Օրվա լրահոսը

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր

Լոռու մարզի արյան փոխներարկման կայանը գործում է արդեն 40 տարի: Հիմնական նպատակը՝ արյան պաշարում, դոնացիա եւ ռեզերվ: Կայանը մարզի բոլոր բուժհաստատություններին, անհրաժեշտության դեպքում ապահովում է արյան պաշարներով, հատկապես արտակարգ իրավիճակներում ու արյան պակասի դեպքում: Կայանի տնօրենի պաշտոնակատար Լիանա Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը ոչ միայն մարզում, այլ ամբողջ տարածաշրջանում,

«Ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»․ Արարատ Միրզոյանի պատասխանը Էրդողանին

«Պարբերաբար այս հարցերը քննարկվում են, եւ իմ մասնավոր տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, բայց վերջնական արդյունք դեռեւս չունենք»։

ՄԻՊ-ը շարունակվում է փաստահավաք աշխատանքները Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ

2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ: Կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ

Թույլատրվել է կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ

Արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

«Իրավիճակը դեռ հուսադրող չէ, մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է»․ Քերոբյան

«Մրցակից երկրները էական սուբսիդավորում են անում ծիրանի լոգիստիկ ծախսերի համար»։

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ ղեկավարությանը կոչ են արել օգտագործել լծակները՝ վերացնելու Լաչինի միջանցքի շրջափակումը

Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։

Համայնքային շահի պաշտպանության նպատակով դատախազությունը 235 հայց է հարուցել

Համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում՝ 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցվել է 235 հայց: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2023 թվականի մարտի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական բարեփոխման արդյունքում Դատախազությունը լիազորված է

«Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Աղվան Վարդանյանին

«Ես կառաջարկեի այդ հարցով քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցների և Հնդկաստանի քաղաքացիների սպանության փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են

«35 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական կրթական ծրագրերի համար»․ Ալեքսեյ Սանդիկով

ԿԳՄՍ նախարարն ասաց․ «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կա դրա կարիքը, նաեւ ընդլայնենք հնարավորությունները՝ հնարավորություն ընձեռելով ՌԴ քաղաքացիներին այդ կրթությունը ստանալ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

«Այս փոփոխություններով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների սահմանափակում տեղի չի ունենա, պարզապես հարցերի կարգավորումը կտեղափոխվի Արցախի կառավարության որոշումների դաշտ»

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները քննարկելու նպատակով: Ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամներ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Մայիսին հանրային խորհուրդը հանրագրով դիմել

«Երիտասարդների գաղափարներին ու մոտեցումներին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աջակցություն». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Եռամյա ծրագիրն իրականացնում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,

Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու, գույք վնասելու կամ ոչնչացնելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել

Հայ-չինական դպրոցի մոդելով ծրագիր կարող է իրագործվել ռուսական կողմի հետ. ԿԳՄՍ նախարարություն

Աշխատանքային խումբը տեսակապի միջոցով աշխատանքային քննարկումներ է ունենում

«Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը»

Հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ

«Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածելով՝ նպատակ ունի ցույց տալ, որ հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի»․ Սուրեն Պապիկյան

«Հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարությունների համաձայն՝ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաեւ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»։

Կայծակահարված քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները

Հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․

Անահիտ Սարգսյանը՝ ժողովրդին «ոչխար» անվանելու մասին. չի եղել նման գրառում

ՄՊՀ անդամի թեկնածուի համար անսպասելի են եղել ոչ մասնագիտական, քաղաքական հարցերը

Նախկին քննիչի վերաբերյալ շուրջ 40.000 դոլար կաշառք ստանալու, խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու

«Այսօր մեր դիվանագիտությունը ո՞րն է. ասում են՝ մենք կզիջենք, բայց չգիտենք, թե ինչքան կարող ենք զիջել». Արմեն Ռուստամյան

«Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ցույց չենք տվել, որ կարող ենք մեզ պաշտպանել». երեք քայլ, ՀՀ-ն այս իրավիճակից հանելու համար

Վարդան Ոսկանյան. Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի

Հայ-իրանական բարեկամությունը հնարավորին արագ և որակյալ կերպով պետք է ձևակերպվի Հայաստան-Իրան բազմակողմ ռազմավարական և քաղաքակրթական դաշինքի տեսքով

«Հնարավո՞ր է, որ շինարարության ոլորտում լինեն ադրբեջանա-թուրքական ներդրումներ»․ Արծվիկ Մինասյանը՝ ֆինանսների նախարարին

«Օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների բացվածքը այս պահին ձեռքիս տակ չունեմ, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան դրանց մեջ չկան»։

Եթե լռության օր չլինի, շատ հեշտ կլինի նաև անցումը՝ քարոզչություն իրականացնել նաև քվեարկության օրը. փորձագետ

Համացանցի քարոզչություն ինչքան էլ որ ուզում ենք, հնարավոր չէ կարգավորել․ ստացվում է, ինչ որ անձանց ճնշում, ինչ որ մարդիկ բողոքում են լռության բացակայությունից ու անարդարությունից, ինչ որ մարդիկ էլ օգտվում են, որ հնարավոր չէ համացանցը կարգավորել ու շարունակում են քարոզչություն անել: Ստեղծվում է անհավասար իրավիճակ, կուզենայինք, որ սա կարգավորվեր, բայց եթե լռության օր չլինի, շատ հեշտ կլինի նաև անցումը՝ քարոզչություն իրականացնել նաև քվեարկության օրը:

ԿԸՀ առաջնային գործընկերը քաղհասարակությունն է. Վահագն Հովակիմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեց ԿԸՀ առաջիկա հինգ տարվա ռազմավարության ծրագրի նախագիծը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ ԿԸՀ առաջնային գործընկերը ընտրական գործընթացներով հետաքրքրված ՀԿ-ներն են: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից IFES-ի գործընկերների հետ սկսել են ռազմավարության փաստաթղթի

Քայլեր ձեռնարկել օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության

Սարգիս Խանդանյանն անհանգստացած է Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու հայտարարության առնչությամբ

«Իրականում թուրք-ադրբեջանական հռետորաբանությունն ինչպես եղել է նախկինում, նույնությամբ շարունակվում է նաեւ հիմա. որեւէ փոփոխություն չի կրել». իշխանական պատգամավորի խոստովանությունը

«Ընտրել եք այն ցուցանիշները, որոնցով փորձում եք հիմնավորել եւ ամբողջությամբ ձեզ վերագրել բարձր տնտեսական աճը»․ Թադեւոս Ավետիսյանը՝ ֆինանսների նախարարին

«Մենք նշել ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները երկուսից ավելի անգամ աճել են 2022 թվականին եւ կազմում են ՀՆԱ-ի 5․1 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»։

Կրակոցները բոլոր հատվածներում պետք է դադարեցվեն. Թոյվո Կլաար

Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և հասնել արդյունքների բանակցությունների սեղանի շուրջ, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։

Դարդեն եղբայրներից մինչեւ Պեդրու Կոշտա՝ Հայաստան կգան հոբելյանական «Ոսկե ծիրանին»

Փառատոնը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իրականացվող հանգուցային միջոցառումներից մեկն է լինելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031