Օրվա լրահոսը
Ավելի քան 15 մլն դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում
Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահի պաշտոնը, իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով՝ կազմակերպության ու պետության իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս: Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի
«Պարզ դարձավ, որ ոչ էլ այդ լուսանկարներով որևէ մեկը կարող է հավաստել, որ այդ հրթիռները որակի հետ կապված խնդիր ունեն կամ դրանք պիտանի չեն»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան
Միևնույն ժամանակ Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ բայց միանշանակ բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ փորձաքննությունը։ Որևէ մեկը չունի այդչափ գիտելիքներ, որ զուտ զննությամբ կամ որևէ այլ եղանակով հաստատի հրթիռների պիտանելիությունը կամ ոչ պիտանելիությունը։
ԿԸՀ-ն համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։ Ըստ այդմ, թիվ 9 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու համար հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրեց Էդգար Սուրենի Ալիխանյանին։ Թիվ 9 ԸԸՀ-ի անդամի թափուր տեղի համար դիմել էր 19 քաղաքացի, նրանցից վեցը հրավիրվել էր հարզազրույցի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
«Ես բռնություն չէի կիրառի ժողովրդի հանդեպ․ նախագահն էլ էր նույն կարծիքին»․ Վլադիմիր Գասպարյան
Իսկ դա ոստիկանության խնդիրը չէր, այլ հասարակության, քաղաքական կուսակցությունների։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական
«Խեղճ քննիչներն ասել են՝ կներես, գեներալ ջան, կմտնի մեր ընտանիքները»․ Վլադիմիր Գասպարյան
Ես գիտեմ, որ ոտքի եմ կանգնելու՝ ի տարբերություն այդ կենդանու, որն Աստված է հայհոյում։ Ես Աստծո զավակ եմ
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը. Արարատ Միրզոյանն ընդունել Իսպանիայի դեսպանին
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից միջանցքի արգելափակման վերացման, ինչպես նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման կարևորությունը:
Վահրամ Գյոզալյանը՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահրամ Կամոյի Գյոզալյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի հուլիսի 19-ին, Լոռու մարզ, Կիրովական քաղաքում: 2010թ. ավարտել
Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել
«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցնելու է Մասիմ Մամեդովը։ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Caliber.az կայքի փոխանցմամբ՝ Մամեդովը մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ի՞նչ մականուն ունի Անիի նորընտիր համայնքապետը
ՔՊ-ն այս անգամ կկարողանա միանձնյա ղեկավարել Անին՝ իր 19 բնակավայրերով՝ առանց մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու, ասել է թե՝ ՔՊ-ն հարկադրված չի լինի պաշտոններ, ոլորտներ կիսելու գործընկերների հետ, ինչպես սովորաբար լինում է կոալիցիա կազմելիս։
«Գերմանացի գործընկերներից գործուն քայլեր ենք ակնկալում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ պատժամիջոցների կիրառման ճանապարհով». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը»
Շրջափակման հետևանքով Արցախում 9800 մարդ կորցրել է աշխատանքը
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 22 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Բաքվի բռնապետը կրկին ելույթ է ունեցել՝ արտահայտելով իր «խաղաղասիրական» նպատակներն Արցախի ու Հայաստանի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
Ալիև. Ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք, ամրապնդվում ենք այդ դիրքերում և այդ դիրքերում մնալու ենք
Երբ Երևանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի և վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների. Մասնագետ
Եթե սակուրան ապահովում է 10-օրյա ծաղկում և տերևների անկում, ապա մեր տերյանական աշունը հացենիի գունավորմամբ է եղել։ Երևի պետք է շատ երկար մտածել, որ Թամանյանի՝ Երևանի առաջին հատակագծի հեղինակի, պատմամշակութային արժեքների պաշտպանի արձանի առջև բերել և դնել օտար մշակույթի խորհրդանիշ հանդիսացող ծառը և հատել մեր մշակույթը, մեր հացենին։
19-ամյա երիտասարդին դաշունահարել էր 60-ամյա հարևանուհին
Մարտի 27-ին, ժամը 18.57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել
«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա: Հույս ունենք՝ Ալիևը սխալ որոշում չի կայացնի». ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Եվս մեկը և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ալիռեզա Մոնադին, անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր հարձակմանը, հայտարարել է. «Ալիևին կոչ ենք անում համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս պայմաններում նման գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու անդորրը: Հույս ունենք՝ Ալիևը սխալ որոշում չի կայացնի, քանի որ
Ավինյանի նախկին օգնականը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 228-Ա ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Երեւան Հիշեցնենք՝ Վիկտորյա Այդինյանը 2018-2020 թթ. եղել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը:
Իրանի խորհրդարանի պատգամավորն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի դիրքային առաջխաղացմանը
Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա 2020թ. հրադադարի համաձայնությանը և դրան հակասող գործողություններ չձեռնարկի:
Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի ջանքերով ևս 6 պատանի կժամանի Հայաստան` մասնակցելու միջազգային մրցաշարերի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 24-26-ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) կազմակերպած պատանեկան ընտրական մրցույթին եւ ամփոփման միջոցառմանը: Ասոցիացիայի նախորդ տարվա աշխատանքի արդյունքում գրանցվել են շոշափելի արդյունքներ՝ Հայաստան եկած 8 պատանիներից 3-ը ընդգրկվել են մինչեւ 14 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում: Ընդհանուր առմամբ 12
«Իշխանության սրտի» քաղհասարակության կարկառուն դեմքերը. Նինա Կարապետյանցի սկանդալային հայտարարությունը
«Լրագրողի ճնշումին չդիմանալը իշխանության ճնշումներին կդիմանա՞». իրավապաշտպանները քննարկում են ՄԻՊ թեկնածուներին
Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը զարգացնում է իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի շնորհիվ. փորձագետներ
Հայաստանը շատ է շահագրգռված եվրասիական ինտեգրմամբ, ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանը մեծացնում է իր տնտեսական ներուժը: ԵԱՏՄ երկրների ուղղությամբ ՀՀ ապրանքաշրջանառության աճը 8,5 տարվա ընթացքում աճել է 10 անգամ։ Այս մասին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները և Հայաստանի շահերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների
Լեռնակերտի պեղումները ուշբրոնզեդարյան պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին հետևելու հնարավորություն են ստեղծել
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում: Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժամանակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզեդարյան առարկաներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ)
Դիլիջանում տոնել են անվանի ճարտարապետի 100-ամյակը
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է միջոցառում` նվիրված անվանի դիլիջանցի, խորհրդային ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Խորեն Վաթինյանի 100-ամյակին
Զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին
Ադրբեջանը հատել է Արցախի Հանրապետության շփման գիծը, շարունակել է թիրախավորել խաղաղ բնակիչներին․ ՀՐԱՏԱՊ գրություն միջազգային բոլոր գործընկերներիս։ 📌Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի և Երվանդ Բալայանի ուղղությամբ։ 📌Նույն օրը`
Amnesty International մարդու իրավունքների մի շարք խախտումներ է արձանագրել Հայաստանում
Զեկույցը մի շարք սահմանափակումներ է արձանագրել խոսքի ազատության ոլորտում ևս՝ պայմանավորված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ կապված քրեական հետապնդումներով:
Շանս չթողնելով Դանիլ Օլեյնիկին` Կամո Ունանյանը հաղթեց MMA մրցաշարում
Մարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ «Doping time» MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից: MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ, որը ռուսական «Hard core» անվանի ընկերությունում
Պլանային ջրանջատում Շենգավիթում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին
«Ցանկանում ենք ստեղծել հայատառ էլ. փոստի սերվեր, որը կծառայի ամբողջ հայությանը. «Ինտերնետ հանրություն» ՀԿ- ի նախագահ
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշեց, որ հայերեն այբուբենին տիրապետող հայ հանրությունը պետք է իր տեղն ունենա ազգային այբուբենների եւ լեզվի հասանելիությունը համացանցում ապահովելու՝ համընդհանուր ընդունման գործում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մարտի 28-ի և ապրիլի


















































