Օրվա լրահոսը

Այսօր նախատեսվում է զոհված զինծառայողի մոր առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է. Ռուբեն Մելիքյան

Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում եղել է միայն 2 անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փաշինյանը (ուղևոր)

Քանակը եւ որակը

Երեկ գիրք էի նվեր ստացել Հովհաննես Չեքիջյանից: 95-ամյա դիրիժորը, որն, ի դեպ, շարունակում է ապրել ակտիվ ստեղծագործական կյանքով, մակագրության մեջ ջերմ բառեր է գրել իմ հասցեին: Եվ միտքս գնաց հետեւյալ ուղղությամբ. մեկ այդպիսի մարդու դրվատանքն ինձ համար ավելի կարեւոր է, քան 10 հազար մարդու, ենթադրենք՝ ֆեյսբուքյան օգտատերերի հայհոյանքը կամ կսմիթը: Որակի եւ քանակի փոխհարաբերության խնդիր

Հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունն աճում է երիտասարդների շրջանում․ 4 ախտանշաններ ու նախանշաններ, որոնք չարժե անուշադրության մատնել

Վերջին տարիների ընթացքում մինչև 50 տարեկան անձանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացությունը գրեթե կրկնապատկվել է։ Ներկայումս հետազոտողներն ուսումնասիրում են այդ հիվանդության երիտասարդացման պատճառները։ Օքսֆորդի համալսարանի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ 4 նախանշաններ և ախտանշաններ կան, որոնք կապված են մինչ 50 տարեկան մարդկանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգի հետ։ «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն իմանան

Արթուր Մոսիյան․ 86.600 քկմ տարածքի վրա հղում կատարելով՝ Նիկոլ Փաշինյանը հստակ իր նպատակի մասին է ասում․ «168 ժամ»

Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր 29.800 քկմ տարածքից, ինչ-որ տեղ ենթադրվում էր, որ ինքը որպես ՀՀ ղեկավար՝ տեր է կանգնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, չհաշված, որ Արցախը մոռանում է։

Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս․ «Փաստ»

Ու դա մի հասարակության մեջ, որին դրանից բառացիորեն մեկ օր առաջ տեղեկացրեցին, որ իր երկրի ղեկավար համարվողը լիովին համաձայն է, որ թշնամին ջարդուխուրդ անի իր ողնաշարը, կտրի իր կենսագոյության ու անվտանգության հիմնական երաշխիք Արցախը:

«Գայանե Հակոբյանը հարցաքննվում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբանի դիտարկմամբ՝ վարչապետի որդուն ենթադրյալ առեւանգման փորձի համար կասկածվող անձանց ոստիկանները շատ կոշտ ձեւով են բերման ենթարկել

Գարիկ Գալեյան․ «Ինձ համոզում էին, որ Աշոտիկը կարգին տղայա, հաստատ չի գրելու, էն էլ պարզվեց՝ չէ»

Վարչապետի որդուն ենթադրյալ առեւանգելու փորձ կատարած Գարիկ Գալեյանն ասում է՝ իշխանությունը փորձում է զոհված զինծառայողների ծնողների վրա գործ սարքել

Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով. Զարուհի Հովհաննիսյան

«Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած բացարձակ անընդունելի միջադեպի մասին։ Շատ վատ, սարսափելի նախադեպ է։ Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում ծնողի գործունեությանը, երեխաները դրա համար

Կոմիտասը նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»

Սիրելի՛ բարեկամներ, Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան – ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։ Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։ Նա

«Սինան Օղանը ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, որը պնդում է, թե իր պապին, իբր, ողջ-ողջ այրել են հայերը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է. Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որին տրված ձայների վերաբաշխումը երկրորդ ընտրափուլում վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընտրաշավը շարունակող երկու թեկնածուներից յուրաքանչյուրի համար, հայտնի հակահայ է։ Պարադոքսը սակայն այն է, որ վերջինիս նախնիներն, իրոք, կարող են հայկական արմատներ ունենալ,

«Չե՞ս ամաչում, կնոջ դեմ բողոք ես ներկայացնում»․ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգող Վահիդ Սահակյանը միջադեպի մասին

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ  առեւանգման փորձի համար ձերբակալված Գայանե Մարտիրոսյանին (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը) աջակցող քաղաքացիներն այս պահին Շենգավիթի քննչական բաժնի մոտ են հավաքված։ Նրանց եւ ոստիկանների միջեւ մի պահ իրավիճակը սրվեց՝ քաղաքացիները ցանկանում էին մտնել ՔԿ շենք՝ ճեղքելով ոստիկանական պատը։ Հրմշտոց սկսվեց քաղաքացիների եւ ոստիկաների միջեւ: Քաղաքացիներից ոմանք վիրավորական արտահայտություններ էին

Միայն վերջին 30 օրվա ընթացքում Հանրայինը ցուցադրել է Կոմիտաս Վարդապետի կյանքի և ժառանգության մասին պատմող 13 ծրագիր. «Առաջին ալիք»

Հարգելի՛ հեռուստադիտողներ, Ըստ ՀՀ օրենսդրության՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է «հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»: Հավատարիմ մնալով մեր օրենսդրական պարտավորություններին՝ Առաջին ալիքը հարթակ է տրամադրում մեր հասարակության տարբեր շերտերին: Սակայն վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր

Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային և առարկայական քննադատեք, այլընտրանք առաջարկեք.Դանիել Իոաննիսյանը` Աշոտ Փաշինյանի հետ կատարվածի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշոտ Փաշինյանը, իմիջիայլոց, հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է, ով կարող էր Եռաբլուրում պառկած լիներ` մյուս 4 հազարի կողքին։ Իրեն առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով»-որ արդարացնելը կամ ինչ-որ թերի տեսանյութերով առևանգման փաստը հերքելը ոչ իրավական ոչ էլ բարոյական հիմք չունի։ Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային

«Հետևողական եմ լինելու, որ գնիջեցում չլինի ու պատմական շենքը օղլի ազգանունով մեկը ձեռք չբերի»․ Կարեն Մալխասյան

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը շարունակում է պնդել, որ  քաղաքի ամենահին, կոլորիտային կառույցներից մեկը՝ նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը չպիտի օտարվի, այն պիտի մնա համայնքապատկան՝ վարձակալության տրամադրելով որևէ ներդրողի։ Գյումրու ավագանին, սակայն,  առանց հանրային լսման  ընդունել է այն աճուրդով օտարելու որոշում։ Աճուրդի մեկնարկային գին սահմանել է 1 100 000 000 (մեկ միլիարդ մեկ

Շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ  Մանասյանի  հայտարարությունը Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան

Հայաստանի եւ Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող

Աշոտիկ, բա ասում էիր՝ ես իմ ծնողների հետ կապ չունեմ, բա ասա, ծնող են, ջղայնացած են, մի բան էլ ավել են ասել. Աստղիկ Գալեյան

Արքայազնը ոնց կարող է առանց թիկնապահի ման գալ. զոհված զինծառայողի մայր

«Կոչ ենք անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ` բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա»

Սիրելի քաղաքացիներ,  չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են  վարչական վարույթներ, որոնց մի մասը  ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ  պայմանավորված, տրվել  է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված  գներով  իրացնել վաճառվող ապրանքները: Այնուամենայնիվ, վերջին

Որպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ

Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

«Իշխանության որեւէ ներկայացուցիչ չի միացել «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին»․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ շարունակվում է «Ոչ, Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը։ Պատգամավորը լրատվամիջոցների հետ զրույցում նախ խոսեց Ազնավուրի հրապարակում այսօր բացված արցախցի լուսանկարչի բացօթյա ցուցահանդեսի մասին, որի պատկերած վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, կամուրջներն ու շինությունները այսօր, ցավոք սրտի, գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ «Եվ ինչքան էլ

«Փյունիկը» ակումբի և Մելիքյանի անունից ներողություն է խնդրել երկրպագուներից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության «Նոա»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։ Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն: ՀՀ առողջապահության նախարարություն  

Ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել ավտոմեքենայից և վայրկյաններ հետո` ինչպես է «Տոյոտան» հարվածել է նրան. Քննչական կոմիտե

Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ

Շրջափակված Արցախում ներկայացում է բեմադրվել

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում այսօր  կայացավ Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի երկար սպասված առաջնախաղը։ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը համալրեց տիկնիկային ստուդիայի խաղացանկը՝ նոր ու թարմ շունչ հաղորդելով Արցախի թատերական կյանքին։ Ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթը թատրոնի և կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանը բեմականացրել է Արցախի բարբառով՝ ընդհանուր գծերով

ՊՆ-ն հրապարակեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողի անունը

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:   Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Արևմուտքի կողմից տեսում ենք միայն օրակարգը խախտելու փորձեր. Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Եթե Մոսկվան դրական արդյունքներ նկատի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Արևմուտքի միջնորդությունից, ապա դա կգնահատի ըստ արժանվույն, բայց առայժմ նման արդյունքներ չկան: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: Նա նշել է, որ Եվրամիությունը պարզապես փորձում է խախտել օրակարգը և իրեն վերագրել որոշակի արդյունքներ, բայց այդ արդյունքները դեռ չկան:

Զոհրաբ Ըռքոյան․ «Արցախում պահպանված մշակութային կոթողներն են ամենակարեւոր վկաները, որ որ ադրբեջանցին, թուրքը, ուդին, աղվանը խաչքար, եկեղեցի, կամուրջ ու տուն չէին կառուցի»

Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր բացվել է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի՝ «Դարավոր Արցախ» խորագիրը կրող լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Պատկերված պատմամշակութային հուշարձանները՝ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը,  կամուրջներն ու շինությունները, որոնք ներկայումս բռնազավթված են Ադրբեջանի կողմից, վկայում են, որ հազարամյակների պատմություն ունեցող Արցախը միշտ եղել է հայի օրրան։ Լուսանկարների հեղինակն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Արդեն

2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ

«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

Զինծառայողների ծնողները նկարահանել են՝ ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում մեքենան

Զոհված զինվորների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը սոցցանցերում տարածել է Փաշինյանի որդու մասնակցությամբ միջադեպի կադրերը։ Զոհված զինծառայողների ծնողները տեսանկարահանել են, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ մեքենա նստել: ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը) պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատարվել է. 1.Իր կամքին հակառակ 2.կամ նրա կամքը անտեսելով 3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով: Ստորև

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031