Օրվա լրահոսը
Ռիգայում Արմեն Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն
Գառնիկ Իսագուլյան․ «Որքան ուզում են մեր արեւմտամետները, աշխարհի տարբեր վերլուծաբանները ճղճղան, միեւնույն է, Արեւմուտքը պարտվելու է»
ՀԱՊԿ անդամ պետության, ԵԱՏՄ անդամ պետության, չգիտեմ, ԱՊՀ անդամ պետության, իր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին այս իշխանությունը պարտավորվում է կալանավորել, չնայած այդպիսի բան չի լինի, եւ հանձնել Հաագայի դատարան: Եվ դա այն դեպքում, երբ այդ դատարանը թքած ունի իր որոշման վրա՝ Արցախում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ:
Մահացել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը
Հոգեհանգիստը՝ տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00։
«Երբ իրենք ընդդիմադիր էին, համագործակցում էինք։ Որևէ անձնավորված կամ թիրախային նպատակադրում ես չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»․ Արծվիկ Մինասյանը՝ Ստեփան Սաֆարյանի մասին
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Սեդա Սաֆարյանի աջակիցներն իրականում ռումբ են դնում նրա՝ ՍԴ դատավորի կարգավիճակի լիազորությունների տակ, հետո սկսում են իրենց մեղադրել։
Ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Ռիբոկ» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի, Կոտայքի մարզի՝
ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
«Ա1+». Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես, գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել,
Մարտի 11-ի դրությամբ էլի դուրս է եկել մուրացկանության, հիմա ամուսինս նստած է, քեզ ո՞վ է ստիպում
Սվետլանան, որ գալիս էր (մուրացկանությամբ զբաղվող կինը) իր հոժար կամքով էր տալիս, կլինի՝ 2000, 3000 դրամ, ասում էր էս էլ իմ կողմից, որ ինձ պահում եք, լողանում եմ, տաք-տաք քնում եմ: Մենք ենք վճարել կոմունալը իրար հետ։
Փաշինյան. Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները,
«Արցախում դեռ կան անտուն մարդիկ․ բնակարանաշինությունը կկանգնի, սոցիալական լարվածությունը կխորանա»
Այս իրավիճակում հիմնական աղբյուր է մնում ՀՀ-ից տրվող բյուջետային վարկը, որն ապագայում պարտադիր պետք է վերանայել
Հայաստանը միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք կհյուրընկալի
911tert.am. «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Ծրագիրն
«Շրջափակման պայմաններում ոչ միայն պետական պահոցների ձեւավորում պետք է իրականացվի, այլ նաեւ ողջ տնտեսության ձեւափոխում». Գրիգորի Մարտիրոսյան
«Եվ մինչեւ պատերազմը, ե՛ւ պատերազմից հետո օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ռեզերվների ձեւավորում իրականացվել է, այդ աշխատանքը գործընթացի մեջ էր: Այդ պահոցները կային եւ օգտագործվել են նաեւ այս շրջափակման պայմաններում: Խնդիրն այն է, որ շրջափակման պայմաններում մենք ունենք տնտեսության կառուցվածքի փոփոխություն»:
Եթե Ադրբեջանի կողմից գարնանը հարձակում տեղի չունենա, ԵՄ առաքելությունն արդեն հաջողված է․ Մարկուս Ռիթեր. «Ա1+»
«Ա1+». Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ շատ հայեր գոհ են Հայաստանում ԵՄ ներկայությունից։ Սակայն, ըստ նրա, սպասելիքները շատ մեծ չպետք է լինեն, քանի որ դիտորդները Ադրբեջանի տարածք մտնելու հնարավորություն չունեն, հետևաբար չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը նախապատրաստվող որևէ հարձակման ժամանակ։ «Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը հարձակում
«Որքան շրջափակումը երկարում է, այնքան փչանում է Արցախի տնտեսական ներուժը»․ Վարդան Արամյան
Այսինքն, փողը դրսից կգա, արցախցիները կսպառեն միայն դրսից բերվող որոշակի ապրանքներ, եւ վերջ
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ
«Ով լավ կապեր ունի պետական բարձր պաշտոնյաների հետ, իրենց ջեբը փող են աշխատում՝ օգտագործելով շրջափակման իրավիճակը». Ռուբեն Վարդանյան
Վարդան Արամյանն արձագանքեց. «Այն, ինչ ասաց պարոն Վարդանյանը, իրականում պետական համակարգի ձախողում է, եթե նման ճգնաժամային իրավիճակում գների նկատմամբ հսկողություն չկա: Դա ոչ այլ ինչ է, երբ երկրաշարժի ժամանակ մարդիկ գնում են՝ փոխանակ օգնություն ցույց տան, այլ դիերի վրայից ոսկիներն են հանում, լրիվ նույնն է: Սա հասարակության՝ միասնական ճակատով հանդես գալու ճգնաժամային վիճակ է»:
ԵՏՀ-ն առաջարկել է չեղարկել ռոումինգը ԵԱՏՄ տարածքում
