Օրվա լրահոսը
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան
«Ինձ ներդաշնակ եմ զգում «հարվածների» աշխարհում»
Երաժիշտ Ստեփան Տեր-Ղեւոնդյանը` հարվածային գործիքների, ազգային երաժշտության եւ կյանքի մասին – Ստեփան, ինչո՞վ գրավեցին քեզ հարվածային գործիքները, ինչպե՞ս որոշեցիր ընտրել այդ ճանապարհը։ – Հարվածային գործիքներից ի սկզբանե դհոլն եմ սիրել, որի հնչյուններն ինձ գրավել են։ Առաջինը բուն գործիքի նկատմամբ հետաքրքրությունն է եղել, մի այլ ոգեւորություն էր մտել ներսս։ Ընտրեցի, որովհետեւ հասկացա, որ իմն է, տարերքս
Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը
Ըստ գերատեսչության նախնական տեղեկատվության, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» որոշակի սահմանափակումներ ունի: Նշվում է, որ գերատեսչության մասնագետները մարտի 20-24-ը տեղի ունեցած ստուգումների ժամանակ հաստատել են այդ փաստը:
«Սուր ֆինանսական ճգնաժամ է, որին Արցախի եւ ՀՀ կառավարությունները չեն տրամադրում բավարար ժամանակ»․ Ռուբեն Վարդանյան
Եթե միջազգային կառույցներն իսկապես հասկանում են մեր վիճակը, պետք է խորքային աջակցեն, որովհետեւ իսկապես մեծ գումարների կորստի հետ գործ ունենք
Դեպի Ղազախստան՝ FlyArystan-ի հետ
Ղազախական FlyArystan լոուքոստերը 2023 թվականի մայիսի 4-ից վերսկսում է թռիչքները Երևան-Ակտաու-Երևան երթուղով: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Միակողմանի տոմսի արժեքը ներառում է պատահական նստատեղ օդանավում և 1 ձեռքի ուղեբեռ՝ առավելագույնը 5 կգ կշռով (56*23*36սմ): Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել FlyArystan բջջային հավելվածում, flyarystan.com կայքում կամ հայաստանյան տուրօպերատորների մոտ: Երևան-Ակտաու չվերթի
«Արցախում առնվազն 16.2 հազար մարդ կդառնա գործազուրկ»․ զեկույց շրջափակման հետեւանքների մասին
Արցախին արդեն իսկ պատճառվել է շուրջ 52 մլրդ դրամի տնտեսական վնաս:
Կարագը և պանիրը չեն համապատասխանել կանոնակարգի պահանջներին. վտանգավոր սննդամթերքի արտադրությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի
Նիհարեցնող հաբեր եւ սնունդ գոյություն չունեն
Սննդաբան, դիետոլոգ Դիանա Մինասյանը՝ առողջ ապրելակերպի նրբությունների եւ դրանք պահպանելու կարեւորության մասին։ – Ի՞նչ է իրենից ներկայացնում սննդաբանի մասնագիտությունը։ – Դա առանձին մասնագիտություն է՝ վերջին տարիներին արագորեն զարգացող: Սննդաբանը եւս տիրապետում է բժշկական անհրաժեշտ գիտելիքներին, բայց չի բուժում: Սննդաբանն աշխատում է հաճախորդների հետ, բժիշկը՝ հիվանդների: Սննդաբանի խնդիրն է օգնել կազմակերպել առողջ սննդակարգն ու կենսակերպը, ընտրել սննդակարգի տեսակներ հարմար տվյալ մարդուն, անհրաժեշտության դեպքում
Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացնելով իրավիճակն Արցախում՝ Արթուր Խաչատրյանը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը
ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։ Պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության
Խնդրում եմ ուսումնասիրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրայնացրած արձանագրության հանգամանքները․ Սրբուհի Ղազարյան
Իրավաբան, քաղաքային պլանավորման եւ ենթակառուցվածքների փորձագետ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ Շվեդիայի Զարգացման Գործակալության ծրագրի Ազգային օրենսդրության ավագ փորձագետ Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրում եմ քննության առնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրությանը ներկայացրած արձանագրության բովանդակությունը և, մասնավորապես, եզրափակիչ մասը, համադրել այն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի փաստացի
Մարտի 30-31-ը կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների որոշ տարածքների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ահարոնյան, Վ.Վահյան, Պ.Սևակի, Դ.Անհաղթի, Վրթ. Փափազյան, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Չոլաքյան փողոցների, Ներսիսյան փողոցի և նրբանցքի, Կ.Ուլնեցու 1-63 շենքերի և առանձնատների, Ազատության 1-11, 31 շենքերի և
Ծեծկռտուք «Մյուզիք Հոլ» ակումբում՝ ռազմական ոստիկանության ծառայողների մասնակցությամբ․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։ Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ
Մոսկվա-Բաքու սինքրոն խաղեր
Թե ինչպես են ռուսները «դիրքավորվում», «վերահսկում», «բանակցում», չմոռանալով` «մեղադրել» Մարտի 26-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. «Տուժածներ չկան, սակայն հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։ Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում էինք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 26-ի
Ոստիկանության նախկին պաշտոնյան մեղադրանքը չի ընդունում․ «Ես ինչպե՞ս կարող էի որեւէ մեկին դրդել»
Քննիչն ու դատախազը ո՞ր ապացույցներն են նկատի ունեցել,-հարցադրում է անում Վարդան Թունյանը
Բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Խոսք էր գնում Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն: Բանկի տաղավարում կներկայացվեն և մանրածախ, և բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ
Արցախում առաջ եկած բնապահպանական խնդիրները բումերանգի էֆեկտով հարվածելու են Ադրբեջանին․ «Հայաստանի Հանարապետություն»
Սարսանգի ջրամբարի ներկայիս մակարդակը եւ շարունակվող շրջափակումը փաստում են, որ այս տարի այնտեղ կուտակված ջուրը կարող է միայն մասնակիորեն բավարարել Արցախի էլեկտրաէներգիայի արտադրության եւ գյուղատնտեսական պահանջները: Եթե կեղծ բնապահպանական հիմնավորումներով շրջափակումը շարունակվի, ապա Արցախում առաջ եկած բնապահպանական խնդիրները բումերանգի էֆեկտով հարվածելու են Ադրբեջանին, Արցախի Հանրապետությանը հարակից ադրբեջանական գյուղերի հազարավոր հեկտարներով վարելահողեր մնալու են առանց ջրի:
