Օրվա լրահոսը

Ազատ ոճայինները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը

Եվրոպայի առաջնությունը 2024 թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: Օլիմպիական ուղեգրերի պայքարը կսկսվի աշխարհի առաջնությունից, որտեղ անհրաժեշտ է լինելու տեղ զբաղեցնել առաջին հնգյակներում:

Անկարայի և Երևանի հարաբերություններում «ձնհալը» կնպաստի տարածաշրջանի առողջացմանը. Զախարովա

Ըստ նրա՝ վերջին շրջանում նկատվում է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրան:

Տեղ բնակավայրի մոտ Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ

Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է. Չավուշօղլուն ցավակցել է Բայրամովին

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգը , ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զինվորական համազգեստի ապօրինի կրման համար վարչական պատասխանատվություն կսահմանվի. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական

«Հանրությունը չպետք է տեսներ այդ տեսանյութը, տեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած զինծառայողները». Թագուհի Թովմասյան

«Մենք չունենք պաշտպանական գիծ եւ մեր զինվորները, սահմանապահ ծառայության աշխատակիցները չեն կարողանում ընդհանրապես պատկերացնել, թե ինչպես պետք է իրականացնեն Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ բառի բուն իմաստով»:

Հասցեագրելով աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի միջև առկա բացը

Ապրիլի 12-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվեց աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծություն, որը նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ): Վերլուծության արդյունքները կնպաստեն ՄԿՈՒ հաստատություններ ամենամյա տեղերի ընդունելությունը պլանավորելիս տեղեկացված որոշումներ կայացնելուն: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում: 2022 թվականի ապրիլին

Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ. Բայրամով

Բայրամովը հավելել է, որ «Բաքուն անընդունելի է համարում Երևանի միջամտությունը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»:

«Ձեր գերագույն մեղքով: Մեղադրում եմ». Րաֆֆի Հովհաննիսյան

Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։

Մոսկվան հանդես է գալիս Լաչինի միջանցքի լիարժեք ապաշրջափակման օգտին. Զախարովա

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն մանրամասն առաջարկ այդ հարցի շուրջ:

«Զոհերը երկկողմանի են, գիտե՞ք դրա մասին, մեր բանակը կռվել է, գիտե՞ք». Վահե Ղալումյան

Հարցին՝ ընդդիմությունը մեղադրում է, որ այս ամենի մեղավորը իշխանությունն է, որովհետեւ պարտվողական քաղաքականություն է վարում, ցույց չի տալիս ատամներ եւ ադրբեջանցիները այսպես լկտի են իրենց պահում դրա արդյունքում՝ Ղալումյանը պատասխանեց. «Մենք ատամներ ցույց տալու կողմնակից չենք, մենք խաղաղ գործընթաց ենք տանում՝ իրավիճակը խաղաղ շտկելու համար»:

Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Արամայիս Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր: Այսպիսով, Արամայիս

Մենք զգուշացրել էինք, որ արտաքին դերակատարների ներկայությունը կհանգեցնի ապակայունացման. Զախարովա

«Մենք արդեն դա գնահատել են, կիսվել մեր վերլուծությամբ և կանխատեսել անխուսափելին: Այժմ մենք ցավով ու ափսոսանքով տեսնում ենք տարբեր դրսևորումներ այն բանի, թե ինչպես է արտաքին դերակատարների միջամտությունը, որոնք չունեն հնարավորություն իրենց կառուցողական դրսևորել, լրացուցիչ ապակայունություն ավելացնում»,- ասել է Զախարովան:

Սյունիքում գտնվող ռուսական ուժերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար. Զախարովա

«Կատարվածը ևս մեկ անգամ վերահաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին անշեղորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին ԱՀ ՄԻՊ թարմացված զեկույցը

Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:

Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են բանակցություններ անցկացնելու Մոսկվայի առաջարկը

«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնել մեր տարածքում: Ժամկետների մասին մենք կհաղորդենք, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի, և երբ կարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել է նա:

Կարեն Գրիգորյանը` ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային  քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Պապինի Գրիգորյանի կենսագրությունը  Ծնվել է 1987 թվականի ապրիլի

