Օրվա լրահոսը
«Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից բնակչության հոսքը դեպի Հայաստան վատ հետևանքներ կարող է ունենալ մեր համար»․ էթնոաշխարհագետ
Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ժողովրդագրական աղետի մեջ է․ հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ մայրաքաղաքի, որտեղ բնակչության գերկենտրոնացում է տեղի ունենում, անչափ տխուր պատկեր է։ «2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ տասնյակ հազարավոր ռուսների, ուկրաինացիների և այլ ազգության ներկայացուցիչների հոսք կա դեպի Երևան քաղաք։ Մեր մարզերից ևս հոսք կա
Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչպես պնդում է Իլհամ Ալիևը. Էդմոն Մարուքյան
Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ twitter-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը նշել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ներքին գործերով չեն զբաղվել, այլ տասնամյակներ շարունակ բանակցել են հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մարդու հիմնարար իրավունքներն ու
Մահվան ելքով վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն
Ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի
Որպես տնտեսագետ և քաղաքական գործիչ՝ նշեմ, որ տնտեսությունը դա սեղմ քաղաքականությունն է, մինչդեռ սեղմ տնտեսությունը՝ հաջողած բիզնեսն է. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը. «Ուրախ եմ ողջունել հայ-լիտվական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին: Երախտագիտություն եմ հայտնում լիտվական
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ
Հանրային քննարկումները շարունակվում են
Գոնե ԱԳՆ տեքստերը աչքի անցկացրեք, այդ կառույցն էլ քաղաքական նշանակմամբ նախարարն է ղեկավարում, ձեր թիմակիցն է. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ
Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով
Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքերից Բերդաշենի բնակչի ուղղությամբ կրակելու դեպքով հարուցված քրեական գործը
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ՀՀ իրավապահ համակարգին ցուցաբերվող աջակցությունը՝ ըստ հայկական կողմի կարիքների. Մարտինա Շմիդտ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ Կոմիտեի փոխգործակցության կարևորությունը կառույցի կարողությունների զարգացման առումով։ Արգիշտի Քյարամյանն արժևորել է
Ադրբեջանի քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ հատուկ զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ՄԱԿ
2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։ Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։ Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`
Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարույթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասեցրել է
Կասեցնելու մասին որոշումը հանձնաժողովը չի հրապարակում, պատճառաբանելով, թե կան անձնական որոշակի տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն
Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի Բորիս Շատվերյանը և Նարեկ Դալլաքյանը բրոնզե մեդալ են նվաճել
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալին արժանացել է նաև մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը:
Քննիչի նման գործելաոճը սահմանադրության կոպտագույն խախտում է, հաշվեհարդար՝ կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյան նկատմամբ. Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Բազմիցս եմ հրապարակային և տարբեր հարթակներում բարձրաձայնել, որ անթույլատրելի և կործանարար է ընտրովի արդարադատությունը։ Արտակ Գալստյանի գործով նրա մերձավոր ազգականի դիմումն ուղարկվել է քննիչ Քաջազունուն, ում վարույթում է գտնվում գործը, որպեսզի օրենքի ուժով անհապաղ դիմումին ընթացք տա կամ շահագրգիռ անձին տեղեկացնի, թե որ ժամին է հնարավոր, որպեսզի իր վրա դրված պարտականությունը
«Դպրոցների հիմնական հետաքրքրությունը թուրքերենի հանդեպ է»․ Ժաննա Անդրեասյան
Շուրջ 400 դպրոցներ ցանկություն էին հայտնել ունենալ տարածաշրջանային որեւէ լեզվի ուսուցում
Ալմա-Աթայի հռչակագիրը, ցավոք, պատշաճ կրթություն չստացած մարդիկ, այդ թվում նաև՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդպես էլ չեն հասկացել. Լարիսա Ալավերդյան
Պատահական չեն գրել նախկին Սովետական Միության հանրապետական վարչական սահմաններում, չեն գրել Սովետական Միության ժամանակներում գոյություն ունեցող սահմանները: Շատ պարզ, գրագետ մարդկանց համար, միանշանակ խոսվել է այն մասին, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին նոր ստեղծված իրավիճակում, ահա այդ սահմաններում, իսկ այդ սահմաններում Սովետական Ադրբեջանի սահմաններ գոյություն չունեին:
Արամի փողոցի վրա գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. գործն ուղարկվել է դատարան
Տ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական
«Տիկին Անդրեասյան, ԱԺ նիստն ուղիղ եթերով նայող քաղաքացին հարց ունի ձեզ»․ Ռուբինյանը՝ նախարարին
Ինչո՞ւ են Ագրարային համալսարանի վարձավճարները տարեցտարի թանկանում։