ԵՏՀ նամակում ներկայացված է «ճանապարհային քարտեզ», որի համաձայն օպերատորները պետք է մինչև 2024թ. ավարտը մշակեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոններ», իսկ հետո մինչև 2025թ. առաջին եռամսյակը սահմանել համապատասխան սակագներ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր բջջային բաժանորդների համար:
Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ-ի և Երևանի հարաբերություններում վերջ կտրվեն «ով որտեղից է ելնում» զրույցներին
«Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև օգնության այլ միջոցներ, որոնք շարադրված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան որոշման նախագծում»,- ասել է Գալուզինը:
«Համեղ սնունդ, զարմանալի վայրեր». Forbes-ն անդրադարձել է Հայաստանին
Հայաստանի մասին հոդված՝ Forbes-ում։ 🪂«Անկախ նրանից, թե ինչպիսի ճանապարհորդ եք դուք, անպայման կգտնեք Հայաստանում այն, ինչը կսիրեք: Այնտեղ կգտնեք համեղ սնունդ, զարմանալի վայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, աշխարհահռչակ կոնյակ, գեղեցիկ բնություն, և շատ ավելին», – գրում է Լուպինին: ՀՀ Զբոսաշրջության կոմիտե
«Մի գեղեցիկ օր կասեմ, թե ինչի ենք այդ գումարը վերականգնել, մնացածը դատախազությունից հարցրեք». Վաչագան Ղազարյան
Իսկ Սերժ Սարգսյանի հետ լավ էլ շփվում եմ, ինչ ասում են՝ սուտ են ասում
Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատարանն ամբողջությամբ բավարարել է Կարապետյանի հերքման պահանջը, փոխհատուցման պահանջը՝ մասնակի
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի: ԲԴԽ
«Կամ վարչապետն է ստում, կամ՝ լեյտենանտը». Նորայր Նորիկյանը՝ Ազատ գյուղի զորամասի ողբերգության մասին
Նա նկատեց, որ կից եղել է նաեւ մեկ այլ սենյակ, որտեղ ռազմատեխնիկական միջոցներ են եղել ու տարակուսեց՝ միգուցե այլ հանգամանքի հե՞տ գործ ունենք: Ու հայտարարեց նաեւ, որ եթե կպարզվի, որ թմրանյութերի հետ կապված ինչ-ինչ հանգամանքների արդյունքում է եղել ողբերգությունը, քանի որ վարկած շրջանառվեց, որ զորամասի կապիտանի՝ թմրանյութերի հետ ինչ-ինչ կապի արդյունքում է հրդեհն առաջացել, տուժող կողմը հետամուտ է լինելու ճշմարտության բացահայտմանը:
Մասիսում դանակահարել են «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը. Shamshyan.com
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը դանակահարել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի դիմաց տեղի է ունենում վիճաբանություն Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գրիշա
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները կրկին մտահոգության տեղիք են տալիս. «Լույս» հիմնադրամ
Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը
ՊՆ-ում չեն արձագանքում Ազատ գյուղի զորամասում զոհվածների ծնողներին. Նորայր Նորիկյան
10 դիերի փորձաքննության արդյունքները տուժող կողմի մոտ տարակուսանք է առաջացրել
«Ինչպե՞ս կարող ենք առավել արդյունավետ վարվել». քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծը՝ մանրամասնելով ծրագրի սկզբից՝ 2005 թվականից մինչ օրս շարունակվող
2 տասնյակ անշարժ գույք, մի քանի միլիարդ դրամ․ դատախազը պահանջում է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը
Դատախազը թվարկեց Մհեր Սեդրակյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց ձեռք բերած մի շարք անշարժ գույքը, որոնք ձեռք են բերվել առանց օրինական եկամտի աղբյուրի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝
«Մեր պետական ապարատում հայտնվածների նպատակը համընկնում է Ադրբեջանի նպատակների հետ». Հովհաննես Իշխանյան
Ադրբեջանում պետական ապարատն է գործում, մեզ մոտ՝ մտահոգ մարդիկ
Առաջին բեմադրությունից 78 տարի անց կներկայացվի ճիշտ «Արշակ Երկրորդ»
Կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը դեռեւս 2017թ. «Առավոտի» հետ զրույցում «Արշակ Երկրորդ» օպերայի մասին հայտարարել էր, թե դա Տիգրան Չուխաջյանի երաժշտությունը չէ, ընդամենը հավելելով, որ ժամանակին ռեժիսոր Արմեն Գուլակյանը, որը օպերայի լիբրետոյի հեղինակն է, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանին հանձնարարել էր զբաղվել այդ օպերայի երաժշտությամբ։ Վերջինս ընդամենն օգտվել էր Չուխաջյանի երաժշտությունից, ստեղծագործելով եւ նշյալ օպերա ներմուծելով իր սեփական
ԵՄ-ում քննարկում են Շենգենյան գոտում էլեկտրոնային վիզաներ տրամադրելու հարցը
Առցանց դիմումները կնվազեցնեն ճանապարհորդների համար դեպի հյուպատոսություն այցելությունների քանակը և կհեշտացնեն գործընթացը ազգային վարչակազմերի համար: Միևնույն ժամանակ, թվային վիզան վերջ կդնի սոսնձվող վիզայի կեղծման և գողության ռիսկին


















































