Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չընդունեց Ազատ գյուղի զորամասում զոհվածների ծնողներին

Փաշինյանի խորհրդրականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ, ինչից հետո պարզ կդառնան հետագա անելիքները. Նորայր Նորիկյան

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան. «Հետք»

«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։ Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։

Սերգեյ Ղազարյանը և ՌԴ քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները քննարկել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Չավարտվող պարտությունների փոսում խեղդվող պետություն

Ո՞ր երկիրը լուրջ կընդունի այսպիսի իշխանությանը, ո՞ր թշնամու ախորժակը չի մեծանա այսպիսի իշխանությունների առկայության պայմաններում Ազգային ժողովում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ելույթին Ալիեւն ընդամենը մի քանի ժամ անց արձագանքեց: Պարզվեց, Ալիեւին այդքան էլ դուր չեն եկել Փաշինյանի ելույթի ոչ հստակ ձեւակերպումները… Ու թեեւ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ ձախողված երկրի ղեկավարի ելույթ էր, հակառակորդ պետության թելադրած պայմաններին

«Ձեր այդ «շեֆն է մեզ ասել, որ անենք» արտահայտությունը քրեական պատասխանատվությունից չի ազատում»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը վստահեցրեց․ «Մենք մեր գործունեության մեջ հաստատակամ ենք, ձևակերպումների մեջ՝ անփոփոխ և համառ։ Նպատակը մեզ համար շարունակում է մնալ նույնը՝ սրանց հեռացումը»։

Ճակատագրական այս օրերը կրնանք յաղթահարել միայն ամբողջական միասնականութեամբ. ՌԱԿ

Հասած է ճակատագրական պահը: Որովհետեւ Արցախի լինելութիւնն է խնդրոյ Առարկան:

Պատմության 2 էջ՝ մեկ նիստում,  կամ Ակադեմիական քաղաքի կառուցման համար  նոր հիմնադրամ կստեղծվի

Նիկոլ Փաշինյանը կառավարության մեկ նիստի ընթացքում մեր երկրի պատմության երկու նոր էջ բացեց: «Այս որոշմամբ նույնպես, իմ համոզմամբ,  մենք նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության համար, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է և ծրագիրն է, որը մենք դեռ պետք է իրականացնենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով. Տեր Վրթանես Բաղալյան

Նախկիններն անսխալ չէին, իրենց մեծագույն թերությունն էլ երկիրն այնպես կառավարելն էր, որ ժողովուրդը, նախկիններին մերժելու արդյունքում, ձեր նման ստախոսներին ու ապաշնորհներին իշխանության բերեց։

«Կվերականգնեմ ձեր ելույթները, բայց քաղաքացիներին զերծ պահենք վիրավորանքներից եւ սադրանքներից»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ձեզ ու մեզ ընտրած հայրենակիցները չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում

«ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր»․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանն ասաց՝ այդ կոմֆորտ զոնայում ՔՊ խմբակցությունն այլևս չի կարողանալու շարունակել, քանի որսպառել են իրենց՝ ստելու լիմիտը։

Պետք է դադարեցնենք օգնությունը Ալիևի ռեժիմին և նրան պատասխանատվության ենթարկենք ռազմական հանցագործությունների համար. ԱՄՆ կոնգրեսականները ելույթ ունեցան Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառմանը

«Ամերիկայի ձայն». Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը և մարդասիրական ճգնաժամի հեռանկարը կենտրոնական տեղ էր զբաղեցնում ապրիլի 19-ին ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը ավելի քան երկու տասնյակ ամերիկացի օրենսդիրների ելույթներում: «Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ տառապում են, չունեն բավարար սնունդ, չունեն բժշկական պարագաներ: Ինձ համար դա նման է ցեղասպանության, բայց մենք թույլ չենք տա, որ դա

«Երեխեքին դիտավորյալ սպանել են». Ազատ գյուղի զորամասում զոհվածի մայր

«Ինքն ամեն օր իր չորս երեխաներին գրկում է, իսկ մենք 15 ծնողով ամեն գիշեր արցունքներով պառկում ենք, մեր տղաների նկարներին ենք նայում»

Աշխարհը պետք է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հասցնի, որ հակամարտությունները չեն վերացվում վերջնագրերով. «Հայաստանի Հանրապետություն»

Պաշտոնական Բաքուն փորձեց քողարկել եւ մոռացության մատնել հերթական շովինիստական դրսեւորումը, որն ուղեկցել է այդ պետության մեկդարյա գոյության ողջ ժամանակահատվածում: Նման տրամադրությունները գերակայում են բազմազգ մի պետությունում, որի անվանումը կրող էթնիկ քաղաքացիները փոքրամասնություն են կազմում: Տարիների ընթացքում խտրական վերաբերմունք դրսեւորելով հայերի, թալիշների, լեզգիների, թաթերի, ավարների նկատմամբ՝ այսօր էլ անցել են էթնիկ ռուսներին: Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ին

