Օրվա լրահոսը

Հայաստանի երեք շախմատիստուհիներ 20 ուժեղագույնների մեջ են

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր վեց շախմատիստուհի։ Մեր աղջիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Սարգսյանը, որը  վաստակեց  7,5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 7,0-ական միավորով հանգրվանեցին, համապատասխանաբար, 15-րդ եւ 18-րդ հորիզոնականներում։ Մեր մյուս շախմատիստուհիները տեղ զբաղեցրին ավելի ցածր հորիզոնականներում։   Աշոտ

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում

«Sputnik Արմենիա». Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, քանի որ հակառակը կնշանակի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն. Թագուհի Թովմասյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող հայկական պատվիրականության կազմով Բունդեսթագում հանդիպում ունեցանք «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի և Բունդեսթագի պատգամավորների ու քաղաքական, հասարակական գործիչների հետ: Ելույթիս մեջ անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը, խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցքը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի հանքավայրի

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած անվտանգային խնդիրների մասին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը

Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում տեղի է ունեցել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի կոնֆերանսը` ԵՄ աջակցությամբ

Ծրագրի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) տարբեր երկրների արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ Վարժանքի իրականացման նպատակը երկրի արձագանքման կարողությունների ուժեղացումն է։ Մայիս ամսին նույն թեմայով նախատեսվում է անցկացնել հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին կոնֆերանսը: Մարտի 29-31-ը «HOPE»

Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով՝ ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը տեղեկացվել է, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով,

«Երբ հարձակվում են Արցախի վրա, հարձակվում են Օվերնյ-Ռոյ-Ալպի նահանգի վրա»․ Լորան Վոքիե (ֆոտոշարք)

Երկօրյա այցով Սյունիքում է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեյի գլխավորությամբ։ Ֆրանսիական պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետեր (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն, ), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաեւ տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։ Սյունիքում են նաեւ Հայաստանում՝ Ֆրանսիայի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանները, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ,

«Սա նաեւ պատասխան է Ադրբեջանին, քանի որ եթե փորձեն հերքել իրողությունները, ստիպված են լինելու բացատրել». Վարդան Արամյան

Միջազգային հանրությունը Արցախի շրջափակման հետեւանքների մասին չափելի ցուցանիշներ պետք է ունենա. ներկայացվել է Արցախի տնտեսության կորուստների մասին զեկույցը

Բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022թ. հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ. Պարզաբանում Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական  աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական

Կալանավորվել է «օրենքով գողը»

Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Քիշնևի քաղաքապետի հետ զրույցում Գարեգին Երկրորդը կարևորեց խաղաղության և կայունության հաստատման գործում միջազգային հանրության զորակցությունը

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։ Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ դեռևս վաղ միջնադարից

«Սա վիրավորանք է, ոչ թե մեդալ»․ զոհված Փարսադան Մկրտչյանի ընտանիքը հրաժարվեց հետմահու տրվող մեդալից

Վեց ամսից ավելի սպասել ենք, սպասել ենք, որ ուշադրություն կդարձնեն, զինվորական կգա մեր տուն, անձամբ ցավակցություն կհայտնեն, չի եղել։ Արդեն 7-րդ ամիսն է, ոչ մեկը չի եկել, ցավակցություն չի հայտնել։ Էսօր կանչել են մեդալի համար ու տալիս են էն մեդալը, որին ինքը արժանի չէ։

Անվտանգության աշխատակիցը նկատողություն էր արել. 5 անձ ձերբակալվել է խուլիգանության միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։ 29.03.2023թ-ին՝ ժամը 04։12-ին, ՀՀ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում, որի արդյունքում ստացել է վնասվածք։ Դեպքի վայր

Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել խորքային 2 հորերից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել «Իկս մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում։ Պարզվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացնում տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«Այն, ինչ ՌԴ-ն պետք է ներքին խողովակներով փոխանցեր Հայաստանին, փոխանցեց բաց խողովակներով»․ Բաբկեն Պիպոյանը՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

