Օրվա լրահոսը
Աշոտ Փաշինյանը թրաֆիքինգի զոհ է. Էդգար Ղազարյան
Աշոտ Փաշինյանը պետական պահպանության օբյեկտ է. պետք հասկանալ՝ ինչու են օբյեկտին թողել անտեր, անտիրական. Էդգար Ղազարյան
Դեպքի համար իրական պատասխանատուներին հաջողվել է շեղել գործի քննությունը. Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած հրդեհի դեպքով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման պետի պաշտպանի հայտարարությունը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցում տեղի ունեցած հրդեհի դեպքով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման պետ Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը հայտարարություն է տարածել։ Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում գտնվող զորանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2023թ․ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի
«Ոչ միայն Մուրադ Փափազյանի մուտքն է Հայաստան արգելված, այլ նրա մասնակցությունն իր իրավունքների պաշտպանությանն է սահմանափակված». Արծվիկ Մինասյան
Մուրադ Փափազյանի գործով նախնական դատական լսումները՝ ՀՀ վարչական դատարանում
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյանը` Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ
Վահե Հովհաննիսյան․ «Սուպեր իդեա․ համախմբել Երեւանի քաղաքապետի ընտրություններին հանրության թեկնածուով ջարդել այս թիմին»
Հովհաննիսյանը համախմբման գաղափարներ է առաջարկում
Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Ապրելու երկիր» կուսակցության հայցն ընդդեմ կառավարության վարչական դատարան է ներկայացվել
Այսօր՝ մայիսի 17-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։ Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ հրաժարականից հետո
Աշոտ Փաշինյանը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար. ասել է՝ իբր ծնողների հետ չի ապրում, իրենց հետ կապ չունի. Աստղիկ Գալեյան
Աշոտին բան են ասել, ոնց կլիներ, 5000 երեխա, որ տարել են, էնտեղ պառկացրել են, էդ հեչ. զոհվածի մայր
Շտապօգնության մեքենան, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել
Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել: ՀՀ պաշտպանության նախարարություն
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականի հետ
Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները: Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի գրասենյակ
Աշոտ Փաշինյանի հետ մեքենայում եղել է զոհված զինծառայողի մայրը. Աշոտն է իր կամքով նստել մեքենան, հետո դուռը բացել, իրեն գցել ընթացքի մեջ
Զոհված զինծառայողների ձերբակալված 4 ծնողի փաստաբաններին թույլ չեն տալիս իրենց վստահորդների մոտ բարձրանալ
«Դասագրքերը, որոնց ժամկետները լրացել են, վերահրատարկվելու են առանց խմբագրման աշխատանքների՝ մինչև այդ դասարաններում ևս կներդրվի նոր չափորոշիչը»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի: Վերջին դասի առթիվ դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկում՝ դրանք բացառելու համար: «Ահազանգեր ենք ստանում ծնողներից, որոնք արդարացիորեն մտահոգված են դպրոցներում իրականացվող դրամահավաքների
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա թեթևացնել Արցախի առաջին ատյանի դատարանի ծանրաբեռնվածությունը
Մայիսի 17-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է` առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջն ապահովելու առաջին ատյանի դատարանի
«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացի ամփոփում»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը՝ ուսումնական տարվա ավարտի, հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի վերաբերյալ: 2022-2023 ուստարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Ուսումնական պլանով վերջին դասը ՀՀ դպրոցներում 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում սահմանված է մայիսի 26-ին, իսկ
IDLO-ի տնօրենն ու երևանյան գրասենյակի ղեկավարը հյուրընկալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում
Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են IDLO-ի հետ համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացմանն ու միջազգային փորձագետների ներգրավմամբ փորձի փոխանակման ծրագրերին առնչվող
Ապրիլին 80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող
Դեսպան Արդուինին Գարեգին Երկրորդին ներկայացրեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող մարդասիրական և առողջապահական ծրագրերը
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը մարդասիրական առաքելություն է իրականացնում տարբեր երկրներում և Հայաստանում, հատկապես մեր ժողովրդի համար այս դժվարին օրերին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը
Կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ոստիկանությունը զգուշացնում է
Հունիսի 1-ից հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։
Բողոքի ցույցի մասնակից զինծառայողները ՊՆ նախկին շենքի մոտ փակել են ճանապարհը․ Shamshyan.com
Պահանջում են, որ կառավարությունը վերջապես լուծի իրենց բնակարանային խնդիրները
«Սամվել Բաբայանն իմ ամենամեծ հիասթափություններից է», իսկ Անդրեա Վիկտորինն «ասել է ճշմարտությունը». Ավետիք Իշխանյան
Հայաստանում ԵՄ դեսպանն, ի պատիվ իրեն, ասաց ճշմարտությունը, ցրելով շատերի անիմաստ հույսերը ԵՄ դիտորդների հետ կապված։ Ցանկացած տրամաբանություն ունեցողի համար պարզից էլ պարզ էր ԵՄ դիտորդների ներկայության, եթե ոչ վտանգավորությունը, այլ առնվազն անիմաստությունը։ Պարզ էր որ ԵՄ դիտորդներն իրենց կյանքը չէին վտանգելու հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Արցախ զենք է մատակարարվում. Տաթև Հայրապետյան
Ապատեղեկատվությունը միայն մի նպատակ ունի` տեղեկատվական հիմք ստեղծել Արցախի դեմ ագրեսիվ քայլերի գնալու համար։
Սերգեյ Սմբատյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Երբ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին, մենք բոլորս նույն թիմում ենք
Գուրգեն Խաչատրյան. Հայաստանի ապագան անկասկած թվային է ու կանաչ
Գուրգեն պապն էր պատճառը իմ ու եղբորս՝ կապի ոլորտով տարվելու, մեր ընկերության ստեղծման և վերջապես մոտ տասը տարի առաջ «Յուքոմի» 10 հազարերորդ բաժանորդի միացման ժամանակ միմյանց շնորհավորելու համար
Ռեյկյավիկում Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Մալթայի և Վրաստանի առաջնորդների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ: Զրուցակիցները քննարկել
Մոսկվան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է անում. Զախարովա
Ըստ նրա՝ Ռուսաստանը կարծում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական դիվանագիտական ճանապարհով: «Մոսկվան մտադիր է մշտապես նպաստել դրան, այդ թվում մայիսի 19-ին ծրագրված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան:
Աշոտ Փաշինյանին առեւանգելու կասկածանքով զոհված զինծառայողների ծնողներ են ձերբակալվել
Խայտառակ ձեւով են տարել, ավելի վատ, քան Եռաբլուրի կադրերը, որ տեսել եք. Ռուբեն Մելիքյան
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու կենտրոնում կաշառքի դիմաց հաշմանդամության կարգեր տրամադրելու գործով 5 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Հ.Մ-ին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու (երկու դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Մեղադրանքներ են ներկայացվել ևս 4 անձի՝ կաշառք տալու, կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան․ «Որդիների կանչ»
Անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։
«Քաղաքապետի թեկնածուի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»․ Մեսրոպ Առաքելյանը Մանե Թանդիլյանի թեկնածության մասին
«Մենք իշխանության գալու ճանապարհը մատնանշել ենք նաեւ հասարակությանը՝ դա ընտրությունների միջոցով իշխանության գալն է»։
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու հրամայականը
Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության


















































