Օրվա լրահոսը

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Porsche

Ռուբեն Ռուբինյանը մոռանո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս չի ճանաչել Արցախի Հանրապետությունը

ՀՀ որեւէ իշխանության օրոք ԼՂ հանրապետությունը չի ճանաչվել, եւ սա փաստ է,-ասում է ԱԺ փոխնախագահը

«Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հրաժարականի դիմումն է»․ Հայկ Մամիջանյան

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «ՌԴ-ն դաշնագրային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից։ Աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

2018-2020 թ.թ. կոռուպցիոն հանցագործությունների աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թ.-ն կատարված հանցագործությունների մասին հաղորդումները հիմնականում ստացվել են 2018թ.-ին և 2019թ.-ին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ բաղկացած 11 հիմնական բաժիններից: Դրանք, մասնավորապես, վերաբերում են՝ Հանցավորության կառուցվածքին, շարժընթացին, հանցագործությունների դեմ պայքարին և հանցավորության հակազդմանը. Կոռուպցիայի դեմ պայքարին. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը. Պետական շահերի պաշտպանությանը.

Սպիտակ տունը պետք է պատրաստ լինի սանձելու Էրդողանին. Asia Times

ԱՄՆ-ն պիտի բռի մեջ հավաքի Թուրքիային

«Ումի՞ց է ինքնորոշվել Արցախը»․ անվճար խորհրդատվություն Գեղամ Մանուկյանից՝ Նիկոլ Փաշինյանին

Նա Նիկոլ Փաշինյանի համար տպել էր բոլոր այն փաստաթղթերը, որոնք պատասխանում են Փաշինյանի բարձրաձայնած հարցադրմանը

Նախագծի ընդունմամբ ԱՀ միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կրթությունը բուհում կարող են շարունակել նաև առկա ուսուցմամբ

Ապրիլի 21-ին ԱՀ ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ, որին մասնակցում էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը: Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գործող օրենքով ամրագրված է, որ միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել

Ազատ գյուղում զոհվածների ծնողները կսպասեն Գագիկ Իսախանյանի զանգին

Վարչապետի օգնականը ծնողներին խոստացել է նրանց պահանջը փոխանցել Նիկոլ Փաշինյանին

Հումքի պատրաստման սեղանները պատշաճ չեն մաքրվել, կառույցը տաք ջրով ապահովված չէ. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է  իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, խոհանոցի պատերը չունեն

Տեղ համայնքում փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները. «Թաթոյան» հիմնադրամ

Սյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում կուղարկվեն նաև միջազգային կառույցներին։ «Թաթոյան» հիմնադրամ    

Հլը ե՞ս պիտի գնամ իրենից ներողություն խնդրեմ, ատամներս ջարդեն, ես ներողություն խնդրե՞մ. Մասիս Զեյնալյան

Հլը կտեսնենք՝ ով ումից ներողություն կխնդրի, մի երկու օր սպասեք, կտեսնենք. Տեղ համայնքի ավագանու անդամ

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երեկ կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ռեկտորի պաշտոնի համար դիմել էր 2 հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը  եւ ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը։ Քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը։ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհուրդ

«Հիմա ես ամեն օր քաղաքական ակցիա կանեմ, կգամ ձեր տան դուռը կփակեմ, կասեմ՝ դուրս պետք ա չգաք». Արմեն Խաչատրյանը՝ լրագրողին

Հեղափոխություն իրականացնելիս՝ նույն ԱԺ-ում նույն ամբիոնի մոտից ծխուկ, մխուկ, ինչ ասես գմփացրեցին՝ սահմանադրական կարգը չտապալվեց, հենց Թագուհի Թովմասյանը լուռ կանգնեց ամբիոնի մոտ, Ալեն Սիմոնյանի համար սահմանադրական կա՞րգ տապալվեց, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, հիմա եթե հետ վերադառնանք, թե ՀՀ պատմության մեջ ինչեր են եղել, ինչ օբյեկտիվ իրավիճակներում են եղել…»: Զարմացանք՝ հա, այսինքն, այն ժամանակ օբյեկտիվ էր, հիմա՝ չէ՞:

Նաիրա Զոհրաբյան. «Մոխրացած 15 զինվորների ծնողներն ընդամենն ուզում են հասկանալ՝ ո՞ւմ անփութության, դիտավորության կամ դավաճանության արդյունքում իրենց որդիները այրվեցին»

