տարվա ընթացքում ով, երբ եւ ինչպես է բանակցել: Բայց կարելի է պարզապես հիշել, թե ինչպես են ադրբեջանցիները վարվել անպաշտպան հայերի հետ Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասում Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» դեպքում: Ադրբեջանցիներն արդեն իսկ ամենայն մանրամասնությամբ քննարկում են, թե ինչ են «Խանքենդիում» անելու հայ երեխաների հետ 2025 թվականին, երբ ռուս խաղաղապահները գնան:

Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից և ինչ անել այդ խնդիրը կանխարգելելու համար

Որովայնի փքվածությունը սովորաբար աղեստամոքսային համակարգում գազերի կամ օրգանիզմում հեղուկի կուտակման արդյունք է, որն անհարմարություն է պատճառում մարդուն, երբեմն էլ կարող է ցավոտ լինել։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք որովայնի փքվածությունից ազատվելու արագ մեթոդները, ինչպես նաև այն եղանակները, որոնք կարող են գործուն լինել երկարաժամկետ հեռանկարում։ Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից Որովայնի փքվածությունից ազատվելու համար կարևոր է

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Արցախի ԱԺ նախագահը եւս միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին

ԱԺ նախագահը նշել  է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը  օրեցօր  հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Բորիս Նավասարդյան․ Բրյուսելում տեղի ունեցած զրույցը շարունակվում էր թշնամության, պատերազմի, կապիտուլիացիայի տրամադրության համատեքստում. «Ա1+»

«Ա1+» -«Ես կասեի, Բրյուսելում տեղի ունեցած զրույցը բոլորովին էլ խաղաղության դարաշրջանի կամ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ չէր։ Այն շարունակվում էր թշնամության, պատերազմի, կապիտուլիացիայի տրամադրության համատեքստում, և դա շատ տխուր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպմանը։ Բ․ Նավասարդյանն առաջարկում է ուշադիր հետևել

«Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին»․ ադրբեջանական թերթերի արձագանքը Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը․ «Ազատություն»

«Փարիզը ուզում է մտնել Հարավային Կովկաս», «Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին, որոնց արդյունքում առաջին հերթին հենց Հայաստանն է տուժելու», – այս օրերին գրում են ադրբեջանական թերթերը՝ արձագանքելով Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը։ Ժերար Լարշեն հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել էր, թե «պետք է արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ Անի Բադալյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել «Թվիթեր»-ում: «Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց Լաչինի միջանցքի

Սևանա լճի մակարդակը հուլիսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 10-16-ը (2023թ․) Սևանա լճի մակարդակը հուլիսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.54մ (16.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 18.010մլն. մ³,

«Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև Հայրենական պատերազմի մեջ ենք»․ Ռուբեն Վարդանյան

Ստեփանակերտում օրերս տեղի ունեցած՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամների երկրորդ նիստին ներկայացվել են մեկուկես ամսվա ընթացքում կատարած աշխատանքները: Նշվել է, որ շարժման շրջանակում ձևավորված ութ աշխատանքային խմբերը սկսել են աշխատանքները: Խմբերում ներգրավված են ոչ միայն շարժման ներկայացուցիչներ, այլև փորձագետներ Հայաստանից և Սփյուռքից: Ներկայացվել է նաև վերլուծություն երեք անվտանգության, հասարակության համախմբման ու տեղեկատվական

Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն, իսկ հետո

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի կենսագրական տվյալները

2023 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության նիստը: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը: Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ հայտնեց: Քվեարկության դրվեցին Արայիկ Էդիկի Խզմալյանի և Կարեն Արտաշեսի Մաթևոսյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքով միաձայն Մատենադարանի

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և թաքնված մեղադրանք Ռուսաստանի Դաշնությանը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նախորդ շաբաթ Բրյուսելում, Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, դրան զուգորդած ՌԴ ԱԳՆ հաղորդագրության և Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի վերաբերյալ հակիրճ կարող եմ ասել հետևյալ. 1. Նիկոլը՝ հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության

Արցախի նախագահը միացավ Վերածննդի հրապարակում նստացույցի մասնակիցներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց իր տեսաուղերձում։ «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա` հավելելով, որ պահն օրհասական է, և ինքն այդ պատճառով է դիմում այդ քայլին։ Արայիկ

Ռուսական կողմը հաստատել է մոտ ապագայում Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը

«Ա1+» – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են և քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին

Արարատի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Արարատ համայնքի տարածքում գտնվող Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհահատվածի 12,2 կմ երկարությամբ հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։ Կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։ Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031