Օրվա լրահոսը

«Այս պահին էլ ունենք զինվորներ, որոնք դեռ բուժման մեջ են արտերկրում»․ Անահիտ Ավանեսյան

Ողջ ծավալը պետությունն իրականացրել է պետպատվերի շրջանակում

Խաչատուրյանն ու Նաուսեդան անդրադարձել են հայ-լիտվական համագործակցության հեռանկարներին

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը

«Շտապօգնության ամեն անհարկի կանչ գուցե արվում է մեկ ուրիշի կյանքի հաշվին»․ Անահիտ Ավանեսյան

Կարեւոր դեպքերի բացթողում եւ անկարեւոր դեպքերի սպասարկում ենք ունենում

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից

Ermenihaber. Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը: Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը: Այս պահին UEFA-ն որևէ

«Ալիեւի սանձարձակ պահվածքը հասկանալի է, որովհետեւ իրենք հաղթանակի էյֆորիայի մեջ են». Արմեն Խաչատրյան

Ալիեւը չէ, որ մեզ պետք է թելադրի, թե ինչ անենք ու ոնց անենք: Թեեւ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որեւէ բան չենք կարող բացառել ու պետք է պատրաստ լինել ամեն ինչի, բայց Ալիեւը պետք է հասկանա, որ իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները հաստատ վերջում ի վնաս իրեն են լինելու:

Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին և Փաշինյանի պնդումներին

Civilnet. Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։ Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։ Օսկանյանը նշել է, որ Հայաստանն

«Որեւէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ ոչ միայն մայրերի, այլ նրանց ընտանիքի անդամների վարքագծի փոփոխություն է պետք այս հարցում

Զորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում

Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած

«Տեղ համայնքում զենքի խնդիր չկա, ամեն զենքի վրա կա անուն ազգանուն, բայց այդ զենքը չի տրամադրվում, որ զենքը կապի մեջքին գնա խանութ, գա». Արմեն Խաչատրյան

Տեղ համայնքում անցակետեր տեղադրելու հետ կապված Արմեն Խաչատրյանն ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան, բայց Տեղ գյուղից այն գոտի, որտեղ խնդիրներ կան, այնտեղ գնալու համար կա ոստիկանական անցակետ. «Ադրբեջանն ինչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետեր դնում կամ ինչ ենք անում: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում չնախատեսված խուզարկություններով կասկածելի զանգվածներ և արգելված իրեր են հայտնաբերվել

Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ Արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում

«Նախկինում որեւէ մեկը ցանկություն չէր ունենա այցելել կախվածությունների կենտրոն եւ բուժում ստանալ»․ Ավանեսյան

Այսօր մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն եւ անհատական բուժում

Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհի տարածումը կանխվել է

Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։

Հեղափոխական կրոնի դոգմաները

Ինչի՞ վրա է հիմնված այսօրվա Հայաստանի հասարակարգը Սոցիոլոգիայի դասականներից մեկը՝ Մաքս Վեբերը, համոզված էր, որ այս կամ այն հասարակարգի լեգիտիմությունը պահպանվում է ներքին, եւ ոչ թե արտաքին գործոններով: Այսինքն՝ բավարար չէ, որ որեւէ կայսր որեւէ թագավորի գլխին թագ դնի: Այդ թագավորի հպատակների մեծամասնությունը պետք է համոզված լինի, որ թագն, այսպես ասած, ճիշտ տեղում է: Այդպես

Քաղաքացու երեսին Ալեն Սիմոնյանի թքելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելու որոշումը կբողոքարկվի

Ես վստահ եմ, որ վարույթ չնախաձեռնելու որոշումը կապ ունի Ալեն Սիմոնյանի անձի հետ, որովհետեւ չէր կարող որեւէ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված վարույթ չնախաձեռնվել. Դանիել Իոաննիսյան

Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ, որի օգտագործման արդյունքում առաջացել է 9 անձի մահ. գործն ուղարկվել է դատարան

Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:

«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին

Ուսումնասիրե՞լ եք՝ ճի՞շտ էին այն մեթոդները, որոնք իրականացվեցին ՀՀ-ում եւ աշխարհում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում,

Ժպիտը դեմքին նա գնաց բանակ. Գալուստը` հավերժ հերոս

21-ամյա զոհված զինվորի դավանած հայրենասիրությունը Գարեգին Նժդեհի գաղափարն էր. «Ապրիր ու նահատակվիր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքիդ»։ Գալուստ Մանուկի Նազարյան. ինժեներ-հրամանատարի երակներում հոսում էր ջավախքցի նախապապերի ոգուց բխող հայրենիքի հանդեպ արիության, կամքի, սիրո, հավատի ներուժը։ Գալուստն ուներ տեխնիկական ոլորտում բարձր գիտելիքներ, ուսանել էր ճարտարապետության եւ շինարարության ֆակուլտետում (Հայաստանի ազգային համալսարան), գերազանցությամբ ավարտել էր բուհը, ինքնուրույն

Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ

Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը:

Սիսիանում բեռնատարը մաքսատան պատին բախվելով՝ փլուզել այն է. վարորդի վիճակը ծանր է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փլուզվել է մաքսատան պատից մոտ 18 քմ հատված։ Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի

Ծովինար Հարությունյան․ «Փորձագետներն առաջարկում են կենտրոնանալ ցանկալի երեխաների ծնունդների վրա»

Ըստ ՄԱԿ-ի հետազոտության, ֆինանսական աջակցությունը չի խթանում ավելի շատ երեխա ունենալուն

Սևանի բժշկական կենտրոնի 5 բուժաշխատողի մեղադրանք է ներկայացվել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական

Գագիկ Հովհաննիսյանը՝ սնանկության դատարանի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի ապրիլի 13-ի ԲԴԽ-42-Ո-140 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սնանկության դատարանի դատավոր Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023թ. ապրիլի 17 Երևան

Շնապահի ծեծի գործը դատարանում է

Գեւորգ Արտեմի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, Արթուր եւ Խորեն անունով տղամարդկանց հետ գնացել է Սաթենիկ Նավասարդյանի՝ Երեւան քաղաքի Սարի Թաղի 23-րդ փողոցի տուն, որտեղ վիճաբանել է Սաթենիկ Նավասարդյանի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Նավասարդյանի մարմնի տարբեր մասերին:

Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ, 10 անձ, ուղեկցողների հետ վերադարձել է

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Երեխեքիս արեւ, ես նման բաների հետ կապ չունեմ». ՊՆ նախարարի խորհրդականը՝ Մասիս Զեյնալյանին ծեծելու մասին

Իմ աչքերին նայելով, կարո՞ղ է կրկնել. Պողոսյանը Մասիս Զեյնալյանին

Տեղ գյուղի սահմանային գոտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ

Ադրբեջանցի 500 աշուղները՝ 1 հայ աշուղի դեմ

Անվանի երաժշտագետ Մարգարիտ Բրուտյանի հուշերից Հայաստանի եւ Արցախի դեմ շարունակվող թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչքան էլ որ թիրախավորի հայկական բազմադարյա մշակույթը, միեւնույն է, չի կարող, մեծ հաշվով, փշրանքի չափ վնաս պատճառել։ Սա անվանի երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ժողովրդական երաժշտության ստեղծագործության կաբինետի հիմնադիր, հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Մարգարիտ Բրուտյանի համոզմունքն է։ Այս տարի

Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը՝ նշելով, որ այն թևակոխել է զարգացման նոր փուլ

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել

Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը` «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագրով

Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002թ.-ին: Շաբաթի շրջանակում միջոցառումներ են անցկացվում հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններում՝ համախմբելով իր շուրջը գրքի ու գրականության ջատագովներին: Ազգային գրադարանային շաբաթն իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031