Օրվա լրահոսը

Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից. ՊԵԿ քաղաքացիներին հորդորում է պահանջել գնվող բնակարանի իրական արժեքը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց

20-ից ընտրել են 5-ը. հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի անվանակարգերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է կազմկոմիտեի անդամներին՝ ընդգծելով՝ «100 գաղափար

«Կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ». ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (փետրվար – մարտ, 2023թ) Պայմանավորված Արցախին պարտադրված ադրբեջանական շրջափակմամբ՝ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունները վերոնշյալ ժամանակահատվածում վերաբերել են Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ապահովմանը և Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակմանը։ Այդ առումով կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնցից հիմնականները ներկայացնում ենք ստորև։ Հայ դատի Արցախի գրասենյակ ՀՅԴ

Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։ Տարածքից  դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպերի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։

ՌԴ ՆԳ նախարարի հետ հանդիպմանը Վահե Ղազարյանը կարևորեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

Ապրիլի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Սենատի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող

Գարեգին Երկրորդը գնահատանք հայտնեց մեքսիկացի սենատորներին արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար

Հունվարի 3-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունը հայտնեց Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի  ընդունման համար։ Նորին Սրբությունը նաև

Ամփոփվեց «ԷներGիտակ» լրագրողական մրցույթը 

 Մարտի 31-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «ԷներGիտակ» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն էր խրախուսել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի մատուցումը։ «ԷներGիտակ» լրագրողական մրցույթը կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Լրագրողական նյութերը գնահատելիս մասնագիտական հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձրել մրցույթին ներկայացված

Արփինե Սարգսյան. Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման

Նշանակումներ դատախազությունում

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների

Զոհված զինվորի մայր. «Հիշո՞ւմ եք, որ Ալիեւն ասում էր. ես քայլելով կմտնեմ Երեւան: Ինքը հիմա այդ ճանապարհին է, քայլելով գալիս է առաջ»

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որի կոչով շուրջ 30 մարդ մեկնել էր Սյունիք, այսօր «Հայելի» ակումբում պատմեց, թե ինչ իրավիճակի ականատեսն են դարձել տեղում: «Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սկսել են խոսել: Վաղուց պետք է խոսեին: Բայց լավ է՝ ուշ, քան՝ երբեք: Ի՞նչ տեսանք Սյունիքում: Հիշո՞ւմ եք, Ալիեւն ասում էր. ես

Եվս մեկ դասընթաց՝ Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտներում աշխատող մասնագետների համար

«Մատենա» միջազգային դպրոցը սկսում է ևս մեկ դասընթաց՝ Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտներում աշխատող այն մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել առաջնորդության հմտությունները և ստանձնել պատասխանատվություն իրենց բնագավառում, կազմակերպությունում կամ թիմում: Ապրիլի 3-ից մեկնարկել է դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը։ Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց եղանակով։ Ընդունելությունն անցկացվելու է 2

«Այդ այն թքի վերադարձն է, որ ադրբեջանցիները թքում են իրենց երեսին». Սերժ Սրապիոնյան

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ՔՊ-ից պահանջում է

Եթե խնդիրն այն է, որ պիտի ընդդիմադիր պատգամավորը չբերի օրենքի նախագիծ, կարող եք պարզ ասել՝ դուք նախագիծ մի բերեք․ Թագուհի Թովմասյան

Եթե խնդիրն այն է, որ պիտի ընդդիմադիր պատգամավորը չբերի օրենքի նախագիծ, կարող եք պարզ ասել՝ դուք նախագիծ մի բերեք, մենք կմերժենք ձերը և ինքներս.ամեն ինչ կանենք։ Այսօրվա դրությամբ խախտված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը, քանի որ նախատեսված է մեկամսյա ժամկետում իրականացնել առաջադրում, սակայն չի իրականացվել։ Դուք խրախուսո՞ւմ եք, որ շարունակվեն այդ խախտումները… Արձանագրեմ,

«Վլադիմիր Վարդանյանը քննիչին մի բան է ասել, հանրությանն ու լրագրողներին՝ այլ»․ Ռուբեն Մելիքյան