Պետական պարգևներ են հանձնվել 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 28-ին Աբովյանի երաժշտական դպրոցում հետմահու պետական պարգևներ են հանձնվել 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարազատներին: Պարգևատրման արարողությանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ՀՀ ՊՆ և ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ,
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան
Հույսը բերում է պատրանքային իրականության․ «Հայաստանի Հանրապետություն»
Մեր խնդիրները կարող ենք լուծել միայն մենք։ Այն լուծումները, որոնք ձեռնտու են հայկական կողմին, կարող է տալ միայն հայկական կողմը։ Լուծումը կամ լուծումները եթե տա որեւէ այլ կողմ, դա, բնականաբար, անելու է իր շահերից ելնելով։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ բացատրության կարիք չունի։ Իսկ մենք այս պահի դրությամբ իրականում ոչ միայն լուծումներ չենք տալիս,
Շենգավիթ վարչական շրջանում վերաբացվել է հիմնանորոգված մեծ մարզադահլիճը
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը իրատեսական դարձրեց տասնամյակների կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ իրականացվող նախագծի շրջանակում նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև մարզական օջախի մեծ մարզադահլիճում, որն այսօր հանդիսավորությամբ բացվել է: Շենգավիթ վարչական շրջանի միջոցներով էլ մարզադպրոցի տարածքում շահագործման է հանձնվել թենիսի երկու նոր խաղադաշտ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի մինչև 6-8 աստիճանով
Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին
«Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 651-752 մլն դրամ»․ զեկույց
Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային ծախսերը
Արաբկիրի ոստիկանների պայքարն անօրինական թմրաշրջանառության դեմ արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին
Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների պայքարն արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին: Առաջին դեպքում բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով երեք
Դավիթ Բաբայան․ «Միջազգային կառույցներին այնքա՜ն ենք դիմել. ես չեմ ուզում մեզ ծաղրեն»․ «Ժողովուրդ»
Արցախում իրավիճակը վերջին օրերին կտրուկ սրվել է: Հակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացման փորձեր է անում Արցախում, կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: -Պարո՛ն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը վերջին օրերին: -Այս ամենի պատճառն Ադրբեջանի ատելությունն է Հայաստանի ու
Շիրակի մարզի ոստիկանները մեկ գիշերվա մեջ ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել
Մարտի լույս 27-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են գյումրեցի 20-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Լազոյի փողոցում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ
«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի եղբայր․ «Գույքը ոչ միայն այս 1 ամսվա ընթացքում չեն վերադարձրել, այլեւ մեզ բաց սպառնալիքով ասում են, որ այդ գույքերի մասին մոռանանք»․ «Հրապարակ»
«Նոր Զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Սարգսյանը «Արթրեյդ Սոֆթ» ՍՊԸ սեփականատերն է։ Այս ընկերությունն իրականացնում է «Զովք» սուպերմարկետների ծրագրային սպասարկումը։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ այս ընկերությանը պատկանող «գաղտնի սերվերում» էին պահպանվել այն բոլոր տեղեկությունները, որոնք հաստատում են, թե իբր սուպերմարկետը խոշոր չափերի հարկեր է թաքցրել,
«Սպորտլանդիա 2023» մարզական միջոցառման կրտսեր հաղթողները հրավիրվել էին Ալավերդու համայնքապետարան
Ալավերդու համայնքապետարանում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ընդունել է Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում անցկացված «Սպորտլանդիա 2023» մարզական միջոցառման համայնքային փուլը հաղթահարած Ալավերդու թիվ 2 և թիվ 12 հիմնական դպրոցների աշակերտներին: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի տնօրենները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, մարզադպրոցի ներկայացուցիչը, համայնքապետարանի համապատասխան ոլորտի պատասխանատուները: Շնորհավորելով աշակերտներին՝ Արկադի Թամազյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Շնորհակալություն հայտնելով ֆիզկուլտուրա
Զավթում են մեր ժողովրդի իշխանությունը և դա ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին. Էդգար Ղազարյան
«Հիմա մեր երկրում վարչապետը հայտարարում է, որ կա Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրական սպառնալիք և պարտավոր է Սահմանադրության ուժով հայտարարի ռազմական դրություն՝ չի հայտարարում, բայց 2021 թվականին չէի չեղարկում ռազմական դրության իրավական ռեժիմը, որպեսզի ԱԺ և տեղական կառավարման ընտրություններ չանցկացնեն»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը:
ՔՊ-ական պատգամավորը` ի՞նչ է տալու Պուտինի ձերբակալությունը Հայաստանին հարցին՝ կքննարկեն, հետո կարծիք կհայտնի․ «Հրապարակ»
Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշում արձակած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ՀՀ ՍԴ-ի կողմից սահմանադրական ճանաչվելուց հետո մեր ռազմավարական դաշնակցից նյարդային արձագանքներ են ստացվում։ Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը միանա Հռոմի կանոնադրությանը, ապա Երեւան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի եւ հանձնվի միջազգային արդարադատությանը։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս որոշեց, որ Հռոմի կանոնադրությունը


















































