Օրվա լրահոսը
«Երբ շարժման ժամանակ հրահանգիչներին ուղարկել էին Հադրութ՝ մեզ համոզելու, ժողովուրդը շենք շրջափակեց»․ Լեւոն Հայրյան
Արցախում մեծ ու փոքր դիմակայություններ են եղել, որոնց ընթացքում մեծ թվով արցախցիների արտաքսել են բնօրրանից
Ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում
Պարզաբանում օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ
Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումները
Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ
«Մենք չծախվեցինք, դրա համար ենք հաղթել»․ ինչպես սկսվեց արցախյան շարժումը․ Արկադի Կարապետյանի հուշերը
Ամեն տասնամյակ Ղարաբաղում լինում էր մի շարժում, որը ճնշում էին
Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները: Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով
«Պատահական չէ, որ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունից հետո ԱՄՆ-ը դասվեց ահաբեկչական կազմակերպությունների շարքը». Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում մեկնաբանեց իր քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ԱՄՆ-ի հորդորը: Ընդ որում, նման հորդոր արվել էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ, Իրանի հետ կապված, Թուրքիայի երկրաշարժից առաջ: «ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարություն է տարածել ըստ որի իրենք գիտեն, որ Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության ճամբարներում պատրաստվել են մարտական փորձ ունեցող առնվազն վեց տասնյակ ահաբեկիչներ,
«Հայաստանը և Կորեան մշակութային ու գիտակրթական բնագավառների առումներով ունեն նմանություններ». Սոն Կիհուն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում
Միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները
Կայացել է էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկա են եղել փոխնախարարներ Արա Մկրտչյանը, Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նոտարական պալատի, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ
«Սեյսմիկ դիվանագիտության» փլատակները. Աշոտյան
Այսօրվա Հայաստանը Թուրքիայի համար «ճ» կլաս է՝ իր ամեն ինչով, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ եւ ցավակցություններով։ Միամտություն է կարծել, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» կարող է բերել լուրջ տեղաշարժերի թուրքական իշխանությունների ընկալումների մեջ դեպի Հայաստանի խնդիրներ:
Վերահսկելի է խոշոր եղջերավորների ճանապարհը՝ արոտավայրից մինչեւ պատառաքաղ. մասնագետ
Համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և արդյունաբերության զարգացմանը: Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է:
Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները․ կան փրկվածներ
Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն վեցերորդ օրը շարունակում են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ: Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի։ Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել նաև շինությունների
Բքի հետևանքով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է
Փետրվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-ից 5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները
Քննարկվում է ՀՀ-ում գործազրկության ապահովագրության ինստիտուտի ներդրման հնարավորությունը․ Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների
Հունվարին 394 հարկ վճարողների մոտ անկանխիկ գործառնությունների օրենքի պահանջների խախտում է արձանագրվել
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ
Դեսպան Տոլմաջյանը Մոնակոյի գործընկերներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյին, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիին։ Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների
Հունվարին 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր
Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո
Հետվնասվածքային բարդությունները կանխելը նպատակ է գործընկեր կազմակերպությունների համար Սյունեցի Արմենը հայրենասիրության և ընկերասիրության՝ իր բնորոշումն ու ընկալումն ունի: 26-ամյա երիտասարդի համար դասագրքային ձևակերպումներին զուգահեռ այլ իրականություն էլ կա. ապրած օրերի դասերը: Վիրավորումից հետո կյանքը բաժանել է երկու մասի՝ դրանից առաջ և հետո: Հասկացել է, որ հաղթանակներն անհրաժեշտ են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ առօրյա կյանքում:
Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներքաշումը ԼՂ գործընթացում ավելի կսրի իրավիճակը. Վոլոդին
Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշելը նոր խնդիրներ կստեղծի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը: «Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այդ կառույցը ինչ-որ հարցերի մեջ ներքաշելը` պետք է պատասխանել հետևյալ հարցին. իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ որևէ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների
«Ջրառ»-ի գլխավոր հաշվապահը շուրջ 255 մլն դրամ է հափշտակել. դատախազություն
Ա.Ս.-ն, 2017-2022 թվականներին հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲ ընկերության հաշվապահ, հափշտակել է Ընկերության ֆինանսական միջոցները։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ
Տիգրան Խաչատրյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին առնչվող հարցեր
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված
Վիգեն Հակոբյան. «Թուրքիայի հայտարարությունը՝ Ադրբեջանի մարդասիրական օգնության կապակցությամբ, հատուկ արվեց՝ վերացնելու ավելորդ պատրանքները Հայաստանում, թե կարող է որեւէ բան փոխվել»
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ Թուրքիային օգնություն ցուցաբերելը Հայաստանի իշխանության կողմից ոչ այնքան մարդասիրական, որքան քաղաքական ժեստ էր: «Հայելի» ակումբում նա ասաց. «Իրականում սա ոչ թե զուտ մարդասիրական ժեստ էր, որը Հայաստանի իշխանություններն իրականացրին, այլ, ըստ էության, քաղաքական քայլ էր, որն ամբողջովին տեղավորվում է Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականության մեջ: Այսինքն, անվտանգության ճարտարապետությունը փոխել, եւ տարածաշրջան
Արայիկ Հարությունյանը Արցախի սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել
Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության
Արցախում արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 64-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 28 տեղեկագրի՝ 12.02.2023թ. դրությամբ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի
Վիճաբանությունը շարունակել են ամայի տարածքում, ուր կանչել են նաև ընկերների, ազգականներ. Եղեգնաձորի 2 բնակիչ դանակահարվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած
Երևանի շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ
Բնակիչները վճարումներ կարող են կատարել քարտային համակարգի միջոցով
«Ստացվում է, որ կառավարությունը կարողանում է Թուրքիային օգնություն տրամադրելու համար բացել ցամաքային սահմանը, բայց իրավունք չի ստանում մարդասիրական օգնություն հասցնել Արցախ». Էդգար Ղազարյան
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ Թուրքիային փրկարարականից բացի մարդասիրական այլ օգնություն ցուցաբերելու՝ Հայաստանի կառավարության որոշմանը: «Ասում են, փրկարարներ Թուրքիա ուղարկելը դիվանագիտական ժեստ է: Այն պահին, երբ հայ փրկարարները վայրէջք կատարեցին Թուրքիա եւ պետք է գնային իրենց աշխատանքները կատարելու, լրատվության մեջ եղավ առաջին պատասխան արձագանքը: Հերթական անգամ խափանվեց Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Հիմա, եթե
Ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները անվավեր են ճանաչվել
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022
Գեւորգ Աճեմյանի հոբելյանը՝ յուրահատուկ համերգով եւ բարձրակարգ երաժիշտներով
Համերգի ծրագրում Մենդելսոն էր եւ Մոցարտ, համերգը ղեկավարեց գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը


















































