Օրվա լրահոսը
«30 տարում սեռով պայմանավորված աբորտների հետեւանքով 80 000 աղջիկ չի ծնվել ՀՀ-ում»․ նախարար
Ամեն տարի նվազում էր նկատվում, բայց պատերազմը բերեց որոշակի շեղում
Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ. Ռուբեն Վարդանյան
Կարծում էի՝ Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են
Նախագահի դերը կմեծանա, երբ վարչապետը չջանա երկրի «շեֆ» լինել
Քանի որ ՀՀ նախագահն ամենօրյա ակտիվ աշխատանք չունի, այդ ինստիտուտի համբավը կբարձրանա, եթե նախագահը հանդես գա տարատեսակ նախաձեռնություններով՝ իրապես ցուցադրելով, որ նա ժողովրդինն է. այցելել թատրոններ, թանգարաններ, մասնակցել կիրակնօրյա պատարագի, զբոսնել քաղաքում, հանդիպել քաղաքացիներին, մեկնել մարզեր, տարբեր բնագավառներին առնչվող խորհրդակցություններ անցկացնել, ընդունել կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, լուծումներ առաջարկել, ներկայացնել պետության զարգացման տեսլական, անել այնպիսի մի բան, որը արժեք կունենա:
Խզմալյան. Կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ–ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ապրիլի 18-ը՝ որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝ իբրև Ցան Ցզեին հարգանքի տուրք մատուցելու իրադարձություն, որը շուրջ 5000 տարի առաջ ստեղծել է չինական գրերը։
Սեյրան Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ապրիլի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից
Փոդքասթ արտադրանքը Հայաստանում. զրույց մասնագետի հետ
Նրա խոսքով՝ փոդքասթը ունի քիչ լսարան, բայց այդ քիչ զանգվածը ունի մեծ կապվածություն և վստահություն հեղինակի հանդեպ։
Նաուսեդան ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ուղղված իր պատրաստակամությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Իր խոսքում նախագահ Նաուսեդան ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։ Լիտվայի նախագահը կարևորել է նաև երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցիների հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով. տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ամատունին փոխանցել է՝ նրանց առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ
Հրաձգության մեջ՝ հանրապետությունում առաջին տեղ. Սյունիքի դպրոցականների թիմերը մրցանակներով են վերադարձել սպարտակիադայից
Կայացել են հրաձգության և բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները (7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով), որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Հրաձգության եզրափակիչում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 11 հավաքական թիմերից առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի թիմը (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներ): Աղջիկների անհատական պայքարում Սյունիքի թիմից
Քննարկվել են սպորտային որակավորումներով կրթական ծրագրերի ներդրման, սպորտի կազմակերպման իսպանական փորձի ուսումնասիրման հնարավորությունները
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։ Արթուր Մարտիրոսյանը մասնավորապես հանդիպել է Իսպանիայի Թագավորության կրթության պետքարտուղար Խոսե Մանուել
Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Միջնորդել ենք «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն կատարել. Ռուբեն Մելիքյան
Կարծում ենք՝ այս միջնորդությունը մերժելու հիմքեր չկան
«Եղել են դեպքեր, երբ մարդը չի իմացել, որ տվյալ դեղի մեջ կա հոգեմետ նյութ»․ առողջապահության նախարար
Կարեւոր է, որ կառավարությունը թույլատրեց սեփական կարիքների համար սահմանափակ թվով դեղամիջոցներ ներմուծել
Դիտավորյալ վրաերթով սպանություն կատարած անչափահասի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված Երևան քաղաքի բնակչին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության
Հրայր Բազէ․ «Շատ հաճախ թուրքերը մեզ ուղեկցում էին, մտածելով թե ոսկի ենք փնտրում, իրենք էլ էին ուզում դրանց տեղն իմանալ»
Նա այն լուսանկարիչներից է, որը Հայաստան եկավ 1992 թ.-ին, Արցախյան ազատամարտի տարիներին, եւ մինչ օրս շարունակում է լուսանկարել ու դրա միջոցով բացահայտել Արևմտյան Հայաստանի հարուստ մշակույթը, որն անհայտ է մնացել շատերին։