Ու ինքը շատ լավ գիտի, որ որեւէ առարկա չի եղել Մհեր Սահակյանի ձեռքին

«Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասի եկեղեցին կառուցվել է ծագումով հայ սուրբ հովանավորի պատվին»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Գործընկերներն արձանագրել են,

«Տիկնայք, պարոնայք, դուք եկել եք ժողովրդավարություն վերականգնելու համար, այդպիսի հանձնառություն ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չէին վերցրել, որ ասեմ՝ նրանցից ակնկալիք կար». Արթուր Սաքունց

Ըստ Արթուր Սաքունցի՝ քրեական պատասխանատվության ինստիտուտը ԱԺ պատգամավորների մակարդակով կիրառելու դեպքում միջքաղաքական բանավեճի ժամանակ ամենաարդյունավետ գործիքը չէ:

«Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում սակուրաներ տնկի Կասկադում՝ իր կատարած հանցանքի համար». Էդգար Ղազարյան

«Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ենթադրյալ եւս մի հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն: Նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Շվեդիայի բարեկամական խմբի դիրքորոշումը

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորությամբ։ Ողջունելով շվեդ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և

«Լավ տղաները նման կեցվածք չեն ցուցաբերում․ թող մի պահ իրենց առանց թիկնապահների պատկերացնեն»․ Իշխան Սաղաթելյան

Իրենց ձեռքերն արյունոտ են, եւ պատասխան են տալու։ Իրենք հանձնել են հայրենիքի մի մասը։ Մնացածը երկրորդական է

Անտոնելլա Բասանին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ապրիլի, 2023 թ. — Անտոնելլա Բասանին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահն է. նա այսօրվանից սկսած ղեկավարելու է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և գիտելիքային աշխատանքը։ Տկն. Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման և ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է աշխատել։ Նախկինում նա Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության և գործառնությունների

ԱԺ ներկայացված ՀՌՀ տարեկան հաղորդման մեջ անդրադարձ կա մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն Ազգային ժողով է ներկայացրել Հանձնաժողովի 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը: Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունների և այլնի մասին: Ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, Հանձնաժողովի լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ տեղեկություններ

Կաշառք ստանալու համար սոցապ ծառայության 5 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել

Սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի. նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք

«Ալեքս Տեքստիլ»-ը հարկերից խուսափել է

Ընկերությունը խոշոր չափի հարկեր է թաքցրել

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Toon Expo 2023 ցուցահանդեսը

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ կայացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում։ Արդեն երկրորդ տարին է՝ այցելուները հնարավորություն են ստացել ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին, որոնք ներկայացնում են կառուցապատման, ճարտարապետության ու նախագծման, վերանորոգման, ինտերիեր և էքստերիեր դիզայնի, անվտանգության համակարգերի, արևային էներգիայի մատակարարման և այլ

Վերականգնեք ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները և փոխվստահությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ Մենք խորությամբ հասկանում և գիտակցում ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ հանրությունն այլևս խոսքերի, չեզոք կամ պաթետիկ մտքերի կարիք չունի։ Ամեն ինչ ասված է, խոսելը՝ ժամանակավրեպ։ Մարդիկ ձգտում են կոնկրետության, գործողությունների, որոնք կարող են հանգեցնել երկրում բեկումնային փոփոխությունների, ազգային արժանապատվության և անվտանգային համակարգը վերականգնելուն, ինչի հետ լիովին համակարծիք ենք։ Միջազգային, տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող

Վահագն Խաչատուրյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե,

Արուսյակ Ջուլհակյան. Դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները: Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե’ կորոնավիրուսային համավարակի, թե’ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա

«Ագրեսիվ, բռի վարքագիծ ուներ»․ Մհեր Սահակյանը պատմում է, թե ինչու է հարվածել Վլադիմիր Վարդանյանին

Որպես իրավաբան՝ իմ մոտ հարց է առաջանում, թե այդ տեսանյութերն ինչպե՞ս են հայտնվել, այն էլ՝ մոնտաժված

Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031