Վահե Հովհաննիսյանը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին
Ֆրանսիական կողմը վերահաստատել է Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:
«Մենք խաղաղություն ենք բերել, բերում եւ այդ ուղղությամբ ենք աշխատում, երբ մեր աշխատանքից դժգոհ կլինեն, կապի մեջ ենք, իրենք մեզ կասեն, կհեռանանք». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ դրանով պետք է չափենք մեր կամ հարեւան երկրի անվտանգության համակարգի աստիճանը: Բռնեցին, չէ՞, հա հանցագործություն արել է, բայց մեծ տարածքների մեջ… ինչքան հասկանում եմ, փախել է, ուզել է անցնի»: Երբ լրագրողները հիշեցրին, որ ուղիղ եթեր է մտել ադրբեջանցին ու հայտարարել՝ լավ ենք արել, սպանել ենք հայերին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գլուխը պատով է տվել, սրիկա է, ավելացնելու բան չունեմ»:
Քրիստոնեական մշակույթը Հայաստանում բազմաշերտ է, ինչը միայն ուժեղացնում է մեզ և նոր հնարավորություններ տալիս. Ժաննա Անդրեասյանը՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արք. Ժոզե Ավելինու Բետանկուրին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և վերահաստատել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերը սերտացնելու, համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: «Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեքների և ընդհանուր պատմական
«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում տեղակայվելու է ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը»․ նախարար
Այստեղ լինելու են արվեստների համալսարանը, արվեստների ավագ դպրոցը՝ բոլոր ենթակառուցվածքներով
3 անձ կալանավորվել է «Հանրային ձայն»-ի ղեկավարներին առնչվող՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթով
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։ Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության
«Շնորհավորում եմ ՀԱԿ-ին, որ լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրեցին եւ ցավում եմ, բայց կմնան լուսանցքում». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՔՊ-ի ներսում իր հրաժարականի հարցը քննարկման թեմա չէ, իր անուն ազգանունը միշտ է քննարկման առարկա ու արդեն հոգնել է այն կարդալուց:
Քրիստինա Վարդանյան. Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ 4 անձ որոշում է կայացրել և վարչության պետի պաշտոնակատարը լիազորել է Երևանում ծառերի փոխարինման ծրագիր իրականացնել, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության
Իսկ 2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է վարչության պետի՞ կողմից… Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է
Լուսանկարները պատմում են բազմադարյա Արցախի այն հուշարձանների մասին, որոնց գրեթե 90% այսօր գերության մեջ է
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով։ Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ ութսուն աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր… Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեսի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ
«Պտղնիում 30 տարի մանկապարտեզ չունենք»․ Քրիստինե Պողոսյանը՝ ԿԳՄՍ նախարարին
ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրաձայնեց, որ Պտղնի համայնքի 6-րդ դարի տաճարը հիմնանորոգման կարիք ունի, սակայն չի ընդգրկվում վերակառուցման ծրագրերում։ Ժաննա Անդրեասյանը նախ նշեց․ «Ցավոք, մեծ ծավալի աշխատանք կա անելու, որովհետեւ հուշարձանների զգալի մասը կարիք ունի անհրաժեշտ
Պեսկով․ Եռակողմ հայտարարությունների կատարումն այլընտրանք չունի
«Ազատություն». «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները [ղարաբաղյան խնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների] կարգավորման միակ իրական և իրատեսական հիմքն են», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կարծում ենք, որ այդ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլոր կողմերին», – ասել է Կրեմլի
«Սիրելի «Գոյ», արի մասնակցիր Սունդուկյանի հնարավորություններին, ունեցիր քո առանձին խաղացանկը, դիմագիծը»․ նախարար
Ուզում են, որ անունը պահպանվի, եւ այն պահպանվել է։ Ուզում են, որ իրենց խաղացանկը ֆինանսավորվի։ Խնդիր չունեն
Արցախի ՄԻՊ-ն առաջարկել է օրենսգրքում փոփոխություններով դիտարկել ամբաստանյալի՝ դատական նիստին տեսահաղորդակցության միջոցների օգտագործմամբ մասնակցելու հնարավորության ստեղծումը
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝
Դավիթ Բաբայան․ «Ես եղել եմ Արցախի Արտաքին գործոց նախարարը, հիմա էլ՝ նախագահի խորհրդականն եմ, սակայն, ինձ ոչ ոք, երբեք չի ասել, որ Արցախը հանձնում են»․ «Փաստինֆո»
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն, այո, կարևոր է, բայց դա չի կարող լինել Արցախի լինելիության հաշվին։ Այսինքն՝ դրա գինը չի կարող լինել Արցախը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ Արցախը չի կարող մանրադրամ դառնալ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները բարելավելու գործընթացում, որովհետև դա բերելու է կատաստրոֆայի։ Կընդգծեմ միայն ամենաէականը, ասում է Բաբայանն ու հավելում՝


















