Զարգացման ֆրանսիական գործակալությունն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել գործունեությունը. դեսպան Լույո
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և
Ալիևն իր հայտարարությամբ ընդունում է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, նաև բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները. ՀՀ ԱԳՆ
Կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները
«Այս պահին էլ ունենք զինվորներ, որոնք դեռ բուժման մեջ են արտերկրում»․ Անահիտ Ավանեսյան
Ողջ ծավալը պետությունն իրականացրել է պետպատվերի շրջանակում
Խաչատուրյանն ու Նաուսեդան անդրադարձել են հայ-լիտվական համագործակցության հեռանկարներին
Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը
«Շտապօգնության ամեն անհարկի կանչ գուցե արվում է մեկ ուրիշի կյանքի հաշվին»․ Անահիտ Ավանեսյան
Կարեւոր դեպքերի բացթողում եւ անկարեւոր դեպքերի սպասարկում ենք ունենում
Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից
Ermenihaber. Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը: Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը: Այս պահին UEFA-ն որևէ
«Ալիեւի սանձարձակ պահվածքը հասկանալի է, որովհետեւ իրենք հաղթանակի էյֆորիայի մեջ են». Արմեն Խաչատրյան
Ալիեւը չէ, որ մեզ պետք է թելադրի, թե ինչ անենք ու ոնց անենք: Թեեւ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որեւէ բան չենք կարող բացառել ու պետք է պատրաստ լինել ամեն ինչի, բայց Ալիեւը պետք է հասկանա, որ իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները հաստատ վերջում ի վնաս իրեն են լինելու:
Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին և Փաշինյանի պնդումներին
Civilnet. Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։ Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։ Օսկանյանը նշել է, որ Հայաստանն
«Որեւէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»․ Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ ոչ միայն մայրերի, այլ նրանց ընտանիքի անդամների վարքագծի փոփոխություն է պետք այս հարցում
Զորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում
Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած
«Տեղ համայնքում զենքի խնդիր չկա, ամեն զենքի վրա կա անուն ազգանուն, բայց այդ զենքը չի տրամադրվում, որ զենքը կապի մեջքին գնա խանութ, գա». Արմեն Խաչատրյան
Տեղ համայնքում անցակետեր տեղադրելու հետ կապված Արմեն Խաչատրյանն ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան, բայց Տեղ գյուղից այն գոտի, որտեղ խնդիրներ կան, այնտեղ գնալու համար կա ոստիկանական անցակետ. «Ադրբեջանն ինչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետեր դնում կամ ինչ ենք անում: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում չնախատեսված խուզարկություններով կասկածելի զանգվածներ և արգելված իրեր են հայտնաբերվել
Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ Արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում
«Նախկինում որեւէ մեկը ցանկություն չէր ունենա այցելել կախվածությունների կենտրոն եւ բուժում ստանալ»․ Ավանեսյան
Այսօր մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն եւ անհատական բուժում
Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհի տարածումը կանխվել է
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։
Հեղափոխական կրոնի դոգմաները
Ինչի՞ վրա է հիմնված այսօրվա Հայաստանի հասարակարգը Սոցիոլոգիայի դասականներից մեկը՝ Մաքս Վեբերը, համոզված էր, որ այս կամ այն հասարակարգի լեգիտիմությունը պահպանվում է ներքին, եւ ոչ թե արտաքին գործոններով: Այսինքն՝ բավարար չէ, որ որեւէ կայսր որեւէ թագավորի գլխին թագ դնի: Այդ թագավորի հպատակների մեծամասնությունը պետք է համոզված լինի, որ թագն, այսպես ասած, ճիշտ տեղում է: Այդպես
Քաղաքացու երեսին Ալեն Սիմոնյանի թքելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելու որոշումը կբողոքարկվի
Ես վստահ եմ, որ վարույթ չնախաձեռնելու որոշումը կապ ունի Ալեն Սիմոնյանի անձի հետ, որովհետեւ չէր կարող որեւէ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված վարույթ չնախաձեռնվել. Դանիել Իոաննիսյան


















































