Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու համար սոցապ ծառայության 5 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել

Սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի. նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք

«Ալեքս Տեքստիլ»-ը հարկերից խուսափել է

Ընկերությունը խոշոր չափի հարկեր է թաքցրել

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Toon Expo 2023 ցուցահանդեսը

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ կայացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում։ Արդեն երկրորդ տարին է՝ այցելուները հնարավորություն են ստացել ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին, որոնք ներկայացնում են կառուցապատման, ճարտարապետության ու նախագծման, վերանորոգման, ինտերիեր և էքստերիեր դիզայնի, անվտանգության համակարգերի, արևային էներգիայի մատակարարման և այլ

Վերականգնեք ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները և փոխվստահությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ Մենք խորությամբ հասկանում և գիտակցում ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ հանրությունն այլևս խոսքերի, չեզոք կամ պաթետիկ մտքերի կարիք չունի։ Ամեն ինչ ասված է, խոսելը՝ ժամանակավրեպ։ Մարդիկ ձգտում են կոնկրետության, գործողությունների, որոնք կարող են հանգեցնել երկրում բեկումնային փոփոխությունների, ազգային արժանապատվության և անվտանգային համակարգը վերականգնելուն, ինչի հետ լիովին համակարծիք ենք։ Միջազգային, տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող

Վահագն Խաչատուրյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե,

Արուսյակ Ջուլհակյան. Դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները: Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե’ կորոնավիրուսային համավարակի, թե’ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա

«Ագրեսիվ, բռի վարքագիծ ուներ»․ Մհեր Սահակյանը պատմում է, թե ինչու է հարվածել Վլադիմիր Վարդանյանին

Որպես իրավաբան՝ իմ մոտ հարց է առաջանում, թե այդ տեսանյութերն ինչպե՞ս են հայտնվել, այն էլ՝ մոնտաժված

Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք

Բայրամովը ԵՄ հատուկ բանագնացին դժգոհել է Հայաստանի «ռազմաքաղաքական սադրանքներից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի հետ, որի ընթացքում դժգոհել է Հայաստանի «ռազմաքաղաքական սադրանքներից»: «Մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի կողմից վերջին շրջանում սադրանքների ակտիվացումը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության հետ՝ Բայրամովն ընդգծել է, որ անթույլատրելի է օգտագործել նշված առաքելությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի

Արմինե Ադիբեկյան. «Տեղ գյուղի իրադարձությունները համահունչ են նրան, ինչ սկսվել է 2018 թվականին»

Սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով օրերս Տեղ գյուղի շրջանում առանց կրակոցի ադրբեջանցիների տիրապետությանն անցած Հայաստանի ինքնիշխան տարածքի զգալի հատվածների մասին՝ ասաց. «Առաջին ամենակարեւորը, որ ուզում եմ նշել, տեղի է ունեցել այն, ինչի մասին մենք խոսում ենք 2018 թվականից ի վեր, որ թափառականները ոչ միայն Արցախն են հանձնելու, այլեւ՝ Հայաստանը: Երկրորդ. 2020 թվականի նոյեմբերի

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելու Ձեր անհապաղ միջամտությունը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված․ նամակ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 20 կազմակերպություն համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում կոչ են անում հանձնակատարի գրասենյակին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված։ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները, դիմում ենք Ձեզ՝ պահանջելու Ձեր անհապաղ միջամտությունը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների

«Երևանցի տղա լինելը մի շահարկեք: Երևանցի տղերքը իրար վրա տենց չեն թքում և չէին թողնում փախչում». Նինա Կարապետյանց

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ դժվարն առաջին քայլ անելն է. հաջորդը լինելու է «պրիվետ Ռոբ»-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։ Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։ Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին և ընտրել «В другие страны» գործողությունը։ Ապա՝ նշել երկիրը «Армения» և «По номеру телефона», այնուհետև կոնտակտների ցանկից

«Տեսակետներ հնչեցին, թե էս ոստիկանությունն ինչո՞ւ է սենց արագ արձագանքում»․ Անդրանիկ Քոչարյան

Այնպես են ասում, ոնց որ այդ մարտական գործողություններն այս շենքում չեն եղել,-զարմանում է ՔՊ-ի պատգամավորը

Հավանություն է տրվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղ­ծե­լու մասին որոշմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղ­ծե­լու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար: «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականություն: Այդ հատվածում  գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ,