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսեց Ազատ գյուղում այրված 15 հայ զինծառայողների ծնողների պահանջի եւ կառավարության վերաբերմունքի մասին: «Ողբերգություն է: Այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ու նրանք կարող են գալ եւ քացով բացել, այն Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնավարման առաջին օրերին բացեց ԱԺ

ՀՀ Կոռուպցիայի ընկալման համաթվի հետընթացը կանխատեսելի էր, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է տեղեկատվության ազատությունից

Ավելացել է տարատեսակ այլ ճնշումների թիվը․ 16 դեպք՝ 2022-ի առաջին եռամսյակի 12-ի դիմաց։ Գրանցված դեպքերից 7-ն առնչվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ վիրավորանքի, անբարեհաճ վերաբերմունքի դրսևորումներին, այդ թվում՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից։ Եղել է նաև 1 հաքերային հարձակման դեպք։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 22-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի

«Թագուհի Թովմասյանը Էդգար Ղազարյանին ձայն է տվել, որ խրատական նոտացիաներ կարդա պատգամավորների գլխին». Աղազարյանը թվարկում է Թովմասյանի «մեղքերը»

Աղազարյանի դիտարկմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը պարզապես հարվածը իր վրա վերցրեց՝ ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերից «մի-երկու լեվել ցածր մակարդակով» արձագանքեց:

Սահմանադրական դատարանը մերժեց ՀՀ վճռաբեկ դատարանին

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ «Լուսավոր Հայաստանի» գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ Սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը 2023 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի դիմումը, որով թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ դիմողը խնդրել է. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի

Շեշտադրվել է կառուցապատողների պարտականություններն օրենսդրորեն ամրագրելու և պատասխանատվության միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը

Մասնագիտական քննարկում՝ բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք և հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը». հայտարարություն

Անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։

«Կարա՞մ ես մտնեմ իմ աշխատասենյակ, սա ի՞նչ վերաբերմունք է». Վլադիմիր Վարդանյանի ագրեսիան եւ Աննա Վարդապետյանի լռության ուխտը

«Դուք ուզում եք ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը սխա՞լ է, երբ ասում է՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»….Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հարցերը լսելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը արձագանքեց. «Ես ճեպազրույց չեմ տալիս»: Նրան ուղեկցեցին ներս:

«Պետական մարմինները կա՛մ չեն պատասխանում ԶԼՄ-ների գրավոր հարցումներին, կա՛մ պատասխանում են լղոզված». Աշոտ Մելիքյան

2023 թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 49 դեպք

Իրերի համար նախատեսված պահարանից հափշտակել էր՝ հավաքելով իր տեսած թվերը

Մենք հաճախ ենք օգտվում հանրախանութների, սուպերմարկետների, տարատեսակ առեւտրի կետերի հաճախորդների իրերի համար նախատեսված պահարաններից: Հաճախ թվում է՝ փակել ես այդ փոքրիկ պահարանի դուռը, պարզվում է՝ փականը չի գործել, իսկ մենք չենք նկատել, հաճախ բանալիները չկան, եւ քանի որ շատ ենք շտապում, պատահում է նաեւ, որ հենց այդպես ձեռքի տոպրակը, խանգարող իրը տեղադրում ենք բաց պահարանում,

Գյումրիում և Արարատում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Արարատ, Գյումրի, Հրազդան, և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 9-16-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում ապրիլի 11-ին և 13-ին, Գյումրիում՝ ապրիլի 11-ին և 12-ին, Հրազդանում և Վանաձորում՝ չի գերազանցել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Թբիլիսից ժամանած ՌԴ քաղաքացու ուսապարկում 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկյա ձուլակտոր է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից

Աղմկահարույց գործ, աղմկահարույց վկաներ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի դատավոր Մ. Մակյանի դատավճռով 2022թ. ապրիլի 22-ին Ինեսա Զոհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 3 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ինեսա Զոհրաբյանի նկատմամբ

«Արցախի հարցն ինչո՞ւ 20 տարի չլուծեցիք, թողեցիք մեր ու մեր երեխեքի վզին»․ ՔՊ պատգամավորը՝ Արմեն Ռուստամյանին

Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ այս դահլիճում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պես պետականամետ մարդիկ են սպանվել։

Պետությանը պատճառված ավելի քան 1 մլրդ դրամի վնասը վերականգնվել է

 2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Նշված ժամանակահատվածում արձանագրված

«Երկու ժամից հանդիպում ունենք վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ». Ազատ գյուղի զորամասում զոհվածի հայր

Ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ չի բացառվում, որ իր վստահորդներն արտաշիրիմումի պահանջ դնեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031