Օրվա լրահոսը
Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս. Փաշինյան
Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի, մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է:
Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Հայրենիքի փրկությունը միշտ էլ՝ հատկապես այսօր, միասնականություն է պահանջում
Պատմության ընթացքում հաճախ են եղել պահեր, երբ հայ ժողովուրդը հայտնվել է կրիտիկական վիճակներում, երբ կարծես փրկության ճանապարհ չի նշմարվել եւ թվացել է, որ սա արդեն վերջն է, սակայն միշտ մի հրաշքով գտնվել է այնպիսի լուծում, որը փրկել է մեզ եւ հույսի դուռ բացել դեպի փրկություն: Բայց այդ ամենը ինքնաբերաբար չի եղել, դա եղել է մտքի
Ջերմուկի նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կինը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում
Ըստ իրավապահների՝ նախկին քաղաքապետի կինն իր ղեկավարած մանկապարտեզում գրանցել է քրոջ որդուն աշխատանքի, որը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 3.625.777 դրամ
Ընդգծվել է սփյուռքի հայերի համախմբման նոր գաղափարի ձևավորման հրամայականը. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով վերջին շաբաթներին աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում։ Այցը մշակութային էր, որի շրջանակներում, ի թիվս Ֆրանսիայի այլ հայաշատ քաղաքների, Պետրոսյանը եղավ նաև Մարսելում, որտեղ այցելեց քաղաքի Հայկական եկեղեցի, Ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված տղաների հուշարձանին։ Մարսելում գտնվելու օրերին
Դատարանը սկսել է Փաշինյանի դեմ ծնողների հաղորդման վերաբերյալ դատախազության անգործության դեմ բողոքի քննությունը
Դեռեւս 2022թ․-ի ապրիլին զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, եւ ծնողների
«Ծառ չի հատվել. տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից». պարզաբանում
Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է: Եվ տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն
«Կիթառը կատարյալ է գրկախառնվելու համար»
Մինչ հայաստանյան առաջին բեմելը իսպանուհին ծանոթ է եղել նույնիսկ հայկական խոհանոցին Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրել էր բացառապես իսպանական երաժշտության երեկոյի։ Դիրիժորական վահանակի մոտ էր հայաստանցի հանդիսատեսին ծանոթ իսպանացի Խուան Անտոնիո Ռամիրեսը։ Էլ ինչ իսպանական երաժշտություն, եթե որպես մենակատար գործիք չհնչեր կիթառը։ Հանդիսատեսը յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից հետո պարզապես բաց չէր թողնում
Փետրվարին կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր
Փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր. 2022թ. փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին` 2.7 միլիարդի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով:
Չեն արձանագրվել խախտումներ, որոնք կարող էին ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2023 թ․ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Նախնական տեղեկատվություն 2023թ. մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում: Ընտրությունների տարածքը ներառում էր 55 բնակավայր: Երկու համայնքներում էլ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերից որևէ մեկի ստացած մանդատները
56 տոկոսի համար ապահովագրության գինը կնվազի՝ ԿԲ նախագահը ԱՊՊԱ համակարգի ազատականացման մասին
Եթե բոլոր վարորդները ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը կնվազի, 21 տոկոսի համար գները չեն փոխվի, մնացած 23-ի համար` կթանկանան։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝
«Ինչ որոնես` այն կգտնես»
Ռուսական թատրոնում պրեմիերա էր Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացման առաջնախաղը, որը նվիրված էր Ալեքսանդր Օստրովսկու 200-ամյակին։ Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը իր խոսքում ընդգծեց, որ ապրիլին թատերախումբը կմեկնի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Հանդիպումներ Ռուսաստանում» թատերական փառատոնին, որն այս տարի եւս նվիրված է Օստրովսկու ծննդյան 200-ամյակին։ «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացման բեմադրող
Արցախի ԱԺ նախագահ․ «Դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը»
Խելքի եկե՛ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը: Այս հարցի
«Էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը». նոր որոշմամբ թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի նոր որոշմամբ մարտի 30-ից թույլատրվել է «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության («Սուրմալու» տոնավաճառ») գործունեությունը ❗️ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների
Սյունիքի 1407թ. երկրաշարժը
Զի շարժի տունս իբրեւ զտերեւ Թովմա Մեծոփեցի Ըստ ժամանակագիրների վկայության, 1407թ. նոյեմբերի 29-ին ուժգին ու կործանարար երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում, մասնավորապես՝ Տաթեւում, որի պատճառած վնասներն այնքան մեծ ու սոսկալի են եղել, որ գրիչ-ականատեսները, բանաստեղծ-տաղերգուները, հիշատակարաններում, գրական երկերում դառը կսկիծով ու տրտմությամբ են նկարագրել մանրամասներն ու պատճառած վիշտը: Երկրաշարժին անդրադարձել են նշանավոր Թովմա Մեծոփեցին, նրա
Վալերիկ Մովսեսյանը՝ աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր
Նա մեկ փոքր բրոնզի էլ արժանացել է պոկում վարժությունում:
Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:
Փաշինյան. Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն՝ ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում
Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ
Կամուրջ հանդիսատեսի եւ Դովլաթովի անձնական հիշողությունների միջեւ. Գայլիտի «Ճամպրուկ» ներկայացումը
Ինչ-որ մի պահի մենք հասկացանք, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր ներգաղթյալ, ինչպես Դովլաթովը, իր պատմությունների ճամպրուկն է բերել:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային
Պարտվածը չպետք է ամեն ինչ զիջի
Այն երկրները, որոնք աջակցում են Բաքվի ծավալապաշտական, ագրեսիվ դիրքորոշմանը, նրանք հիմա կիսում են պատասխանատվություն` Ալիեւի կողմից ՀՀ-ի դեմ պատերազմ սանձազերծելու կանաչ լույս վառելու հարցում Ալիեւի խոստովանությունը, որ ինքն է «միջանցքի» եզրույթը «մտցրել բառապաշար», կարեւոր է Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Ադրբեջանին տրամադրել երթուղի՝ ՀՀ օրենսդրությամբ։ Այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահը մի ուշագրավ
Խզմալյան. ՀՀ տարածքում Պուտինի անձեռնմխելիության պահանջը կշարունակի գործել՝ ՌԴ-ն անհանգստանալու կարիք չունի. ՄՔԴ-ի իրավասության հետադարձ ուժով ճանաչումը տարածվում է միայն ՀՀ մասով գործերի վրա. JAMnews
«Մոսկվան կա՛մ ավելի մտահոգված է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ի կողմից հնարավոր քրեական հետապնդումներով, կա՛մ այս կերպ փորձում է վարկաբեկել ինչպես ՄՔԴ-ն, այնպես էլ հենց Հայաստանը»
Էդգար Ղազարյան. Դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)`
Միայն մեկ իրավական ճանապարհ գոյություն ուներ, որ Հայաստանը նորից անդրադառնար Հռոմի կանոնադրությանը՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»
«Ապօրինի կազմ ունեցող Սահմանադրական դատարանի կողմից ակնհայտ ապօրինի որոշում է սա»
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Զեկույցում անդրադարձ է առկա Հայաստանում հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ եւ ուժ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել
Ադրբեջանը մի գիշերում չի այսքան հզորացել. տարիների տնտեսական և ռազմական հզորացման քաղաքականության արդյունք է` Հայաստանի բացթողումների ֆոնին. իրանցի քաղաքագետ. «Հրապարակ»
Իրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ նպատակ ունի պաշտպանել այն` առաջնորդվելով սեփական անվտանգությամբ ու շահերով
Բայրամովն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին
Բայրամովը Գալանտին տեղեկացրել է հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և «տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի ջանքերի» մասին:
Բանակցելով՝ Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին. «Փաստ»
Այլ կերպ ասած՝ սահմանազատման մտադրություն չկա։ Բաքուն հասկանում է, որ ինչքան առկա իրավիճակը շարունակվի, մի կողմից անընդհատ կշարունակի պահանջներ ներկայացնել Հայաստանին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգային հանրությանը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղաղություն է ցանկանում։


















































