Օրվա լրահոսը

«Լափած մազութը» եւ «5-րդ շարասյունը»

Կան արտահայտություններ, որոնք որոշ պատմական ժամանակահատվածում դառնում են չափազանց տարածված եւ մոդայիկ: Այդ արտահայտությունները բոլորը կրկնում են հասկանալով կամ առանց հասկանալու: Հետո դրանք մոռացվում են եւ սերունդներին անհրաժեշտություն կա բացատրելու, թե ինչ են դրանք նշանակում: Օրինակ, այսօրվա երիտասարդները դժվար թե իմանան, թե ի՞նչ է նշանակում «լափած մազութ»: Այդ բառակապակցության հեղինակային իրավունքը պատկանում է, եթե չեմ

Բեթհովենի մազերի ուսումնասիրությամբ նոր տվյալներ են ի հայտ եկել հանճարեղ կոմպոզիտորի առողջության ու ընտանիքի մասին

Գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի առողջական խնդիրների ուսումնասիրությունը շարունակվում է մինչ օրս, քանի որ, կարելի է ասել, որոշակի իմաստով հենց ինքը՝ Բեթհովենն է «պատվիրել» իր առողջության ուսումնասիրությունը ժամանակակից գիտնականներին ՝ թողնելով նրանց ոչ միայն իր առողջական խնդիրները փաստագրող հարուստ գրականություն, այլև իր ԴՆԹ-ի նմուշները։ Բոննի, Քեմբրիջի համալսարաններն ու գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել են կոմպոզիտորի

Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալի համար

Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի վեց ներկայացուցիչներից հաղթանակ տարան առաջատարների շարքում ընթացող Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիամ Մկրտչյանը, ընդ որում, Մարիամը՝ ադրբեջանցի Գունայ Մամմադզադայի նկատմամբ։ Մեդալի համար պայքարող մեր մյուս շախմատիստուհին՝ Աննա Սարգսյանը, ոչ-ոքի արեց, իսկ Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը պարտություն կրեցին։

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ.  «Արցախպրես»

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում:

«Պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց». Վարուժան Հոկտանյան. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի՝ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի՝ երեկվա հայտարարությունը, որ այսուհետ ինքն է վարելու Երևանի ավագանու գործակարգավարական նիստերը բավականին լուրջ խնդիր է։ Եթե դա պարբերաբար բնույթ պետք է կրի, ապա ճիշտ կլիներ ուղղակի արտահերթ ընտրություններ անցկացնել և միանգամից տեսնել՝ ով կհաղթի այդ ընտրություններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի

ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը: Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է կրակային պատրաստության հիմունքներին, հայրենիքի և ինքնապաշտպանության կանոններին ու առանձնահատկություններին

Զենքի կիրառման և վարվեցողության գիտելիքներն ու հմտությունները կարևոր են՝ պատրաստված, գիտակ ու պաշտպանված լինելու համար։ «Ապրելու երկիր» կուսակցության ավելի քան 100 թիմակիցներ՝ ՀՀ բոլոր մարզերից՝ Սյունիքից մինչև Տավուշ, տարբեր համայնքների ավագանու անդամներ ծանոթացան կրակային պատրաստության հիմունքներին, հայրենիքի և ինքնապաշտպանության կանոններին ու առանձնահատկություններին: Այն, ինչ այսօր պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։ «Ապրելու երկիր» կուսակցություն

ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստան-Իրան գործընկերությամբ. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».    ԱՄՆ-ը երկուշաբթի մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև կապերի ամրապնդման կապակցությամբ։ «Դա պետք է մտահոգի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հարևան երկրներին, այլ ամբողջ աշխարհին», – լրագրողներին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը: «Մենք տեսել ենք իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կողմից ավերածությունները, որոնք Ռուսաստանը սանձազերծել է Կիևում՝ թիրախավորելով

Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը ինչ-որ փուլից սկսած կփլուզվի»

Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին և մի շարք այլ խնդիրներին, որոնք առկա են նախընտրական շրջանում։ «The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80% արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան (գնաճ) 55%-ից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ

«Ամենամեծ կապիտուլյանտից, վերջացրած Իշխանասարի խեղճուկրակ ՔՊ ընտրազանգվածով ոչ ոք չգիտի վաղվա մեր երկրի գլխի գալիքը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի գնով անգամ՝ մտցրել է փակուղի: Սա այսպես էլ պետք է լիներ, որովհետև ինչպե՞ս կարող է Ադրբեջանի աջակցությամբ (ըստ Ալիևի) իշխանությունը զավթած ՀՀ ոչ բարով կառավարիչը Արցախի հարցում հայանպաստ լուծումներ  ունենա: Պահանջված խաղաղության ունենալու, սակայն

Արցախի ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում

Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին

Էս անցքը մերն է, էս անցքը՝ նախկիններինը. Քաղաքապետարանը ջոկողություն է դրել կառավարության շենքի անցքերի մեջ ու փակել միայն իրենց ծակածները

Պարզվեց՝ անցքերի մի մասը իրոք փակել էին ու ներկել, բայց այնքան փնթի ու ոչ էսթետիկ, որ ներկի տարան անգամ թողել են շենքի վրա: բացի այդ, ոչ մի տրամաբանությանը չի ենթարկվում այն, թե ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը որոշել «ջոկողություն» դնել անցքերի մեջ, սա՝ նախկինների արածն է, սա՝ մեր: Կամ ինչպե՞ս ի՞նչ սրտով են մի անցքը փակել, կողքինը թողել՝ մանկապարտեզային նեղացկոտությամբ:

Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե,

Աշոտ Անդրեասյան. «Ես եղել եմ Սիսիանում եւ տեսել բոլոր կեղծիքները, խախտումները եւ բռնաճնշումները, որ եղել է գործող իշխանության կողմից Սիսիան քաղաքում ու հարակից համայնքներում»

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Հենարան» ակումբում խոսեց, մասնավորապես, Սիսիան համայնքում, որտեղ եղել է ինքը, տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության իրականացրած խախտումների եւ կեղծիքների մասին: «Ես եղել եմ Սիսիան քաղաքում եւ տեսել այն բոլոր կեղծիքները, խախտումները եւ բռնաճնշումները, որ եղել է գործող իշխանության կողմից Սիսիան քաղաքում եւ հարակից գյուղերում ու համայնքներում: Պետք է նշեմ,

Արմեն Գրիգորյանը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Տալլինում

Քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար-ՀՀԿ

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության  դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական  դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները  համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված

235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. Դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում

Քրեակատարողական հիմնարկներում համաժամանակյա շախմատային խաղեր են անցկացվել 

Մարտի 27-ին և 28-ին Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն այցելել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ՝ անցկացնելու շախմատի համաժամանակյա խաղեր երկու հիմնարկների ներհիմնարկային մրցաշարերի արդյունքում լավագույնս հանդես եկած դատապարտյալների հետ: Խաղերին հետևել է նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։ Նա հաջողություն է մաղթել

Վահե Ղազարյանը և Գիորգի Շարվաշիձեն քննարկել են երկու երկրների ՆԳՆ-ների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հարցեր

««Արարատ-73»-ը կերտել է հայկական սպորտի փառավոր էջերից մեկը». Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, ինչպես նաև հայկական

Կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի. Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. աշխատանքների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են հաշվետու տարում կատարված աշխատանքները:

Արմեն Խաչատրյան. Միջազգային փաստահավաք խմբի Արցախ գալը ծայրահեղ անհրաժեշտություն է. «Ա1+»

«Ա1+». «Ադրբեջանը փորձում է այդ տարածքները գրավել էթնիկ զտման միջոցով»․ նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիային, որի արդյունքում հակառակորդի զորքերը Արցախում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական նշանակության բարձունք։ Պատգամավորը նշում է, որ Ադրբեջանը ընդհանրապես հաշվի չի առնում խաղաղապահ զորախմբի առկայությունը․ «Ադրբեջանը օգտվում է այն առիթից, որ Ռուսաստանի

Քննչական կոմիտեի շենքում երիտասարդ կինն ապտակել է ոստիկանին

Ոստիկանին ապտակած կնոջը ձերբակալել են, տեղափոխել բաժին. նախաձեռնվել է քրեական վարույթ

««Վերծանելով» սրբազան ծառերի` սոսիների տերևների սոսափյունը». արմավիրյան արձանագրությունները

Անտիկ Հայաստանի Արմավիր մայրաքաղաքի (մ.թ.ա. VI–III դ. վերջ) հունարեն արձանագրությունները Հայկական բարձրավանդակի տարածքում հայտնաբերված ամենավաղ հունալեզու գրավոր հուշարձաններն են։ Դրանք հայտնաբերվել են 1911 և 1927 թթ. Արմավիրի բլրի (քաղաքի միջնաբերդի) հարավային լանջին Ն. Մառի Անիի արշավախմբի անդամների (Ն. Օկունև, Ն. Սիչև) և Կովկասյան պատմահնագիտական ինստիտուտի ու Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի հետազոտությունների արդյունքում։ Արձանագրությունները հայտնաբերվել են

Գեղամ Մանուկյան. Վստահ սպասեք ցույցերի. Ա1+

Ա1+. «Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ֆաշիստական քաղաքականությունը և փորձում է ճնշել Արցախի ղեկավարությանը, որպեսզի իր ձևակերպմամբ Արցախի հետ բանակցի»․ այս մասին նշում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիային, որի արդյունքում հակառակորդի զորքերը Արցախում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական նշանակության բարձունք։ Հարցին, թե արդյոք կլինեն փողոցային ցույցեր և հավաքներ, Գեղամ

Ահազանգ իրավապահներին. հնագույն տապանաքարեր են տեղահան արել

Պարզվել է, որ դրանք տեղափոխել են համայնքի բնակիչները՝ հարազատների գերեզմանները կառուցելու համար:

ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Քաղաքացիական պայմանագիր

Բենիամին Մաթեւոսյան. «Այն սանձարձակ քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, աներեւակայելի է»

Եթե մենք շարժվում ենք իրենց տրամաբանությամբ, ստացվում է՝ Հայաստանում փորձագիտական այն հանրույթը, որոնց հետ իրենք աշխատում են, կոչ է անում ձերբակալել ՌԴ նախագահին: Նաեւ գրում են ու շատ հստակ ասում՝ պետք է ԱՄՆ-ից ստանանք անվտանգության հստակ երաշխիքներ եւ մենք դա կիրականացնենք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031