Ե՞րբ է լինելու հաջորդ հեղափոխությունը

Հիասթափությանն ու ֆրուստրացիային անխուսափելիորեն հետեւում է ակտիվություն Երբ ներքաղաքական վիճակը կայուն է, դա բերում է հասարակական կյանքին քաղաքացիների մասնակցության նվազմանը: Դրա հաջորդ փուլն է անխուսափելի հիասթափությունը, կրավորականությունը, ֆրուստրացիան, որը, սակայն, պատմականորեն շատ երկար չի կարող տեւել: Աստիճանաբար հասարակությունը պահանջում է ավելի լայն մասնակցություն, քանի որ որոշակի շերտեր իրենց անտեսված են զգում: Դա իր հերթին բերում

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին ապաէսկալացման կոչ է արել

Օսմանը նաև նշել է, որ հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները շարունակելու առաջարկով:

Տեղ գյուղի բախումը հնարավոր էր կանխել. «Կարող էին ճանապարհներին լարային արգելափակոց տեղադրե՝լ դա րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է». Սեյրան Օհանյան

Եթե նույնիսկ Ադրբեջանը այդ ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել, ընդ որում՝ ե՛ւ Արցախի հատվածում, ե՛ւ կապող հատվածում՝ Կոռնիձորում:

Ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող Մուշեղ Շուշանյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել. «Ա1+»

«Ա1+». Փաստաբան Մուշեղ Շուշանյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Նրանք պահանջում են բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2022թ-ի դատավճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալին` հանցակազմի բացակայության հիմքով: Մուշեղ Շուշանյանին մեղադրանքն առաջադրվել ՖԲ գրառման համար։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ԵՄ հայտարարությունը՝ Տեղ գյուղում տեղի ունեցած զինված միջադեպի առիթով

Սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը, և ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ

Դավիթ Խաժակյան. Ադրբեջանը փորձում է ինքնուրույն այդ սահմանները գծել. «Ա1+»

Խաժակյանի խոսքով` Հայաստանը ճիշտ է վարվում, երբ չի ընդունում ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում:

«Առերեսման է ներկայացվել երեք այլ անձ, յուրաքանչյուրը քսան տարով երիտասարդ, չէին կրում ակնոց, ինչպես կրել է եզդի տղան»

«Զայրացած եմ ազգությամբ եզդի, անմեղ մարդու կալանավորման դատարանի որոշմամբ։ Դիմում եմ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներին, հատկապես՝ Եզդիների համայնքին: Մեր երկրում ցույց ցրող ոստիկանների սուտ մատնություն, սուտ ցուցմունք տալու անպատիժ մնալու հետեւանքը հասավ նաեւ Ձեզ: Այսօր թիվ 17159323 քրեական վարույթով ԵԴ/0354/06/23 դատավորի որոշմամբ մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել է Ֆայիզո Մ.-ն, ով բացարձակապես Քրեական օրենսգրքով

«Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ խի եք արել, չենք անում, ասում եք բա խի՞ չկրակեցիք, սրանից էլ ավել կրակե՞լ». Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական «Պիկապը» իրենց վերահսկող տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցային խնդիր լիներ, այդտեղ բանակցություններ են անընդհատ ընթանում: Եկել բան են պահանջել, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն, դրանից էլ մարտական գործողություններ ենք սկսվել:

Աշխարհը պետք է աչքերը բացի

Մինչեւ 2022թ. փետրվարի 24-ը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված հատուկ ռազմական օպերացիան, բոլորս շատ քիչ բան գիտեինք Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, Արեւմուտքի եւ Եվրոպայի վերաբերյալ: Նրանց վերաբերյալ կարծիք ունեինք, որ բացի Ուկրաինայից, մյուս երկուսը ժողովրդավարական լուրջ երկրներ են, սակայն հատուկ օպերացիայի սկզբից որոշ ժամանակ անց, նրանք բացեցին իրենց իսկական դեմքը ու տեսանք, որ նրանք արտաքուստ դեմոկրատիա են

«Տեսել եք, որ այնտեղ 20 մետր է դիրքերի հեռավորությունը եւ եթե կրակելու լինեին, ապա 20 մետրը միշտ էլ 20 մետր է, կարելի է կրակել». Նարեկ Ղահրամանյան

Հարցին՝ այսինքն, ապավինում էինք ադրբեջանցու ողջախոհությա՞նը՝ նա պատասխանեց. «Ոչ մի դեպքում ոչ մեկի ողջախոհությանը մենք չենք ապավինում: Այդ պահին եղել է սադրանք, հրաձգությունը, որը հետո վերածվել է մեծ մարտի»:

Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031