Օրվա լրահոսը
Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով
Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։ Միջհամայնքային
Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանն այսօր մերժեց: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը: Նա առայժմ չի մեկնաբանում դատարանի որոշումը. մեկնաբանություններ կանի որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո: Հիշեցնենք՝ գեներալ Բալասանյանը, նրա եղբայրը, քեռու որդին եւ Վիտալի Բալասանյանի որդին բերման էին ենթարկվել Ասկերանի իրենց
Եվգենի Սատանովսկի․ «Ցանկացած պարագայում Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ թվում՝ և Թուրքիայի դեմ»․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։ Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր
2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է
Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է` պետպատվերով: Աորտայի շերտազատման ժամանակ պացիենտների կեսից ավելին հրաժարվում էին վիրահատությունից, թեև հասկանում էին, որ այն իրենց կյանքը փրկելու միակ ճանապարհն է. հիշում են մասնագետներն ու պարզաբանում. վիրահատությունը բավականին թանկարժեք է, ռիսկայնությունը` շատ մեծ, ժամանակը` սուղ: Առողջապահության նախարարության կյանքեր փրկող այս ծրագրի շնորհիվ արդեն 31 քաղաքացի վիրահատվել
Տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ
Հայտնի քանդակագործները Կարարայից նվիրաբերված սպիտակ մարմարից և հայկական տուֆից կկերտեն խաղաղությանը նվիրված 15 քանդակներ
Հուլիսի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ համագործակցությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկեց PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը»: Գաղափարը հղացել էր դեռևս մեկ տարի առաջ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ 2022թ. հունիսի 15-ին
«Պարզվում է, որ իմ այդ վեց րոպեանոց նյութում ներկայացված որևէ փաստ իրենք չեն վիճարկում․ բոլորի հետ էլ համաձայն են»․ Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը հայտարարեց՝ Տիգրան Ավինյանը նորանոր բացահայտումների պիտի սպասի։
Արմեն Գրիգորյանը Մաթիաս Լյութենբերգին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ
«Ծիծաղելի է, որ 7 ամիս քննել են ու նոր են հասկացել, որ հանցակազմ չկա». Գեւորգ Էմին-Տերյանը՝ «տոնածառի գործի» մասին
Ինձ վնաս է պատճառվել, փոխհատուցման համար դիմելու եմ դատարան
«Կարմիր խաչի» երեւանյան գրասենյակի ղեկավարն ընդունեց «Արցախս, քեզ հետ եմ» նախաձեռնության անդամներին
Արցախցի երիտասարդները կսպասեն հետագա արձագանքին
Սպասելի էր, որ ՔՊ-ացված խորհուրդը կգերադասի տնօրենի պաշտոնում տեսնել պետական պաշտոնյային, ոչ թե ճանաչված գիտնականին
Մատենադարանի տնօրեն դարձավ չինովնիկը
Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. հուլիսի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նույն օրը՝ ժամը 04:30-ի
Կոնդեցիների իրավունքները պաշտպանված են լինելու. կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը
Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին:
Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված՝ Լաչինի միջանցքի բացման հրամայականը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը
Դրոնի միջոցով հեռախոս են ներնետել «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում ժամը 00:45-ի սահմաններում արգելագոտու խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ամրացված է եղել կրակայրիչի լուսարձակ: Փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված բջջային հեռախոս: Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, նկատել են անօդաչու թռչող սարք
«Հասանելի կրթությունը կայուն զարգացման բանալին է». ՀՕՖ-ի ջանքերով Երևանի բուսաբանական այգում էկոլոգիական կրթության կենտրոն է բացվել
Այսօր ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի է ունեցել Էկոլոգիական կրթության կենտրոնի պաշտոնական բացումը։ Էկոլոգիական կրթության կենտրոնը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի ջանքերով՝ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների առատաձեռնությամբ։ «Այսօր մեզ համար կրկնակի տոն է․ նշում ենք Երևանի բուսաբանական այգու 88-րդ ամյակը, իսկ մեր լավ գործընկեր ՀՕՖ-ի աջակցությամբ էլ բացում
720 հարկ վճարողի մոտ հունիսին արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին,
Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն ԱՄԴ-ի և ՄԻԵԴ-ի այս գծին. Անի Բադալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքը բացելու պահանջը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն
«Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ «քրեական հեղինակության» վերաբերող վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Իսրայելյանը` առավելապես հայտնի «Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ,
«Ինչպես կանխատեսում էի, դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ». Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:
Էդգար Ղազարյան. «Եթե պառլամենտում ՔՊ-ն դեմ քվեարկի «Հայաքվեին», ուրեմն կհաստատի, որ զանգվածային խաբեություն է իրականացրել»
Որովհետեւ իրենց նախընտրական ծրագրով իրենք իշխանության են եկել Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու օրակարգով:
Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը՝ բուհին վերապահելով գործունեության ազատություն
Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին
«Լրագրողը նկարագրել է փաստերը, արել եզրահանգումներ։ Եկել, ասում է՝ եզրահանգումը սխալ է։ Ասում եմ՝ փաստերը վիճարկո՞ւմ եք, ասում է՝ դրանք կապ չունեն»․ Արամ Օրբելյանը՝ Տիգրան Ավինյանի ներկայացուցչի դիտարկումների մասին
Դատական նիստի ընթացքում երկար երկխոսություն տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի ներկայացուցչի և Արամ Օրբելյանի միջև։
«Տուրիստական այցելությունների գլխավոր պատճառ». թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
Ուշագրավ է, որ հոդվածում բացահայտորեն խոսվում է Անիի հայկական լինելու մասին
Մատենադարանի տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Մատենադարանի տնօրեն է ընտրվել: Մրցույթին 3 թեկնածու էր առաջադրվել. Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մաթևոյանը, գիտաշխատող Արծրունի Սահակյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Մինչ ընտրությունը, այսօր թեկնածուներից Արծրունի Սահակյանն ինքնաբացարկ էր հայտնել:
Կաշառք են ստացել իրավախախտումներ թույլ տված 50 վարորդների չտուգանելու համար
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային
«Արցախի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչում». ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ամփոփագիր
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունիսի 1-հուլիսի 15, 2023թ.) Անցնող մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակով։ Աշխատանքներ են շարունակվել Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների
«Չի կարելի հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է»․ Թագուհի Թովմասյան
«Մենք պետք է բոլորով ընդվզենք ու բացատրենք աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
Մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. տղան մահացել է, հորը տեղափոխել են հիվանդանոց․ Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի
«ՄԱԿ-ը կարող է հատուկ մեքենաներով պարեն մատակարարել Արցախ»․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Քաղաքագետ ԱՆուշ Սեդրակյանը եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մետ մեկօրյա հացադուլ են անում՝ ի աջակցություն արցախահայության։


















