Ռուսական կողմի նման վարքագիծն, ըստ Պիպոյանի, վատ գործընկերային հարաբերության մասին է խոսում

Ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքով. ԲՏԱ նախարարության և Apple-ի գործընկեր ASBC-ի միջև հուշագիր է ստորագրվել

«FutureTech» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության միջև մարտի 29-ին ստորագրվել է համագործակցության Հուշագիր: Հուշագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ASBC-ի գլխավոր տնօրեն Միքայել Գրիգորյանը։ Կարևորելով Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի հետ համագործակցությունը՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն ևս մեկ կարևոր քայլ է՝

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի շտապում ընդունել Հռոմի ստատուտը». Նարինե Դիլբարյան

Իսկ Հայաստանի համար այս ծանրագույն մարտահրավերների պահին ապրում ենք խելագարության կանխավարկածով

Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի ստեղծումն ու ընդլայնումը դրականորեն կանդրադառնա երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա

Հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտություն է. Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև այդ ուղղությամբ Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու կոռուպցիոն բնույթի գործերի քննության

Մեդալներ՝ արցունքների ներքո․ Շիրակի մարզը հետմահու մեծարեց իր նահատակներին (Ֆոտոշարք)

«Յուրաքանչյուրս որքան էլ հոգեպես ընկճվում ենք, բայց որպես հայ և որպես քրիստոնյա՝ այն վստահությունն ու հավատքը ունենք, որ իրենք այսօր երկնքում ունեն ավելին, քան ունեին երկրի վրա։ Իսկ մեզ մնում է հավատավորի բարեպաշտությամբ վառ պահել իրենց հիշատակը, իրենց կիսատ գործը շարունակել և դրանով երկնքում իրենց ավելի հանգստություն պարգևել»։

Քանագեղի դամբարանադաշտից պեղված 17 կմախքները մաքրման փուլում են

Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։ Մարդաբանական նյութի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Նյութը հայտնաբերվել է 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և 2022 թ. հուլիս ամիսներին Քանագեղի դամբարանադաշտում (Գեղարքունիքի մարզ) իրականացված պեղումների արդյունքում։ Հասմիկ Սիմոնյան հնամարդաբան. Մարդաբանական նյութերի նախնական մաքրման

Ինչպե՞ս ենք կարողանալու կարդալ Հայաստանի Անկախության հռչակագիրը, եթե Արցախը հայկական չլինի

Այսինքն, Արցախի հայկական լինելը մեր պետականության հիմնարար սկզբունքների և նպատակների շարքին է պատկանում: Այս միտքը հայրենասիրական պոռթկման արդյունք կամ քաղաքական գաղափարախոսություն չէ: Սա Հայաստանի Հանրապետության հիմնադրման իմաստը և հայ ժողովրդի ապագայի նպատակներն ուրվագծող վերքաղաքական աքսիոմներից է:

ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման. սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել

Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային

Երկու անձի դանակահարելու համար Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան

Խաղաղության պայմանագիր՝ առանց դելիմիտացիայի, նշանակում է Հայաստանի վերջը. Հրանտ Բագրատյան

Խաղաղության պայմանագրի ստորագրում՝ առանց դելիմիտացիայի, նշանակում է Հայաստանի վերջը, այսինքն` Սևանը չի լինի, Արևելքը կվերցնեն Հայաստանից, Սյունիքը կվերցնեն Հայաստանից, ավելին՝ Ադրբեջանը պահանջ է դնում Երևանը վերանվանել Էրիվան:

Այս պահին՝ 5 բուհ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը հաստատվել է

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝

Գարեգին Երկրորդը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի,

«Սա ոչ միայն սննդի կամ էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ պետության կյանքի եւ ապագայի»․ Ռուբեն Վարդանյան

Դրա համար հետեւողական պետք էր աշխատել։ Վստահ եմ, որ իմ արած աշխատանքը կարեւոր էր մեր համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031