Օրվա լրահոսը
Անիում նորընտիր ավագանու անդրանիկ նիստը սկսվեց ընդդիմադիրների բոյկոտով
Այսօր կայացավ Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որին ավագանու 21 անդամից մասնակցում էին 11-ը։ Այսինքն՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Մնացած երեք քաղաքական ուժերը չէին մասնակցում։ Նիստը վարում էր ավագանու ամենատարեց անդամը՝ Էդիկ Ուռուտյանը։ Օրակարգի հարցերից մեկը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, քանի որ ՔՊ-ն հավաքել էր ձայների 50 տոկոսից ավելին, ավելի
Քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը գլխավորել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը
«Արդի թատրոնի և կինոյի բնույթը». տարեկան գիտաժողով ԵԹԿՊԻ-ում
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ «Արդի թատրոնի և կինոյի բնույթը» խորագրով բուհական տարեկան գիտաժողովը: Նիստը նախագահում էր ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը: -Մենք տեսնում ենք, թե ինչպես է կյանքի արագահոս ընթացքում արվեստում փոխվում, ստեղծվում նոր ձևեր և ուղղություններ, որը ամփոփման, գիտականորեն հիմնավորված ներկայացման կարիք ունեն,-
«Բա եթե այդքան մարտունակ էր բանակը, «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ինչո՞ւ պետք է երգեինք»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին
Օդի՞ց ենք ընկել, ինչ է, չգիտե՞նք, թե ծնողներն ինչեր էին ուղարկում 2016թ․-ին ծառայող իրենց որդիներին, որոնք պետք է կոնկրետ գազելներով գնային տուն՝ արձակուրդ։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։
«Քանի դեռ տղաները չեն վերադարձել, մեր աշխատանքում չենք հաջողել»․ Փաշինյանը՝ գերիների մասին
Խնդիրը պետք է չլիներ, որովհետեւ եռակողմ հայտարարության մեջ այն հասցեագրված է
«Իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար». Լիոնի քաղաքապետը` Վահագն Խաչատուրյանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին
«Այդ պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներ արել են եւ զեկուցել Բրյուսելին»․ Արարատ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդների մասին
Առայժմ տեղեկություններ չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը
Ամերիկյան գործընկերներին ներկայացվել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը
Շարունուկավում են հայկական պատվիրակության վաշինգտոնյան հադիպումները
«Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթում օրական անգամ տասնյակ դեպքեր են եղել»․ Սուրեն Պապիկյան
Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթում օրական անգամ տասնյակ դեպքեր են եղել
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
«Պարեկային ոստիկանությունում թափուր մնացած տեղերը կլրացնենք միայն կին-պարեկներով»․ վարչապետ
Չնայած բոլոր խնդիրներին՝ պարեկային ոստիկանությունն ամենահաջողված բարեփոխումն է։
Լիոնի գործընկերների հետ քննարկվել է քաղաքաշինության և կանաչապատման հարցերը համատեղելու կարևորությունը
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիոնի քաղաքապետի հետ ժամանած պատվիրակությանը ապրիլի 11-ին հյուրընկալել են Քաղաքաշինության կոմիտեում: Լիոն մետրոպոլի փոխնախագահ Պիեռ Աթանազի և ոլորտային մասնագետների հետ համագործակցության ուղիներն են դիտարկել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները: Հյուրերն ընդգծել են քաղաքաշինությունը և կանաչապատումը համատեղելու կարևորությունը՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:
«Ամենեւին փաստ չէ, որ ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան»․ Նիկոլ Փաշինյան
Փախուստի պատճառը եղել է ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելը
Ապագա քաղաքագետներին խորհուրդ տվեցի օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար. Թագուհի Թովմասյան
Ազգային ժողովում հյուրընկալեցի պրակտիկա անցնող Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողներին։ Երիտասարդներին ծանոթացրի խորհրդարանական վերահսկողությանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը և այդ շրջանակներում կատարվող լայնածավալ աշխատանքներին։ Քննարկեցինք սահմանամերձ շրջաններին, արցախահայության հիմնարար իրավունքներին վերաբերող կարևոր հարցեր։ Ներկայացրի միջազգային գործընկերներիս հետ իմ ամենօրյա ակտիվ աշխատանքը, որի շրջանակներում
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 08.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2023 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների
Որոշվեց վերանայել համախառն եկամտից շահութահարկի նվազեցման տոկոսը. կայացավ ՓՄՁ զարգացման խորհրդի 20-րդ նիստը
Նիստին մասնակցեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ և ՓՄՁ խորհրդի անդամ բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Նիստին քննարկվեցին մի շարք իրավական բարեփոխումների փաթեթներ, այդ թվում Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը մեծացնելու նպատակով։ Առաջարկված նախագծով
Գլենդելում բացվել է առաջին «Արմաթ» կրթական կենտրոնը
Արմաթն այլեւս համահայկական, եւ նույնիսկ միջազգային կրթական ծրագիր է` աշխարհում լավագույններից:
Օրենքի նախագծով՝ կստեղծվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
Ըստ նախագծի՝ գլխավոր վարչությունների պետերը կհանդիսանան ոստիկանության պետի տեղակալներ
«Ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է». քննարկվել են Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական
Շրջափակման հետևանքով Արցախում 10,300 մարդ կորցրել է աշխատանքը
1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Աշոտյան. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ ՌԴ արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար: Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է: Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է
Հացը թանկացել է 7.3%-ով․ առաջնային օգտագործման ապրանքների գները շարունակում են աճել
Չնայած որոշ ապրանքների գները նախորդ տարվա համեմատ նվազել են, սակայն, ընդհանուր առմամբ, գնաճը բարձր է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում
Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե իբր «ոչմիթիզականությունը մեզ կործանեց». Վարդան Ոսկանյան
Պատճառը Բերձորի ու Աղավնոյի հանձնումն էր
«Պատրաստ ենք վերսկսել հանդիպումներն ու այդ քննարկումները»․ Միրզոյանը՝ Բայրամովի «մեղադրանքների» մասին
Հիմա տարբեր միջնորդների եւ գործընկերների կողմից հնչել են առաջարկներ՝ նորից կազմակերպել հանդիպում
ԵՄ առաքելության մտածված վարկաբեկումից հետո փորձ է արվելու հանրությանը հավաստիացնել, որ ՀԱՊԿ ուժերն այլընտրանք չունեն և պետք է փոխարինեն եվրոպացիներին. ԱԺԲ
Տեղ գյուղի հերթական ողբերգության պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով ունենք սպանվածներ և վիրավորներ: 2023թ մարտի 30-ի ԱԱԾ տարածած հաղորդագրությունից պարզում ենք, որ դեռևս 2022թ օգոստոսին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փաստացի գաղտնի պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանների ճշգրտման վերաբերյալ: Նշված փաստի ուժով ակնհայտ է դառնում, որ Հայաստանի
Սպիտակի ԲԿ է ընդունվել քաղաքի վարչական տարածքում գայլի հարձակումից տուժած տղամարդ
Այսօր՝ ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա եւ կծել, պատճառելով վնասվածքներ: Բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ Ֆրունզե Եղիյանի եւ հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով
Սերգեյ Ղազարյան. Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն
«Աշխատում ենք, որ հնարավորինս արագ «հետողորմյա» անենք այդ որոշումը»․ Վահան Քերոբյան
Նման որոշում չէր կարող լինել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում
ԵԽ պատվիրակությունը Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Նախարարը կարևորել է նմանատիպ ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը: Քննարկվել է և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների


















































