Օրվա լրահոսը
Սյունիքը պիտի զարգանա եւ ուժեղանա, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի․ Լորան Վոքիե (ֆոտոշարք, տեսանյութ)
Տաթեւում կնքվեց համագործակցության համաձայնագիր
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Երկու բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնության մեկ օրում
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր Հայաստանից պայքարեցին երկու մարզիկներ ու երկուսն էլ արժանացան բրոնզե մեդալի։ Ցերեկվա մրցահերթում մեր աղջիկների հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 204 կգ արդյունք ու ճանաչվեց բրոնզե մեդալակիր։ Երեկոյան Աշոտ Մարգարյանը երեք անգամ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։ Պոկում վարժության 137, հրումի
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք
ԱԱԾ. Հայկական կողմի հաշվարկներով հինգ կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել
1.Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 2.2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն
Ռուսաստանը ցավում է, որ իր դաշնակից Հայաստանը մասնակցում է «Ժողովրդավարության համաժողովին». Կոսաչով
Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում Հայաստանը, մասնակցում են ԱՄՆ կազմակերպած երկրորդ «Ժողովրդավարության համաժողովին»: «Հիմա, այս օրերին մասամբ հեռավար, մասամբ տեղում անցկացվում է այսպես կոչված «Ժողովրդավարության գագաթնաժողով», որը կազմակերպել են ամերիկացիները: Այնտեղ, եթե չեմ սխալվում, մասնակցում է մոտ 120 երկիր, այդ թվում, ցավոք, մեր որոշ դաշնակիցներ,
Ազատ գյուղի զորամասի գործով Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվի. Նորիկ Նորիկյանը զինդատախազի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
Երեք ժամ տեւած հանդիպումից ծնողներն իրենց հարցերի պատասխանները լիարժեք չեն ստացել
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման շուրջ բանակցություններին
ՀԱՊԿ Հավաքական շտաբում տեղի են ունեցել առաջին բանակցությունները 2023թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստման շուրջ: Ինչպես հաղորդվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, մարտի 28-30-ին տեղի ունեցած բանակցություններին մասնակցել է նաև Հայաստանը: Հանդիպմանը քննարկվել են «Մարտական եղբայրություն» զորավարժության անցկացման մանրամասները, որը Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր ընդունել իր տարածքում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք, որը ծառայելու է նաև ոլորտային կազմակերպություններին». Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների
Ենթադրում ենք, որ հարցը կկարգավորվի դաշնակցային հիմքով. Զախարովան Հռոմի ստատուսը վավերացնելու Երևանի մտադրության մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուսը վավերացնելու վերաբերյալ: Զախարովան նշել է, որ այդ թեման բարձր մակարդակով քննարկումների առարկա է դարձել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում: «Այդ շփումների մանրամասները ես հարկ չեմ համարում բարձրաձայնել: Իհարկե, ենթադրում ենք, որ այս սյուժեն կկարգավորվի դաշնակցային և փոխադարձաբար ընդունելի տարբերակով»,- ասել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները: Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների
«Ես մանկուց հենց Կասկադի այդ նույն ծառերի տակ եմ մեծացել։ Դա ինձ համար ուղղաձիգ իմ հիշողության շեշտադրում էր։ Կլինեն հետևանքներ»․ Վիկտոր Մնացականյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ այս իրավիճակի պատճառը քաղաքային կառավարման ճգնաժամն է։
«Թամանյանի արձանի դիմացի հացենիները մեր տերյանական աշուն էին, որը երկու ամիս էր տևում։ Փոխարինեցինք սակուրայով, որը տասն օր պիտի ծաղկի»․ Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտնեց՝ սակուրան անվերջ հիվանդանում է լվիճներով, նաև սնկային հիվանդություններով։ Դրա համար գերադասելի է, որ մշտադալարների հետ չտնկեն։
Իշխանության անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի. Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունը ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:
Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կոչերին համապատասխան գործնական քայլերի կարևորությունը
Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով: Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։ Հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են
ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Առանձնացված է 2 բաղադրիչ՝ ուղղված միջազգային համագործակցությանն ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կոչ է անում վերանայել Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, համաձայնել ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկին
Պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ ֆարսի։ Հեգել Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20թթ․, երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ
Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ընտրական օրենսգրքի խախտումների մասին. «Քաղաքացու որոշում»
26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ
«Եթե Էդգարը չի հրաժարվել, այդ խիզախությունը վերցրել է իր վրա, պետք է ոչ թե քարկոծել, այլ շանս տալ»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ սեպտեմբերին միասին կարող ենք կազմակերպել վերջին հրաժեշտ Նիկոլ Փաշինյանին, եթե քաղաքական ուժերը միավորվեն մեկ միասնական թեկնածուի շուրջ։
Փաշինյան. Ռազմավարական նպատակ ենք ձևակերպել տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործելակերպին, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային պատշաճ երաշխիքային մեխանիզմների գործարկման հարցին: Վարչապետը կառավարության այսօրվա
«Պահանջեցի Պապիկյանի հրաժարականը, իր ու Փաշինյանի մաֆիայից գրել էին՝ պապի՛, քո գործը չի»
Ազատ գյուղում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպում են ՀՀ զինդատախազի հետ
2023 թվականին ևս նախատեսվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ. Ատոմյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Սերգեյ Ատոմյանն իր առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի, Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի, խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի և հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, ծանոթացել 2022 թվականին իրականացված
Հայ մարզիկները թիմային հաշվարկում 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում
Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Հայ մարզիկները մեծահասակների տարիքային խմբում 4 ոսկե մեդալ են նվաճել եռամարտ վարժությունում: Եվրոպայի առաջնության բացարձակ
«Վերջապես ինքնաբացարկ հայտնեք, թողեք այս գործն այլ դատավոր քննի»․ կալանավորված դատավորը՝ նախագահող դատավորին
Արուսյակ Ալեքսանյանը գտնում է, որ իր գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը չի կարող անկողմնակալ լինել
Թվային ոլորտի առաջնորդները` Երևանի Doing Digital Forum-ում
Հայկական SPRING PR-ի Doing Digital Forum (DDF) անդրանիկ միջոցառումը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, նախատեսված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի միջազգային հանրահայտ փորձագետ Քրիս Սքիներն է։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների ու ղեկավարների մոտ ինչպես կառավարությունից, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգից, այնպես
«Ադրբեջանցի կոլեգային ասացի՝ անարդարության վրա խաղաղություն չի լինում». Հովհաննես Գալստյան
Բայց նաեւ ասացի, որ տեսնելիս ձեռքով կբարեւենք
Քննարկել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ Հայաստանի կողմից հնարավոր օգտագործման հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Հանդիպման ընթացքում Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով
«Մենք ինքնիշխանությունը եւ հակառուսականությունը խառնել ենք իրար». Քրիստինե Վարդանյան
Մենք հայացքն ուղղում ենք Ռուսաստանին եւ պահանջ ներկայացնում այն ֆոնին, երբ իշխող կուսակցության պատգամավորներից մեկն ասում է. եթե Ռուսաստանի նախագահը գա այստեղ, պիտի ձերբակալվի: Ես ավելի լավ առաջարկ ունեմ: Իսկ գուցե, միանգամից Չինաստանին էլ պատերազմ հայտարարենք, ԱՄՆ նախագահին նույնպես ասենք, եթե գաս, կձերբակալենք, որ հետո ասենք, թե որեւէ այլ շանս չկա, ոչ մեկը մեզ չի պաշտպանում, էլ ի՞նչ անենք բացի հանձնվելուց:
Վահան Քերոբյանը և Օլեկսանդր Սենչենկոն քննարկել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։ 🔹 Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ 🔹Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