Պաշտոնյան հարվածել է անչափահաս տղայի ծոծրակին, ծեծել. ըստ քաղաքացու ահազանգի

«2 օր գլխացավից երեխուս աչքերը կարմրել էին… էն ով է, որ երեխուս ծեծի». պատմում է անչափահաս երեխայի հայրը

Քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել

Ղազախստանում հետաքրքրված են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներով. դեսպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Դեսպանի հետ հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ նախատեսվող ոլորտային հուշագրի կնքման մանրամասներին, ձևաչափին, ժամկետներին, հուշագրով նախատեսվող գործողությունների պլանին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր

GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների եվրոպական խումբն (GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի մասին, որում գնահատվում է երկրի առաջընթացը խորհրդարանի, դատավորների և դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման Գնահատման չորրորդ փուլի զեկույցում արված առաջարկությունների իրականացման հարցում: Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չկատարված առաջարկություններն իրականացնելու համար։ 2015թ. տրված 18 հանձնարարականներից 9-ը իրականացվել են բավարար

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի

«Լույսի արագությամբ անհետանում են»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

Մարտական տրամադրված ընդդիմության գործընկերները կարո՞ղ է մոտենում են

«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:

«Ցավոք, էլի մեր իշխանությունը չի կարողացել կանխատեսել Ադրբեջանի այս քայլը, որ ավելի հարմար դիրքերում տեղավորվեին»

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ցավալի է, քանի որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանն ավելի շուտ է քայլեր ձեռնարկում եւ մեզ ուղղակի փաստի առաջ կանգնեցնում։ «Ադրբեջանի վարքը կանխատեսելի էր։ Պարզապես, ցավոք, ինչպես լինում է հաճախ, Ադրբեջանը մեկ քայլ ավելի առաջ է գործում,քան ՀՀ իշխանությունները»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյոք կանխատեսելի՞

«Չեմ գնահատում արտահայտության որակը, բայց ԱԺ նախագահին հարիր չէ դրան պատասխանելը բռնությամբ և թքելով». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպանը հիշեցրեց 2018-ին հնչեցված խոստումները, որոնցից մեկը ներազգային բախումներ, թշնամանք թույլ չտալն էր, բովանդակային խոսակցություն բացելն էր համազգային խնդիրների շուրջ և միասին լուծումներ գտնելն էր:

Մենք թողնում ենք՝ այս ամենաթողության պայմաններում խուլիգանությունն ավելի մեծ թափ ստանա. Աստղիկ Ավետիսյան

Ու այն մարդիկ, որոնք խուլիգանություն են անում, նրանց ձեռքերն ավելի ազատ դառնան. Աստղիկ Ավետիսյան

Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի արձանը. հատկացումներ՝ պեղումների և հուշարձանների վերականգնման նպատակով

 ՀՀ կառավարության որոշմամբ  կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում:  Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է  իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներ։ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգում  2022 թվականին մեկնարկած թանգարանի

«Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»․ փոխնախարարը չի ասում՝ ինչո՞ւ ադրբեջանական ներխուժումը չի կանխվել

«Եթե ձեր ձայնն իմինից բարձր է, դա չի նշանակում, թե դուք ճիշտ եք»

Երևանի կանաչ ֆոնդի մասսայական հատման կապակցությամբ դիմում է ներկայացվել դատախազություն. Սրբուհի Ղազարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Սույնով տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Երևանի կանաչ ֆոնդի մասսայական հատման գործողությունների կապակցությամբ նախորդ օրերին ներկայացրած օրինականության խիստ խնդրահարույց լինելու հիմքերի վերաբերյալ այսօր ՀՀ գլխավոր դատախազություն համապատասխան գրավոր դիմում է ներկայացվել։ Հաշվի առնելով հարցի նկատմամբ առկա հանրային լայն հնչեղությունը, ինչպես

«Փաշինյանը խոստովանել է, որ մեր երեխաներին սպանել են. մենք ոչ միայն մեր, այլեւ բոլոր որդիների համար ենք պայքարում»

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,-2022թ.-ի ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Թերեւս կարիք կա իր փոխարեն հավելել՝ առանց հազարավոր զոհերի, առանց տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղելու, առանց հայրենիքի ազատագրված տարածքների կորստի, առանց ենթակառուցվածքները թշնամուն հանձնելու, առանց անվտանգային անդառնալի կորուստներ տալու… Այս հայտարարության հետքերով ՊԲ

Վթարից հետո 7-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մարտի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Մանե Սիմոնյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031