Փաշինյանը հրահանգեց ՏԿե նախարարին` ցուցակով գնալ հատկացված գումարների հետևից

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները։

Սրա անունը կոռուպցիա կարելի՞ է դնել, թե՞ ասենք՝ պետական խոշոր գումարի ուղղում՝ հանուն  մեկ անձի «փիարի». «Ազգ»

99 տոկոսին չի էլ հուզում, որ պետական գումարներ են ծախսվում քաղաքական քարոզչության, մեկ անձի  վարկանիշը բարձրացնելու, երեւանցիների աչքը մտնելու համար, որ դա հետո վերածվի քվեի:

ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի. «Հրապարակ»

Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն

Չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են. «Ազգ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ու անում է հնարավորը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար: Երկրի առաջնորդն ընդգծեց, որ Հայաստանի համար կարեւոր է տարածքային ամբողջականության՝ 29.800 քառ/կմ-ի պահպանումը, եւ այդ համատեքստում՝ Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խիստ տարօրինակ էր նաեւ հարեւան երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Փաշինյանի

Կարող է թվալ, որ սա հակառակն է՝ ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, բայց իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է. Փաշինյան

Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։

Խոստացված բարեկեցիկ ապագան՝ առանց անվտանգային լրջագույն բարեփոխումների եւ ապահովման, պարզապես մեծ փուչիկ է, որն արդեն պայթելու շեմին է. Աննա Կոստանյան. «Ազգ»

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին ակտիվորեն խոսում է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանի Հայաստանի բոլոր դրկիցների հետ բարիդրացիական հարաբերություններ է ուզում հաստատել, ինչը, անխոս, շարքային քաղաքացու ականջին բավական դուրեկան է հնչում, բայց ի՞նչ ռումբեր կան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ

Խնդիրներն էլ իրենց մեղքով չեն առաջացել․ մեղավոր են նախկինները, ընդդիմադիրները, Ադրբեջանը, Ռուսաստանը, աշխարհաքաղաքական ճգնաժամը, գլոբալ տաքացումը եւ, առհասարակ՝ աստղերի դասավորությունը. «Հրապարակ»

Անզեն աչքով անգամ նկատելի է, որ իշխանության բոլոր օղակներին հրահանգված է շրջանառության մեջ դնել մի պարզ քարոզչական գաղափար․ որ, ճիշտ է՝ անվտանգային հարցերում մենք ձախողվել ենք, եւ երկիրն ունի լրջագույն խնդիրներ, բայց մյուս բոլոր հարցերում հաջողել ենք։ Եվ այս գաղափարը կյանքի կոչելու համար գերմարդկային ճիգեր են գործադրում բոլոր մակարդակների ՔՊ-ականները։ Է՛լ բյուջեի եկամուտների աննախադեպ հավաքագրում,

Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները. «Ժողովուրդ»

Հստակ նշված է` պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել

Քաղաքական ակցիաների պատմությունից

2018 թվականի ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը, մոտենալով խորհրդարանի ամբիոնին, «վառեցին ազատության ջահը»՝ այրվող ծխարձակիչների միջոցով ԱԺ դահլիճում տարածեցին կապույտ ծուխը: Դա, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» եւ ֆեյսբուքահայության կողմից ընդունվեց բուռն հրճվանքով: Երբ նույն թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի

Կարմրահեր վհուկներ ու «չարագործ» ձախլիկներ․ «լուկիզմի» առավել հայտնի պատմական դրսևորումները

Մեր օրերում մարդկանց արտաքին տեսքի համար խտրականության ենթարկելն անվանում են «լուկիզմ», սակայն այդ մտահոգիչ երևույթն ի հայտ է եկել շատ ավելի վաղ։ Ժամանակին տարբերվող արտաքին ունեցող մարդկանց կախարդներին բնորոշ հատկանիշներ էին վերագրում՝ խուսափելով նրանցից, երբեմն էլ ՝ հետապնդելով նրանց։ Շատ նախապաշարմունքներ հաղթահարելու համար դարեր են պահանջվել, և կարծրատիպերը կոտրելուն նպաստել են նորաձևության նորանոր միտումները,  տնտեսական

Ալեն Սիմոնյանը գերազանցեց ԱԺ բոլոր նախագահներին. ԱԺ ամբիոնի «գրավումը»

«Պետք լինի՝ կթքեմ», «ես եմ ստեղ որոշում, տարեք»

«Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին  առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում: Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր

Ժամը 15:40-19:00-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին». Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին: Պատճառը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հարցազրույցն է «Ռուսարմինֆո» գործակալությանը, որտեղ վերջինս մեղադրել է Թուրքիային ու Ադրբեջանին Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու մեջ: Խոսքը այս հարցազրույցի մասին է`

Արթուր Խուդինյանը նշանակվել է պարեկային ծառայության պետ

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Մրցույթին մասնակցել են ինչպես մրցութային հանձնաժողովը, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։ Մրցույթին մասնակցել են 4 անձ՝ Արթուր Խուդինյան,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031